Nov 11 2008

Հայացք աշխարհին։ Թուրքիայի աճող դերը. դիվանագիտություն

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ֆիլադելֆիա Ինքուայրեր», 15 հոկտեմբերի 2008թ.
Աղբյուրը՝ (The Philadelphia Inquirer)
Թրուդի Ռուբին (Trudy Rubin),

Հակամարտություններով շրջապատված, այն դարձել է ավելի ակտիվ: Դա կարող է օգտակար լինել ԱՄՆ-ին

ԱՆԿԱՐԱ, Թուրքիա։ Ստամբուլի հրաշքներն ուսումնասիրող ամերիկացիները հազվադեպ են այցելում Անատոլիական սարահարթի խորքերում գտնվող Թուրքիայի մայրաքաղաք։ Իր աննկարագրելի բարձրահարկերով, կառավարական շենքերով և առևտրի նորագույն կենտրոններով այն արտացոլում է Թուրքիայի բարգավաճումը։

Անկարան հայտնի է հատկապես երկու վայրով` Թուրքիայի հնագույն անատոլիական անցյալը ներկայացնող մի հրաշակերտ թանգարանով, եւ բլրագագաթին տեղակայված Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի հսկայական դամբարանով։ Նրա խստադեմ պատկերը խոշոր պաստառների վրա կարելի է հանդիպել քաղաքի ցանկացած վայրում։

Սակայն Անկարան հայտնի է դառնում նաեւ ամերիկացիների համար ռազմավարական մեծ հետաքրքրություն ներկայացնող` իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ, ինչը կարող է օգնել կարգավորելու հակամարտությունները այն կարևորագույն տարածքներում, որտեղ Միացյալ Նահանգները երերում է: Խոսքն ալեկոծված կովկասյան տարածաշրջանի մասին է, որտեղ Ռուսաստանը վերջերս պատերազմեց Վրաստանի հետ, և Միջին Արևելքի։

«Եթե թվարկենք այն հիմնահարցերը, որոնց հետամուտ են Թուրքիան և ԱՄՆ-ն, կզարմանաք, թե որքան շատ են զուգահեռները», – ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը` ԱՄՆ-ից ժամանած մի խումբ լրագրողների և ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնների փորձագետների հետ այս շաբաթ իր գրասենյակում կայացած հարցազրույցի ժամանակ։

Հիրավի, Ամերիկայի օրակարգում ընդգրկված արտերկրյա գրեթե յուրաքանչյուր ճգնաժամ նաև Գյուլի մտահոգության առարկան է։ Թուրքիան գտնվում է Ասիան Եվրոպայի հետ կապող խաչմերուկում, ունի ընդհանուր սահման ոչ միայն Եվրամիության, այլև` Վրաստանի, Իրաքի, Իրանի և Սիրիայի հետ։ Իրաքյան պատերազմն սկսվելուց ի վեր, Թուրքիան զգում է Մերձավոր Արևելքում աճող քաոսի անբարենպատ ներգործությունը։

Թուրքիան նաև էներգետիկ ուղիների խաչմերուկում է։ Ռուսաստանը շրջանցող և Եվրոպան Ռուսաստանի կախվածությունից որոշ չափով թուլացնող Միջին Ասիայից և Կովկասից ձգվող նավթի և գազի նոր խողովակաշարերի կառուցման ջանքերն ամբողջությամբ կախված են Թուրքիայից: Ադրբեջանից Վրաստանով անցնող առանցքային նշանակության նավթամուղի համար գործածվում է Թուրքիայի Ջեհյան նավահանգիստը:

Հարեւան տարածքներում առկա անկայունությունը, Թուրքիային մղեց ավելի ակտիվ գործողությունների` հակամարտությունների կարգավորման գործընթացներում: «Տարածաշրջանում արտաքին քաղաքականության հարցերում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք մեր հարևանների հետ: Դրանք պետք է կարգավորվեն, այլապես խաղաղությունն անհնար է»,- հայտնել է Գյուլը:

Թուրքիան հիմնականում հենվում է «փափուկ ուժի» և դիվանագիտության վրա։ Թուրքիան միակ պետությունն է, որի հարաբերությունները հարևանությամբ գտնվող յուրաքանչյուր երկրի հետ կարելի է բնութագրել որպես բավարար կամ լավ. սրա հավաստիքն են մոտ կապերը Իսրայելի և արաբական պետությունների հետ, լավ հարաբերությունները Իրանի հետ, ամենայն շրջահայացությամբ կառավարվող հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ մոտ կապերը Վրաստանի հետ։

Թուրքիայի բազմաթիվ միջնորդական ջանքերից երկուսը կարող են դրական ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգներին մտահոգող կարևորագույն խնդիրների հարցում: Առաջինը՝ Հայաստանի հետ հաշտեցմանն ուղղված Թուրքիայի վերջին նախաձեռնությունն էր։ Երկու ժողովուրդները լուրջ տարաձայնություններ ունեն 20-րդ դարի սկզբին մեկ միլիոն հայերի սպանությունը բնութագրելու հարցում. հայերն այն կոչում են ցեղասպանություն, մինչդեռ թուրքերը պնդում են, որ դա պատերազմական իրավիճակի հետևանք էր։

Գյուլը պատմության մեջ Թուրքիայի առաջին նախագահն է, որ սեպտեմբերին այցելեց Հայաստան։ Նա շնորհավորել էր Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և Սարգսյանն, իր հերթին, Գյուլին հրավիրեց Երևան՝ Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու։ Երկու ղեկավարներն էլ իրենց երկրների ներսում, այցի հետ կապված, հանդիպեցին ընդդիմության հզոր ալիքի:

«Ինչ խոսք, ես չէի գնացել միայն ֆուտբոլ դիտելու: Հիմնական նպատակն էր՝ ստեղծել մի այնպիսի մթնոլորտ, որը այսուհետ հնարավոր կդարձնի մեր շփումները։»

Նպատակը` աշխատել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բնականոնացնելու և սահմանները բացելու ուղղությամբ։ Թուրքիան կարող է նաև միջնորդել Հայաստանի և կովկասյան մյուս պետության՝ Ադրբեջանի միջև թունոտ վեճի կարգավորման հարցում. Հայաստանն այժմ տիրում է ադրբեջանական տարածքի մի մեծ մասի։

Այս հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթացը կարող է դրական ազդակ լինել մեռյալ կետից շարժելու նաև Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները և նոր խողովակաշարերի հեռանկարներ բացել։ «[Կովկասյան] ցանկացած խնդրի լուծումը բոլորի համար դրական ազդեցություն կունենա,» – ասել է Գյուլը: Թուրքիայի (և Հայաստանի) ջանքերը խիզախ քայլեր են այդ ուղղությամբ։

Որպես երկրորդ օրինակ, Թուրքիան միջնորդում է Սիրիայի և Իսրայելի միջև խաղաղ բանակցություններին։ «Մենք շատ ենք աշխատել, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Վերջին ժամանակներում կատարված աշխատանքն ավելի տեսանելի դարձավ»,- հայտնել է Գյուլը:

Այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները նախընտրում էր մեկուսացնել Սիրիան, Թուրքիան աշխատում էր Սիրիային ու Իսրայելին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ (և այդ մասին տեղեկացրել էր Վաշինգտոնին)։ Գաղտնի բանակցությունների չորս փուլ է անցկացվել. գործընթացն այժմ սառեցված է՝ Իսրայելում նոր կառավարության կազմավորման կապակցությամբ։

Սիրիայի և Իսրայելի միջև խաղաղությունը վերջ կդներ Սիրիայի և Իրանի ներկայիս դաշինքին և կտապալեր Հեզբոլլահը` Թեհրանին ստիպելով վերանայել իր քաղաքականությունը տարածաշրջանում։ Նման արդյունքը կօգնի նաեւ վերականգնել իսրայելա-պաղեստինյան խաղաղ կարգավորման գործընթացը:

Ամփոփում. ԱՄՆ-ի հաջորդ նախագահը պետք է խրախուսի Թուրքիայի միջնորդական ջանքերը և օգտվի նրա «փափուկ ուժային» ջանքերից։ Թուրքիայի դիվանագիտությունը նոր հնարավորություններ է ընձեռում իր ամերիկյան դաշնակցին:

5 responses so far

5 մեկնաբանություն

  1. Արամէգրել է 12 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 06:33

    Չունեմ կոնկրետ ապացույցներ, բայց որոշ տեղեկատվությունների հիմա վրա կարող եմ ասել որ ըստ երևույթին սա հերթական PR հոդված է, որոնք պարբերաբար հայտնվում են արևմտյան մամուլում: Ըստ էության հոդվածը դասական կարծրատիպերի մի հավաքածու է, որով պահպանվում է Թուրքիայի օգտակարության իմիջը արևմուտքում: Հատկապես այս տիպի հոդվածները շատանում են երբ ԱՄՆ-ում նորից մեծանում է Ցեղասպանության ճանաչման փաստը:

    Հոդվածում իսպառ մոռացված է թե ինչքան խնդիրներ է հարուցել նախկինում և այժմ Թուրքիան Արևմուտքի առաջխաղացման համար: Ի դեպ այն որ Կովկասում Արևմուտքը չունի լիակատար գերիշխանություն նույնպես Թուրքիայի մեղքն է: Քանի որ Արևմուտքի դեմքը Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հռչակվել է Թուրքիան ապա դրանից հետևում է որ Թուրքիայի բոլոր թերությունները ու նախկին հանցանքները ակամա կապվում են Արևմուտքի հետ:
    Թուրքիան բացարձակապես ոչ մի հեղինակություն չի վայելում տարածաշրջանի ոչ մի ազգի մոտ, ոչ արաբների, աչ հայերի, ոչ քրդերի, ոչ պարսիկների, ոչ կենտրոնական ասիայի ազգերի մոտ, և նույնիսկ ադրբեջանցիները ունեն որոշ վերապահումներ:
    Այնպես որ Արևմուտքը զբաղված է ինքնախաբեությամբ եթե կարծում է թե Թուրքիայի միջոցով ինքը ինչ որ երկարաժամկետ ազդեցություն կարող է ձեռք բերել տարածաշրջանում:

  2. Aramգրել է 12 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 19:45

    ———— Уважаемый Арамэ, Вы когда то правильно сказали, что сгнивающая Европа заигривает с турцией, ошибочно пологая, что с ее помощью он сохранит или усилит свое влияние как на Кавказе, так и в Средней Азии. Поэтому он пролоббрует например возвращение месхетинцов в Джавахк и так далее. То что задумал сделать Европа с помощю турции, это не выполнима, потому что если турки будут усилится, то они спокйно, игнарируя европейские интересы продвинут свои. Европа наверное забыла, что Византийскую империю турция проглотила таким способом. А если европейци не одумаются, то непременно придет и их очередь.
    Не хочу выглядеть суеверним, но когда читаешь предсказание Ванги, многое станет ясным. Там например говорится,что 2040 году в Европе станут править мусульмане. Интересно, а какой будет национальность этех мусульманам……………

  3. Անուշ Բեժանյանգրել է 13 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 23:23

    Իր վարկանիշը արևմուտքում հատկապես ԱՄՆ-ում բարձրացնելու համար Թուրքիան այսօր իսկապես շեշտը դնում է իր` իբր հաշտարար միջնորդի դերի վրա: Հոդվածը ուշադիր կարդալիս կարելի և նկատել, որ ՀՀ նախագահի նախաձեռնությունը հոդվածագիրը վերագրում է Թուրքիայի նախագահին:
    Ի դեպ ապաքաղաքական թվացող “Թուրքական մշակույթի հիմնադրամը” բավականին կարևոր դեր է կատարում ամբողջ ԱՄՆ-ում Թուրքիայի միջազգային հեղիկանության բարելավման համար: Հիմնադրամի ֆինանսավորմամբ ԱՄՆ բազմաթիվ դպրոցների ուսուցիչների խմբեր տասնօրյա ճամփորդական այցելություն են կատարել` հետագայում ԱՄՆ հասարակությանը այդ երկրի դրական իմիջին ուղղված շնորհանդես կազմակերպելու նպատակով:
    Այդ դասախոսությունները ներառում են Թուրքիայի պատմական հուշարձանները, ներկայիս Թուրքիան, Թուրքիայի քաղաքական կարևորությունը Արևմուտքի համար և թուրքական արվեստը:
    Զարմանալիորեն ներկայիս Թուրքիայում առկա պատմամշակութային ամբողջ ժառանգությունը նրանց խոսքում պիտավորված է որպես ‘թուրքական մշակույթ’ (ծաղր, դաժան ապտակ և հայհոյանք այդ տարածում ապրած բոլոր ժողովուրդներին` ներառյալ հայերիս), Թուրքիան ներկայացվում է որպես դեմոկրատական երկիր, որը դիվանագիտորեն կարողանում է միջնորդել տարածաշրջանի մի շարք հակամարտություններում: Հակամարտությունները շատանում են, Թուրքիայի դերն էլ աճում: Ահա թե որն է միջոցառման հիմնական իմաստը:
    Ամերիկացի ուսուցիչների ելույթից կարելի է ենթադրել, թե այսօր Թուրքիայի համար ամենախրթին հարցը հայոց ցեղասպանության` ԱՄՆ նախագահ Օբամայի իշխանության ընթացքում ճանաչելու հավանականությունն է: Այդժամ էլ հասկանում ես, թե ինչի է ծառայում “Թուրքական մշակութային հիմնադրամի” ֆիանանսավորած ամբողջ PR ծրագիրը : Նույնիսկ ամերիկացի զբոսաշրջիկներին ներկայացվել է, թե իբր Թուրքիան ավելի լավ հարաբերություններ ունի ՀՀ կառավարության քան ԱՄՆ-ում գործող հզոր հայկական լոբբի հետ, որն ամեն ջանք չի խնայում ցեղասպանության ճանաչման համար: Եվս մեկ մտածելու նյութ հայ դիվանագետների համար:

  4. Aramգրել է 25 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 17:00

    Предшественнику-!!!!

    Уважаемый, ты наверное очень даже нетрезвый, поэтому не понимаешь о чем обсуждают в статье.

  5. Gerasգրել է 28 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 17:36

    Cниваюющая и МНОГОликая Европа достал уже

    ПАСЕ мешает реальному демократическому становлению Армении – мнение
    Председатель правления оппозиционной партии «Наследие» Анаит Бахшян уверена, что «отчет комиссара ПАСЕ по правам человека Томаса Хаммарберга относительно выполнения Арменией резолюций 1609 и 1620 будет очень строгим и соответствующим реальности».

    Но это, по ее мнению, не значит, что «документ, принятый в январе относительно Армении, будет таким же строгим». «Мне кажется, что Европа не раз доказывала, что действует не двойными, а несколькими стандартами, и в основу всего этого ставит свои интересы, из-за чего я очень сожалею. Они фактически, мешают нашему становлению. ПАСЕ своими нецелевыми решениями мешает реальному демократическому становлению Армении»,- резюмировала депутат Национального cобрания Армении.