- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Իսրայելը շարունակում է զինել Վրաստանին

«Պրես ԹիՎի», 5 մարտի, 2009թ.
Աղբյուրը` (Press TV)

Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին ասում է` Վրաստանը սկսել է զարկ տալ իր ռազմական հզորությանը` Իսրայելից ու Ֆրանսիայից զենք ներկրելու միջոցով:

Ըստ Կոկոյտիի` Իսրայելից զենքի ներկրումն սկսվել է անցյալ օգոստոսին, Վրաստանի և Ռուսաստանի միջև տեղի ունեցած պատերազմից հետո, չորեքշաբթի օրը գրել է «ՌԻԱ Նովոստին»: «Իր ռազմական կարողությունը հզորացնելու նպատակով` Վրաստանը վերջերս 8 ռազմանավ է գնել Իսրայելից»,- ավելացրել է Կոկոյտին:

Նա նաև նշել է, որ Վրաստանը պայմանագրեր է կնքել Ֆրանսիայի հետ` իր երկրի օդային ուժերը հետախուզական և էլեկտրոնային պատերազմների համակարգերով, օրինակ` հակաօդային պաշտպանության համակարգով և միջին հեռահարության շարժական ռադարներով զինելու համար:

Հարավային Օսիայի նախագահը հավելել է, որ Իսրայելը չի դադարում զենք առաքել Վրաստան` չնայած Ռուսաստանի բողոքին:

Ե՛վ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, և՛ Վերամիավորման նախարար Թեմուր Յակոբաշվիլին ավելի վաղ հերքել են հաղորդումներն այն մասին, թե Իսրայելը չի սառեցրել զենքի վաճառքը Վրաստանին:

«Ես ոչինչ չեմ լսել այդ մասին … բայց իսրայելական զենքերը գործնականում շատ արդյունավետ են»,- ասել է Սահակաշվիլին:

Անցյալ օգոստոսին Թբիլիսին հարձակում է գործել Հարավային Օսիայի վրա` 1990-ականների սկզբներին Վրաստանից անջատված այդ տարածքի նկատմամբ իր հսկողությունը վերականգնելու նպատակով: