Jan 29 2009

Հայկական քարանձավում հայտնաբերվել է մարդկային հինավուրց ուղեղ

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Սայենս Նյուզ», 12 հունվարի 2009թ.
Աղբյուրը` (ScienceNews)
Բրյուս Բաուեր (Bruce Bower)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Պեղումներն ի հայտ բերեցին քաղաքակրթության սկզբնավորմանը մոտ գտնվող սակավ հայտնի մշակույթի մոտավորապես 6 000 տարվա հնության մասունքներ

ՖԻԼԱԴԵԼՖԻԱ – Հայաստանի հարավ-արևելքում, Արփա գետից վեր գտնվող քարանձավներից մեկում` անմիջապես իրանական սահմանի մոտ գիտնականները հայտնաբերել են, հնարավոր է, հնադարյան ժամանակներից պահպանված մարդկային ամենահինավուրց ուղեղը։

Քարարայրը նաև ժամանակակից քաղաքակրթությունների ծագումը հասկանալու, զարմանալիորեն նոր հնարավորություն է ընձեռում, այնպիսին, ինչպիսին է` գինեգործության մասին վկայությունն ու մշակութորեն բազմաբնույթ խեցեղենի հավաքածուն:
«2007-2008թթ. Արենի-1 քարանձավի ներսում և դրսում կատարված պեղումներն ի հայտ բերեցին մեծ թվով Պղնձե դարի` մոտավորապես 6,200-5,900 տարվա վաղեմության արտեֆակտներ», հունվարի 11-ին կայացած Ամերիկայի Հնագիտական ինստիտուտի տարեկան ժողովում հայտնել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից Գրիգոր Արեշյանը: Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում (իմա` Առաջավոր Ասիա-թարգմ.)` հարավարևմտյան Ասիայի մեծ մասն ընդգրկող տարածաշրջանում Պղնձե դարն ընթացել է մոտավորապես 6,500-5,500 տարի առաջ:
Գտածոները ցույց են տալիս, որ մշակութային հիմնական զարգացումները տեղի են ունեցել Պղնձե դարում` ավանդաբար քաղաքակրթության բնօրրան համարվող հարավային Իրաքից դուրս գտնվող շրջաններում, նշում է Արեշյանը: Քարանձավային նոր հայտնագործությունները վկայում են, որ Հայաստանի տարածքում մշակութային գործունեություն ծավալվել է ներկայում հայտնի ժամանակաշրջանից 800 տարի առաջ: «Սա ոգեւորող աշխատանք է», մեկնաբանում է Ռանա Օզբալը` Ստամբուլի Բոգազիցի համալսարանից:
Հայկական քարանձավի մեջ տեղադրված երկու մետր երկարությամբ ավազանը` շրջապատված խոշոր կուժերով և խաղողի որթի կեղևի ու սերմերի ցաք ու ցրիվ մնացորդներով, վկայում է ակնհայտորեն մեծ ծավալի գինեգործական աշխատանքների մասին:
Հետազոտողները նաև գտել են Պղնձե դարի մարդկային գանգերի մի եռյակ, որոնցից յուրաքանչյուրը թաղված է մի առանձին որմնախորշում` երեքսենյականոց 600 մ2 քարանձավում: Անատոմիական հետազոտության համաձայն, որ իրարից անկախ կատարել են երեք կենսաբան մարդաբանները, գանգերը պատկանել են 12-14 տարեկան աղջիկների: Երկու գանգերի վրա հայտնաբերված կոտրվածքները ցույց են տալիս, որ աղջիկները սպանվել են ինչ-որ տեսակի մահակի հարվածներից, հավանաբար` ծիսական արարողության ժամանակ, ենթադրում է Արեշյանը։
Մի գանգը զարմանալիորեն պարունակել է չորացած, բայց լավ պահպանված ուղեղ: «Սա, Հին Աշխարհում երբեւէ հայտնաբերված մարդկային ամենահին ուղեղն է», – նշում է Արեշյանը: Հին աշխարհը կազմում են Եվրոպան, Ասիան, Աֆրիկան և շրջակա կղզիները:
Ներկայում ուղեղը հետազոտող գիտնականները դրա մակերեսին նկատել են պահպանված արյունատար անոթներ: Պահպանված կարմիր արյան բջիջները այդ կարծր անոթներից դուրս են բերվել անալիզի համար:
Պարզ չէ, թե ո՞վքեր են հաճախել Արենի-1, ո՞րտեղ են այդ մարդիկ ապրել, կամ ին՞չ մեծության էին նրանց բնակատեղիները: Քարայրի ներսում կամ դրսում տնտեսություն վարելու ոչ մի հետք չի հայտնաբերվել:
Ով էլ նրանք լինեին, այս մարդիկ մասնակցել են Մերձավոր Արևելքով ընթացող առեւտրին, ենթադրում է Արեշյանը:
Պղնձե դարի կավագործական իրերը հնավայրում չորս խմբի են բաժանվում, որոնցից միայն մեկն է ներկայացնում տեղական արտադրանք: Գունազարդ խեցեղենի մի խումբը արևմտյան-կենտրոնական Իրանից է: Որոշ անոթներ ներկայացնում են Մայկոպի մշակույթին մի տիպիկ ոճ` հարավային Ռուսաստանից և հարավարևելյան Եվրոպայից: Մինչդեռ մյուսները բնորոշ էին Կուր-Արաքսյան մշակույթին, որը Ռուսաստանում ծաղկում էր հենց Մայկոպի տարածքից արևմուտք:
Խեցեղենի և Պղնձե դարի մյուս գտածոների ռադիոկարբոն թվագրումը վկայում է, որ Մայկոպյան և Կուր-Արաքսյան մշակույթները ծագել են ավելի վաղ` ներկայում հայտնի ժամանակաշրջանից 1000 տարի առաջ, հայտնում է Արեշյանը:
Արենի-1 քարայրի լրացուցիչ հայտնագործությունները ներառում են մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգերի սերմեր, հացահատկի տասնյակ տեսակների մնացորդներ, պարան, հագուստ, ծղոտ, խոտ, եղեգն և չորացած խաղող ու սալոր:
Պինդ, կարբոնատե կեղևը` ծածկելով Պղնձե դարի հողաշերտերը, ծայրահեղ չորության և քարանձավի ներսում կայուն ջերմաստիճանի հետ մեկտեղ նպաստել են արտեֆակտների և, հատկապես, աղջկա ուղեղի պահպանմանը:
Քարանձավի մուտքի մոտ, ժայռի ծածկի տակ պեղվել են նաև 12-14-րդ դդ. միջնադարյան վառարաններ:
Արեշյանն ակնկալում է, որ Արենի-1-ի և Արփա գետը եզերող շատ այլ քարայրների հետազոտության արդյունքում ավելի շատ նյութեր կհայտնաբերվեն: Ըստ նրա, «Այդ քարանձավներից մեկն ավելի մեծ է, ներսում մոտ մեկ ակր (0,4 հեկտար) մակերեսով, քան Արենի-1-ը»:

