Jul 23 2009

Հայաստանի արտգործնախարարը վանում է իր հրաժարականի մասին կոչերը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Յուրեյժանեթ», 21 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` Eurasianet

«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մերժում է իր հրաժարականը պահանջող կոչերը` կապված վերջերս շրջանառվող այն մեղադրանքների հետ, թե նա ծանրակշիռ զիջումներ է արել վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ ընթացող բանակցություններում:

Կառավարության քննադատները, հատկապես` ազգայնական «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», պնդում են, թե վերջին բանակցություններում Նալբանդյանը դավաճանել է Հայաստանի ռազմավարական շահերը: Այս քննադատությունը մասամբ կապված է Հայաստանի և Ադրբեջանի ամենամոտ դաշնակից Թուրքիայի միջև հաշտեցման, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզ»-ի վերաբերյալ շահարկումների հետ: Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվել, սակայն «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» լքել է Սերժ Սարգսյանի կառավարությունը` ի նշան Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականության դեմ բողոքի:

Հուլիսի 20-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Նալբանդյանը հակադարձեց իր քննադատների պնդումներն` ասելով, որ նրանք կառուցողականությունը շփոթում են թուլության հետ: Հերքելով այն մեղադրանքը, թե Հայաստանը կթուլացնի իր դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում` հանուն Թուրքիայի հետ բարենորոգված հարաբերությունների, Նալբանդյանն իր գործընկերներին անվանեց «միամիտ» և սեփական շահը սպասարկող:

«Ազգային անվտանգության խնդիր հանդիսացող Ղարաբաղյան հիմնահարցի շահարկումը պատվաբեր գործ չէ»,- Նալբանդյանի խոսքից մեջբերել է «Արմինֆո» լրատվական գործակալությունը:

4 responses so far

4 մեկնաբանություն

  1. «ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 23 Հուլիս 2009թ.-ին, ժամը 06:33

    Ըստ երևույթին, ՀՀ արտգործնախարարը տեղյակ չէ, որ իր անհապաղ հրաժարականի և ՀՀ արտաքին քաղաքական կուրսն ամբողջությամբ փոխելու պահանջով հանդես են գալիս հայ հասարակության ամենալայն շերտերը։ Հարկ է հիշեցնել, որ ս.թ. ապրիլի 30-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի նախաձեռնությամբ և բազմաթիվ մասնագետների մասնակցությամբ անցկացված հասարակական լայն քննարկումն ընդունել էր ՀՀ նախագահին ուղղված մի քանի պահանջներից բաղկացած հայտարարություն, որն առաջին իսկ շաբաթների ընթացքում ստորագրեցին ավելի քան 850 մարդ Հայաստանից և աշխարհի տասնյակ երկրներից։ Այդ պահանջներն են՝

    – անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»։
    – Անհապաղ կասեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու` Թուրքիա պետության հետ տարվող ներկա բանակցությունները, մինչև վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի հայոց ցեղասպանության փաստը և չստանձնի դրա հետևանքների վերացման պատրաստակամությունը։
    – Անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, ովքեր նպաստել են այդ ստորացուցիչ համաձայնագրի ընդունմանը:
    – Հրահանգել Ազգային անվտանգության խորհրդին` մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող` ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր։

    Այժմ գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ ապրիլի 30-ին առաջադրված պահանջներին, թեկուզև դանդաղորեն ու մասնակիորեն, սկսում են միանալ ազդեցիկ քաղաքական և հասարակական նորանոր ուժեր։ Հուլիսի ընթացքում Է. Նալբանդյանի հրաժարականի պահանջով հանդես եկան երեք ավանդական կուսակցություններից երկուսը՝ ՀՌԱԿ-ը և ՀՅԴ-ն, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ և հարյուրավոր անհատներ։

    ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը փոխանակ հստակ պատասխաններ տալու հայ հանրությանն անհանգստացնող բազմաթիվ պատճառաբանված հարցերին, որոնք անմիջականորեն առնչվում են յուրաքանչյուր հայ մարդու, այդ թվում՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությանը՝ շարունակաբար թաքնվում է ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Ադրբեջան բանակցությունների գաղտնիության թիկունքում։ Ժամանակն է հասկանալ, որ այդ գործելաոճն ու ոչինչ ասող արտահայտություններն այլևս անընդունելի են ու… զավեշտական։

  2. Gorգրել է 24 Հուլիս 2009թ.-ին, ժամը 18:32

    Dear Ararat center,

    I have read interesting papers on Karabakh issue at Groong/Armenian News Network.

    kayk: http://groong.usc.edu/news

    under news articles-23 july, 2009 “Five years forward the Nagorny Karabakh conflict”

  3. gorգրել է 10 Օգոստոս 2010թ.-ին, ժամը 23:56

    gor…

    Really good content and this page stays on topic. In this niche it is so hard to find a good site like this. So keep it going, thanks…

  4. secure tabsգրել է 12 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 15:49

    Հ-Թուրքիա, ՀՀ-Ադրբեջան բանակցությունների գաղտնիության թիկունքում։ Ժամանակն է հասկանալ, որ այդ գործելաոճն ու ոչինչ ասող արտահայտություններն այլևս անընդունելի են ու… զավեշտական.secure tabs
    Ըստ երևույթին, ՀՀ արտգործնախարարը տեղյակ չէ, որ իր անհապաղ հրաժարականի և ՀՀ ա