- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Այս տարի Հայաստանը զինուժ կուղարկի Աֆղանստան

«Ասոշիէյթիդ Պրես», 21 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` The Associated Press

Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս նախկին խորհրդային հանրապետությունը մինչև տարեվերջ զորք կուղարկի Աֆղանստան:

Երեքշաբթի Սեյրան Օհանյանն ասել է, որ Հայաստանը քննարկում է ուղարկվելիք զորքի՝ Գերմանիայի զորամիավորման կազմի մեջ մտցնելու մանրամասները: Նա չի նշել, թե քանի զինծառայող է ուղարկվելու ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի գործողություններին օժանդակելու համար:

Որոշ պաշտոնյաներ ասել են, որ Հայաստանը ցանկանում է ուղարկել ականազերծման մասնագետների և կապավորների: Հայաստանը շուրջ 50 հոգանոց զորախումբ ուներ Իրաքում, սակայն այս տարվա սկզբին այն երկրից դուրս բերվեց:

Օհանյանն ասում է, որ 1980-ական թթ. Աֆղանստանում Խորհրդային Միության վարած անհաջող պատերազմի մասնակիցներից ոմանք այսօր ուզում են վերադառնալ որպես այս նոր զորախմբի մաս: