May 08 2008

Ադրբեջանը չի վստահում ԵԱՀԿ Մինսկի խմբին

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

Դիֆենս ընդ Սիքյուրիթի (Ռուսաստան)
Չորեքշաբթի,  7 մայիսի, 2008
Աղբյուրը` Նառոդնոյե Ռադիո, 4 մայիսի 2008

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ

«Ռջայ» մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Ռիզվան Աբասովը հայտարարում է, որ Ադրբեջանի հասարակությունը չի վստահում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ Ղարաբաղի հակամարտությունում:

«Հարցումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի բնակչությունը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: Հարցվողների 66 տոկոսը բացարձակապես չի վստահում այդ կառույցին, 15 տոկոսը հարցականի տակ է դնում Մինսկի խմբի անկողմնակալությունը, իսկ 19 տոկոսը դժվարացել է պատասխանել»,-ասել է Աբասովը Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

«Ռջայ»-ի սոցիոլոգների հարցմանը մասնակցել են 18 և ավել տարիքի 1,300 ադրբեջանցիներ:

«Այն հարցին, թե Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջև ինչպիսի հարաբերություններ պետք է լինեն, ընդամենը 7 տոկոսն է ընտրել «թողնել այնպես, ինչպես կա» տարբերակը, քանի որ իրականում ոչ մի փոփոխություն չի ակնկալում: 29 տոկոսը հարցին չի պատասխանել»,-ասել է Աբասովը:

Ըստ Աբասովի, 27 տոկոսն առաջարկել է բարեփոխել ձևաչափը այնպես, որ բանակցությունները շարունակվեն առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի: 12 տոկոսն ասել է, որ ինչոր բան պետք է արվի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի անում:
«Մի խոսքով հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ադրբեջանի չափահաս բնակչությունը միանգամայն բացասական կարծիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա գործունեության մասին: 63 տոկոսը չի կարծում, որ Մինսկի խումբը կատարում է իր առաքելությունը, և առաջարկում է դրան փոխարինող այլ կառույց գտնել»,-ասել է Աբասովը: Հարցման մասնակիցների 67 տոկոսը մտահոգ է, որ իրավիճակը չի փոխվել, իսկ 19 տոկոսը կարծում է, որ այն վատացել է: 13 տոկոսը դժվարացել է պատասխանել: Նշանակում է, որ բնակչությունը ամենևին գոհ չէ, թե ինչպես են փորձում լուծել այդ հրատապ խնդիրը:

Այն հարցին, թե ինչպիսի լուծում են նախընտրում ադրբեջանցիները Ղարաբաղի խնդրի լուծման համար, հարցվողների 46 տոկոսն ընտրել է «Լեռնային Ղարաբաղի նախկին «Խորհրդային» կարգավիճակը Ադրբեջանի կազմում» տարբերակը, 30 տոկոսը մերժել է որևէ հատուկ կարգավիճակի տրամադրումը Ղարաբաղին և միայն 16 տոկոսն է առաջարկել Ղարաբաղին տրամադրել ընդարձակ ինքնավարություն Ադրբեջանի կազմում:

Այն հարցին, թե ինչպես պետք է հասնել հակամարտության կարգավորմանը, 29 տոկոսն առաջարկել է` կանոնավոր բանակի ընդարձակմամբ, իսկ 65 տոկոսը` դիվանագիտական ճանապարհով:

One response so far

1 մեկնաբանություն

  1. wugglesգրել է 31 Հունվար 2012թ.-ին, ժամը 13:56

    … [Trackback]…

    […] There you will find 75981 more Infos: artmamul.ararat-center.org/?p=11 […]…