Օգո 07 2009

Արդյո՞ք Հայաստանի քաղաքականությունը նպաստում է Թուրքիայի հզորացմանը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Կալիֆոռնիա կուրիեր», 4 օգոստոսի 2009թ.
Աղբյուրը` California Courier
Հարութ Սասունյան, հրատարակիչ (Harut Sassounian, Publisher)

Հայաստանի արտգործնախարարությունն, ամենայն հավանականությամբ, համապարփակ ռազմավարական ծրագիր ունի Հայաստանի ու նրա անմիջական հարևանների (Ադրբեջան, Վրաստան, Իրան, Թուրքիա), հեռու և մոտիկ գերտերությունների (Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ) և կարևոր այլ պետությունների հետ հարաբերությունների վերաբերյալ:

Ամենատարրական մակարդակում ակնկալվում է, որ հայ ղեկավարները պետք է առավելագույնս նպաստեն իրենց երկրի ազգային շահերին և հակադարձեն բոլոր հակահայկական ոտնձգություններին: Ելնելով այս պարզ չափանիշից` կցանկանայի գնահատական տալ մի քանի կարևորագույն խնդիրների, որոնք վերաբերում են Հայաստանի ամենախնդրահարույց հարևանին` Թուրքիային:

Թուրքիան ոչ միայն հայ ազգի ցեղասպանությունն է իրագործել և շարունակում է վայելել այդ հանցանքի պտուղները, այլև միլիոնավոր դոլարներ է ծախսում ամեն տարի պատմական փաստերը ժխտելու և հայ ժողովրդին հեղինակազրկելու նպատակով:

Հիմնադրման օրվանից Թուրքական Հանրապետությունը հետևողականորեն իրականացրել է իր օսմանյան նախորդների հակահայ քաղաքականությունը: 1993-ից ի վեր Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը (պատերազմական գործողություն) որպեսզի ստիպի նրան տարածքային զիջումներ անել Արցախում (Ղարաբաղ): Հայաստանի անկախությունից կարճ ժամանակ անց առնվազն մեկ դեպքում թուրքերը զորք են կուտակել սահմանին` սպառնալով հարձակվել Հայաստանի վրա: Ավելին` Թուրքիան վարժեցրել ու զինել է Ադրբեջանի բանակը, որպեսզի վերջինս կարողանա ներխուժել Արցախ և բնաջնջել նրա էթնիկ հայ բնակչությունը:

Թուրքիան հակահայկական գործունեություն է իրականացնում նաև դիվանագիտական տարբեր ուղիներով: Եվրախորհրդում, ՄԱԿ-ում և Իսլամական պետությունների համաժողովում Թուրքիայի պատվիրակները որպես կանոն միանում են իրենց ադրբեջանցի գործընկերներին և Հայաստանի ու Արցախի դեմ քվեարկում: Վերջապես, Թուրքիան շարունակում է պատանդ պահել իր երկրի հայ բնակչությանը` զրկելով նրանց ամենատարրական մշակութային, կրթական և կրոնական իրավունքներից:

Այս հանգամանքներում կարևոր է, որ Հայաստանի պաշտոնյաներն զգուշորեն ծանրութեթև անեն` արդյո՞ք Թուրքիայի հարցում իրենց ընդունած որոշումներն ակամայից չեն նպաստում թշնամի հարևանի քաղաքական և տնտեսական հզորացմանը:

Ահա նմանատիպ որոշումների մի քանի օրինակ.

Թուրքիայի հետ բանակցություններում՝ սահմանի բացման հարցում Հայաստանը չպետք է ընդունի որևէ նախապայման և չպետք է համաձայներ ապրիլի 24-ից առաջ հանդես գալ համատեղ հայտարարությամբ, ինչը բարձրացրեց Թուրքիայի հեղինակությունը և ձախողեց Միացյալ Նահանգների և այլոց կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը հասնելու ջանքերը:

Հայաստանը չպետք է ճանաչի Թուրքիայի ներկա սահմանները և պետք է մերժի Խորհրդային Հայաստանի ստորագրած պայմանագրերը, որպեսզի ապագայում ներկայացվելիք Հայաստանի տարածքային պահանջները անհնարին չլինեն:

Հայաստանը չպետք է համաձայնի Հայոց Ցեղասպանության փաստերն ուսումնասիրող համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի պահանջին, որպեսզի խուսափի Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուց և չվնասի երրորդ երկրների կողմից այն ճանաչելու շանսերին:

Հայաստանը չպետք է թույլ տա Թուրքիային քիթը խոթել Արցախի հարցով հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ, որպեսզի չօգնի Թուրքիային էլ ավելի բարձրացնել իր` Աֆղանստանում, Իրանում, Իրաքում, Լիբանանում, Պակիստանում և Սիրիայում իբր վստահելի միջնորդ լինելու կերպարը:

Հայաստանի նախագահը չպետք է այցելի հոկտեմբերի 14-ին Թուրքիայում կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը, քանի դեռ թուրք առաջնորդներն սկզբում չկատարեն սահմանը բացելու իրենց գրավոր համաձայնությունը:

Հայ պաշտոնյաները չպետք է օգնեն հավատալ Թուրքիայի այն կեղծ պնդումներին, թե նա վարում է Հայաստանի հետ լուրջ բանակցություններ:

Հայաստանի ղեկավարությունը չպետք է աջակցի Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ջանքերին, որպեսզի չնպաստի Թուրքիայի քաղաքական և տնտեսական հզորացմանը: Իր բնակչության թվով գերազանցելով ԵՄ մյուս երկրների մեծ մասին`Թուրքիան մեծ թվով ձայների իրավունք կունենա Եվրախորհրդարանում, ինչը նրան հնարավորություն կտա հակահայկական բանաձևեր անցկացնել:

Անցած տարվա աշնանը, երբ Թուրքիան ամեն գնով քվեներ էր փնտրում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին միանալու համար, Հայաստանն ու աշխարհի հայերը գրեթե որևէ փորձ չարեցին խանգարելու Թուրքիային վերջին գրեթե կես դարում առաջին անգամ այդպիսի կարևորագույն աթոռ ձեռք բերել: Այժմ Թուրքիան կարող է օգտագործել այդ հեղինակավոր դիրքը ՄԱԿ-ում Հայաստանի և Արցախի դեմ բանաձևեր ընդունելու համար:

2006թ. Լիբանանի դեմ Իսրայելի հարձակումից հետո Հայաստանը և հայերը չխանգարեցին Թուրքիային խաղաղապահ զորքեր տրամադրելու Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր զորախմբին՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ին (United Nations Interim Force in Lebanon): Սա Թուրքիային հնարավորություն տվեց Օսմանյան կայսրության փլուզումից հետո առաջին անգամ զորք տեղակայել արաբական այն երկրում, որտեղ բնակվում է Մերձավոր Արևելքի թվով ամենամեծ հայ համայնքը:

Վերջապես, հայերը պետք է բոյկոտեն թուրքական ապրանքները և արձակուրդը չպետք է անցկացնեն Թուրքիայում, որպեսզի չնպաստեն թշնամի պետության տնտեսական հզորացմանը: Հարկավոր է գովաբանել վարչապետ Տիգրան Սարգսյանին այն բանի համար, որ նա պաշտոնյաներին հրահանգել է իրենց արձակուրդը չանցկացնել Թուրքիայում և խրախուսում է տեղական տուրիստական ընկերություններին մրցակցային գներով զբոսաշրջային փաթեթներ պատրաստել արձակուրդն Արցախում անցկացնելու համար:

Այսօր արդեն հսկայական անհավասարակշռություն կա Հայաստանի և Թուրքիայի քաղաքական, տնտեսական և ռազմական հզորությունների միջև: Զգուշորեն կշռադատելով իրենց յուրաքանչյուր որոշման ազդեցությունը` Հայաստանի ղեկավարները պետք է նվազեցնեն, այլ ոչ թե մեծացնեն այդ անհավասարակշռությունը:

10 responses so far

10 մեկնաբանություն

  1. Արամէգրել է 07 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 06:48

    Տնտեսական մասով ավելացնեմ ևս մի գաղափար: Թուրքական ապրանքների վրա պետք է դրվի բարձր մաքսատուրք, որպես նրանց անօրինական շրջափակման տնտեսական վնասների արդար փոխհատուցում:

    Օրենք ես ընդունում որ Հայաստան ներմուծվող ցանկացած թուրքական ապրանքի վրա դրվում է 50-100% տուրք: Տուրքի անունն էլ դնում ես «Անօրինական շրջափակման վնասների փոխհատուցման տուրք»: Դե թող որևէ մեկը մեզ մեղադրի, որ անօրինական է այդ տուրքը: Տուրքը նաև կարելի է տարածել Անտալիա ուղեգրերի վրա:

    Եթե Թուրքիան պահանջում է վերացնել այդ տուրքը դու էլ նախապայման ես դնում, որ տուրքը կհանվի միայն շրջափակումը վերացնելուց հետո:

    http://freedomfight777.livejournal.com/34064.html

  2. Արամէգրել է 07 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 09:01

    Ի դեպ եթե ԱՄՆ-ը շատ է ուզում օգնել Հայաստանին դուրս գալ շրջափակումից առանց Թուրքիայի կապիտուլիացիոն ու նվաստացուցիչ պայմանները ընդունելու ապա պետք է Հայաստանի հետ միասին որոշ համարժեք տնտեսական ճնշումներ կիրառի Թուրքիայի վրա:

    Օրինակ Հայկական լոբբին կոնգրեսմենների հետ միասին թող օրենք մտցնի կոնգրես որտես կլինեն մասնակի սահմափակումներ թուրքական ապրանքների վրա ԱՄՆ ներկրելու ժամանակ:

    Կարծում եմ եթե Հայաստանում էլ մտցվի մաքսատուրք ու զուգահեռաբար ԱՄՆ-ն էլ իր կողմից ճնշում գործադրի ապա Թուրքիան շատ հեշտությամբ կբացի սահմանը:

    Իսկ եթե ԱՄՆ-ը դա չանի ու շարունակի ստիպի հայությանը մոռանալ Ցեղասպանությունը ու ճանաչել Թուրքիայի ներկայիս սահմանները ապա դա նշանակում է որ նա դառնում է մեղսակից թուրքական հայակործան ծրագրերին:

    Ես կոչ եմ անում ԱՄՆ հայ լոբբիստական խմբերին ավելի բազկակողմանի ճնշման ձևեր գտնեն Թուրքիայի վրա, բացի Ցեղասպանության ճանաչման հարցից, որը չպետք է լինի գործիք կամ միջոց այլ անբեկանելի մի վճիռ որ պարտավոր է ընդունել ԱՄՆ-ը:

  3. Parouirգրել է 09 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 03:37

    Harut Sassounian’s criticism of the Armenian government is overly and needlessly diplomatic. While commending Prime Minister Tigran Sargsyan for ordering Armenian government officials not to spend their vacation in Turkey (by and large, this “order” is disregarded), he forgets to mention that the same Tigran Sargsyan and other members of his government, notably the Energy Minister Armen Movsisyan, have repeatedly invited Turkish companies to become shareholders of the new Armenian nuclear power-station. The Armenian government and the new municipal authorities of Yerevan have only promoted the aggressive advertisement of the “rest in Turkey” of the government-connected businesses. Just drive in Yerevan to see the huge billboards displaying “paradise in Antalia.”

  4. Annaգրել է 09 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 07:06

    Ճիշտ ես, Պարույր։ Հայաստանի կառավարության Հարութ Սասունյանի քննադատությունը չափից դուրս դիվանագիտական է։ Անհրաժեշտ է պարզորեն խոսել “ֆուտբոլային դիվանագիտության” տված վնասների և կատարյալ ձախողման մասին։ Ինչու՞ անպայման գովաբանենք այսպիսի խայտառակ սխալներ թույլ տված կառավարությանը, որպեսզի հետո նոր մի քանի քննադատական խոսք հնչեցնենք։ Այլապես, համաձայն եմ Սասունյանի բոլոր քննադատությունների հետ։

  5. Դավիթգրել է 09 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 13:44

    Աննա, քո ուզած կոշտ քննադատությամբ շատ անգամ հանդես է եկել Արմեն Այվազյանը, օրինակ, այս հոդվածում՝ Հայ-թուրքական հակամարտության կառուցվածքային վերլուծություն, (http://www.ararat-center.org/upload/files/HTH_09.12.2008-final.pdf) 09.12.2008, բայց ես կարծում եմ, որ Հարութ Սասունյանն էլ է ճիշտ վարվում։ Երբեմն փափուկ քննադատությունը կարող է առավել արդյունավետ լինել։ Անհրաժեշտ են և՜ կոշտ, և՜ փափուկ ճնշումներ։ Կարևորն արդյունքն է, որ դեռ չունենք։ Մեր կառավարությունն խուլ ու համր է ձևանում, հայ ժողովրդի ձայնը նրան չի հասնում։

  6. Annaգրել է 10 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 02:15

    Այո, Այվազյա՛նն էլ, Սասունյա՛նն էլ իրենց խոսքն ու անհանգստությունն ասում են, արտահայտում են, մեկը՝ կոշտ, մյուսը՝ փափուկ։ Բա ու՞ր են մեր «մտավորականները», տեսակ-տեսակ «փորձագետ-էքսպերտները», երիտասարդությունը????????

  7. Тигранգրել է 11 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 07:32

    Проводимая армянскими властями “футбольная дипломатия” не только наносит вред национальным интересам Армении, но и унижает национальное достоинство армянского народа. Вспомним снятие с герба национальной сборной Армении по футболу символа армянского народа – горы Арарат, перед матчем с турецкой сборной и приездом президента Турции Гюля в Армению. Ясно, что без требования Турции и согласия руководства Армении на изменение герба Федерация футбола Армении не пошла бы на такой шаг.
    Еще более вопиющим фактом явилось подписание 22 апреля, в канун Дня памяти жертв Геноцида армян, так называемой дорожной карты урегулирования армяно-турецких отношений.
    Продолжение армянскими властями так называемой “инициативной”, а фактически пораженческой политики несмотря на продолжающуюся резкую критику со стороны различных политических и общественных сил Армении и Диаспоры, убеждает меня в том, что армянские власти стараются решить не столько стоящие перед Арменией серьезные проблемы, сколько проблему собственной легитимности перед Западом, после провальных выборов 2008 г. и трагичeских событий 1 марта.

  8. municipal governmentգրել է 22 Հունիս 2011թ.-ին, ժամը 07:00

    municipal government…

    published on this site…

  9. 4rx complaintsգրել է 12 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 16:00

    Իր բնակչության թվով գերազանցելով ԵՄ մյուս երկրների մեծ մասին`Թուրքիան մեծ թվով ձայների իրավունք կունենա Եվրախորհրդարանում, ինչը նրան հնարավորություն կտա հակահայկական բանաձևեր անցկացնել:убеждает меня в том, что армянские власти стараются решить не столько стоящие перед Арменией серьезные проблемы, сколько проблему собственной легитимности перед Западом, после провальных выборов 2008 г. и трагичeских событий 1 марта.

  10. alternative zu googleգրել է 31 Հունվար 2012թ.-ին, ժամը 06:59

    … [Trackback]…

    […] Read More Infos here: artmamul.ararat-center.org/?p=375 […]…