Jul 18 2009

Չինաստանը պահանջում է Թուրքիայից ետ վերցնել «ցեղասպանություն» բնորոշումը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«ԲիԲիՍի Նյուզ», 14 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` (BBC News )

Չինաստանը պահանջել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հրաժարվել իր այն մեղադրանքից, թե Պեկինը ցեղասպանություն է իրականացրել ույղուրների նկատմամբ։

Էրդողանը նման մեկնաբանություն էր արել մահմեդական ույղուրների կենտրոնական բնակավայր Սինցզյան նահանգում տեղի ունեցած խռովություններից հետո, որի արդյունքում 184 մարդ է զոհվել։ Սինցզյանի մայրաքաղաք Ուրումչին ոստիկանական և ռազմական խիստ վերահսկողության տակ է։

Բրիտանացի վերլուծաբաններն ասում են, որ այդ բռնություններից հետո Ալժիրում «ալ-Քաիդա»-յի հետ կապեր ունեցող զինյալները կոչ են արել չինացի բանվորների նկատմամբ հաշվեհարդար տեսնել:

Էրդողանի հայտարարությունը Չինաստանը մերժեց՝ «Մի՛ աղավաղեք փաստերը» վերնագրով խմբագրական հոդված տպագրելով անգլալեզու «Չայնա Դեյլի» (China Daily) պարբերականում։

«Փաստը, որ հուլիսի 5-ի անհանգստությունների 184 զոհերից 137-ը չինացիներ էին, շատ բան է ասում միջադեպի բնույթի մասին»,- ասվում է հոդվածում։

Էրդողանի մեկնաբանություններն «անպատասխանատու և անհիմն» որակելով` թերթը հորդորել է նրան «ետ վերցնել իր դիտողությունները…, որոնք միջամտություն են Չինաստանի ներքին գործերին»։

Պրն Էրդողանն այդ վիճահարույց մեկնաբանույուններն արել է անցյալ ուրբաթ. նա «ԷնԹիՎի» (NTV) հեռուստատեսությանն ասել է, թե «Չինաստանում տեղի ունեցած դեպքերը պարզապես ցեղասպանություն են։ Այլ կերպ դրանք մեկնաբանելն անհնար է»։

Նա կոչ է արել Չինաստանի իշխանություններին միջամտել` նոր զոհերից խուսափելու համար։

Թուրքիան աշխարհիկ պետություն է, սակայն նրա բնակչությունն առավելապես մահմեդական է և լեզվական ու կրոնական կապեր ունի ույղուրների հետ։

Ռազմական սպառնալիք

Մեծ Բրիտանիայում գործող` համաշխարհային անվտանգության հարցերով հետախուզական մի կազմակերպություն իր զեկույցում նշում է, որ Սինցզյանի իրադարձությունները դրդել են «ալ-Քաիդա»-ի ցանցի ալժիրյան անդամներին չինացի բանվորների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչ անել:

«Ալ-Քաիդան Իսլամական Մաղրիբում»1 (ԱՔՄ) կազմակերպությունը (Al-Qaeda in the Islamic Maghreb – AQM) խոստացել է թիրախ դարձնել Ալժիրում և հյուսիս-արևմտյան Աֆրիկայում աշխատող չինացի բանվորներին»,- նշում է «Սըրլինգ Ասինթ» (Sirling Assynt) կազմակերպությունը։ Այն ասում է, որ ԱՔՄ-ն «ալ-Քաիդա»-ի ցանցից առաջիններից է, որ պաշտոնապես հայտնել է, թե հարվածելու է Չինաստանի շահերին` զգուշացնելով, որ իրենց օրինակին կարող են հետևել նաև մյուսները:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Քին Գանգն հայտնել է, որ Չինաստանը կհամագործակցի համապատասխան երկրների հետ` «արտերկրում չինական հաստատությունների և Չինաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու նպատակով»։

Նա կոչ է արել մահմեդական աշխարհին` ըմբռնումով մոտենալ իրավիճակին: Քինն ասել է. «Եթե նրանք հստակ պատկերացնեն միջադեպի իրական բնույթը, ապա կհասկանան կրոնի և կրոնական հարցերի նկատմամբ Չինաստանի քաղաքականությունը և մեր կիրառած միջոցները»։

————

  1. Մաղրիբ (արաբ. Արևմուտք) է անվանվում Հյուսիսային Աֆրիկայի այն հատվածը, որն հիմնականում ընդգրկում է Ալժիրը, Մարոկկոն և Թունիսը: – ԱՌԿ խմբ.

4 responses so far

4 մեկնաբանություն

  1. Արամէգրել է 18 Հուլիս 2009թ.-ին, ժամը 01:29

    Ճիշտն ասած ես Չինաստանից սպասում էի ավելի կոշտ արձագանքի Թուրքիայի նկատմամբ: Օրինակ Տիբեթի դեպքում իմ տպավորությամբ ավելի կոշտ էին արևմուտքին ու Դալայ-լամային ուղղված արձագանքերը:
    Ըստ երևույթին Չինաստանը մտավախություններ ունի, որ մահմեդական համերաշխությունը կարող է իր համար լուրջ խնդիրներ ստեղծել:

  2. HAROգրել է 18 Հուլիս 2009թ.-ին, ժամը 19:01

    Obviously, Grey Wolve has a lot to do with organizing the China revolt, in order to destabilize China, as well as, because of their old Panturkism plan.
    They were the direct organizers of Chechnya, and the recent Georgian attack, and now they are working on China. Of course, they are not acting alone, they have been hired by the West and USA, just like Al Kaida. It’s not a secret that Turks (Turkey and Azerbeijan) closely cooperate with Al Kaida organization, which everyone knows, is controlled by CIA.
    If we look at the picture with these facts, then everything becomes clear, Turkish intelligence being hired to steer China’s north, did not succeed, and therefore, Turks had to face their clients by resorting to the old trick of announcing Jihad.
    It’s funny that Armenian Genocide is not being recognized “Genocide” but a few troubled Ughurs that were driven by external terrorist organizations is immediately being presented by “…nothing but Genocide…”
    With this simple minded definition and even if Armenians accept the Turkish version of 1915 event, the 1915 event is now indirectly being recognized by Erdoghan to be nothing but Genocide of the Armenian population.

  3. xlpharmacyգրել է 12 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 16:13

    Էրդողանի հայտարարությունը Չինաստանը մերժեց՝ «Մի՛ աղավաղեք փաստերը» վերնագրով խմբագրական հոդված տպագրելով անգլալեզու «Չայնա Դեյլի» (China Daily) պարբերականում։

  4. alternative zu googleգրել է 31 Հունվար 2012թ.-ին, ժամը 07:00

    … [Trackback]…

    […] There you will find 72697 more Infos: artmamul.ararat-center.org/?p=323 […]…