- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Հայաստանի արտգործնախարարը վանում է իր հրաժարականի մասին կոչերը

«Յուրեյժանեթ», 21 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` Eurasianet

«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մերժում է իր հրաժարականը պահանջող կոչերը` կապված վերջերս շրջանառվող այն մեղադրանքների հետ, թե նա ծանրակշիռ զիջումներ է արել վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ ընթացող բանակցություններում:

Կառավարության քննադատները, հատկապես` ազգայնական «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», պնդում են, թե վերջին բանակցություններում Նալբանդյանը դավաճանել է Հայաստանի ռազմավարական շահերը: Այս քննադատությունը մասամբ կապված է Հայաստանի և Ադրբեջանի ամենամոտ դաշնակից Թուրքիայի միջև հաշտեցման, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզ»-ի վերաբերյալ շահարկումների հետ: Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվել, սակայն «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» լքել է Սերժ Սարգսյանի կառավարությունը` ի նշան Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականության դեմ բողոքի:

Հուլիսի 20-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Նալբանդյանը հակադարձեց իր քննադատների պնդումներն` ասելով, որ նրանք կառուցողականությունը շփոթում են թուլության հետ: Հերքելով այն մեղադրանքը, թե Հայաստանը կթուլացնի իր դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում` հանուն Թուրքիայի հետ բարենորոգված հարաբերությունների, Նալբանդյանն իր գործընկերներին անվանեց «միամիտ» և սեփական շահը սպասարկող:

«Ազգային անվտանգության խնդիր հանդիսացող Ղարաբաղյան հիմնահարցի շահարկումը պատվաբեր գործ չէ»,- Նալբանդյանի խոսքից մեջբերել է «Արմինֆո» լրատվական գործակալությունը: