Jun 06 2009
Թուրքիայի` սիրո և ատելության փոխհարաբերությունը Եվրամիության հետ
Տպել այս հոդվածը«Հուրիյեթ», 5 հունիսի, 2009թ.
Աղբյուրը` Hurriyet DailyNews.com
Ստամբուլի Բահջեսեհիր համալսարանի վերջերս անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ թուրքերի մի մեծ մասի կարծիքով` Եվրամիությունը ցանկանում է մասնատել Թուրքիան: Այդուհանդերձ, թուրքերի առնվազ կեսը ցանկանում է Թուրքիան տեսնել 27 պետություններից կազմված այդ դաշինքում: 34 քաղաքներում անցկացված հարցումը նաև պարզել է, որ հակաամերիկյան տրամադրություններն առկա են հասարակության բոլոր շերտերում:
Չնայած թուրքերի երեք քառորդը կարծում է, որ Եվրամիությունը ցանկանում է մասնատել Թուրքիան, այնուամենայնիվ, համաձայն նոր հարցման արդյունքների` բնակչության շուրջ կեսը դեռևս ցանկանում է, որ երկիրը դառնա 27 պետություններից կազմված այդ դաշինքի անդամ:
Ստամբուլի Բահջեսեհիր համալսարանի անցկացրած ուսումնասիրությունը, որի նպատակն էր պարզել Թուրքիայում բազմազանության, հանդուրժողականության ու ծայրահեղականության հանդեպ հանրության վերաբերմունքը, ցույց է տվել, որ թուրքերը տեղեկացված չեն Եվրամիության մասին, և որ երկրի ներսում միության հանդեպ վերաբերմունքը հակասական է:
Բահջեսեհիրի համասարանի պրոֆեսոր Յիլմազ Էսմերի գլխավորությամբ և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության հետ համատեղ արված հետազոտության արդյունքների համաձայն` թուրքերի մեկ քառորդը չգիտի` Թուրքիան ԵՄ անդամ է, թե` ոչ: 28 տոկոսն ասել է, որ իր կարծիքով ԵՄ-ն «հաստատ նպատակ ունի» մասնատել Թուրքիան, մինչդեռ 48 տոկոսի կարծիքով` Թուրքիան մասնատելը ԵՄ նպատակներից մեկն է: 44 տոկոսն ասել է, որ ԵՄ-ն քրիստոնեություն տարածելու նպատակ է հետապնդում, մինչդեռ 28 տոկոսն ասել է, որ ԵՄ-ն հաստատ քրիստոնեություն տարածելու նպատակ է հետապնդում:
Միաժամանակ, 48 տոկոսն ասել է, որ ԵՄ-ը նպատակը բռնատիրական երկրներում ժողովրդավարություն հաստատելն է, իսկ 28 տոկոսի կարծիքով` ԵՄ-ն հաստատ նպատակ ունի ժողովրդավարություն հաստատել բռնատիրական երկրներում:
ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
41 տոկոսն ասել է, թե ցանկանում է, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ, իսկ 16 տոկոսն ասել է, թե շատ է ցանկանում Թուրքիան տեսնել ԵՄ կազմում: Այդուհանդերձ, հարցվածների 80 տոկոսի կարծիքով` ինչ էլ որ Թուրքիան անի, ԵՄ-ն նրան անդամակցություն չի շնորհի: Մյուսներն էլ կարծում են, որ եթե Թուրքիան ենթարկվի ԵՄ կանոններին և փոփոխություններ իրականացնի` այդ կանոններին համապատասխանելու համար, այդ դեպքում ԵՄ-ն կընդունի Թուրքիային որպես իր անդամ: 78 տոկոսի կարծիքով` փաստը, որ Թուրքիան գերազանցապես մահմեդական երկիր է, բացասաբար է ազդում երկրի մասին ԵՄ կարծիքի վրա:
Ուսումնասիրության ցնցող արդյունքներից մեկն այն է, թե հակաամերիկյան տրամադրություններն որքան տարածված են թուրք հասարակության տարբեր գաղափարական ու տարիքային խմբերում: «ԱՄՆ-ին գոնե հաջողվել է աշխարհիկ և հոգևոր շրջանակներին համաձայնության բերել մեկ հարցում»,- ասում է Էսմերը` ավելացնելով, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» և հիմնական ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական կուսակցությունը» տարակարծիք են շատ հարցերում` բացառությամբ հակաամերիկանիզմի, ինչում նրանք հավասարապես ուժեղ հակաամերիկյան տեսակետներ ունեն:
ԱՄՆ-ը համարվում է աշխարհի հիմնական խնդիրների համար առաջին պատասխանատուն: Թուրքերի մի մեծ մասն ասել է, որ իրենց կարծիքով` Թուրքիան մասնատելն ԱՄՆ-ի նպատակներից մեկն է: Հանրության 2/3-ը ծայրահեղ իսլամիստական շարժումները սպառնալիք է համարում ինչպես Թուրքիայի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Սակայն ճնշող մեծամասնությունը` 80 տոկոսը, կարծում է նաև, որ աշխարհում իսլամին սպառացող լուրջ վտանգներ կան: Միաժամանակ, յուրաքանչյուր 10 հարցվածներից 9-ն ասել է, որ իր կարծիքով` հնարավոր է գտնել Արևմուտքի կողմից մահմեդականների իրավունքներն ու ինքնությունն ընդունելու խաղաղ ճանապարհներ: Հարցվածների 82 տոկոսն ասել է, որ օրենքից դուրս համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» կամ PKK-ն լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիային, մինչդեռ միայն 8 տոկոսն է ասել, որ PKK-ն սպառնալիք չէ: 81 տոկոսի կարծիքով` հակաժողովրդավարական նախաձեռնությունները վտանգավոր են:
ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻՆ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարցման արդյունքների համաձայն` Ադրբեջանն ու Պաղեստինը Թուրքիայի կողմից ամենաշատ համակրանք վայելող երկրներն են: Ամենահակակրելի երկրների շարքում առաջինը Իսրայելն է, ապա` Հայաստանը: Երրորդ տեղում Միացյալ Նահանգներն է, ապա` Հունաստանը և Ֆրանսիան: Վեցերորդ տեղում Միացյալ Թագավորությունն է: Ուսումնասիրության արդյունքները քնարկվեցին շաբաթ օրը կայացած համաժողովում: Անկարայում բրիտանական առաքելության փոխդեսպան Գիլ Պորտմանն իր զարմանքը հայտնեց թուրք ազգի մեջ առկա հակաբրիտանական տրամադրությունների առնչությամբ: «Մեծ Բրիտանիան Թուրքիայի ԵՄ անդամակցության առավել ուժեղ ջատագովներից է,- ասել է նա: Բայց մենք չենք կարող անվերապահորեն վստահել այս ուսումնասիրության արդյունքներին, քանի որ դրանում առկա են որոշ հակասական կարծիքներ»:
7 մեկնաբանություն
Թուրք հասարակության տրամադրությունները բացահայտող այս սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ թուրքերը չեն սիրում ոչ միայն հայերին, այլև իրենց ռազմավարական դաշնակիցներին, մասնավորապես` ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Իսրայելին:
Անակնկալ չէ հայերի հանդեպ նրանց տածած հակակրանքի փաստը: Բայց այս հարցման արդյունքները պետք է առնվազն սթափեցնեն այն հայերին, ովքեր իրենց գիտակցության մեջ Թուրքիա պետության և թուրքերի մասին իրականությանը հակասող վարդագույն պատկերացումներ են կառուցել:
Հայաստանում լրատվամիջոցներով և արտերկրից ֆինանսավորվող տարատեսակ ծրագրերի շրջանակներում հաճախ ենք լսում ներբողներ (իրականում` քարոզչական կեղծ թեզեր) առ այն, թե իբր թուրքերը փոխվել են, այլևս «անցյալի» ցեղասպան ժողովուրդը չեն, և այժմ դրականորեն են տրամադրված հայերի նկատմամբ: Այսպես հայ ժողովրդին ապակողմնորոշում են նրանք, ովքեր թուրքերի և Թուրքիա պետության մասին իրենց գիտելիքները ստացել են մի քանի թուրք գործարարի, լրագրողի կամ հ/կ-ի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներից կամ Անթալիայում ացկացրած կարճատև հանգստի ընթացքում ստացած մակերեսային տպավորություններից:
Այս բոլոր մարդկանց պատմություններն այն մասին, թե որքան լավ են թուրքերն այժմ տրամադրված հայերի նկատմամբ, հերքվում են հե՛նց թուրքական սոցհարցումի արդյունքներով:
Թեմայի մասին առավել մանրամասն կարող եք դիտել ապրիլի 29-ին «ԱԼՄ» հեռուստաընկերության եթերով հեռարձակված՝ «Ինչը չենք զիջելու» հաղորդաշարի հերթական հաղորդումը (բանավեճին մասնակցում է «Արարատ» ՌԿ-ի տնօրեն Ա. Այվազյանը):
Мне представляется что цивилизованная Европа, со своими институтами демократии и политических технологий… не совсем осознает, что такое турция и турки.
Если турцию примут в Евросоюз, тогда не только нам, но и всей Европе поэтапно придет конец. Думаю, что не только Франция с Германией должны знать об этом и противостоять этому процессу, но и другие страны Евросоюза. Не надо также боятся от дешевого шантажа турции, якобы если ее не впустят в Евросоюз, то она примкнет к восточным исламским странам. У турции почти 80-летный полусветский устрой государства, и она так быстро ее не изменит. Даже если изменит, то на самом деле ничего страшного не произойдет. У турков со всеми соседями напряжение отношения, буд-то Греция, Иран, Ирак, Сирия, Россия или Армения. С турками сейчас враждуют фактические все ее соседи, и это очень серьезный фактор, которым мы должны воспользоваться, также поспособствовать этим настроениям в других странах.
Վերջին 200 տարվա ընթացքում Թուրքական կայսրությունը մշտապես կորցրել է իր տարածքները, իսկ նրա մրցակիցները հզորացրել են իրենց մկանները: Եվ այդ գործընթացը շարունակվում է: Թուքիային կարելի է դասել կործանվող կայսրությունների շարքը, քանզի երբեք չի մարսի քրդական և հայկական հարցերը: Եվ Թուրքիան իր պետությունը ոչ միայն անցյալում էր անարդար ձևով կառուցում, այլ նաև այսօր: Իսկ անարդար կայսրությունները քանդվում են ավելի շուտ, քանզի հիմնված են ոչ թե կամավորության և բարեկեցության հիմքի վրա, այլ՝ զենքի ու արյան: Թուրքիան մարդկությանը երբևիցե հայտնի ամենամարդասպան պետությունն է, որն այդպիսին է իր ծննդաբանությամբ, անցյալով, ներկայով և մոտ ապագայով: Եվ պետք է գնահատել քաղաքակրթվելու նրա ջանքերը, բայց կեղծավորություն կլինի մտնել Եվրոպա՝ քրդերին բնաջնջելով կամ չմեղանչելով հայերի առջև: Դա կլինի կեղծ եվրոպականացում, որտեղ միարժեքորեն կտուժեն ֆրանսիական հեղափոխությունն ու ողջ մարդկությունը: Վերջապես, դեռևս վայրագ թուրքերի մուտքը Եվրոպա նշանակում է պարտվել վաղուց հաղթած Վիեննայի ճակատամարտում: Սա կլինի եվրոպական քաղաքակրթության պարտությունը:
Թուրքիային պետք է վնասազերծել ամբողջությամբ և հետո մտածել եվրոպական տոմսի մասին: Իսկ մոլորակի համար այդ վնասազերծման լավագույն ձևը Թուրքիան տրոհելն է, ինչը և իրականացվել է 200 տարի: Այս քաղաքականությունը գրեթե իրագործվել էր 1920թ. Սևրում, սակայն աշխարհը նահանջեց, և անարդար սահմանները պահպանվեցին: Այսօր պետք է օրակարգ վերադարձնել արդարության և կայունության դրոշը’ Թուրքիան տրոհելով 3 մասի՝ Արևմտյան Թուրքիայի, Քրդական հարավի և Հայաստանի միջև: Ահա այդպիսի հեռանկարով միայն Թուրքիային պետք է թողնել Եվրոպա: Չէ՞ որ մի օր թյուրքական արյան կանչը կարող է ստիպել՝ այս անգամ էլ բնաջնջել արդեն եվրոպացիներին: Այդ մասին թող ռոմանագերմանացիներն ու անգլոսաքսերը հարցնեն ոչ միայն հայերին, այլև հույներին: Նրանք շատ պատկերավոր կպատմեն, թե իրենց ինչ կարող է սպասվել, երբ թուրքերը Եվրոպայի ներսում հանկարծ չմոռանան, թե ովքեր են իրականում իրենք և ինչով են սնվել դարերով:
Իմ խորին համոզմամբ Թուրքիան և թուրքերը որպես չարորակ ուռուցք պետք է «վնասազերծվեն»,Թուրքիան բառի բուն իմաստով պետք է «ավտոբուսի» տակ գցել.
Եվ չարժ է տարակուսել թե Եվրոպան չի ընդունի թուրքերին.
Այսորվա Եվրոպան Սպարտակի ու Հանիբալի,Կեսարի ու Լեոնիդի,հռոմեացի քաջ զինվորների և գալ ապստամբների Եվրոպան չե,այսորվա Եվրոպան Պիկասոի և Ռեմբրանդի,Մոցարտի և Պագանինիի,Նոբելի ու էյնշտեյնի,Շեքսպիրի ու Հյուգոի,Նիցշեի ու Սորելի Եվրոպան չե.
Այսորվա Եվրոպան ոչ նախկին հեղափոխական ոգին ունի ,որ Բաստիլներ գրոհի,ոչ էլ Նապոլեոնի զինվորների նվիրումը ,որ միապետին մինչև արյան վերջին կաթիլ պաշտպանի.
Այսորվա Եվրոպան չի կարող ոչ «Ռոլանի երգ» արարաել ոչել «Իրլանդական Սագա».
Եվրոպան այնպիսի չահիճի մեջ է խրվել ,որ այն այլևս Արիստոտելի,Պլատոնի,Սոկրատի,Հոմերոսի,Պյութագորասի,Միքելանջելոի,Բրունոի,Դա Վինչիի Եվրոպա կոչվելու իրավունք չունի,այն ոչ Թոմա Ակվինացու ոչ էլ Նեոֆիտ Վանականի Եվրոպան չե.
Նա կորցրել է թե աստվածավախ կրոնականությունը,թե Վերածննդի հումանիզմը.
Այսորվա Եվրոպան չունի ոչ Կոլոմբոսի ու Դա Գամայի ոգին,ոչ էլ Բառոկոի մշակույթը.
Այն նույնիսկ չունի գերմանացի այն 14-16 տարեկան երեխաների քաջությունը որոնք ուղիղ մի շաբաթ հետ մղեցին խորհրդային ամենաընտիր զորամասերը Բերլինի տակ.
Այսորվա Եվրոպան տիպիկ սատանիստական Սոդոմ Գոմոր է և լկտիության ու սանձարձակության այնպիսի հրեշ որից կսասրսափեին անգամ Սադը և Մազոխը,այն Լավեյի,Քրոուլիի,Ռուշդիի և սրանց նման սատանիստ մոլագարների Եվրոպան է.
Եվ չպիտի զարմանալ որ սրանք ցանկանան իրանց «միասնական ընտանիք» ընդունել աստվածահայհոյիչ Քեմալ Աթաթուրքի կուրսը շարունակող լուսնա-խավարապաշտ «գայլերին».
Շնորհակալություն հայ հանրության ուշադրությանը այս հոդվածը ներկայացնելու համար: Այն պետք է լրջորեն լուսաբանեն նաև հայկական ԶԼՄ-ները:
Ըստ Նուվել Դ’Աղմենի թերթի վերջերս Թուրքիայում տեղի է ունեցել հայ և թուրք երիտասարդ ուսանողների մերձեցման ճամբար, որի նախաձեռնողներն էին (Turkiye Universiteleri Ogrenci Yaklasmlari), Տնտեսական և Սոցիալական ուսումնասիրությունների Թուրքական հիմադրամը` TESEV, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան և Ակոս օրաթերթը:
Հավաքի արդյունքում ահա թե ինչպիսի հակահայկական տրամադրություններով հայտարարություն է ստորագրվել, որից պարզ երևում է, որ Թուրքիան ամրոցներ կառուցում Հայաստանում` օգտագործելով մեր երիտասարդներին և նրանց` պատմությունից անտեղյակությունը:
“Մենք շփոթված ենք, որ թուրքական և հայկական համայնքները դարերով ապրել են միասին և իրարից հեռացել և իրար դեմ են դուրս եկել 1915 թ.-ի դեպքերի առնչությամբ երկու կողմերի վարած քաղաքականության պատճառով”:
“Մենք կարծում ենք, որ երկու քույր ազգերի միջև հարաբերությունները պետք է կառուցվեն խաղաղության և ընկերության այլ ոչ թե տեղահանություն թե ցեղասպանություն երկսայրության (դիլեմայի) հիման վրա: Միակ հնարավոր ճանապարհը երիտասարդական համատեղ ծրագրերն են”:
“Թուրք և հայ ուսանողների միջև երկխոսությունը ճանապարհ կհարթի լուծումներ գտնելու համար: Մեր երկխոսության ճամբարը առաջին քայլը կլինի այդ գործընթացում”:
Աղբյուրը` http://www.armenews.com/article.php3?id_article=49685