Nov 22 2008

Հայերը պետք է պահպանեն զգոնությունը` Օբամայի նկատմամբ Թուրքիայի ճնշումներին դիմակայելու համար

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Յու Էս Էյ Արմենիան Լայֆ», #1129, 14-20 նոյեմբերի, 2008թ.
Աղբյուրը` (USA Armenian Life Magazine, Issue #1129 Nov. 14-20, 2008)
Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա Կուրիեր»-ի հրատարակիչ, «Յու Էս Էյ Արմենիան Լայֆ»-ի ավագ թղթակից
(Harut Sassounian, Publisher, The California Courier; Senior Contributor, USA Armenian Life Magazine)

Ընթերցեք բնագիրն անգլերեն

Հիմա, երբ սենատոր Բարաք Օբաման նախագահ է ընտրվել, ամերիկահայերը պետք է զգոն լինեն, որպեսզի դիմակայեն ընտրված նախագահի ու նրա մերձավոր շրջապատի վրա թուրքական ճնշումներին: Թուրքիայի կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել լայնածավալ քարոզչական արշավի իրականացմանը, որի նպատակն է ազդել հաջորդ վարչակազմի վրա Թուրքիայի համար կենսական նշանակության մի շարք հարցերում, ինչպիսիք են Հայոց Ցեղասպանությունը, Կիպրոսի խնդիրը, Իրաքի պատերազմը և քրդերի հարցը:

Նախագահի ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու բարձրաստիճան պաշտոնյա ուղարկեց Վաշինգտոն, որտեղ նրանք պետք է հանդիպեին սենատորներ Օբամայի և ՄաքՔեյնի ամենամոտ խորհրդականներին և համոզվեին, որ անկախ նրանից, թե թեկնածուներից որ մեկը կընտրվի նախագահ, Թուրքիայի շահերին հակասող որոշումներ նա չի ընդունի: Բացի այդ, Թուրքիան վարձել է լոբբինգով զբաղվող ամերիկյան մի քանի կազմակերպություններ, որոնք արդեն ակտիվորեն աշխատում են, որպեսզի ընտրված նախագահին ու նրա խորհրդականներին համոզեն Թուրքիային աջակցել մի շարք հարցերում:

Ակնհայտ է, որ Թուրքիայի կառավարությանը մտահոգել են սենատոր Օբամայի` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին բազմիցս հնչեցրած խոստումերը: Իր շնորհավորական նամակում վարչապետ Էրդողանն այնքան հեռու գնաց, որ հույս հայտնեց, թե նախագահի պաշտոնում Օբաման չի կատարի այն խոստումները, որ տվել էր ամերիկահայ համայնքին, երբ դեռ թեկնածու էր:

Ավելին, Էրդողանը հանդիպում է խնդրել սենատոր Օբամայի հետ, ամենայն հավանականությամբ, Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցում նրան տարհամոզելու նպատակով: Թուրքիայի վարչապետն այն 20 երկրների առաջնորդների ցանկում է, որոնց նախագահ Ջորջ Բուշը հրավիրել է Սպիտակ Տուն` մասնակցելու այս շաբաթվա վերջին կայանալիք Տնտեսական գագաթնաժողովին: Ընտրված նախագահի խորհրդականները հարկե, որ մերժեն հանդիպման մասին Էրդողանի խնդրանքը` հիշեցնելով, որ անցած տարվա հունվարին նա վիրավորել է սենատոր Օբամային` անվանելով նրան «քաղաքականության մեջ ոչ արհեստավարժ» միայն այն պատճառով, որ նախագահի թեկնածուն հայտարարություն էր արել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես իմ հոդվածներից մեկում գրել էի այդ ժամանակ, «Էրդողանի վիրավորական խոսքերը կարող են հետապնդել նրան ընտրություններից հետո»:
Չնայած Թուրքիայի կառավարության ակտիվ լոբբիստական ջանքերին` ամերիկահայերի համար թերևս ավելի հեշտ կլինի իրենց օրակարգային խնդիրներն առաջ տանել Օբամայի նախագահության շրջանում: Հեռացող վարչակազմի համեմատությամբ` գալիք վարչակազմի դեպքում հայերն ունեն մի քանի լուրջ առավելություն.

1) Ե՛վ նախագահ Օբաման, և՛ փոխնախագահ Ջոու Բայդենը հետևողականորեն պաշտպանել են հայկական հարցերը;
2) Նոր Կոնգրեսում հայանպաստ օրեսնդրության ընդունումն ավելի հավանական է, քանի որ և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում դեմոկրատները մեծամասնություն են կազմելու, որին կմիանան երկու պալատներում էլ մեծ թիվ կազմող հայամետ հանրապետական կոնգրեսականները;
3) Քիչ հավանական է, որ Պետքարտուղարությունն ու Պաշտպանության նախարարությունն ընդդիմանան Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը Կոնգրեսում, քանի որ Սպիտակ տունը, հավանական է, կա՛մ կաջակցի այդ նախաձեռնությանը, կա՛մ առնվազն չի ընդդիմանա դրան;
4) Թեև Օբամայի վարչակազմում կծառայեն նաև որոշ թուրքամետ բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց թվով կգերազանցեն այն պաշտոնյաները, որոնք սատարում են հայկական հարցերին կամ առնվազն` անկողմնակալ են:

Չնայած ուժերի այսպիսի նպաստավոր հավասարակշռությանը` Կոնգրեսում ցանկացած հայանպաստ օրենքի վերջնական ճակատագիրը կախված է երկու կարևոր նախապայմաններից.

1) Ամերիկահայ համայնքի զգոնությունը, և ԱՄՆ-ի դեմ թուրքական սպառնալիքներին հակազդելու նպատակով մասսայական ու լրատվական դաշտում ակտիվ քարոզչության իրականացումը;
2) Հայաստանի կառավարության կողմից` հայ-թուրքական պատմական հանձնաժողովի ձևավորման ծրագրերի հետաձգում, կամ, նախընտրելի է` դադարեցում, քանի որ Թուրքիայի կառավարությունը կօգտագործի այն ԱՄՆ-ում և այլ երկրներում Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը տապալելու նպատակով:

Հայ համայնքի այն ներկայացուցիչները, որոնք դեռ թերահավատ են այն հարցում, որ ԱՄՆ հաջորդ նախագահը կպահի Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր խոստումները և/կամ կսատարի այս հարցի վերաբերյալ Կոնգրեսում բանաձևի ընդունմանը, պետք է իմանան, որ անկախ նրանից, թե որքանով է արդարացված իրենց թերահավատությունը, չպետք է ստեղծեն այն կեղծ և վնասակար տպավորությունը, թե հնարավոր չէ, որ ԱՄՆ որևէ նախագահ երբևէ ճանաչի Ցեղասպանությունը: Ի վերջո, Ռոնալդ Ռեյգանը` ԱՄՆ ականավոր նախագահներից մեկը, 1981թ. նախագահական ուղերձում հիշատակեց Հայոց Ցեղասպանությունը: Նախագահ Օբաման պարզապես կրկնած կլինի այն, ինչը 27 տարի առաջ արդեն հայտարարել էր նախագահ Ռեյգանը:

Նույն կերպ, նրանց, ովքեր ասում են, թե Ներկայացուցիչների պալատը երբեք Հայոց Ցեղասպանության մասին բանաձև չի ընդունի, պետք է հիշեցնել, որ Ներկայացուցիչների պալատն իր լիագումար նիստերում երկու անգամ ընդունել է այդպիսի բանաձև, առաջին անգամ` 1975թ., երկրորդ անգամ`1984թ.: Այնպես որ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին պարզապես վերահաստատած կլինի այն, ինչն արդեն երկու անգամ ընդունել է Ներկայացուցիչների պալատը:

Կասկած չկա, որ Թուրքիայի մերժողական դիրքորոշում ունեցող առաջնորդները կփորձեն դատարկ սպառնալիքներ հնչեցնել ԱՄՆ-ի հասցեին և կրկնել անցած տարվա դրվագը` Վաշինգտոնից կարճ ճամանակով հետ կանչելով իրենց դեսպանին: Դրանից հետո նրանք կրկին Վաշինգտոն կուղարկեին իրենց դեսպանին` գիտակցելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարիքն ավելի շատ ունի, քան ԱՄՆ-ը` Թուրքիայի:

Եթե ամերիկահայերը ցանկանում են, որ Օբամայի վարչակազմը սատարի իրենց գործին, նրանք պետք է ավելի մեծ եռանդով սատարեն իրենց քաղաքական ընկերներներին և դիմակայեն թշնամիներին: Մյուս կողմից` գալիք վարչակազմը պետք է բարոյական քաջություն ցուցաբերի` դիմակայելու Թուրքիայի սպառնալիքների մարտավարությանը` երրորդ աշխարհի երկիր, որին չի կարելի թույլ տալ լռեցնել ԱՄՆ Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին:


Armenians Should Remain Vigilant To Counter Turkish Pressures on Obama

By Harut Sassounian
Publisher, The California Courier
Senior Contributor, USA Armenian Life Magazine

Now that Sen. Barack Obama has been elected President, Armenian-Americans need to remain vigilant in order to counter Turkish pressures on the President-elect and his inner circle.

Already, the Turkish government has embarked on a full-scale campaign to influence the next administration on a variety of critical issues for Turkey, such as the Armenian Genocide, Cyprus, the Iraq War, and the Kurds.

Only a few days before the presidential election, Turkey’s Prime Minister Recep Erdogan sent two top officials to Washington to meet with close aides of Senators Obama and McCain to make sure that whoever is elected President would not make decisions against Turkish interests. Several American lobbying firms hired by Ankara are also hard at work to convince the President-elect and his advisors to support Turkey on a variety of issues.

Clearly, the Turkish government is alarmed by Sen. Obama’s repeated promises to recognize the Armenian Genocide. Prime Minister Erdogan, in his letter of congratulation, went as far as expressing the hope that Obama as President would not carry out the promises he made as a candidate to the Armenian-American community.

Moreover, Erdogan requested a meeting with Sen. Obama, presumably to dissuade him from acknowledging the Armenian Genocide. The Turkish Prime Minister is one of the leaders of 20 countries who are invited by Pres. George Bush to the White House Economic Summit later this week. The President-elect’s aides should reject Erdogan’s request for a meeting, reminding him that last January he insulted Sen. Obama by calling him “an amateur in politics,” just because the presidential candidate had issued a statement on the Armenian Genocide. As I had written in a column at that time, “Erdogan’s insulting words about Obama may haunt him after the election.”

Despite the Turkish government’s intense lobbying efforts, it may be easier for Armenian-Americans to push their agenda forward during the Obama Presidency. Armenians have several significant advantages with the incoming administration over the outgoing one:

1) Both President Obama and Vice President Joe Biden have been staunch supporters of Armenian issues;
2) The new Congress is more likely to pass legislation favorable to Armenians, since there will be a sizeable Democratic majority in both the House and Senate, joined by a large number of pro-Armenian Republicans in both Houses;
3) The Departments of State and Defense would be less likely to oppose a congressional resolution on the Armenian Genocide, given the likelihood that the White House would either support the measure or at least not oppose it;
4) Although it appears some high-ranking pro-Turkish officials will be serving in the Obama administration, they are likely to be outnumbered by those who are either sympathetic or impartial on Armenian issues.

Despite such a favorable balance of forces, the final outcome of any pro-Armenian legislation in Congress still hinges on two important prerequisites:

1) The Armenian-American community’s vigilance and implementation of a full-scale grassroots and media campaign to counter all Turkish threats against the U.S.;
2) The Armenian government’s postponement or preferably cancellation of a planned joint Armenian-Turkish historical commission that would have been exploited by the Turkish government to undermine efforts to acknowledge the Armenian Genocide in the U.S. and other countries.

Those in the Armenian community who remain skeptical about the next U.S. President keeping his campaign promise on the Armenian Genocide and/or support a Congressional resolution on this issue, should know that, no matter how justified their skepticism, they should not create the false and harmful impression that it is impossible for a U.S. President to acknowledge the Genocide. After all, a very prominent former President — Ronald Reagan — did issue a Presidential Proclamation back in 1981, which mentioned the Armenian Genocide. Pres. Obama would be simply repeating what was already stated 27 years ago by Pres. Reagan!

Similarly, those who say that the House of Representatives would never pass a resolution on the Armenian Genocide, should be reminded that the full House did pass such a resolution twice, once in 1975 and a second time in 1984. Thus, House Speaker Pelosi would be simply reaffirming what was already adopted by the House twice before!

To be sure, Turkey’s denialist leaders can be expected to issue empty threats against the U.S. and repeat last year’s charade by recalling their Ambassador from Washington for a brief period. They would then send their envoy back to Washington after realizing that Turkey needs the United States more than America needs Turkey!

If Armenian-Americans want the Obama administration to support their cause, they should more energetically support their political friends and counter their foes. The incoming administration, on the other hand, should show moral courage in the face of bullying tactics by Turkey, a third world country that should not be allowed to muzzle the U.S. Congress and the President of the United States.

5 responses so far

5 մեկնաբանություն

  1. Aramգրել է 22 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 18:11

    Всему Армянству непреривно, постоянно и неустанно работать во благо Армении. только тогда у нас будет результата.

  2. Creation site internet Brestգրել է 08 Սեպտեմբեր 2010թ.-ին, ժամը 05:18

    Creation site internet Brest…

    We tailor web sites to your needs……

  3. biden iraqգրել է 04 Հոկտեմբեր 2010թ.-ին, ժամը 18:50

    biden iraq…

    Yes, I like this site, always something usefull, biden iraq…

  4. sildenafil citrateգրել է 26 Սեպտեմբեր 2011թ.-ին, ժամը 02:14

    I love what you’ve got here, love what you’re saying and the way you say it. You make it entertaining and you still manage to keep it smart. I cant wait to read more from you. This is really a great blog.

  5. Buy Caverta Onlineգրել է 10 Նոյեմբեր 2011թ.-ին, ժամը 14:04

    I want have to know more and more, on your blog just interesting and useful information.