Nov 05 2008

Գորիկ Հակոբյան. Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ջեյնս ինթելիջնս դայջեստ», 27 հոկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (Jane’s Intelligence Digest)
Ջեյնսի տեղեկատվական խումբ-2008 (2008 Jane’s Information Group)

Ընթերցեք բնագիրն անգլերեն

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանը գլխավորում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) 2004 թ. նոյեմբերից:

Հ. Որո՞նք են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հիմնական գերակա խնդիրները:

Պ. «2007թ. սկսած` Հայաստանն իր ազգային անվտանգության քաղաքականությունն իրականացնում է երկրի առաջին` Ազգային անվտանգության ռազմավարության հիման վրա. այն մշակվել է միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում և հաստատվել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից [*]: ԱԱԾ-ն այն գերատեսչություններից մեկն էր, որ ակտիվորեն մասնակցել է այդ փաստաթղթի ձևավորմանը: Այն քաղաքական հիմքեր է ապահովում ազգային անվտանգության համակարգի, ներառյալ` ԱԱԾ ռազմավարությունն ու գերակայություններն ամբողջովին բարեփոխելու համար:

Այդ ռազմավարության հիմնական նպատակներից մեկը մեր հասարակության կայուն ժողովրդավարական զարգացումն է` Հայաստանի ներքին և արտաքին ռեսուրսների լրացման-վերականգնման ու շարունակական աճի միջոցով: Դա ենթադրում է, որ ԱԱԾ-ն պետք է ունենա և զարգացնի հատուկ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս բացահայտել ու դիմագրավել ազգային անվտանգության սպառնալիքներն իրենց ժամանակակից դրսևորումներում: Այս տրամաբանությամբ` կարևորվում է Հայաստանի ազգային անվտանգության համակարգի հզորացման հիմնական սկզբունքների հստակ սահմանումը, ինչպես օրինակ այն, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ժամանակակից ժողովրդավարական հասարակության կայուն զարգացման հարցում պետությանը բոլոր՝ քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական, պաշտպանական, էներգետիկ և տեղեկատվական ուղղություններով աջակցելու վրա: Շեշտադրման այս փոփոխությամբ են հենց որոշվում մեր գործողությունների էությունն ու հիմնական գերակայություններն արտաքին և ներքին անվտանգության ոլորտում:

Այսպիսով, արտաքին անվտանգության ոլորտում, ԱԱԾ գերակայությունները խմբված են հատուկ միջոցառումների ամբողջական մի համակարգում, որի նպատակն է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև` ամրապնդել ազգային անվտանգությունը, մասնակցելով անվտանգության հարցերում միջազգային համագործակցությանը, ներառյալ` ահաբկեչության դեմ միջազգային պայքարին: Ներքին գերակայությունները ներառում են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հասարակության սոցիալ-քաղաքական կայունությունը, ժողովրդավարական կարգի և օրենքի ուժեղացումը, օրենքի կիրառումը և միջէթնիկական հարաբերություններում հավասարկշռության պահպանումը: Այս գերակայությունների շարքում հատուկ ուշադրություն է դարձվում կոռուպցիայի դեմ հետևողական պայքարին:

Անվտանգության բնագավառում համակարգային բարեփոխումներն այժմ ընթացքի մեջ են: Այս բարեփոխումներն արտացոլում են ոչ միայն անվտանգության ոլորտին առնչվող հիմնական փոփոխություններն, այլ նաև պետական անվանգության հավասարակշռված քաղաքականության էությունը և ուղղվածությունը»:

Հ. Որո՞նք են [ՀՀ] ազգային անվտանգության արտաքին սպառնալիքները:

Պ. Մեզ անհանգստացնում է Հայոց Ցեղասպանության կրկնության հավանականությունը [**], քանի որ Ադրբեջանն ինտենսիվորեն սպառազինվում է, և մեր հարևանները պարբերաբար պաշտոնական հայտարարություններ են հնչեցնում օրինական ճանապարհով ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը ռազմական ուժով վերադարձնելու իրենց ծրագրերի մասին: Հարավային Օսիայի ժողովրդի ինքնորոշմանը ռազմական ճանապարհով ընդդիմանալու վերջին փորձն ապացուցում է, որ Հարավային Կովկասի հակամարտությունները խաղաղ և քաղաքական ճանապարհով լուծելուն այլընտրանք չկա: Եվ Ղարաբաղի համար նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի սպառնալիքներն այս առումով օգտակար չեն:

Հայաստանը շարունակում է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար միջազգային համայնքի առջև ստանձնած իր պարտավորությունները և մասնակցում է Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հանամախագահությամբ` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խորհրդակցություններին ու բանակցություններին:

Համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգությունն ապահովող առաջատար երկրների ու կազմակերպությունների հետ համագործակցելու իր հավասարակշռված քաղաքականությամբ՝ Հայաստանն ապացուցում է, որ մեր երկիրը նվիրված է խաղաղության պահպանմանը: Հայաստանը ոչ միայն միջազգային անվտանգության սպառող է, այլև մասնակցում է աշխարհի թեժ կետերում միջազգային անվտանգության ապահովմանը:

Հ. Ձեր կարծիքով` որո՞նք են Հայաստանի ազգային անվտանգության ամենահրատապ խնդիրները:

Պ. Ամենահրատապ խնդիրների շարքում են կոռուպցիայի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարը: Նախագահ Սարգսյանի հետ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հանդիպման ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարը սահմանվել է որպես առաջնահերթություն: Նախագահն ընդգծել է, որ ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու համար պահանջվում են կոռուպցիան հաղթահարելուն ուղղված առավել հետևողական ջանքեր: Ինչպես նա նշել է ` կոռուպցիան պետական պաշտոնյաների և կառավարության շարքերում վարկաբեկում է ոչ միայն իշխանություններին, այլև ողջ պետությունը, այն պակաս վստահելի և հաշվետու դարձնում: Մասնավոր և պետական հատվածներում ազնիվ մարդիկ և որակյալ, արդյունավետ ղեկավարները կոռուպցիայի պատճառով դուրս են մնում գործարարության և կառավարման ոլորտներից:

Կոռուպցիայի բարձր մակարդակը, համարժեք հակակոռուպցիոն օրենսդրական հիմքի բացակայությունը և օրենքի թերի կիրառումը խոչընդոտում են միջազգային համայնքին՝ Հայաստանի լիարժեք ինտեգրվելուն:

ԱԱԾ-ը հատուկ միջոցառումներով մասնակցում է կոռուպցիայի մակարդակի խիստ վերահսկմանը. ներառյալ խրախուսելով հանրության մասնակցությունը կոռոպցիայի դեմ պայքարին: Չափազանց կարևոր է, որ մենք, նախագահի հատուկ կարգադրության իրականացնելիս, իրազեկենք հանրությանը կոռուպցիայի դեմ ուղղված գործողությունների շրջանակներում կոնկրետ դեպքերի բացահայտման մասին: Այս առումով, որպես կոռուպցիայի դեմ շարունակական պայքարի օրինակ, հարկ է նշել հարկային և մաքսային ծառայությունների ոլորտում զարգացող բարեփոխումները` ներառյալ էական կառուցվածքային և կադրային փոփոխությունները:

Մեր գործունության մեկ այլ հրատապ և բավականին պատասխանատու ուղղություններից է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին մասնակցությունը: Միջազգային իրավասու կազմակերպությունների գնահատականները փաստում են, որ մենք հետևողականորեն համագործակցում ենք միջազգային անվտանգության այս կարևոր ոլորտում:

2007թ. սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ ՄԱԿ-ի Ահաբեկչության դեմ պայքարի հանձնաժողովի տեսուչների պատվիրակությունն արձանագրեց, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ընդունված 13 փաստաթղթերից 12-ը մեզանում կամ արդեն գործում են, կամ շուտով ուժի մեջ կմտնեն: Որոշակի հաջողություններով հանդերձ` մենք, մեր գործընկերների հետ միասին, շարունակում ենք հակաահաբեկչական գործողությունները, հետևելով իրավիճակի զարգացմանը արտաքին զանազան սպառնալիքներով լի այս տարածաշրջանում»:


FEATURE
Date Posted: 27-Oct-2008
Jane’s Intelligence Digest

Gorik Hakobian – head of the Armenian National Security Service
Lieutenant General Gorik Hakobian has been the head of the Armenian National Security Service (NSS) since November 2004.

Q. What are the main priorities of the Armenian National Security Service?

A. “Since 2007, Armenia has conducted its national security policy based on the first ever National Security Strategy, approved by President Serzh Sarkisian and developed through an inter-departmental commission. The NSS was one of the departments that participated most actively in the formulation of this document, which provides the political basis for reforming the national security system as a whole, including the NSS strategy and priorities.

“One of the main goals of this strategy is the stable democratic development of our society with the renewal and continuous increase of Armenia’s domestic and external resources. It assumes that the NSS should possess and improve special tools to identify and withstand the threats to national security in its modern understanding. According to this logic, it is important to specify basic principles for strengthening Armenia’s national security system, such as shifting the focus to assist the state in the sustainable development of a modern democratic society in the whole context of political and legal, socio-economic, defence, energy and informational directions. This shift defines the essence and main priorities of our external and domestic security activities.

“So, in the field of external security, NSS priorities are grouped in a whole system of special measures aimed at protecting Armenia’s sovereignty, independence and territorial integrity, as well as strengthening national security by participating in international security co-operation, including combating international terrorism. Domestic priorities include the protection of people’s rights and liberties, the socio-political stability of society, strengthening democratic law and order, law enforcement and maintaining an equilibrium of inter-ethnic relations. Among these priorities, a special importance is assigned to the consistent fight against corruption.

“Systemic security reforms are now underway. These reforms reflect principal changes concerning not only security, but also the essence and direction of a balanced state security policy.”

Q. What are the foreign threats to national security?

A. “We are concerned with the possibility of a recurrence of the Armenian genocide [a reference to historic violence between Armenians and Turks in Turkey and the Caucasus] because of the intensive militarisation of Azerbaijan and the recurring official statements of our neighbours concerning their plans to regain Nagorno-Karabakh by military force, which legitimately gained self-determination. The very recent attempt at militarily opposing the self-determination of the people of South Ossetia proves that there are no alternatives but peaceful and political ways to resolve conflicts in the South Caucasus. And Azerbaijan’s threats to start a new war over Karabakh are not helpful in this regard.

“Armenia continues to fulfill its obligations to the international community concerning the peaceful resolution of the Nagorno-Karabakh conflict and participates in consultations and negotiations within the framework of the Operation for Security and Co-operation in Europe (OSCE) Minsk Group, co-chaired by France, Russia and the United States.

“Armenia proves its commitment to peace by its balanced foreign policy of co-operation with leading states and organisations that provide global and regional security. Armenia is not only a consumer of international security but is also an active participant in providing international security in hot spots of the world.”

Q. In your opinion, what are the most urgent problems in Armenia’s national security sphere?

A. “Among the most urgent problems are the fight against corruption and international terrorism. During a recent meeting of senior NSS officials with President Sarkisian, the fight against corruption was identified as a priority. He stressed that the formation of a strong and secure Armenia needs more consistent efforts to overcome corruption. As the president noted, corruption among state officials and within the government discredits not only the authorities but the state as a whole, and it makes it less reliable and accountable. Honest-minded people and qualified effective managers of the private and state sectors are put aside from business and governance by corruption.

“The high level of corruption, the lack of an adequate anti-corruption legislative base and imperfect law-enforcement practices are obstacles to Armenia’s full integration in the world community.

“The NSS participates in conducting strong control over the level of corruption through special means, including encouraging anti-corruption efforts among the public. It is very important that in carrying out the president’s special order, we inform the public of some individual cases of corruption within the anti-corruption activities. In this connection, as an example of the continuous fight against corruption, we may note the developing reformation of the tax and customs services, including essential structural and personnel changes.

“Another urgent and rather responsible sector of our activity is our participation in combating international terrorism. The assessment of competent international organisations demonstrates the consistency of our participation in this important aspect of international security co-operation. Having visited Armenia in September 2007, a delegation of inspectors from the UN Counter-Terrorism Committee noted that 12 of 13 adopted documents to combat terrorism were either already implemented or close to enforcement. Along with some success, we continue our counter-terrorism activities in conjunction with our partners and follow the dynamics of the situation in this region that is full of diverse external threats.”

2008 Jane’s Information Group

—————–

5 responses so far

5 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 05 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 10:45

    Իրականում, ՀՀ «Ազգային անվտանգության ռազմավարությունը» հաստատվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանգրով՝ 2007թ. փետրվարի 7-ին («Արարատ» ՌԿ)։

  2. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 05 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 10:47

    Այս բառերից հետո, փակագծերում, «Ջեյնս»-ի խմբագիրը անհարկի միջամտություն է կատարում, մեկնաբանելով, թե իբր Հայոց Ցեղասպանության հիշատակումով «ակնարկվում են հայերի և թուրքերի միջև Թուրքիայում և Կովկասում տեղի ունեցած պատմական բռնությունները» {a reference to historic violence between Armenians and Turks in Turkey and the Caucasus}։ Թուրքական ժխտողականությունը պաշտպանող այս հայտարարությամբ, ավելի ճիշտ՝ հեղինակավոր հանդեսին անվայել լկտի կեղծիքով, «Ջեյնս»-ի խմբագրությունը բացահայտում է իր խորը և տևական կապվածությունն արևմուտքի վաղեմի դաշնակից՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ («Արարատ» ՌԿ)։

  3. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 05 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 10:50

    Թարգմանաբար ընթերցողի ուշադրությանը ներկայացվող այս ուշագրավ հարցազրույցում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանն, իրատեսորեն քննելով ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, միանգամայն համարժեք գնահատական է տալիս Հայաստանին սպառնացող վտանգի աստիճանին. ըստ նրա՝ «Մեզ անհանգստացնում է Հայոց Ցեղասպանության կրկնության հավանականությունը»։

    «Արարատ» ՌԿ-ն ողջունում է այս սթափ՝ բոլորիցս պատասխանատվություն պահանջող գնահատականի հնչեցումը։ Միաժամանակ՝ կոչ ենք անում ՀՀ բարձրաստիճան մյուս պաշտոնյաներին դադարեցնել աշխարհառազմավարական իրադրությանը վարդագույն ակնոցով նայելը, իրականության հետ կապ չունեցող՝ «լավատեսական» հայտարարություններ անելը, այդ թվում՝ մեր երկու թշնամի հարևան պետություններին որպես «գործընկեր» դիտելը։

  4. Birthrightգրել է 06 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 03:21

    «Ջեյնս» պարբերականի` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փակագծերում տված մեկնաբանությունը Հայոց Ցեղասպանության հերքում է, և հետևաբար` միանգամայն անհարիր ու անհանդուրժելի: Այն ուղղակի կրկնում է թուրքական հիմնական կեղծ քարոզչական թեզերից մեկն առ այն, թե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ոչ թե Օսմանյան Կայսրության կողմից հայերի դեմ իրականացված Ցեղասպանություն, այլ իբր երկկողմանի կոտորածներ ու բռնություններ հայ և թուրք բնակչության միջև:

    Եթե Հայոց Ցեղասպանության իրողության մասին նույնիսկ բռնատիրական Թուրքիայում են արդեն բարձրաձայնում բազմաթիվ թուրք առաջադեմ, քաջ մտավորականներ (կարդացեք այստեղ` http://blog.ararat-center.org/?p=132)` ի հեճուկս պետական քաղաքական-իրավական հետապնդումների ու դատապարտման, ապա չեզոք երկրների առաջադեմ, հեղինակավոր շրջանակները, եթե ակտիվ չեն էլ պայքարում Հայոց Ցեղասպանության լիարժեք ճանաչման համար և նրա հնարավոր կրկնության դեմ, ապա գոնե պետք է հրաժարվեն նման մեկնաբանություններով թուրքական քարոզչության խողովակ ծառայելուց:

  5. Birthrightգրել է 06 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 05:34

    Համաձայն եմ «Արարատ» կենտրոնի արձագանքի հետ. իսկապես ողջունելի է ՀՀ պաշտոնյայի` ցեղասպանության կրկնության վտանգի մասին բարձրաձայնելը: Պաշտոնական մակարդակով` այս հայտարարությունը կարելի է թերևս աննախադեպ համարել: Հայաստանի իշխանությունները և հայկական բոլոր կառույցները, սակայն, պիտի էլ ավելի արդյունեվետ օգտագործեն այսպիսի և այլ խողովակներով Հայաստանին ու հայությանը սպառնացող իրական վտանգների մասին աշխարհին իրազեկելու հնարավորությունները: Այս առումով, մի քանի դիտարկում հարցազրույցի վերաբերյալ.

    Առաջին, Արցախը ռազմական (կամ որևէ այլ) ճանապարհով վերազավթելու թուրք-ադրբեջանական նկրտումների դեմ խոսելիս` հայկական կողմը երբեք չպետք է գործածի «վերադարձնել (regain)» եզրը.
    «Մեզ անհանգստացնում է Հայոց Ցեղասպանության կրկնության հավանականությունը, քանի որ Ադրբեջանն ինտենսիվորեն սպառազինվում է, և մեր հարևանները պարբերաբար պաշտոնական հայտարարություններ են հնչեցնում օրինական ճանապարհով ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը ռազմական ուժով վերադարձնելու իրենց ծրագրերի մասին»:

    Նախ, այս և նույնաբովանդակ բառերն ուղղակի երկրորդում և հետևաբար` հաստատում ու արդարացնում են թուրք-ադրբեջանական լկտի քարոզչությունը (և այդ ուղղությամբ նրանց հետագա հնարավոր քայլերը), թե իբր հայերը «զավթել են» Ղարաբաղը, և իրենք պետք է այն «վերադարձնեն»: Արցախն ազատագրել-վերադարձրել ենք մենք, իսկ ապօրինի զավթել էին իրենք` ընդամենը կարճակյաց Խորհրդային Միության գոյության ընթացքում: Նման սխալ որակավորումներով մենք ապակողմնորոշում ենք նաև խնդրին ոչ լավատեղյակ օտար ընթերցողներին և միջազգային հասարակական կարծիքն` ընդհանրապես:

    Երկրորդ, ազգային անվտանգության սպառնալիքների մասին խոսելիս` հարցազրույցի տոնն` իր մեղմասածություններով, ոչ այնքան համարժեք ու հետևողական գնահատականներով, ասես հարմարեցված է հարցազրույցը վարող կողմի ակնկալիքներին: Մինչդեռ, մենք ոչ թե պիտի խոսենք այն խնդիրների մասին և այնպես, ինչպես մեզանից, հնարավոր է` ակնկալում է (հաճախ` մեր ենթադրությամբ) դիմացինը, այլ խոսենք մեր իրական խնդիրների մասին և այն շեշտադրումներով, ինչպիսին որ են դրանց սրությունը, լրջությունն ու վտանգի աստիճանը: Թեև պարբերության սկզբում պրն Հակոբյանն իրավացիորեն նշում է ցեղասպանության կրկնության և մեր դեմ պատերազմի վերսկսման հավանականության մասին, սակայն հետո ոչ համարժեք, մեղմ գնահատական է տալիս Ադրբեջանի ռազմական սպառնալիքներին` որակելով նրա այս վարքը «ոչ օգտակար (not helpful)».
    «Եվ Ղարաբաղի համար նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի սպառնալիքներն այս առումով օգտակար չեն»:

    Երրորդ, չկա ուղղակի հետևողական և տրամաբանական կապ ԱԱԾ ղեկավարի սահմանած` Հայաստանին սպառնացող արտաքին վտանգների և ազգային անվտանգության ամենահրատապ խնդիրների միջև. որպես արտաքին վտանգ նշվում է ցեղասպանության կրկնության հավանականությունը, մինչդեռ ազգային անվտանգության ամենահրատապ խնդիրների շարքում առանձնացվում են կոռուպցիան և միջազգային ահաբեկչության դեմ պայքարը: Չի մանրամասնվում նաև, խնդրին ոչ լավատեղյակ ընթերցողների համար, թե ինչու գոյություն ունի հայերի դեմ ցեղասպանության կրկնության իրական վտանգ (փոխարենը` «Ջեյնս»-ը հերքում է իր մեկնաբանությամբ արդեն իսկ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության իրողությունը, որն իր հերթին հերքում է նաև դրա կրկնության հավանականությունը): Արդյո՞ք սրանից պետք է բխեցնի ընթերցողը, որ ցեղասպանության կրկնության և մեր դեմ պատերազմի վտանգներն ուղղակի գալիս են այս երկու աղբյուրներից` կոռուպցիա և միջազգային ահաբեկչություն, հետևաբար` դրանց դեմ պայքարը չեզոքացնում կամ մեղմում է այդ վտանգները: Ի հարկե` ո՛չ: