- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն ասում է. «Թուրքիայի նպատակը՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրումն է»

«Թդեյ.Ազ», 12 հունիսի 2009թ.
Աղբյուրը` Today.Az

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի բռնազավթված տարածքների 1 ազատագրումը:

«Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանները, քանի դեռ տարածքները չեն ազատագրվել»,- հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիջը Ռազամավարական հետազոտությունների կենտրոնում կազմակերպված «Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները տարածաշրջանային աշխարհաքաղաքական համատեքստում» կլոր սեղանի ժամանակ:

«Արդեն 18 տարի է` Ադրբեջանի տարածքների 20%-ը շարունակում է բռնազավթված մնալ Հայաստանի կողմից: Չարակամները փորձեցին գժտեցնել եղբայրական երկու պետություններին` տեղեկատվություն տարածելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին: Սակայն վարչապետի այցն Ադրբեջան հստակեցրեց իրավիճակը»:

«Աշխարհը համոզվեց, որ Թուրքիան երբեք չի լքի Ադրբեջանին և չի բացի Հայաստանի հետ սահմանները, քանի դեռ բռնազավթված տարածքները չեն ազատագրվել»,- նշել է դեսպանը:

———-

  1. Իմա` խոսքը Հայաստանի ազատագրված տարածքի մասին է («Արարատ» ՌԿ. խմբ.):