- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Հետազոտական կենտրոնի զեկույցը Հայաստանի մասին. ինչի համար վճարում ես, այն էլ ստանում ես

«Կալիֆոռնիա Կուրիեր», 23 ապրիլի, 2009թ.
Աղբյուրը` The California Courier
Հարութ Սասունյան (Harut Sassounian)

Վաշինգտոնյան որոշ իշխանամետ հետազոտական կենտրոններ, ինչպես, օրինակ, Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնը, Ազգային անվտանգության հարցերով հրեական ինստիտուտը, Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամը, Բրուքինգս հաստատությունը, Հերիթիջ հիմնադրամը, Արտաքին հարաբերությունների խորհուրդը և Ամերիքն էնթրփրայզ ինստիտուտը վերջերս հատուկ թուրքամետ զեկույցներ են հրապարակել, որոնց նպատակն է ազդել ԱՄՆ քաղաքականություն ձևավորողների վրա` հօգուտ Թուրքիայի:
Վերջին այդպիսի կանխակալ զեկույցը, վերնագրված` «Թուրքիան և Հայաստանը. բաց մտքեր, բաց սահմաններ», հրապարակեց Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ), ապրիլի 14-ին: ՄՃԽ-ի hոգաբարձուների խորհրդի կազմում են Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մորտոն Աբրամովիչը, ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ և Ամերիկա-ադրբեջանական առևտրային պալատի խորհրդատուների պատվավոր խորհրդի անդամ Ռիչարդ Արմիթիջը, Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական և Ամերիկա-ադրբեջանական առևտրային պալատի խորհրդատուների պատվավոր խորհրդի անդամ Զբիգնև Բրժեզինսկին, «Սաբանչի» հոլդինգի նախագահ Գյուլեր Սաբանչին (Թուրքիա) և ԱՄՆ նախկին կոնգրեսական և Թուրքիայի համար լոբբիստ Ստեֆան Սոլարցը: ՄՃԽ-ի ավագ խորհրդատուներից են Թուրքիայի խորհրդարանի անդամ Էրսին Արիօղլուն և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարարությունը ՄՃԽ-ի խոշորագույն դոնորներից է: ՄՃԽ-ի ո՛չ խորհրդի, ո՛չ էլ որևէ այլ խորհրդատվական մարմնի կազմում որևէ հայ չկա:

Միջազգային ճգնաժամային խմբի 40 էջանոց զեկույցում վրդովեցնող առաջարկներ կան, որոնք չափազանց վնասակար են Հայաստանի շահերի համար: Ահա թե Հայաստանի կառավարությանն ինչ է առաջարկում անել ՄՃԽ-ն.
-Թուրքիայի հետ ստեղծել երկկողմ հանձնաժողովներ, այդ թվում` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ պատմական հանձնաժողով:
-Հասարակական կարծիքը պատրաստել Թուրքիայի հետ հաշտեցմանը:
-Խուսափել Ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հայտարարություններից կամ միջազգային նախաձեռնություններից, որոնք կարող են թուրքական հասարակական կարծիքը բորբոքել ընդդեմ [հաշտեցման] ներկա գործընթացի:
-Սկսել ետ քաշվել Ադրբեջանի` Հայաստանի կողմից գրավվյալ տարածքներից և աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ` գիտակցելով, որ միայն այս ճանապարհով կարելի է հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ամրապնդման:
-Պարզաբանել, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի` հստակ ճանաչելով Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` 1921թ. Կարսի պայմանագրով նախատեսված սահմաններով:
-Խրախուսել համալսարաններին և ինստիտուտներին, որպեսզի նրանք ավելի շատ հետազոտություններ կատարեն 1915թ. իրադարձություններին առնչվող հարցերի վերաբերյալ, նախընտրելի է` թուրք և երրորդ կողմի գիտնականների մասնակցությամբ, արդիականացնել պատմական գրքերը` դրանցից դուրս թողնելով բոլոր նախապաշարմունքները, և կազմակերպել 1915թ. դեպքերին ու դրանց շուրջ ծավալված իրադարձություններին առչվող հայտնի հայկական արխիվների (անկախ դրանց գտնվելու վայրից) կատալոգացումը:

Զեկույցն ամփոփող մասի առաջին իսկ տողում փորձ է արվում հավերժացնել այն կեղծ տպավորությունը, թե «Թուրքիան և Հայաստանը մոտ են [իրենց] վեճը հարթելուն»: Բոլորը, բացի այն «փորձագետներից», որոնք պատրաստել են այս զեկույցը, լավ գիտեն, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները տապալվել են, և որ երկու երկրների միջև գոյություն ունեցող խնդիրը ոչ թե «վեճ» է, այլ` Ցեղասպանության իրականացում:

Ամփոփման մեջ ևս մեկ զարմանալի հայտարարություն կա, թե հայերի ու թուրքերի տեսակետները Ցեղասպանության վերաբերյալ «համընկնում են»` իբր «ցույց տալով, որ խորը վերքերը կարող են բուժվել»: Շարունակելով երևակայականը ներկայացնել որպես իրականություն` զեկույցի անանուն հեղինակներն ասում են. «Երկկողմ հարաբերություններում գրանցված առաջընթացը ցույց է տալիս, որ հաշտության ցանկությունը կարող է հաղթահարել հին թշնամանքը և փակ սահմանները: Հաշվի առնելով հայերի և թուրքերի ընդհանուր ժառանգությունն ու մշակույթը [!]` բոլոր հիմքերը կան հուսալու, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը կարող է ձեռք բերվել և պահպանվել»:

Զեկույցի ամենավրդովեցնող մեկնաբանություններից մեկն այն է, որ «կոշտ քաղաքականության կողմնակից» Սփյուռքի ներկայացուցիչները «մեղմել» են իրենց դիրքորոշումը` հրաժարվելով իրենց «այն պահանջից, որ Թուրքիան զիջի իր հյուսիս- արևելքում գտնվող այն տարածքը, որտեղ հայերը զգալի փոքրամասնություն էին կազմում մինչև 1915թ.»:

Զեկույցը ողջունում է նախագահ Օբամայի «շրջահայաց չափավոր կուրսը», չնայած փաստին, որ «նա իր նախընտրական քարոզարշավում բազմիցս խոստացել է պաշտոնապես ճանաչել» Հայոց ցեղասպանությունը: Անելով հնարավոր ամեն ինչ ի շահ Թուրքիայի` ՄՃԽ-ն նաև առաջարկում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հրաժարվի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ առկախ բանաձևից:

Վերջապես, ՄՃԽ-ն Միացյալ Նահանգներին, Ռուաստանին և Եվրամիությանը հորդորում է «խուսափել այնպիսի օրենքներից, հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են բորբոքել հասարակական կարծիքը երկու կողմում էլ և տապալել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման և հաշտեցման գործընթացը»:

Այս զեկույցը լի է սխալ վերլուծություններով և միակողմանի դատողություններով: ՄՃԽ-ի նման հետազոտական կենտրոնների աղետաբեր դերը պետք է բացահայտվի հանրությանը, և նրանց զեկույցները պետք է հեղինակազրկվեն:

ՄՃԽ-ի հրապարակած փաստաթուղթն ավելի շատ նման է զավթող բանակի կողմից ջախջախված ազգին պարտադրված կապիտուլյացիայի պայմանների, քան անկողմնակալ, խելացի մարդկանց պատրաստած արհեստավարժ զեկույցի: Պարզ է, որ դրա բովանդակությունը թելադրել են նրանք, ովքեր վճարել են դրա համար:


Tue, Apr 21, 2009 at 7:57 AM
Sassounian’s column of April 23, 2009
Think Tank’s Report on Armenia:
You Get What You Pay For
By Harut Sassounian
Publisher, The California Courier

