- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Շարլ Ազնավուրը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան

«Լը Մոնդ», 13 փետրվարի, 2009թ.

Աղբյուրը` (LeMonde.fr)

Փետրվարի 12-ին, հինգշաբթի օրը, Շարլ Ազնավուրը համաձայնվել է ստանձնել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը: Ֆրանսիայում ծնված, հայկական արմատներով 84-ամյա երգիչը հայկական հեռուսատեսությամբ հայտնեց իր նշանակման մասին:

«Ես սկզբում վարանում էի, քանի որ կարծում էի, որ սա հեշտ գործ չէ: Այնուհետև մտածեցի, որ այն, ինչ կարևոր է Հայաստանի համար, կարևոր է նաև բոլորիս համար»,-մեկնաբանեց Ազնավուրը, որը 2008 թվականի դեկտեմբերին ընդունել է Հայաստանի քաղաքացիություն: