Հուն 16 2009

Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատունն արաբերենով հրատարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին գերմանացի հեղինակի գիրքը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«ԱՊԱ» ադրբեջանական լրատվական գործակալություն, 18 դեկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (“APA” Azeri Press Agency)
Վիկտորիա Դեմենտևա (Viktoriya Dementyeva)

‹‹Արարատ›› ՌԿ-ի մեկնաբանությունը

Եգիպտոսում ՀՀ դեսպանության արձագանքը «Արարատ» ՌԿ-ի` 13/01/09-ին տարածած հաղորդագրությանը

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. պատմական համառոտ ակնարկ» վերնագրով գերմանացի գրող և հրապարակախոս Յոհաննես Ռաունի` Գերմանիայում մեկ տարի առաջ հրատարակած գիրքը թարգմանվել է արաբերեն և լույս տեսել Եգիպտոսում` Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ, որի նպատակը Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական ճշմարտությունների մասին արաբ հանրությանը տեղեկացնելն է:

Դեսպանատնից «ԱՊԱ» գործակալությանը տեղեկացրել են, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Կահիրեում: Դեսպանատունը նախաձեռնությունն իրականացրել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի գրքի հրապարակում, որն արտահայտում է օտարազգի հեղինակի չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, կհետաքրքրի 22 արաբական երկրների հանրությանը, պաշտոնյաներին ու գիտնականներին:

Գիրքն ընդգրկուն տեղեկություն է մատուցում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազավթման, 1992 թվականի փետրվարի 26-ին Խոջալույում ադրբեջանցի քաղաքացիական բնակչության դեմ հայկական զինված ուժերի իրականացրած ցեղասպանության, գրավյալ տարածքներից հարյուր հազարավոր ադրբեջանցիների տեղահանման մասին:

Գրքում նշված է, որ 20-րդ դարի սկզբում հայերը, մասնավորապես` «Դաշնակցություն» կուսակցությունը, հետապնդել և ահաբեկել են ոչ միայն ադրբեջանցիներին, այլև Ադրբեջանում բնակվող այլ ազգերի, այդ թվում` գերմանացիների:

Գրքի օրինակները ներկայացվել են Եգիպտոսի մի շարք պաշտոնյաների, հասարակական և ոչ հասարակական կազմակերպությունների, գիտական, կրթական ու մշակութային հաստատությունների, հետազոտական կենտրոնների, գրադարանների, Կահիրեում գտնվող օտարերկրյա դեսպանատների և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցչությունների:

6 responses so far

6 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 16 Հունվար 2009թ.-ին, ժամը 07:08

    2008 թ դեկտեմբերին Կահիրեում տեղի է ունեցել գերմանացի Յոհաննես Ռաունի հեղինակած գրքի արաբերեն թարգմանության շնորհանդեսը։ Այդ հրատարակության մեջ ամբողջովին խեղաթյուրված են Ղարաբաղյան հակամարտության բուն պատճառները, ընթացքը և փաստերը։ Գիրքն արաբերեն է թարգմանվել Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատան միջոցներով:
    Սույն նախաձեռնությամբ Ադրբեջանն ընդլայնում և աշխուժացնում է Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը՝ փորձելով ստանալ արաբական և իսլամական աշխարհի աջակցությունը։

  2. Եգիպտոսում ՀՀ դեսպանության արձագանքը «Արարատ» ՌԿ-ի` 13/01/09-ին տարածած հաղորդագրությանըգրել է 16 Հունվար 2009թ.-ին, ժամը 07:32

    Հարգելի պարոն Այվազյան,

    Կահիրեում Լեռնային Ղարաբաղի մասին Ադրբեջանի դեսպանության հրատարակած գրքի վերաբերյալ ձեր կողմից առաքված հաղորդագրության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված արաբերեն գիրքը հրատարակվել է ծայրահեղական մահմեդական հրատարակչության կողմից` “Al-Hadara al Arabiya”, որի կայքէջը համացանցում արգելափակված է (www.alhdara-alarabia.com)` ահաբեկչական և հակահրեական քարոզչության համար:

    Այս առիթով, Եգիպտոսում ՀՀ դեսպանության խորհրդականներից Ալեքսանդրիայի համալսարանի պրոֆեսոր Մուհամմեդ Ռիֆաաթը, որը հեղինակ է բազմաթիվ մենագրությունների` հայ ժողովրդի պատմության և հայկական հարցի վերաբերյալ, այս մասին տեղեկացրել է նաև այդ աշխատանքի գերմանացի հեղինակ Յ. Ռաուին` նշելով, որ Ադրբեջանի դեսպանությունը շահարկում է իր անունը և նման ցածրակարգ հրատարակչության միջոցով տարածում իր «աշխատանքը»:
    Եգիպտական նշված հրատարակչության պատասխանատուներին նաև դեսպանության կողմից նշվել է նման ադրբեջանամետ ապատեղեկատվական քարոզչության անթույլատրելիությունը: Հատկապես, երբ այն հակասում է Լեռնային Ղարաբաղի հարցում Եգիպտսի պաշտոնական դիրքորոշմանը: Հրատարակչությունը խոստացել է այսուհետ ձեռնպահ մնալ նման հրապարակումներից:

    Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը մինչ այդ, անցյալ տարի Եգիպտոսի քաղաքական, գիտական և դիվանագիտական շրջանակներին էր բաժանել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանի «The Karabagh Problem. The Thorny Road to Freedom and Independence» գիրքը, որն ի դեպ ներկայումս թարգմանվում է արաբերեն և նույնպես կտրամադրվի եգիպտական հասարակության ուշադրությանը:

    Ի գիտություն հայտնում ենք նաև, որ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ 2006-2007 թվականներին «Հայկական անկյուններ» են հիմնադրվել Կահիրեի ամենամեծ` Մուբարաքի անվան և “Dar el Qutub” գրադարաններում, ուր մշտապես ցուցադրվում են հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրքեր և տարբեր պարբերականներ` արաբերեն և այլ օտար լեզուներով:

    Կցանկանայինք, որպեսզի տեղյակ լինեիք այն մասին, որ 2007թ. դեսպանության աշխատանքների շնորհիվ Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետում բացվեց ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (առաջին հայագիտական կենտրոնն է, որը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից), ուր դասախոսություններ են կարդացվում հայոց լեզվի, պատմության և մշակույթի վերաբերյալ: Կենտրոնի կողմից արդեն իսկ լույս է ընծայվել երեք գիրք` հայոց պատմության և հայ-արաբական առնչությունների վերաբերյալ: 2008 թվականին տեղի է ունեցել հայագիտական միջազգային գիտաժողով շուրջ 22 արաբ հայագետների մասնակցությամբ` Լիբանանից, Սիրիայից և այլն:

    2006 թվականից Եգիպտոսում ՀՀ դեսպանության կողմից հրատարակվում է արաբերեն եռամսյա պարբերականը` “Akhbar Armenia”, որի 2000 տպաքանակը բաժանվում է ոչ միայն Եգիպտոսի ներսում, այլև` արաբական այլ երկրներում:

    Եգիպտոսում ՀՀ դեսպանություն
    armegyptembassy @ mfa.am

  3. Յարութգրել է 17 Հունվար 2009թ.-ին, ժամը 22:14

    Դեսպանատան յայտարարութեան մէջ Վրիպում կայ: Այդտեղ յիշուած հրատարակչատան կայքէջը ուրիշ ընկերութեան մը կայքէէջն է, որ Իրաքեան է, բայց պատահաբար նոյն անունը կը կրէ:
    Այսպէս գրուած է կայքէջին մէջ.
    Al-Hadara Al-Arabia Co. (Contracting & Trading) is one of Iraqi Companies, Licensed and registered by the Iraqi Trade Ministry Since 2004…
    Խնդիրը այդքան ալ էական չէ, բայց կրնայ նոյն յայտարարութեան մէջ տեղ գտած միւս տեղեկութիւններուն շուրջ ալ շբոթ առաջացնել, անոր համար յաճեցք սրբագրել:

  4. ‹‹Արարատ›› ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 20 Հունվար 2009թ.-ին, ժամը 10:34

    Ստորև ներկայացնում ենք ադրբեջանական կողմի անուղղակի արձագանքը «Արարատ» կենտրոնի 2009 թ. հունվարի 13-ին տարածած հաղորդագրությանը (http://artmamul.ararat-center.org/?p=132#comment-184):

    ‹‹Թրենդ›› գործակալությանը տված պարզաբանմամբ` Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանությունը հաստատում է իր մասնակցությունը հիշյալ գիրքն արաբերեն թարգմանելու, հրատարակելու և տարածելու գործում։ Միաժամանակ, բացահայտ փաստական սխալներ ու խեղաթյուրումներ պարունակող՝ անտարակույս հենց Բաքվից պատվիրված, այս գիրքը ներկայացվում է որպես ճշմարտության շտեմարան, իսկ գրքի ծախու գրչակ՝ Հ. Ռաունը որպես անաչառ «գրող և հրապարակախոս»։

    Azerbaijani Embassy to Egypt denies Armenian claims
    16.01.09

    Azerbaijan, Baku, Jan. 16 /Trend News, E. Rustamov/

    A book by German writer and publicist Johannes Raun on the Armenian-Azerbaijani conflict reflects the truth of the situation, Azerbaijani Ambassador to Egypt Faig Bagirov told Trend News in a telephone conversation from Cairo on Jan. 16.

    Earlier, Armenian media sources accused the Azerbaijani Embassy in Egypt of assisting to publish a book containing false information about the conflict.

    Raun’s book, “The Nagorno-Karabakh Conflict between Armenia and Azerbaijan. A Brief Historical Outline,” has been translated into Arabic and published in Egypt with the help of the embassy.

    The conflict between the two South Caucasus countries began in 1988 when Armenia made territorial claims against Azerbaijan. Armenian armed forces have occupied 20 percent of Azerbaijan since 1992, including the Nagorno-Karabakh region and 7 surrounding districts. Azerbaijan and Armenia signed a ceasefire agreement in 1994. The co-chairs of the OSCE Minsk Group – Russia, France, and the U.S. – are currently holding the peace negotiations.

    “If the Armenians have any claims against Johannes Raun’s book, then they should address the writer and not the embassy,” Bagirov said.

    The embassy translated and published the book only after establishing its veracity, he said. The book has been delivered to numerous educational institutions in Egypt.

    The book was first published in Germany in 2007 and later translated into English and Arabic.

    The book cites incidents of terrorism committed by the Armenian Dashnaktsutyun party against other nationalities in Azerbaijan since the the 20th Century.

  5. Vahanգրել է 21 Հունվար 2009թ.-ին, ժամը 06:46

    Dzer ushadrutjuny hravirum em ajn hangamanqi vra, vor Kahireum nsvats hrataraktchutian kajqedjy votch te http://www.alhadara-alarabia.com – e, ajl intchpes nshvats e Egiptosum HH despanutian hakhordagrutian mej` http://www.alhdara-alarabia.com. Petq e ukhaki ushadir kardal.

  6. Յարութգրել է 23 Հունվար 2009թ.-ին, ժամը 08:16

    Իրոք այդպէս է Վահան, շնորհակալութիւն: