Jul 17 2010

Լիթիումը բարդացնում է աֆղանական խաղը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Լա լիբերասիոն» , 22.06.2010

Աղբյուրը` La Liberation

Այն պահից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Աֆղանստանի ընդերքը հարուստ է թանկարժեք մետաղներով, երկիրն անմիջապես հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում։ Համաձայն Քաբուլի կառավարության կողմից հրապարակված տվյալների՝ Աֆղանստանում հանքաքարերի պաշարները մոտավորապես գնահատվում են 3 տրիլիոն դոլար (ավելի քան 2,4 տրիլիոն եվրո)։ Իսկ ըստ Պենտագոնի՝ ավելի քան 1 տրիլիոն։ Այդ հանքանյութերից է լիթիումը (lithium), որը հազվագյուտ հանդիպող մետաղ է, օգտագործվում է բջջային հեռախոսների և laptop համակարգիչների վերալիցքավորվող մարտկոցներում, ինչպես նաև միջուկային էներգիայում։

Ըստ ամերիկացի փորձագետների, աֆղանական հանքավայրերը համեմատելի են Բոլիվիայի հանքավայրերի հետ, որը համարվում է աշխարհում լիթիումի պաշարներով ամենահարուստ երկիրը։ «Սաուդյան Արաբիան համարվում է նավթի պաշարներով աշխարհի ամենահարուստ երկիրը», – հայտարարել է Ճապոնիայում այցով գտնվող Համիդ Քարզայը [Քարզայը կոչ էր անում Ճապոնիային ներդրումներ կատարել ահռելի հանքային պաշարներով հարուստ Աֆղանստանում և նշում, որ պատերազմներից տառապած երկիրն այս ոլորտում կարող է դառնալ աշխարհի առաջատար պետություններից մեկը։ ¨Président Hamid Karzaï appelle le Japon à investir dans les minerais d’Afganistan, 18 juin 2010 AFP¨]։ Մյուս հանքավայրերը պարունակում են պղինձ, երկաթ, ոսկի, արծաթ, նիոբիում, կոբալտ, բերիլիում, գազ և նավթ:

Խաղազինվորներ։

Այն փաստը, որ Աֆղանստանը հարուստ է բոլոր տեսակի բնական հանածոներով, բոլորին հայտնի գաղտնիք է։ Սովետական ռազմակալումից (1980-1989 թթ.) առաջ և ընթացքում էլ ռուսներն ունեցել են բազմաթիվ հանքավայրերի քարտեզները, որոնց շահագործումն անհնար էր համարվում պարտիզանների գրոհների պատճառով։ 2007 թվականին ամերիկյան երկրաբանական հետազոտությունների կենտրոնի (USGS) մասնագետների հետազոտությունները, որոնց վրա էլ հենվում է Պենտագոնը, հաստատում են այդ փաստը։ Համաձայն այդ հետազոտությունների՝ երկաթի և պղնձի պաշարները գնահատվում են համապատասխանաբար 340 և 200 միլիարդ եվրո։ Ինչպես ասում են պատմաբանները, «Մեծ խաղի» նոր պարտիա սկսվում, ուր գլխավորը ոչ միայն երկրի աշխարհագրական դիրքն է, այլև բնական պաշարներին տիրելը։

Հաճախ Աֆղանստանը համարում են շախմատի մեծ խաղատախտակի հետ, ուր խաղացողներն օտարերկրացիներն են, հաճախ հզոր գերտերությունները կամ ազդեցիկ հարևանները, իսկ խաղաքարերը՝ աֆղանները (ցեղախմբերի, կլանների ղեկավարների, նախկին զինվորականների, էմիրների տեսքով)։ Կենտրոնում թագավորն է կամ նախագահը՝ առանց մեծ իշխանության։ Իսկ այս խաղը սկսվել է մի քանի դար առաջ։ Հնդկական տիրապետության ժամանակ Աֆղանստանի համար Մեծ Բրիտանիան պայքարում էր Ռուսաստանի, սառը պատերազմի ժամանակ՝ Վաշինգտոնը Մոսկվայի, իսկ ետնաբեմում՝ Իսլամաբադը Թեհրանի հետ։ Սեպտեմբերի 11-ից հետո խաղատախտակը ցնցվեց և խաղում ներգրավեցին ՆԱՏՕ-ի զորքերը։ Ներկայումս «Մեծ խաղին» կարող են միանալ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան…։ «Աֆղանստանի բնական պաշարները կարող են մրցակցության պատճառ դառնալ, հատկապես, երբ բոլորին է հայտնի այդ ծավալների մասին,-հիշատակեց նախագահ Քարզայը։ Հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք կառավարելու նրանց բոլորին»։

«Մրցակցություն»

Աֆղանական պաշարների համար «Մեծ խաղի» մեկնարկը տրված է։ Հատկանշական է, որ աֆղանական հանքավայրերի վերաբերյալ առաջին տեղեկությունները ստացվեցին հենց Պենտագոնից և անգամ Դավիթ Պետրեուսն է արտահայտվել դրանց վերաբերյալ։

«Հանքաարդյունաբերությունը գեներալ Մակ Կրիստալի հակաապստամբության մարտավարության մասն է կազմում», – վերջերս կարծիք հայտնեց Պենտագոնի խոսնակ, գնդապետ Դավիթ Լապանը (David Lapan)։ Վաշինգտոնը հույս ունի այս հարստությունների շահագործմամբ թալիբների դեմ պայքարում շոշափելի ֆինանսական միջոցներ ապահովել աֆղանական կառավարության համար՝ մասնավորապես կրճատելով աղքատության բարձր մակարդակը, որի առկայությունը ձեռնտու է հենց իսլամիստներին։ Սպիտակ տունը նպատակ է հետապնդում ցույց տալ, որ Աֆղանստանը կարևոր է նաև ներդրումներ կատարելու համար։ Իրականում սա կարող է բորբոքել տարածաշրջանային մրցակցությունը, – եզրակացնում է Բրյուս Ռիդլը [Brooks Institution]:

Պատերազմը հաղթելուն դեռևս երկար ճանապարհ կա։ Հանքավայրերը տարածված են ողջ երկրով մեկ, ուր գոյություն չունեն ենթակառուցվածքներ արտադրություն կազմակերպելու համար։ Դրանց մեծամասնությունը գտնվում է թալիբների կողմից վերահսկվող շրջաններում։ Չինաստանը, կաշառելով Աֆղանստանի հանքաարդյունաբերության նախարարին, արդեն հաջողացրել է վերահսկողություն հաստատել Մես Աինակի (Mes Ainak) պղնձի հսկայածավալ հանքավայրերի վրա, որոնք գտնվում են թալիբների լիակատար հսկողության ներքո, և ծրագրում է կառուցել արդյունաբերական քաղաք։ Իսկ Քարզայն ընդունակ է իր գործընկերներին լարել միմյանց դեմ։

Անվերջ վերադարձ դեպի «Մեծ խաղ»։

One response so far

1 մեկնաբանություն

  1. xlpharmacyգրել է 12 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 16:05

    տարածված են ողջ երկրով մեկ, ուր գոյություն չունեն ենթակառուցվածքներ արտադրություն կազմակերպելու համար։ Դրանց մեծամասնությունը գտնվում է թալիբների կողմից վերահսկվող շրջաններում։ Չինաստանը, կաշառելով Աֆղանստանի հանքաարդյունա