Jul 15 2009
Ադրբեջանի նախագահը դեմ է Ղարաբաղի անկախությանը
Տպել այս հոդվածը«Ռոյթերզ», 14 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` Reuters
Քեյթ Վեյր (Keith Weir)
«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրն ասել է, որ վիճահարույց Լեռնային Ղարաբաղին անկախություն տալու հեռանկարներ չկան:
Ուրբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցելու նպատակով հանդիպելու են Ռուսաստանում. դիվանագետները հույս ունեն, որ հանդիպումը նոր էջ կբացի այս սառեցված հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում:
Ալիևն ասել է, թե բանակցությունների ընթացքն «ավելի խոստումնալից է», սակայն կոչ է արել դուրս բերել հայկական զինված ուժերն այդ տարածքից, որտեղ շփման գծում տեղակայված երկու կողմերի զորքերն էլ 1990-ական թթ. տեղի ունեցած պատերազմից ի վեր փոխհրաձգության պատճառով կորուստներ են կրում: Այդ պատերազմը խլել է 35,000 մարդու կյանք։
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի ճանաչվի որպես անկախ երկիր: Դա ակնկալելը պարզապես անհեթեթություն է»,- ասել է Ալիևը Լոնդոնում, «Չաթմ Հաուս» (Chatham House) կազմակերպության արտաքին հարաբերությունների հարցերով փորձագետներին:
«Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղում բնակվողներին շնորհել ամենաբարձր մակարդակի ինքնավարություն` ինքնիշխան Ադրբեջան պետության սահմաններում»,- ասել է նա:
Էթնիկ հայ անջատողականները` Հայաստանի աջակցությամբ, 1990-ականների սկզբին` Խորհրդային Միության փլուզման ժամանակ, պատերազմ մղեցին` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը տապալելու նպատակով:
Շլացուցիչ գեղեցկությամբ այս տարածքը` Լեռնային Ղարաբաղը, չափազանց կարևոր է և՛ քրիստոնիա հայերի, և՛ մահմեդական ադրբեջանցիների համար: Այն նաև ընկած է Արևելք-Արևմուտք խաչմերուկներում, որտեղ մեծ տերությունները մրցակցության մեջ են եղել դարեր շարունակ, և որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը պայքարում են Կենտրոնական Ասիայից եկող նավթի ու գազի ուղիների վրա վերահսկողություն հաստատելու համար` դժվարացնելով խաղաղության հաստատման ջանքերը:
«Ադրբեջանի բոլոր բռնազավթված տարածքները` տարածքի 20%-ը, պետք է ազատվեն հայկական կողմի բռնազավթումից»,- ասել է Ալիևը: «Հայաստանի իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության զոհ դարձած շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներն իրավունք ունեն վերադառնալ իրենց երկիր»,- ավելացրել է նա:
Խաղաղության պայմանագիր երբեք չի կնքվել, իսկ նավթարդյունահանող Ադրբեջանը, որի ռազմական բյուջեն, պատերազմից ի վեր, ուռճացել է Արևմուտքին վաճառվող նավթի ու գազի շնորհիվ, հրաժարվում է բացառել այդ տարածքն ուժով ետ վերցնելու տարբերակը:
«Մենք վաղուց արդեն բանակցությունների գործընթացի մեջ ենք, և դա լավագույնս է արտացոլում մեր քաղաքականությունը»,- ասել է Ալիևը: «Սակայն ես չեմ կարող բացառել ռազմական տարբերակը, քանի որ Ադրբեջանն իրավունք ունի ինքն իրեն պաշտպանելու և վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը»:
«Հենց որ բանակցություններում շրջադարձ գրանցվի, ուժի կիրառումը կբացառվի, բայց եթե դա հիմա արվի (իմա՝ Ադրբեջանը պատերազմ սանձազերծի – ԱՌԿ-ի խմբ.), Հայաստանն ի՞նչ խթան կունենա այլևս»:
6 մեկնաբանություն
«Ռոյթերզ» հեղինակավոր լրատվական ծառայության` Արցախյան հակամարտությանն առնչվող այս հրապարակումը խիստ կողմնակալ է: Կրկին շրջանառվում են Արցախյան հակամարտության վերաբերյալ արևմտյան ԶԼՄ-ներում ավանդույթ դարձած կեղծ թեզերն ու հակամարտության պատճառների և պատմության մասին ապատեղեկատվությունը։ Արցախի բնակչությանը «անջատողական» պիտակն է փակցվում։ Ասվում է, թե իբր պատերազմն սկսել է հայկական կողմը: «Մեկ միլիոն» ադրբեջանցի փախստականների և Ադրբեջանի տարածքի «20%-ի բռնազավթման» մասին Ալիևի ոչ ստույգ, ուռճացված գնահատականները մեջբերվում են առանց վերստուգման։ Իհարկե, չեն հիշատակվում հարյուր հազարավոր հայ փախստականները, Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման փաստը, Արցախի բռնազավթված տարածքները (Շահումյան, Գետաշեն, Մարտակերտի և Մարտունու շրջանների հատվածներ և այլն):
Ալիևի անզիջում, քամահրական ու սպառնալից հայտարարությունները հոդվածագիրը թողնում է առանց մեկնաբանությունների: Այսպես` Արցախի ազատ ինքնորոշման հարցում Ալիևի միանշանակ մերժողական դիրքորոշումը որևէ գնահատականի չի արժանանում` անտեսելով այն փաստը, որ առնվազն բանավոր ելույթներում հակամարտության միջնորդ կողմերն, Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության սկզբունքին զուգահեռ, առաջ են քաշում նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սկզբունքը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունն աղճատելով ի նպաստ Ադրբեջանի և չդատապարտելով Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության` ռազմական ուժի դիմելու հավանականության մասին պաշտոնական հայտարարություններն ու սպառնալիքները` արևմտյան լրատվամիջոցներում հաճախացած այսպիսի հրապարակումները, փաստորեն, արդարացնում են արցախահայությանը բնաջնջելու և Արցախը բռնազավթելու նպատակով Ադրբեջանի` 1990-ականներին սանձազերծած պատերազմը, ինչպես նաև` արդարացնում և խրախուսում են ապագայում նույն նպատակներով սանձազերծելիք հնարավոր պատերազմները: (Տե՛ս նաև «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունները հետևյալ հրապարակումներին՝ «Ագրեսիվ Ադրբեջան. Ադրբեջանը խոսում է պատերազմելու մասին՝ հանուն Լեռնային Ղարաբաղի», «Բանակցություններ սև անցքի շուրջ», «Լարվածություն Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ», «Մռնչում է հյուսիսային հարևանը, և Ադրբեջանը վերագնահատում է իր հնարավորությունները», «Պատերազմի սպասումո՞վ», «Ուշադրությու´ն. այս կետերը կարող են պայթյունավտանգ լինել 2009թ.»)։
Ադրբեջանի նախագահ Ալիևը նման անընդունելի հայտարարություններ է անում փաստորեն հուլիսի 17-ին Արցախյան հակամարտության շուրջ Ռուսաստանում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման նախաշեմին: Նա կրկին պաշտոնապես հաստատում է, որ երբեք չի ընդունի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եթե Ալիևն հերթական անգամ այսպիսի անզիջում դիրքերից է գնում հանդիպման, ապա ինչի՞ շուրջ պետք է նախագահ Սարգսյանը բանակցի նրա հետ, եթե հայկական կողմն, իհարկե, անընդունելի է համարում Արցախի վերադարձն Ադրբեջանին: Եվ իրոք, հանդիպումից հաշված օրեր առաջ պաշտոնական Բաքվի անզիջում հրապարակային դիրքորոշումը ևս կասկած չի թողնում, որ վերջերս բացահայտված «մադրիդյան սկզբունքներն» խիստ պարտվողական «լուծումներ» են պարտադրում հայկական կողմին:
Պաշտոնական Երևանը մինչ օրս չի դատապարտել Ալիևի` հուլիսի 13-ի այս հայտարարությունը: Փոխարենը, հուլիսի 14-ին իշխանական կոալիցիայի իշխող գործընկեր` Հայաստանի Հանրապետական Կուսակցության մամլո խոսնակ Էդվարդ Շարմազանովը չհիմնավորված լավատեսությամբ հայտարարել է, թե «բացահայտելով Մադրիդյան սկզբունքները՝ համանախագահներն ապացուցեցին, որ այդ հայտարարությունը բխում է հայկական կողմի շահերից»:
Ադրբեջան. Ադրբեջանը խոսում է պատերազմելու մասին՝ հանուն Լեռնային Ղարաբաղի», «Բանակցություններ սև անցքի շուրջ», «Լարվածություն Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ», «Մռնչում է հյուսիսային հարևանը, և Ադրբեջանը վերագնահատում է իր հնարավորությունները», «Պատերազմի սպասումո՞վ», «Ուշադրությու´ն. այս կետերը կարող են պայթյունավտանգ լինել 2009թ.»)։
Ինչպես ցույց է տվել դառը փորձը, հայերը, ամեն անգամ վստահելով թուրքերի և ադրբեջանցիների խոստումներին, կանգնել են փաստի առաջ: Լեռնային Ղարաբաղը մեծ կարևորություն ունի և’ մեր, և’ ադրբեջանցիների համար: Սակայն Արցախը պաշտպանելու համար պետք է միահամուռ և միասնական ուժ: Իսկ այսօր մի ստվար զանգվածի մոտ նկատվում է <> և<> տարբերակումը, որը միանշանակ բացասական է ազդում արտաքին հարաբերությունների վրա: Մեր ղեկավարությունը ևս իրազեկ չի պահում ժողովրդին և համակերպվում է Թուրքիայի հետ հարաբերություններում փոխզիջումների գնալու փաստի հետ: Կարծես անլրջություն են ցուցաբերում այս հարցի շուրջ:
Մենք պետք է միասին պայքարենք մեր տարածքի համար: Եթե այդ տարածքը հանձնվի թշնամուն, ապա հաջորդ օրը ամբողջ Հայաստանը կլինի օտարի տիրապետության տակ` ի կատար ածելով թշնամու երազանքը` ետևում թողնելով հայերին` իրենց երազանքների և նպատակների հետ միասին:
Ինչպես ցույց է տվել դառը փորձը, հայերը, ամեն անգամ վստահելով թուրքերի և ադրբեջանցիների խոստումներին, կանգնել են փաստի առաջ: Լեռնային Ղարաբաղը մեծ կարևորություն ունի և’ մեր, և’ ադրբեջանցիների համար: Սակայն Արցախը պաշտպանելու համար պետք է միահամուռ և միասնական ուժ: Իսկ այսօր մի ստվար զանգվածի մոտ նկատվում է ” հայաստանցի” և ”ղարաբաղցի” տարբերակումը, որը միանշանակ բացասական է ազդում արտաքին հարաբերությունների վրա: Մեր ղեկավարությունը ևս իրազեկ չի պահում ժողովրդին և համակերպվում է Թուրքիայի հետ հարաբերություններում փոխզիջումների գնալու փաստի հետ: Կարծես անլրջություն են ցուցաբերում այս հարցի շուրջ:
Մենք պետք է միասին պայքարենք մեր տարածքի համար: Եթե այդ տարածքը հանձնվի թշնամուն, ապա հաջորդ օրը ամբողջ Հայաստանը կլինի օտարի տիրապետության տակ` ի կատար ածելով թշնամու երազանքը` ետևում թողնելով հայերին` իրենց երազանքների և նպատակների հետ միասին:
Էթնիկ հայ անջատողականները` Հայաստանի աջակցությամբ, 1990-ականների սկզբին` Խորհրդային Միության փլուզման ժամանակ, պատերազմ մղեցին` Լեռնային
… [Trackback]…
[…] Read More here: artmamul.ararat-center.org/?p=289 […]…