Nov 07 2008

Մռնչում է հյուսիսային հարևանը, և Ադրբեջանը վերագնահատում է իր հնարավորությունները

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Նյու Յորք Թայմս», 23 հոկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (The New York Times)
Սաբրինա Թավերնիս (Sabrina Tavernise)
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

ԲԱՔՈՒ, Ադրբեջան: Այս երկիրը միշտ բարդ աշխարհագրություն է ունեցել: Հյուսիսում Ռուսաստանն է, հարավում` Իրանը: Իսկ Խորհրդային Միության փլուզումից ի վեր, այն իր հայացքն ուղղել է դեպի արևմուտք` ամերիկյան ընկերություններին առաջարկելով զարգացնել իր նավթի պաշարները, և սիրահոժար ընդունել է ՆԱՏՕ-ին:

Սակայն, այս ամռանը Ռուսաստանի ու Վրաստանի միջև կարճատև պատերազմից հետո, նրա հնարավորությունները նվազել են:

Ադրբեջանը` Կասպից ծովի ափին գտնվող փոքր, նավթով հարուստ այս երկիրը, Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր, հավասարակշռել է Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների շահերը: Նա մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, սակայն երբեք բացեիբաց չի հայտարարել կառույցին միանալու իր մտադրության մասին: Ամերիկյան ինքնաթիռները կարող են լիցքավորվել իր տարածքում, սակայն ամերիկյան զորքերը չեն կարող տեղակայվել այնտեղ: «Ադրբեջանը պար է բռնել արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Մինչև հիմա կար լուռ համաձայնություն. Վրաստանն արևմուտքի հետ էր, Հայաստանը Ռուսաստանի առաջապահ ուղեկալն էր, իսկ Ադրբեջանը մեջտեղում էր»,- նկատում է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իսա Ղամբարը:

Սակայն Վրաստանի հետ պատերազմով` Ռուսաստանը վերադարձավ տարածաշրջան` նվաստացնելով Թբիլիսիին ու նրա հովանավոր Միացյալ Նահանգներին, որր բարկացած հայտարարություններ անելուց զատ` անզոր եղավ կանգնեցնելու Ռուսաստանի առաջխաղացումը: Նախկին Խորհրդային երկրների համար դա սթափեցնող իրադարձություն էր, որն Ադրբեջանի նման երկրներին հնարավոր է` ստիպի վերանայել իրենց քաղաքականությունը:

«Շախմատային տախտակը թեքվել է և խաղաքարերը տեղաշարժվում են»,- նշում է Փոլ Գոբլը` տարածաշրջանային հարցերով ամերիկյան փորձագետ, որ դասավանդում է մայրաքաղաք Բաքվում, Ադրբեջանի Դիվանագիտական Ակադեմիայում. «Այն, ինչը թվում էր` հավասարակշռված էր առաջ, հավասարակշռված չէ այժմ»:

Արևմտյան մի պաշտոնյա, նկատի ունենալով Ադրբեջանն, ասել է. «Վրաստանի դեպքն սթափության մեծ կոչ էր: Սա այն է, ինչ Ռուսաստանը կարող է անել և պատրաստ է անել: Վրաստանի իրադարձություններն ընդգծեցին նրանց խոցելիությունը»:

Ադրբեջանը կհայտնվի Ռուսաստանի ավելի մեծ ճնշման ներքո, եթե նախաձեռնի այնպիսի էներգետիկ պայմանագրեր ու խողովակաշարեր, որոնց Ռուսաստանը դեմ է, ասում է ադրբեջանցի մի պաշտոնյա, որը զրուցեց մեզ հետ իր անունը չհրապարակելու պայմանով` ելնելով հարցի նրբությունից: Ռուսական գազի ոլորտում մենաշնորհ ունեցող «Գազպրոմ» ընկերության պաշտոնյաները գարնանն Ադրբեջան կատարած իրենց այցի ժամանակ առաջարկել էին ադրբեջանական գազը գնել եվրոպական գներով, այլ ոչ թե` նախկին ցածր սակագնով: Եթե ադրբեջանցիները համաձայնեն ընդունել այդ առաջարկը, այն կարող է հարվածել արևմուտքի աջակցությունը վայելող «Նաբուկո» գազամուղի ծրագրին:

Բաքվից քաղաքական մեկնաբան Ռասիմ Մուսաբայովն ասում է, թե շատ ադրբեջանցիներ կարծում են, որ այս նոր իրավիճակում, Ռուսաստանին գազ վաճառելն այնքան էլ վատ միտք չէ: Նոր նախագծերը քաղաքական ռիսկեր են պարունակում, և եթե Ռուսաստանը «մեր գազի համար վճարի համաձայնեցված սակագնով, ինչու՞ կառուցել նորը»:

«Չես կարող վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը դեմ է քո աշխարհագրությանը»,- ավելացնում է մեկնաբանը: «Մենք պետք է լեզու գտնենք Ռուսաստանի և Իրանի հետ»:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը թույլ` խարխլված տնտեսությամբ ու ցրված, անհետևողական արտաքին քաղաքականությամբ երկիր էր: Ադրբեջանն օգտագործեց այդ փաստն հօգուտ իրեն: Այժմ Ռուսաստանն ավելի ուժեղ է ու միաձայն, և Ադրբեջանը պետք է ավելի զգույշ լինի իր մեծ հարևանի հետ հարաբերություններում:

Վրաստանն այժմ այնքան թշնամական դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ, որ տարածաշրջանում նրա հետ որպես գործընկեր աշխատելը գնալով դժվարանում է, ասում է Լյուբլյանայում Ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ, կասպիական էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով փորձագետ Բորութ Գրգիչը:

«Ադրբեջանը երբեք չի ձգտի Եվրամիություն-ՆԱՏՕ ինտեգրմանը` ի հաշիվ Ռուսաստանի հետ գործող, ֆունկցիոնալ հարաբերությունների»,- նշում է նա: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ըստ նրա, «դժվարացնում է այդ հավասարակշռության պահպանումը»:

Ճգնաժամի ողջ ընթացքում Ադրբեջանը երբեք այնպիսի դիրքորոշում չընդունեց, որը կզայրացներ Մոսկվային: Երբ սկսվեցին մարտական գործողությունները, Ադրբեջանը դիմեց Ռուսաստանին` խնդրելով պահպանել Վրաստանում իր ենթակառուցվածքները` մի նավահանգիստ, նավթային տերմինալ ու գազամուղ: Մոսկվան, ըստ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, համաձայնեց:

Ադրբեջանն օգնում էր եվրոպացի դիվանագետներին մուտք գործել Վրաստան, երբ վերջինս հարձակման տակ էր, սակայն երբ Ուկրաինայի, Բալթյան երկրների ու Լեհաստանի ղեկավարներն մեկնեցին Թբիլիսի` իրենց համերաշխությունը հայտնելու վրացիներին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չգնաց այնտեղ: Իսկ այն բանից հետո, երբ սեպտեմբերին ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին այցելեց Բաքու, պրն. Ալիևն անմիջապես մեկնեց Մոսկվա` ռուսների հետ խորհրդակցելու:
Սակայն, այս երկրի ամենասրտամոտ խնդիրը Լեռնային Ղարաբաղն է` երկրի հարավ-արևմուտքում գտնվող մի տարածք, որտեղ հայ անջատակաները 1990-ականներին ձևավորել են անկախ անկլավ: Տարիներ շարունակ Ադրբեջանը փորձում է միջազգային միջնորդությամբ վերադարձնել տարածքը և Ադրբեջանցի փախստականներին վերադառնալու հնարավորություն ընձեռել [*] :

Այս ամռանը տեղի ունեցած պատերազմից հետո, ռուսները, թվում է` վերցրել են նախաձեռնությունը: Նախագահ Դմիտրի Մեդվեդևը, այս շաբաթ Երևան կատարած իր այցի ժամանակ ասաց, որ Ռուսաստանը հետամուտ է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպման:

«Հուսով եմ` այդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում»,- ըստ Ռոյթերզ գործակալության` հայտարարել է Մեդվեդևը:

Ռուսաստանն ավանդաբար աջակցել է հայերին, սակայն ժամանակները փոխվում են:

«Վրաստանյան ճգնաժամի դրական արդյունքներից մեկն այն է, որ Կրեմլը փորձելու է ցույց տալ, որ իրենք խենթեր չեն, և որ կարող են նաև լավ հարևաններ լինել»,- նշել է մի ադրբեջացի պաշտոնյա:

Ռուսաստանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, ըստ ադրբեջանցի մի պաշտոնյայի, հետևյալն է. «Միացյալ Նահանգները եկել է ձեր երկիր և կողոպտում է ձեր բնական պաշարները` չցուցաբերելով ձեզ ոչ մի աջակցություն: Ինչու՞, փոխարենը, մեզ հետ չլինեք»:

Պրն. Չեյնին նույնպես, Բաքու կատարած այցի ժամանակ խոստացավ կրկնապատկել ջանքերը` առիթ տալով որոշ ադրբեջանցիների ափսոսանքով նկատել, որ ութ տարի պահանջվեց նրանից այդ այցի համար:

Ալի Հասանովը` Ադրբեջանի նախագահի աշխատակազմից մի պաշտոնյա նշում է, որ եթե լինի կոնկրետ առաջընթաց, ապա այն աջակցության կարժանանա Բաքվում: «Եթե մեծ երկիրը դիրքորոշում է որդեգրում և սատարում տարածքի ամբողջականությանը, ապա մենք կպաշտպանենք նրա շահերը»,- նշում է նա:

3 responses so far

3 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 07 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 13:49

    Այս թուրքամետ, վաղուց արդեն կարծրատիպային դարձած թեզերն արևմտյան մամուլում Ղարաբաղյան հակամարտության միակողմանի ու խեղաթյուրված «լուսաբանման» մի օրինակ են: Արտմամուլի տեսության մեր հրապարակումներում բազմիցս ենք անդրադարձել ու արձագանքել Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ զուտ քաղաքական շահերով պայմանավորված նման «մեկնություններին»: «Արարատ» ՌԿ-ի` դրանց տված մեկնաբանություններն ընթերցեք Արտմամուլի տեսության հետևյալ էջերում`

    Ագրեսիվ Ադրբեջան. Ադրբեջանը խոսում է պատերազմելու մասին՝ հանուն Լեռնային Ղարաբաղի

    Բանակցություններ սև անցքի շուրջ

    Լարվածություն Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ

    ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՆՐԻ ՇՐՋԱՆ. Պանրի պատրաստման գաղտնի դիվանագիտությունը

  2. Aramգրել է 12 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 19:48

    ———— Сгнивающая Европа заигривает с турцией, ошибочно пологая, что с ее помощью он сохранит или усилит свое влияние как на Кавказе, так и в Средней Азии. Поэтому он пролоббрует например возвращение месхетинцов в Джавахк и так далее. То что задумал сделать Европа с помощю турции, это не выполнима, потому что если турки будут усилится, то они спокйно, игнарируя европейские интересы продвинут свои. Европа наверное забыла, что Византийскую империю турция проглотила таким способом. А если европейци не одумаются, то непременно придет и их очередь.
    Не хочу выглядеть суеверним, но когда читаешь предсказание Ванги, многое станет ясным. Там например говорится,что 2040 году в Европе станут править мусульмане. Интересно, а какой будет национальность этех мусульманам……………

  3. Gerasգրել է 18 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 17:41

    Руководитель правления единственной оппозиционной партии представленной в парламенте «Наследие» Анаит Бахшян сообщила ARMENIA Today, что правление партии приняло решение участвовать в обсуждениях по проблеме Нагорного Карабаха, которые состоятся 20 ноября. По ее словам, проблема Нагорного Карабаха, помимо того, что является вопросом общенационального значения, это и вопрос безопасности страны и если есть необходимость, то надо помочь здесь даже и нелегитимному президенту».

    (Мудрое решение и мудрые слова, а Л.Т.П. отказывлься участвовать, тем самым доказывал, что он вообще нелегетимный чЕЛОВЕК, точнее нелегетиный нелегетимного………..)