Several pro-establishment Washington think tanks, such as the Center for Strategic & International Studies, Jewish Institute for National Security Affairs, Carnegie Endowment for International Peace, Brookings Institution, Heritage Foundation, Council on Foreign Relations, and American Enterprise Institute, have recently published special reports that seek to influence U.S. policy-makers in favor of Turkey.
The latest such biased report, titled: “Turkey and Armenia: Opening Minds, Opening Borders,” was issued on April 14, by the International Crisis Group. Serving on the ICG’s Board of Trustees are: Morton Abramovitz, former U.S. Ambassador to Turkey; Richard Armitage, former U.S. Deputy Secretary of State and member of the Honorary Council of Advisors of U.S.-Azerbaijan Chamber of Commerce; Zbigniew Brzezinski, former U.S. National Security Advisor to the President and member of the Honorary Council of Advisors of U.S.-Azerbaijan Chamber of Commerce; Guler Sabanci, Chairperson of Sabanci Holding, Turkey; and Stephen Solarz, former U.S. Congressman and lobbyist for Turkey. Listed among the ICG’s senior advisors are: Ersin Arioglu, a member of the Turkish Parliament, and Shimon Peres, the President of Israel. Not surprisingly, the Foreign Ministry of Turkey is a major donor to the ICG. Not a single Armenian serves on ICG’s board or on any of its advisory bodies.
The group’s 40-page report makes outrageous suggestions that are extremely detrimental to Armenia’s interests. Here is what the ICG recommends that the Armenian government do:
— Establish bilateral commissions with Turkey, which would include a historical commission on the Armenian Genocide.
— Prepare the public opinion for reconciliation with Turkey.
— “Avoid statements or international actions relating to genocide recognition that could inflame Turkish public opinion against the current [reconciliation] process.”
— “Start withdrawals from Armenian-occupied territories in Azerbaijan; and pursue peace with Azerbaijan in full consciousness that only in this way can normalizations with Turkey be consolidated.
— “Make clear that Armenia has no territorial claim on Turkey by explicitly recognizing its territorial integrity within the borders laid out in the 1921 Treaty of Kars.”
— “Encourage universities and institutes to pursue more research on matters relating to the events of 1915, preferably with the engagement of Turkish and third-party scholars; modernize history books and remove all prejudice from them; and organize the cataloguing of known Armenian archives pertaining to the events in and around 1915 wherever they may be located.”
The Executive Summary of the Report starts its first line by trying to perpetuate the false impression that “Turkey and Armenia are close to settling [their] dispute.” Everyone, except the “experts” who drafted this report, knows full well that the negotiations between Armenia and Turkey have collapsed and that the problem between the two countries is not a “dispute,” but committing Genocide!
The Executive Summary makes the surprising statement that the views of Armenians and Turks on the Genocide are “converging,” supposedly “showing that the deep traumas can be healed.” Continuing to present fantasy as reality, the undisclosed authors of the report state: “The advance in bilateral relations demonstrates that a desire for reconciliation can overcome old enmities and closed borders. Given the heritage and culture shared by Armenians and Turks [!], there is every reason to hope that normalization of relations between the two countries can be achieved and sustained.”
One of the most outrageous comments made in the report is the one claiming that “hardline” Diaspora representatives “have softened” their stance, dropping their “demands that Turkey surrender territory in its north east, where Armenians were a substantial minority before 1915.”
The report welcomes Pres. Obama’s “prudent middle course,” despite the fact that he “repeatedly promised on the campaign trail to formally recognize” the Armenian Genocide. Leaving no stone unturned in favoring Turkey, the ICG also suggests that the U.S. House of Representatives abandon the pending resolution on the Armenian Genocide.
Finally, the ICP urges that the United States, Russia and the European Union “avoid legislation, statements and actions that might inflame public opinion on either side and so could upset the momentum towards Turkey-Armenia normalization and reconciliation.”
This report is full of faulty analysis and one-sided judgments. The sinister role played by think tanks such as the ICG should be exposed to the public at large and their reports discredited.
The document published by ICG reads more like the terms of capitulation imposed by a conquering army over a demolished nation than a professional report drafted by impartial wise men. Clearly, those who paid for it, dictated its content!