May 08 2008

Ադրբեջանի բողոքից հետո «Նեսթլե»-ն ներողություն է խնդրում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ռոյթերզ», 5 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (Reuters)
Քոնոր Սվինի (Conor Sweeney)

Ադրբեջանի բողոքից հետո «Նեսթլե»-ն ներողություն է խնդրում
նվեր-սկավառակում տեղ գտած վրիպակի համար

Սննդամթերքի շվեյցարական «Նեսթլե» ընկերությունն Ադրբեջանից ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ նախաճաշի համար նախատեսված մթերքի փոքր փաթեթների հետ ընկերության անվճար բաժանած լազերային սկավառակներում այդ նախկին խորհրդային պետությանը մեղադրել էր հարևան պետության դեմ պատերազմ հրահրելու մեջ։ Սա առաջացրել էր Ադրբեջանի զայրույթը:

Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել, երբ Ռուսաստանի երեխաների համար նախատեսված սկավառականերում նկատել է, որ նա պատերազմ է հրահրել Հայաստանի դեմ՝ անջատողական տարածք Լեռնային Ղարաբաղի (the separatist Nagorno-Kharabagh territory) համար: «Նեսթլե»-ն դադարեցրել է լազերային սկավառակների տարածումը:

«Այս հայտարարությունն իսկական խայտառակություն է. նախ` այն ճիշտ չէ, շատ տեսակետներ կան: Բացի այդ, սա բոլորովին տեղին չէ. սա աղետ է»,- ասել է Անդրեյ Բադերը, Ռուսաստանում «Նեսթլե» ընկերության կորպորատիվ հարցերով տնօրենը:

Լեռնային Ղարաբաղում` Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև հակամարտությունը շուրջ 35.000 մարդու կյանք է խլել, և չնայած 1994թ.-ին կնքված զինադադարին, շարունակում է չափազանց զգայուն հարց լինել երկու երկրներում: Հայաստանն աջակցում է անջատողականներին:

Ադրբեջանն սկավառակի վերաբերյալ բողոք-նամակ է ուղարկել Շվեյցարիա՝ «Նեսթլե» ընկերության կենտրոնակայան: «Մենք պաշտոնական նամակով արտահայտել ենք մեր դժգոհությունը, իսկ «Նեսթլե»-ն ներողություն է խնդրել և բաժանված բոլոր լազերային սկավառակներն հանել շրջանառությունից»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը: «Ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները»,- ասել է նա՝ նկատելով, որ լազերային սկավառակներն Ադրբեջանում չեն բաժանվել:

ՀՈւԶԱԿԱՆ ՀԱՐՑ
Համակարգչային բոնուսային սկավառակն ապրիլի 10-ից 30-ն անվճար տրամադրվել է ողջ Ռուսաստանում, երկու տեսակի նախաճաշի մթերքներ «Կոսմոսթարզ»-ի և «Նեսքվիք»-ի հետ՝ պարունակելով տարբեր երկրների վերաբերյալ հատվածական տեղեկություններ:

«Հիմա, ցավոք, սա բավականին հուզական հարց է դարձել Ադրբեջանում», – ասել է Բադերը: Սկավառակի բովանդակությունը պատրաստվել էր մեկ այլ կազմակերպության կողմից, և թեև միևնույն տվյալները 1996թ.-ից ի վեր տարածվել են, սակայն առաջին անգամն է, որ դրանք նկատվել են», – նշել է Բադեր: «Նեսթլե»-ն այժմ ժամանակավորապես դադարեցրել է գովազդը, սակայն կվերսկսի այն,  երբ առաքվեն վերանայված բովանդակությամբ սկավառակները:

Բադերն ասել է, որ չգիտե, թե քանի սկավառակ անհրաժեշտ կլինի ոչնչացնել, սակայն նշել է, որ անցկացվում էր բավականին մեծ գովազդային արշավ, որն ընդգրկում էր 142 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանի խոշոր քաղաքները: Նա չկարողացավ գնահատել «Նեսթլե»-ի ծախսերը, սակայն նշեց, որ սկավառակների տրամադրումը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է ընկերության Շվեյցարիայում գտնվող կենտրոնակայանի հետ խորհրդակցելուց հետո՝ խնդրի ի հայտ գալուց մի քանի ժամ անց:

«Նեսթլե»-ն հարկ համարեց պաշտոնապես ներողություն խնդրել իր սպառողներից. այդ ելույթի ձայնագրությունը ցուցադրվեց Ադրբեջանի հեռուսատեսությամբ. այն մեծ հնչեղությամբ ներկայացվեց սպառողներին», – ասել է նա:
(Լրացուցիչ ռեպորտաժը Բաքվից՝ Լադա Եվգրաշինայի (Lada Yevgrashina), խմբագրումը՝ Քիըթ Ուերի (Keith Weir)

Comments Off on Ադրբեջանի բողոքից հետո «Նեսթլե»-ն ներողություն է խնդրում

Այս էջում չկա մեկնաբանություններ