- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Թուրքիայի վարչապետ Էրդողանի համաձայն` Ղարաբաղյան հարցում քաղաքականությունը չի փոխվել

«Ջորնլ օֆ Թրքիշ Ուիքլի», 19 փետրվարի 2009թ.

Աղբյուրը` (The Journal of Turkish Weekly)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Անկարա. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե իբր Թուրքիան վերանայել է իր այն քաղաքականությունը, որը նախատեսում է հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում միայն այն ժամանակ, երբ վերջինս դադարեցնի Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի բռնազավթումը:

«Լեռնային Ղարաբաղի հարցում մեր և Ադրբեջանի դիրքորոշումների միջև որևէ տարբերություն չկա»,- հնչած հարցին ի պատասխան հայտնել է Էրդողանը: «Ադրբեջանի իրավացիությունը սահմանված է ՄԱԿ-ի բանաձևերով»:


Էրդողանը նաև նշել է, որ Ջի 20-ի (G-20) երկրների` ապրիլին կայանակիք գագաթաժողովի առիթով հնարավոր է իր հանդիպումն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Երկուշաբթի օրը Օբաման զանգահարել է Էրդողանին և, վերջինիս համաձայն, նրանք քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` հայկական Սփյուռքի ջանքերը հասնելու նրան, որ Միացյալ Նահանգները ճանաչեն, ըստ հայերի պնդումների, Օսմանյան կայսրության՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացրած ցեղասպանությունը: