Արխիվ`Սեպտեմբեր 16th, 2008

Sep 16 2008

Թուրքիա-Հայաստան շփումները կարող են վերջ դնել ցեղասպանության ճանաչման բանաձևերին

«Ինթրնեյշնլ Հերալդ Թրիբյուն», 10 սեպտեմբերի 2008թ.
Աղբյուրը` International Herald Tribune , քաղված է «Ասոշիեյթեդ Փրես» -ից

ԱՆԿԱՐԱ, Թուրքիա: Եթե Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեն և ընկալվեն որպես լավ հարաբերություններ ունեցող պետություններ, ամենայն հավանականությամբ, մյուս երկրները կդադարեն ընդունել բանաձևեր, որոնք Օսմանյան Թուրքիային մեղադրում են իր հայ բնակչության դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացրած ցեղասպանության մեջ, չորեքշաբթի օրն ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Արտգործնախարար Ալի Բաբաջանը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նշել է, որ շաբաթ օրը Թուրքիայի նախագահի՝ Հայաստան կատարած շրջադարձային այցից հետո երկու երկրներն ուժեղացրել են ջանքերն իրենց միջև եղած տարաձայնությունները լուծելու ուղղությամբ:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 1