- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատունն արաբերենով հրատարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին գերմանացի հեղինակի գիրքը

«ԱՊԱ» ադրբեջանական լրատվական գործակալություն, 18 դեկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (“APA” Azeri Press Agency)
Վիկտորիա Դեմենտևա (Viktoriya Dementyeva)

‹‹Արարատ›› ՌԿ-ի մեկնաբանությունը

Եգիպտոսում ՀՀ դեսպանության արձագանքը «Արարատ» ՌԿ-ի` 13/01/09-ին տարածած հաղորդագրությանը

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. պատմական համառոտ ակնարկ» վերնագրով գերմանացի գրող և հրապարակախոս Յոհաննես Ռաունի` Գերմանիայում մեկ տարի առաջ հրատարակած գիրքը թարգմանվել է արաբերեն և լույս տեսել Եգիպտոսում` Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ, որի նպատակը Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական ճշմարտությունների մասին արաբ հանրությանը տեղեկացնելն է:

Դեսպանատնից «ԱՊԱ» գործակալությանը տեղեկացրել են, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Կահիրեում: Դեսպանատունը նախաձեռնությունն իրականացրել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի գրքի հրապարակում, որն արտահայտում է օտարազգի հեղինակի չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, կհետաքրքրի 22 արաբական երկրների հանրությանը, պաշտոնյաներին ու գիտնականներին:

Գիրքն ընդգրկուն տեղեկություն է մատուցում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազավթման, 1992 թվականի փետրվարի 26-ին Խոջալույում ադրբեջանցի քաղաքացիական բնակչության դեմ հայկական զինված ուժերի իրականացրած ցեղասպանության, գրավյալ տարածքներից հարյուր հազարավոր ադրբեջանցիների տեղահանման մասին:

Գրքում նշված է, որ 20-րդ դարի սկզբում հայերը, մասնավորապես` «Դաշնակցություն» կուսակցությունը, հետապնդել և ահաբեկել են ոչ միայն ադրբեջանցիներին, այլև Ադրբեջանում բնակվող այլ ազգերի, այդ թվում` գերմանացիների:

Գրքի օրինակները ներկայացվել են Եգիպտոսի մի շարք պաշտոնյաների, հասարակական և ոչ հասարակական կազմակերպությունների, գիտական, կրթական ու մշակութային հաստատությունների, հետազոտական կենտրոնների, գրադարանների, Կահիրեում գտնվող օտարերկրյա դեսպանատների և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցչությունների: