Հուն 16 2008

Բանակցություններ սև անցքի շուրջ

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Գարդիան», 7 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (guardian.co.uk)
Ալեքսանդրոս Պետերսեն (Alexandros Petersen)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փակուղային իրավիճակին, և ԵՄ-ն պետք է օգնի նրանց

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Սանկտ Պետերբուրգում` Հարավային Կովկասում երկու տասնամյակ շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումների համար: Խորհրդային Միության փլուզման ընթացքում սկսված ծանր պատերազմից հետո հայկական զինված ուժերը գրավեցին Ադրբեջանի տարածքում գտնվող այս լեռնային շրջանը` այդտեղ բնակվող էթնիկ հայերին պաշտպանելու մտադրությամբ:

Անթեղված փակուղային իրավիճակն իրար դեմ է հանում հայ քրիստոնյաներին և ադրբեջանցի մահմեդականներին, և ամեն տարի երկու կողմից էլ մարդիկ են զոհվում: Սակայն ինչո՞ւ պետք է ազգային-կրոնական ինչ-որ մի անհասկանալի հակամարտություն մտահոգի մեզ, և ինչո՞ւ է այսօրվա հանդիպումն ավելի կարևոր, քան վերջին քսան տարիների բազմաթիվ ապարդյուն բանակցությունները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն, այսպես կոչված, սառեցված հակամարտություն է, այսինքն` լայնամասշտաբ պատերազմական գործողություններ տարիներ շարունակ չեն եղել, սակայն ոչ մի առաջընթաց չի արձանագրվել միշտ լարված և բռնություններով լի իրավիճակից որևէ ելք գտնելու ուղղությամբ: Հայկական զինված ուժերը եւ նրանց դաշնակից տեղական աշխարհազորը վերահսկում են վիճելի տարածքին հարող յոթ «բուֆերային» շրջաններ: Ղարաբաղն իրեն համարում է անկախ պետություն, սակայն նա չի կարող գոյատևել առանց Հայաստանի պաշտպանության և տնտեսական օժանդակության: Բոլոր ութ շրջանները Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներ են:

Այս խիստ ռազմականացված և անորոշ իրավիճակը նշանակում է, որ հակամարտության գոտին ծառայում է միջազգային մի շարք սպառնալիքների հանգրվան, որոնք անմիջական վտանգ են Եվրոպական Միության քաղաքացիների համար: Ինչպես տարածաշրջանի մյուս սառեցված հակամարտությունները, Ղարաբաղը նույնպես կառավարման մի սև անցք է, ուր լավ պայմաններ կան զենքի, թմրանյութերի ու մարդկանց թրաֆիքինգի, փողերի լվացման և կազմակերպված հանցագործության համար: Հնարավոր է, որ Լոնդոնի փողոցներում հայտնվող հերոինը, Փարիզի արվարձաններում՝ անօրինական զենքը և Բեռլինի անչափահաս մարմնավաճառները բերվում են կամ Ղարաբաղի նման մի հակամարտության տարածքով, կամ տարածքն այդ նպատակների համար օգտագործող ցանցի միջոցով:

Եթե երբևէ Ալ-Քաիդայի նման միջազգային ահաբեկչական մի խմբավորում նախկին Խորհրդային Միության միջուկային զենք ձեռք բերի, ապա գրեթե անհնար է, որ Ղարաբաղի նման մի տարածք ներքաշված չլինի դրա մեջ: Միացյալ Թագավորության և գրեթե բոլոր եվրոպական պետությունների պաշտպանության հայեցակարգերում չկառավարվող տարածքները նշվում են որպես անվտանգության առաջնային սպառնալիք: Եթե ՆԱՏՕ-ի ուժերը կռվում են Աֆղանստանում` միջազգային սպառնալիքները կանխելու նպատակով, ապա Եվրոպական Միությունը պետք է միջոցներ ձեռնարկի իր սահմաններին ավելի մոտ գտնվող նմանատիպ վտանգները չեզոքացնելու ուղղությամբ:

Սանկտ Պետերուրգում շաբաթ օրվա բարձր մակարդակով հանդիպումը հենց այդպիսի հնարավորություն է ընձեռում: Բանակցություններն ուշագրավ են, քանի որ Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը առաջին անգամ հանդիպելու է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ` հակամարտությունը քննարկելու համար: Նրա ընտրվելուց հետո Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցները բռնության և արտակարգ իրավիճակի ականատեսը եղան, և Սարգսյանը, թվում է, իր նախորդից ավելի է հակված Ղարաբաղյան հարցում խաղաղության հասնելու: Ծնունդով այդ շրջանից լինելով` նա ունի հեղինակություն և կարող է փոփոխություն մտցնել այս խնդրում, որը շիկացած թեմա է հանրային քննարկումների օրակարգում:

Ադրբեջանի համար ղեկավարության փոփոխությունը ճիշտ ժամանակին է: Քանի որ հոկտեմբերին նախագահական ընտրություններ են լինելու, ղարաբաղյան խնդրի լուծումը դարձել է օրակարգի առաջին հարցը: Միևնույն ժամանակ, նավթով հարուստ այս պետության ռազմական բյուջեն այնքան է ավելացել, որ գերազանցում է Հայաստանի ողջ պետական բյուջեն: Հակամարտության գոտուց տեղահանված շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիների դժվար կացությունը անընդհատ ճնշում է կառավարության վրա` հնարավորինս շուտ վերջ դնելու հակամարտությանը:

Ֆրանսիան, որը ղարաբաղյան արգելակված բանակցությունների միջնորդ խմբի համանախագահներից է, պետք է մշակի Եվրամիության կողմից ուղղորդվող` խաղաղության հաստատման «ճանապարհային քարտեզը»` որպես խրախուսանք դրան հավելելով հակամարտության գոտու զարգացան և կառավարման հարցերում Եվրոպայի աջակցությունը: Որպես Եվրամիության առաջիկա նախագահող` Փարիզը, մասնավորպես, լավ հնարավորություն ունի հակամարտության հարցը ԵՄ օրակարգ մտցնելու: Սակայն այսպիսի ջանքը համաձայնեցված աջակցություն կպահանջի Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից և Եվրամիության մյուս ազդեցիկ պետություններից:

Եվրոպան չի կարող թույլ տալ բալկանյան պատերազմի նման լայնածավալ պատերազմ իր ծայրամասում: Անորոշ և վտանգավոր ստատուս-քվոն նույնպես տարբերակ չէ: Հարկ է, որ Բրյուսելը և ԵՄ ազդեցիկ մայրաքաղաքները դասեր քաղեն Բոսնիայից և Կոսովոյից: Մեր հարևանությամբ շարունակվող հակամարտություններն անտեսելը չի վերացնում դրանք` այն էլ` գնալով աճող միջազգային սպառնալիքների այս դարում:

7 responses so far

7 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 16 Հունիս 2008թ.-ին, ժամը 08:21

    Հունիսի 7-ին «Գարդիան»-ի հրապարակած «Բանակցություններ սև անցքի շուրջ» զրպարտիչ ու ծայրահեղ վտանգավոր հոդվածը քննադատող պատասխանների մի զգալի մասը, թարգմանաբար կամ բնագրով, զետեղել ենք «Արտմամուլի տեսության» մեջ: Դրանք բոլորն էլ արդարացիորեն դատապարտում և հերքում են հոդվածագրի անհիմն մեղադրանքները, կեղծիքներն ու հերյուրանքները:
    Անհրաժեշտ է, սակայն, պարզաբանել` ի՞նչ նպատակներ են հետապնդում Լեռնային Ղարաբաղի մասին այս և նմանատիպ զրպարտական հրապարակումները:
    Առանձնացնենք երկու հիմնական նպատակ. առաջին, վարկաբեկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային ասպարեզում, հատկապես` խնդրից անտեղյակ, օտարազգի շարքային քաղաքացիների աչքում, ստեղծել բացասական միջազգային հանրային կարծիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ասել է թե` նաև Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի) գոյության իրավունքի և արցախահայության` ազատության համար շարունակվող պայքարի նկատմամբ: Դրանով իսկ փորձ է արվում ի սկզբանե զրկել հայությունը միջազգային հանրության հնարավոր որևէ աջակցությունից, հատկապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերասանձազերծման պարագայում:
    Երկրորդ, պատերազմի ահագնացող վտանգի մասին շարունակ թմբկահարելով՝ հայ հասարակության մեջ խուճապային տրամադրություններ սերմանել ու նաև պարբերաբար չափել դրանք: Խուճապահար հասարակությունը բնականաբար անտեսելու է Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության կենսական շահերը և’ արցախյան, և’ հայ-թուրքական հարցերում և «հարմար» գործիք դառնալու ՀՀ իշխանությունների վրա շարունակական ճնշում գործադրելու համար, վերջիններիս դրդելով գնալու չարդարացված, չկշռադատված, հապշտապ և, արդյունքում, պարտվողական և խիստ վտանգավոր զիջումների, իբր պատերազմի վերսկսումը կանխելու պատրվակով:
    Հարկ է նշել նաև, որ միջազգային հեղինակավոր պարբերականներում այսպիսի սադրիչ նյութերն ուղղակիորեն քաջալերում են Ադրբեջանի ղեկավարությանը՝ արցախյան խնդրի լուծումը փնտրելու ոչ թե բանակցությունների սեղանին, այլ ռազմի դաշտում: Բարեբախտաբար, այս անգամ հայկական դիվանագիտությունը, ի դեմս Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանի, բավական օպերատիվորեն արձագանքեց «Գարդիան»-ում հրապարակված պետերսոնյան սադրանքին։ Հուսանք, որ այսպիսի գործելաոճը մեզանում ավանդույթ կդառնա։

  2. Նամակներ «Գարդիան»-ի խմբագրինգրել է 16 Հունիս 2008թ.-ին, ժամը 09:18

    Բարոնուհի Քոքս
    Լորդերի պալատ
    Լոնդոն SW1 OAP
    0208-204-7336

    9 հունիսի 2008թ.

    Նամակներ խմբագրին
    letters@guardian.co.uk

    Հարգելի խմբագիր,

    Ալեքսանդրոս Պետերսենի Լեռնային Ղարաբաղի «Սև անցքը» հոդվածը (հունիսի 7) այնքան սխալ մեղադրանքներ և ոչ ճշմարիտ մտքեր է պարունակում, որ կարող էր ծիծաղելի լինել, եթե դրանից բխող հնարավոր հետևանքներն այդքան լուրջ չլինեին:

    Անցյալ շաբաթ ես Լեռնային Ղարաբաղում էի և անձամբ կարող եմ վկայել, որ անհեթեթ են այն հայտարարությունները, թե «Ղարաբաղը մի սև անցք է, ուր լավ պայմաններ կան զենքի, թմրանյութերի ու մարդկանց թրաֆիքինգի, փողերի լվացման և կազմակերպված հանցագործության համար: Հնարավոր է, որ Լոնդոնի փողոցներում հայտնվող հերոինը, Փարիզի արվարձաններում՝ անօրինական զենքը և Բեռլինի անչափահաս մարմնավաճառները բերվում են կամ Ղարաբաղի նման մի հակամարտության տարածքով, կամ տարածքն այդ նպատակների համար օգտագործող ցանցի միջոցով»:

    Այս մեղադրանքները վրդովեցնող են: Ղարաբաղի հայերը հարկադրված էին պաշտպանել իրենց հողը 1991-94թթ. ծանր պատերազմում, քանզի փաստ է, որ Ադրբեջանը փորձում էր էթնիկ զտում կատարել: Այդ պատերազմի ընթացքում իսլամիստ ահաբեկիչները կռվում էին Ադրբեջանի կողմից՝ ընդդեմ Ղարաբաղի հայերի, որոնք այժմ նորից կառուցում են իրենց ավերված երկիրն ու կյանքը` ժողովրդավարական սկզբունքներին դրվատանքի արժանի նվիրվածությամբ (անկախ, հարգարժան միջազգային դիտորդների կողմից նրանց ընտրությունները գնահատվել են ազատ և արդար):

    Իմ բարեգործական կազմակերպությունն աջակցում է Հաշմանդամների վերականգնողական կենտրոնին, որը շատ մասնագետ այցելուների կողմից «գերազանց» գնահատականի է արժանացել և ողջ Հարավային Կովկասում նորարարական աշխատաոճի օրինակ է: Տարիների ընթացքում ես ավելի քան հազար մարդու եմ խրախուսել այցելելու այդ պատմական հողը: Մենք ճամփորդել ենք այդ փոքր տարածքի բազմաթիվ վայրերով, և յուրքանչյուր այցելու հիացել է այս ժողովրդի մեծահոգությամբ, անկեղծությամբ և ջերմ հյուրընկալությամբ: Նրանք բոլորն էլ կմիանաին ինձ` ստորագրելու Ձեր հոդվածում նշված վիրավորական, անհեթեթ և մոլորեցնող մեղադրանքների հերքման այս նամակը:

    Անկեղծորեն Ձեր՝
    բարոնուհի Քերոլայն Քոքս
    Լորդերի պալատ


    The Baroness Cox
    House of Lords
    London SW1 OAP

    0208-204-7336

    June 9, 2008

    The Editor,

    Your article on ‘the Black Hole’ of Nagorno Karabakh by Alexandros Petersen (June 7) contains so many false allegations and untruths that it would be laughable if the implications were not so serious.
    I was in Nagorno Karabakh last week and I can personally testify to the ridiculous nature of the claims that ‘Karabakh is a black hole that attracts arms, drug and human trafficking, money laundering and organised crime. Chances are that heroin on London’s streets, illegal weapons in the Paris banlieue, and the underage prostitutes in Berlin either came through a conflict zone such as Karabakh , or were trafficked by a network that uses the area to facilitate its operations.’
    These allegations are outrageous. The Armenians in Karabakh had to defend their land against well-documented attempted ethnic cleansing by Azerbaijan in a bitter war from 1991-1994, During that war, Islamist terrorists fought on the side of Azerbaijan against the Armenians of Karabakh, who are now rebuilding their shattered lives and land with laudable commitment to democratic principles (their elections have been declared free and fair by independent respected international observers).
    My charitable organisation supports a Rehabilitation Centre for people with disabilities which has become recognised by many professional visitors as a Centre of Excellence, disseminating innovative good practice throughout the South Caucasus. Over the years, I have encouraged as many as a thousand people to visit this historic land; we have travelled widely throughout the small region and every visitor has been inspired by the graciousness, openness and warm hospitality of the people. All would join me in signing this letter of rebuttal of the outrageously absurd and misleading allegations in your article.

    Yours faithfully,
    Caroline (The Baroness) Cox.
    House of Lords.

  3. Bagrat Nazarianգրել է 16 Հունիս 2008թ.-ին, ժամը 09:24

    56 Winchmore Hill Road
    Southgate, London N14 6PX
    Tel/Fax: 020 8886 9438; Mobile: 07737 749996

    Letters to the Editor
    letters@guardian.co.uk

    The Editor,

    Your article “the Black hole of Nagorno Karabakh” by Alexander Petersen, dated 7 June, was so outrageously out of order that I wondered if your writer wrote it while drunk in Baku, Azerbaijan!

    I have travelled to Nagorno Karabakh regularly since 1994, over 40 times in all, especially since investing and building a modest hotel there in 2003. I was last there in March-April this year. I can solemnly testify that Mr Petersen is either trying to be funny or is deliberately or otherwise making completely false allegations and absurd statements. I cannot understand or explain how else a journalist would get his facts so wrong!

    Your outrageous allegations of Nagorno Karabakh involvement in drug and human trafficking, and being a haven for Islamic terrorists is infuriatingly false and inaccurate. The Armenians of Nagorno Karabagh defended their land and freedom against Azerbaijani aggression, including against Chechen and Afghan Mujahedin Islamic mercenaries fighting on the Azeri side. Having defeated Azeri aggression and won their independence with great sacrifice, they have been building a democratic country and continue to re-build their shattered lives against unbelievable odds, including Azeri hostility and blockade, and certainly without any oil dollars. And by all independent accounts they have done a fantastic job!

    They are a dignified, hospitable and very kind, friendly and gracious people whether local farmers, students, intellectuals or government officials or indeed refugees and survivors from Azeri pogroms and massacres in Baku, Sumgait and Kirovabad in 1990s (in Azerbaijan), ten of whom work in my hotel since 2004 providing a first class and friendly service to visitors and tourists from all over the world.

    I wonder if your writer would care to travel there to see the facts for himself and hopefully apologise for spreading the outrageously misleading allegations and absurdities in his entirely false article. The decent thing to do then would be to write an informed and truthful one instead.

    Yours truly,

    Bagrat Nazarian, Contributing Correspondent (London),
    ARARAT Center for Strategic Research

  4. Vahe Gabrielyan's commentգրել է 16 Հունիս 2008թ.-ին, ժամը 14:18

    Misrepresenting the issues in Nagorno-Karabakh
    Alexandros Peterson is wrong: this South Caucases country is a well-functioning democratic entity deserving EU recognition

    The article Negotiating a black hole by Alexandros Petersen on Cif on June 7, was regretfully unbecoming for such a reputable newspaper. The author refers to a conflict of which he either has little understanding, or knowingly distorts the truth. He fails to mention how the conflict evolved and grossly misjudges its character.

    The Nagorno-Karabakh conflict is not an “ethno-religious conflict” and not one over a disputed territory where “Armenian Christians [are] against Azerbaijani Muslims”. It is about the fundamental human rights issue of self-determination, one of being able to peacefully live on the land of your ancestors and be the master of your own destiny. The current situation is a result of decades-long systematic abuse of the human rights and ethnic cleansing of the indigenous Armenian population by the Soviet Azeri authorities since the unlawful annexation of the ancient Armenian province (Artsakh) to Azerbaijan and later, of pogroms and outright military aggression against the peaceful population.

    The military phase of the conflict between Azerbaijan and Nagorno-Karabakh ended with the victory of the latter’s hastily-formed defence forces and enabled their people to start re-building their lives and homes. Since its independence (impeccably proclaimed according to same laws and procedures by which Azerbaijan gained independence from the USSR), in the political and socio-economic turmoil following the break-up of the Soviet Union and even under military aggression, Nagorno-Karabakh has been a surprising case of rule of law and well-functioning state machine. Starting with the independence referendum in 1991, all manifestations of its people’s will, which included four presidential elections and several parliamentary and local ones, have been orderly, dignified and democratic exercises, as witnessed by numerous independent international observers, including, incidentally, members of the UK parliament and the US Congress.

    Indeed, Nagorno-Karabakh is not “a governance black hole”, but a well-functioning democratic entity with strengthening civil society and full economic and cultural life, possessing all attributes of an independent state, save for international recognition. Its elected authorities have announced on several occasions that they would be happy to receive international inspection missions who can study the situation in situ and refute any groundless allegations. There have been no volunteers to chase ghosts. The allegations of all earthly sins in the mentioned article, happily picked en masse from the Azeri propaganda machine of libellous campaign of hatred and misinformation against Karabakh and enriched by references to all possible evils of our times to scare the modern security-conscious citizen are so bizarre that they are at best ignored or frowned upon in any more or less informed circles.

    However, the author is right in saying that the conflict should concern Europe. It should, because although the people of Karabakh have been able to stop the regular bombings of their homes by resorting to self-defence, peace has not been made final yet and threats of war are heard from the other side of the border regularly. It should, because although we keep fingers cross for the renewed negotiations between the presidents and foreign ministers to succeed – the last, June 6 round was constructive and it was decided to continue them – the continuing military rhetoric and the fierce anti-Armenian hate campaign on all levels of society, combined with the mentioned ever-growing military budget, are an ominous sign. It is much worrying that today, fed on this campaign; more than one-third of Azeris are for a military solution while international mediators (the Minsk Group co-chair countries) are widely lambasted for their impartiality. The oil money paid by the European companies should not facilitate the unleashing of another war, the consequences of which will indeed be dire. With a fragile ceasefire being maintained simply because of the balance of power, it is easy to instigate another war that will hugely increase the toll on human life and create new refugees. On top of the already existing one million, about 400,000 of which by the way are the Armenian refugees from Azerbaijan and from Nagorno-Karabakh, this will result in a large-scale humanitarian disaster affecting whole of Europe and beyond. This cannot be allowed to happen. This is why both past and present Armenian authorities have readily engaged in negotiations in good faith and have strived to find lasting peace, despite and because of the fact that one party of the conflict, Azerbaijan, refuses to talk to Nagorno-Karabakh, the other party.

    Security in the modern world is certainly a global problem and in order to ensure global peace and security, frozen conflicts should be resolved in a way so that the vital interests of all parties are taken into account. That will take concessions on both sides and it is a hard thing to do. In order to help, the international community, as well as its individual members, should adopt an attitude based on values and principles that apply universally. Acknowledging that the people of NK have the right to be in charge of their own destiny would have helped. It has in other cases. On the other hand, giving in to dirty propaganda and trying to discredit one side, be it with either explicit or implied allegations does not help and raises questions.

  5. Mihran Keheyian's commentգրել է 16 Հունիս 2008թ.-ին, ժամը 14:26

    Ambassador Gabrielyan must be congratulated for his excellent rebuttal of Mr Petersen’s largely outrageous article.

    Dear Editor,

    Your article on ‘the Black Hole’ of Nagorno Karabakh by Alexandros Petersen (June 7) contains so many false allegations and untruths that I consider a disgrace for your reputable paper to print such serious lies without checking them out thoroughly.

    I have been in Nagorno Karabakh many times and I have never seen or heard such lies, it would be much better for this writer to go and see first hand rather than print such rubbish.

    It was the Azeri side who first hired Afghan and chechen Islamic merceneries to fight the freedom loving people of Artsakh.

    The Armenians of Karabakh, have a better track record and commitment to democratic principles (their elections have been declared free and fair by independent respected international observers) than the Azeris.Please have a look at their track record on human rights with such org.as Amnesty, Helsinki watch, Freedom House, Human Rights Watch, and others, it stinks.

    My advice to this writer is do your homework before you come out with such idiotic allegations.

    Yours faithfully,

    Mihran Keheyian

  6. Odette Bazil's letterգրել է 17 Հունիս 2008թ.-ին, ժամը 03:31

    From: Odette Bazil
    To: Guardian Newspaper
    Sent: Thursday, June 12, 2008 1:56 PM
    Subject: article Saturday 7th June 2008

    Letter for publication

    Dear Sir/Madam

    In your article of 7th June current, ” the Black Hole of Karbagh”, Mr Peterson makes false allegations which show a serious and alarming lack of thorough journalistic research and a monumental ignorance about the war in Karabagh, but at the same time his concern about the necessity of establishing peace in the region and the urgency for the EU to put the conflict on it’s Agenda is commendable (1).

    The conflict in Karabagh, presently frozen and awaiting resolution, was initiated by Azerbaijan and has never been an “ethno-religious” conflict. It was a military agression and an attempt of “Ethnic Cleansing” by Azerbaijan which was responded to with a military retaliation by Karabagh, to defend its people.

    Your interest in that region and Mr Peterson’s attempts to analyse it, prove clearly that it was not “an obscure” conflict and deserves every effort on behalf of both antagonists and of the International Community to solve it by peaceful means and negotiations.

    On some points, I must, reluctantly, agree with Mr Petersen about the danger created by the situation: although no case of Al-Qaida or any terrorist activity has been noticed or reported in Karabagh, but, according to the BBC Monitoring Trans Caucasus Unit, on 30th May 2008, the trial of a 17-member group linked to Al-Qaida has opened in Azerbaijan (presided over by Judge Aflatun Qasimov) and the Azerbaijani National Security Ministry has revealed that these people cooperated with Al-Qaida and Al-Jihad terrorist organisations in Azerbaijan for illegal possession and transportation of weapons and amunitions.

    In Azerbaijan, NOT in Karabagh.

    For the past 15 years, according to British, European and International Observers, elections in Karabagh have been carried out with utmost transparency and fairness. Karabagh is ruled with democracy. Will the forthcoming October 2008 Azerbaijani elections adopt and confirm the legality of a third Aliyev hereditary Presidency? Or will the ban on Azeri election monitoring continue?

    Yours sincerely
    Odette Bazil
    Buckinghamshire

    1. Ամենևին չենք կիսում տիկին Բազիլի ցանկությունն ու դրական ակնկալիքները՝ Եվրոպական Միության օրակարգում ղարաբաղյան հակամարտությունն ընդգրկելու վերաբերյալ: («Արարատ» ՌԿ)

  7. AbrahamStein's commentգրել է 17 Հունիս 2008թ.-ին, ժամը 03:41

    AbrahamStein

    Jun 16 08, 10:10pm

    The author is reserved in his language: this is not the case on the other side of the fence. I was recently in Baku amd can testify that anti-Armenian propaganda has no bounds, even on the highest levels. Obviously frustrated that the little Karabakh (even if with help from Armenia) beat them in a bloody war and gained independence, Azeris now are ready for anything to regain control of the lands that were never theirs. Although the ordinary people in Baku and elsewhere did not really care much about Karabakh, or Garabagh as they call it, they have to show that they agree with the official line. Their primary concern is corruption and ever-shrinking human rights. Oil money has not reached most people out of the capital either. Some people I met confided to me in private that they were fed up with the anti-Armenian histeria and were worried that their sons died in the Azeri army more from bullying and other reasons, than from the occasional bullet from the other side of the front line.

    As a historian I know that Karabakh (a piece of larger what Armenians call Artsak, parts of which are under Azeri control) was a part of the Soviet Union but not Azerbaijan. In fact, any claim that it was historically part of Azerbaijan, is simply untrue. Any decent historian can prove that Azerbaijan as an independent state entity appeared on the world map only in 1918. Of course the Azeris exert huge efforts to prove the contrary. They spend a lot of money publishing books and booklets and creating websites with distorted narrations of history to suit their needs. These can impress a few ignorant folk but they can withstand no scientific scrutiny.

    This is however not the point. On the “human level” I can understand the Azeries. They still have refugees and their pride is wounded. However, Mr Peterson’s motives should be questioned. As outsiders, we should try to calm down the fires of hatred, not to kindle or put oil in them. It is different when an Azeri paper or TV channel or a politician would not see clearly because of the hatred and military rhetoric. It is their children who will go to war. Printing allegations and siding with a party in a world-class paper can be a recepie to disaster in the long run. We in the Middle East know what a misinterpreted history and distorted reporting can lead to. When they come from rich and powerful countries, it is a lot more dangerous.