Jan 26 2009

Թուրքիայի քրդերեն հեռուստաալիքը. անազնվություն և քրդերի դեմ ատելություն

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Քրդիշ միդիա», 6 հունվարի 2009թ.
Աղբյուրը` (KurdishMedia.com)
Էվրեն Յիլմազ ( Evren Yilmaz)

‹‹Արարատ›› ՌԿ-ի մեկնաբանությունը

Ներկա թոհուբոհի մեջ` թուրքական պետությունը դեկտեմբերի վերջին սկսեց քրդալեզու նոր հեռուստաալիքի` TRT 6-ի փորձնական եթերն ու նոր տարվա սկզբին պաշտոնապես գործարկեց ալիքը: Թուրքերն ու արտերկրից Թուրքիային հետևողները ողջունեցին այս նոր ալիքի բացումը` այն համարելով շրջադարձային կետ թուրք-քրդական հարաբերություններում և ծանրակշիռ քայլ` Թուրքիայի ժողովրդավարացման ճանապարհին: Սակայն, TRT 6-ին ավելի մոտ հայացք ձգելով` հասկանում ես, որ այն պարզապես բիրտ, ռասիստական վարչախմբի հերթական անազնիվ գործողությունն է, որն իրականացվում է քուրդ ժողովրդի նկատմամբ նույն ատելությամբ, որ դրդել է նրանց նախնիներին սպանել տասնյակ հազարավոր քրդերի և այրել հազարավոր քրդական գյուղեր:

Իր հիմնադրման օրից` Թուրքիան, իր իսկ բնորոշմամբ, պետություն է թուրքերի և միայն թուրքերի համար: Չնայած քրդերը կազմում են ժամանակակից Թուրքիայի բնակչության 20-25 տոկոսը, և իհարկե, նրանց ճնշող մեծամասնությունը բնակվում է Թուրքիայի այն տարածքներում, որոնք քրդերի նախնիների հայրենիք Քուրդիստանի մաս են կազմում, Թուրքիայի հանրապետության պաշտոնական քաղաքականությունն` իր հիմնադրման օրից, ամբողջովին կամ մասամբ հերքում է քուրդ ժողովրդի գոյությունը և նրանց էթնիկ ինքությունը: Ավելին, Թուրքիայի կառավարությունը նույնիսկ Թուրքիայի սահմաններից դուրս է փորձում պայքարել քրդերի ինքնության արտահայտման դեմ` հրաժարվելով ճանաչել Իրաքի քրդերի դաշնային միության գոյությունը և նույնիսկ աշխատելով համոզել (առանց հաջողության) Մեծ Բրիտանիայի Էկզեթերի համալսարանին` դադարեցնելու քրդական ուսումնասիրությունների ծրագիրը:

Շատ հաճախ, քրդական ինքնության հիմնական և կարևոր արտահայտչամիջոցը` քրդերեն լեզվի գործածումն արգելվել կամ խստորեն սահմանափակվել է: Երբ 1991թ.-ին Սադամի զինակիցների սպանդից փախչող փախստականներին զգուշացնելու համար Թուրքիան հարկադրված էր քրդերենով բրոշյուրներ հրատարակել, այդ լեզուն նշվեց որպես «տեղային բարբառ», և ոչ թե` քրդերեն: Անցյալ ամսվա ընթացքում, թուրքական խորհրդարանում քրդերենով հնչած հայտարարությունները պաշտոնապես արձանագրվեցին որպես «անծանոթ լեզվով» արված հայտարարություններ: Անցյալ շաբաթների ընթացքում թուրքական դատական համակարգը հետաքննության է ենթարկել քրդամետ «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության անդամ մի շարք քաղաքական գործիչների` քրդերենը հրապարակայնորեն գործածելու պատճառով:

Թուրքիայի կողմից քրդերեն լեզվով հեռուստատեսության հիմնադրումն, այսպիսով, չափազանց հետաքրքիր զարգացում է և ոչ անպայմանորեն` դրական: Սա ցույց է տալիս, որ պետությունը հոժարակամ է ճանաչել քրդերենի գոյությունը, ինչը TRT 6-ը հստակորեն բնորոշում է որպես «քրդերեն», միայն երբ այդպես է ձեռնտու: Հարկ է նշել, որ TRT 6-ով «Քուրդիստան» բառի կիրառումը (բառ, որն ավելի հին է, քան Թուրքիայի Հանրապետությունն ինքը) խստորեն արգելված է:

TRT 6-ը խաբեության գործիք է, որ բազմաթիվ նպատակների է ծառայում: Մի կողմից` սա պարզ եղանակ է` արտաքին աշխարհին համոզելու, թե Թուքիան նշանակալի քայլեր է ձեռնարկում քրդական հարցի ուղղությամբ: Մյուս կողմից` այն իշխող «Արադարություն և զարգացում» իսլամիստական կուսակցության ակնհայտ ջանքն է` մարտի 29-ին նախատեսված տեղական ընտրություններում քրդական քվեները ստանալու նպատակով: Եվ իրոք, անցյալում, տարբեր պատճառներով, շատ քրդեր քվեարկել են Թուրքիայում իսլամիստական կուսակցությունների օգտին` ներառյալ` կրոնական զգացմունքները, իսլամիստների` ծառայություններ մատուցելու կարողությունը և Թուրքիայի ներսում իսլամիստների կարգավիճակը` որպես բողոքի քվե թուրքական հանրապետական հաստատության դեմ:

Շատ քրդեր` հիասթափված թուրքական պետությունից և հատկապես` «Արադարություն և զարգացում» կուսակցությունից, որ իշխանության էր եկել` խոստանալով անդրադառնալ քրդական հարցին, այնուհետև` մեծացրել քուրդ ժողովրդի նկատմամբ բիրտ ճնշումները, արհամարհում կամ դատապարտում են TRT 6-ը: Շատերը պնդում են, որ TRT 6-ը, պարզապես, «Արադարություն և զարգացում» կուսակցության նախըտրական քարոզչությունն է: Հաշվի առնելով այն, որ թուրքական օրենքի համաձայն, թուրքերենից բացի այլ լեզվով հեռարձակումը տեխնիկապես անօրինական է, նրանք կանխատեսում են, որ առաջիկա ընտրություններից անմիջապես հետո TRT 6-ը կփակվի: Ոմանք նշում են, որ TRT 6-ն ընդամենը քրդերի շրջանում քարոզչություն տարածելու միջոց է. Ամեդի (Դիարբեքիր) մի բնակչի խոսքով` «Այդ ալիքը մեզ քրդերենով քարոզում է` «Երջանիկ է նա, ով կասի, թե ինքը թուրք է»: Մեկ ուրիշն ասում է. «Թուրքալեզու ալիքները մեզ ասում են, թե ՔԲԿ-ն ահաբեկչական է, և որ Բարզանին ու Թալաբանին մարդասպաններ են»:

Թեև մարդ ցանկանում է լավատես լինել TRT 6-ի հիմնադրման առիթով, սակայն այս իրադարձությունը չպետք է դիտարկել առանձին` իրականությունից կտրված: TRT 6-ի փորձնական հեռարձակման մեկնարկին զուգընթաց` թուրքական բանակը շարունակեց ռմբակոծել իրաքյան Քուրդիստանը, և նողկալի ու անպատշաճ գործողությամբ` ռմբակոծեց գերեզմանատունը, որտեղ թաղված են ՔԲԿ-ի տասնյակ զոհված մարտիկներ: Դեռ քանի՞ տարի շարունակ քուրդ երեխաները պիտի ստիպված լինեն լսել F-16 ռեակտիվ կործանիչների ձայնը, որ դղրդացնում են գետինն ու շրխկացնում պատուհանները, երբ օդ են բարձրանում քրդերին ոչնչացնելու առաքելությամբ: Մարդկանց գլխավերևում շառաչող և մահացու «բեռով» բարձված թուրքական կործանիչները շատ ավելի խոսուն են, քան որևէ պետական և լավ վերահսկվող հեռուստատեսություն` անկախ նրանից, թե որ լեզվով է այն հեռարձակվում:


Տես նաև հարակից նյութը՝

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-02-2009

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼ

«Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ քրդերեն հակաքարոզչություն իրագործելու նպատակ հետապնդող Թուրքիայի հանրային ռադիոհեռուստատեսությունն այժմ էլ ձեռնամուխ է եղել կյանքի կոչելու հայերին ուղղված ռադիո եւ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման նախագծի իրագործմանը: Ըստ թուրքական «Սաբահ» թերթի, նախագիծը բաղկացած է հայերեն ռադիոհեռուստատեսային հաղորդումներ կազմակերպելու հետ համացանցային կայքէջ հրատարակելու մասերից: Հայտնի է դարձել, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հանրային ռադիոհեռուստատեսությանը «խորհրդատվական զեկույց» է հղել` «հայկական սփյուռքի դեմ հայերենով հակաքարոզչություն իրագործելու մասին»: Նախագծի իրագործման համար անձնակազմը պետք է ընտրվի թուրքահայերից, ովքեր տիրապետում են գրավոր եւ բանավոր հայերենին: Ենթադրվում է, որ հայերեն ռադիոն եւ համացանցային կայքը կյանքի կկոչվեն առաջիկա 2 ամսվա ընթացքում, իսկ հեռուստատեսային հաղորդումները` մինչեւ տարեվերջ:

4 responses so far

4 մեկնաբանություն

  1. ‹‹Արարատ›› ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 26 Հունվար 2009թ.-ին, ժամը 06:06

    Ըստ չհերքված հաղորդագրությունների, Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսության և ռադիոյի ու թուրքական պետական TRT հեռուստաընկերության ղեկավարները համաձայնության են եկել ու պայմանագիր կնքել հայերեն լեզվով թուրքական հեռուստա- և ռադիո հաղորդումների հեռարձակման մասին (Турецкое госрадио заговорит по-армянски, а армянский телеканал покроет Турцию, REGNUM, 13:01 30.12.2008; В Турции вплотную взялись за армянскую культуру, REGNUM, 13:47 05.01.2009): Ընդ որում, հայկական կողմը թուրքերին պետք է օժանդակություն ցուցաբերի մասնագետներ գործուղելով Անկարա և առայժմ չբացահայտված այլ միջոցներով։
    Այսպիսով՝ ՀՀ իշխանություններն օժանդակելու են քարոզչական հզոր մեքենա ունեցող թշնամական պետությանը՝ Թուրքիային, որպեսզի նա Հայաստանի դեմ տարվող իր տեղեկատվական պատերազմն իրականացնի է՜լ ավելի մեծ արդյունավետությամբ։

    Հայ-թուրքական «բարեկամության» այսպիսի պոռթկումների ողջ անհեթեթությունն ու հայկական կողմի համար ծայրահեղ վտանգավորությունն ակնհայտ են և այդ մասին երկար-բարակ խոսելն ինքնին ավելորդ ենք համարում։ Փոխարենը՝ Հայաստանի տեղեկատվական անվտանգության պատասխանատու մարմինների և գործիչների ուշադրությունն ենք հրավիրում Թուրքիայում՝ նույն TRT հեռուստաընկերության նորաբաց Քրդական հեռուստաալիքի մասին այս հրապարակմանը։ Այն հուշում և նախազգուշացնում է, թե ինչ են քարոզելու թուրքերը հայերենով։ Թեև որևէ ողջամիտ հայ այդպիսի հուշարարության և նախազգուշացման կարիքը բնավ չունի…

  2. Gerasգրել է 26 Հունվար 2009թ.-ին, ժամը 06:08

    Надо взять пример у Турции, и тоже создавать курдоязычную радиостанцию. Нужно транслировать в направлении Турции антитурецкую пропаганду на курдском. Понятно, что охват этого канала будет невелик, но думаю, что для начало будет достаточно.

  3. Gerasգրել է 28 Հունվար 2009թ.-ին, ժամը 18:16

    Я извеняюсь за мое предыдущее коментарие, так как написал его не прочитая коментарие “Арарата”. на самом деле нам грозит большая опасность. неужели наши власти так слепи, что действуют таким образом.

  4. zakգրել է 29 Հունվար 2009թ.-ին, ժամը 18:07

    Я приветствуя всем,скажу ,что Армяне любят слышать в неорганизованной предмузыкальной настраивании инструментов симфонического оркестра,родную себе мелодию, тем более когда сами музыканты вожделенно преподносят Армянам свою белиберду,как на самом деле что то родное для них…В действительности же Армянская душа еще не решив для себя самого главного вопроса которая уже длиться с Турцией века, легкомысленно взяла в вооружение соглашательную политику с любым предложеним турецкой стороны обходя вопрос вопросов -А ОНИ СОБЕРАЮТЬСЯ ВООБЩЕ ПЕРЕД ВСЕМИ АРМЯНАМИ ВСЕНАРОДНО ХОТЯ БЫ ИЗВИНИТЬСЯ??? ИЛИ НАМ АРМЯНАМ УЖЕ ВСЕ РАВНО??? ИЛИ КАК В ТРАДИЦИОННОЙ РАЗБИРАТЕЛЬСТВЕ В АРМЯНСКОМ ДУХЕ ТИПА-ԼԱՎ ԱԽՊԵՐ ԻՆՉ ԵՂԵ՜ ԵՂԵ՜: ԲԵՐԵՔ ՁԵՌ ՁԵՌԻ ՏՎԵՔ ՊՐԾԵՔ: А КАК ОБЫЧНО ТРЕТЬЕЙСКОЕ КОТОРОЕ С ТАКИМИ СЛОВАМИ ВЫСТУПАЕТ,ВОВСЕ НЕ УЧИТЫВАЕТ ТОРЖЕСТВО СПРАВЕДЛИВОСТИ, А ПРЕСЛЕДУЕТ СВОИ УЗКИЕ ВЫГОДЫ…Нам пора понять наконец, что для Турции “БЕЗ ЛОХА-ЖИЗНЬ ПЛОХА” афоризм, употреблять против таких не дальновидных народов как Армяне так и Курды,дело чести. Неужели надо постоянно искать ту же граблю и не посредственно наступать на нее, а потом кричать позорно на весь мир, что появилась шишка.