48 responses so far

48 մեկնաբանություն

  1. ‹‹Արարատ›› ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 29 Հունվար 2009թ.-ին, ժամը 07:02

    ԱՌԿ-ի առաջարկությամբ այս հաղորդագրությունը մեկնաբանում է պատմ.գիտ. դոկտոր-պրոֆեսոր Է. Լ. Դանիելյանը

    Հայկական քարայրի` Արենի-1-ի պեղումների ժամանակ մեծ հայտնագործություն է կատարվել, որը, լուսաբանելով Հայոց պատմության հնագույն էջերը, հարստացնում է Հայկական լեռնաշխարհում վկայված համաշխարհային նշանակության քաղաքակրթական զարգացումների ծագումնաբանության պատմությունը:
    Միևնույն ժամանակ, Բրուս Բաուերի հրապարակած հաղորդագրության մեջ ներկայացված Գ. Արեշյանի որոշ մեկնությունները մտորումների տեղիք են տալիս.

    1. Ըստ նրա, հայտնաբերված երեք գանգերից երկուսի վրայի կոտրվածքները բռնության արդյունք են: Նա ենթադրում է,
    ա. աղջիկներին սպանել են,
    բ. դա արել են մահակով,
    գ. դա տեղի է ունեցել ծիսական արարողության ժամանակ:

    Սակայն այսպիսի ենթադրության համար ոչ մի հիմք չկա: Հայաստանում երբեք նման վայրենի «զոհաբերության» ծիսակատարություն չի եղել: Այսպիսի փաստ չկա ո՜չ հնագիտական նյութերի մեջ, և ո՜չ էլ հետագա գրավոր սկզբնաղբյուրներում:

    2. Գինու արտադրությունը, ինչպես նաև կավագործական իրերի` խեցեղենի, մետաղյա դանակների, հագուստեղենի և այլ իրերի հարուստ հավաքածուն, վկայում են այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում քաղաքակրթության որոշակի մակարդակի դրսևորման մասին:
    Իսկ Գ. Արեշյանը հավաքածուի երեք քառորդը ներմուծված է համարել: Ավելին, Արենի-1 քարանձավի նյութի հիման վրա, Կուր-Արաքսյան մշակույթին զուգահեռ նա նաև Մայկոպի մշակույթի տարիքն է 1000 տարով հետ տեղափոխում, որպեսզի ապացուցի, որ հավաքածուի մի խումբը «ներմուծված է»:

    ա. «Կուր-Արաքսյան մշակույթ» եզրը ժամանակին օգտագործվել է Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի և հարակից տարածքների հնագիտական մշակույթի նկարագրության հիման վրա, այնուհետև դրան ավելի լայն կիրառում է տրվել: Միևնույն ժամանակ, հնագիտական մշակույթի ծագումնաբանական պատկանելության խնդրին անդրադառնալիս, պատմա-աշխարհագրական տերմինաբանության ընդգրկած հասկացությունների ոչ ճիշտ կիրառման դեպքում խառնաշփոթ է առաջանում: Հայկական լեռնաշխարհում հնագիտական նոր հայտնագործությունների հիման վրա որոշակի դարաշրջանի մշակույթի (իմա` Կուր-Արաքսյան) տարիքի հնացման հիման վրա այլ` համեմատվող մշակույթի ( որպիսին նշվել է Մայկոպի մշակույթը) տարիքի հնացման մասին խոսելիս, բնականից կհետևի, որ Հայկական լեռնաշխարհում վավերացված մշակույթը տարիքով առաջնային է, ուստի Արենի-1-ի ամբողջ հնագիտական նյութը տեղական ծագում ունի:

    բ. մեկ քարայրի սահմանափակ տարածքում հայտնաբերված գտածոների երեք քառորդը համարելով ներմուծված, որոնցից Կուր-Արաքսյան, այսինքն` Հայկական լեռնաշխարհի մշակույթի հետ համեմատվող մշակույթի ծաղկումն էլ նշելով Մայկոպից արևմուտք, Գ. Արեշյանը դիմազրկել է Արենի-1-ի հնագիտական նյութերի մշակութային պատկանելությունը։

    գ. Ըստ Գ. Արեշյանի կարծիքի, խնդրո առարկա մշակութային զարգացումները տեղի են ունեցել «ավանդաբար քաղաքակրթության բնօրրան համարվող հարավային Իրաքից դուրս գտնվող շրջաններում»: Սակայն դեռևս XVIII դ. Դ.Կալմեն, XIX դ. վերջում Վ.Գլադստոնը, իսկ XX դարու Դեյվիդ Մ. Լանգը Հայաստանը քաղաքակրթության բնօրրան են համարել, այնպես որ Արենի-1-ի քարայրում կատարված հնագիտական հայտնագործությունները պատկանում են հե՜նց քաղաքակրթության բնօրրանին, որպիսին Հայկական լեռնաշխարհն է, և կազմում են նրա հարուստ նյութական մշակույթի ամբողջության մասը:

    3. Գյուղատնտեսական և մետաղամշակման արգասիքների առկայությունը քարանձավի գտածոներում վկայում է այն իրողության մասին, որ Հայկական լեռնաշխարհը մշակովի ցորենի, խաղողի, դրանով իսկ գինեգործության, ինչպես նաև մետաղագործության հայրենիքն է:

    4. Հայկական լեռնաշխարհը Հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրանն է, և Արենի-1 քարանձավի ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող հնագիտական հայտնագործությունները գալիս են լրացնելու Հայկական լեռնաշխարհի մշակույթի էնեոլիթին նախորդած` նեոլիթի (նոր քարի դար), ինչպես նաև էնեոլիթին հաջորդած` բրոնզի և հետագա դարաշրջանների հոգևոր և նյութական մշակույթին վերաբերող հնագիտական հայտնագործությունների շարքը:

  2. Արամէգրել է 01 Փետրվար 2009թ.-ին, ժամը 04:42

    Ինձ միշտ զարմացրել է որոշ հնագետների այդ հատկությունը կատարել հապճեպ եզրակացություններ ունենալով շատ քիչ տեղեկություններ: Իսկ երբ գործը գալիս է Հայկական պատմությանը ապա սկսվում են ընդանրապես տարօրինակ բաներ: Լիովին համաձայն եմ Դանիելյանի մեկնաբանության հետ: Իսկապես ինչի հիման վրա «հնացավ» Մայկոպի մշակույթը: Կամ զոհաբերության գաղափարը: Ի՞նչ հիմքի վրա արվեց այդ եզրակացությունը: Միգուցե այդ աղջիկները եղել են ինչ որ մեծատոհմիկի աղջիկներ, քարայրից ընկել գլուխը կոտրել են դրա համար էլ բերել են նրանց այդտեղ են դրել որպեսզի նրանց դիակները լավ պահպանվեն: Կարող են բազմաթիվ պատճառներ լինել, չգիտես ինչու ընտրվում է միանգամից ամենաանհավանականը ու անտրամաբանականը:

    Ինչևէ շատ լավ է որ շարունակվում են նոր գյուտերը:
    Ի դեպ շատ կուզենայի Կուր-Արաքսյան մշակույթի մասին մի լավ գիրք կարդալ: Ինձ թվում է հենց այդ դարաշրջանը դեռ շատ մեծ անակնկալներ կմատուցի մեր պատմության լուսաբանման համար:
    Եվ ընդանրապես ինչու է այն դեռ շարունակվում անվանվել Կուր-արաքսյան եթե այժմ արդեն հայտնի է որ Արևմտյան Հայաստանի տարածքում էլ նա եղել է:

  3. aramգրել է 01 Փետրվար 2009թ.-ին, ժամը 20:30

    Turqer@ ev kovkasi tatarner@ yuracnum en hayeri mshakutayin ARJEQNER@,nerkayacnelov ibr irencn e, isk G areshyan@ sharunakum e
    “Haykakan patmutyan kexcararneri” amerikyan hayagitakan hamalsaranneri lkti u marmnavachar stor gorc@:
    P-n AYVAZYAN ushadrutyamb kardum ev lsum em,DZER nyuter@ internetic,angnahateli em hamarum,KECCEQ:
    Inchpes kareli e detel “shumereren-hayeren” temayov nyut@,karcem L.Aagelesum eiq nerkayacnum:ditel em mi poqr hatvac,hnaravor e amboxchutyamb ditel:

  4. HAROգրել է 07 Փետրվար 2009թ.-ին, ժամը 04:43

    It’s interesting that in Europe everything that came from Anatolia was once identified as Turkish origin. It took huge efforts by Greek scholars to reveal the actual truth that most of what came from Anatolia belonged to either Armenian or Greek old civilations. Even “hendgahav” was thought to be Turkish, that is why English call hendgahav Turkey.
    Concerning archaeological findings, we all know why the English explorers destroyed great amount of the Musasir artifacts. The Greek pantheon was in fact severly damaged by these English explorers.
    I for one believe that the whole archeological literature that exists now must be reevaluated taking in consideration another center of origin, namely the Armenian Highlands. I believe firmly, that many open questions will find precise resolution if we consider the Armenian Highland factor.

  5. Areshian Grigorգրել է 11 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 02:59

    E. L. Danielyani meknabanut’yunner@ bkhum en nra anaroghj erevakayut’yunits. Tsavoq verjers sovorakan e dardzel horinel inch-vor karciqner, aynuhetev veragrel ayd karciqnrer@ ayn mardkants voronq ayd karciqner@ chen haytnel u sksel payqarel ayd mardkants dem. Arenii gtaconer@ artakarg nshanakut’yun unen Haykakan lernashkharhi hnaguyn patmut’yan hamar. Ayd qarayrum gtnvel en irer voronq taracvac en harav-arevmtyan Evropayits minchev kentronakan Iran, bayts da chi nshanakum vor harts e bardzratsvum ayd norahayt qaghqakrt’ut’yan teghakan kam voch teghakan linelu masin. Apaga ashkhatanqneri @nt’atsqum petq e ashkhatel hastanal t’e inchpes e arajatsel ayspisi hamalir. Inch verabervum e aghjikneri zohaberut’yan@ apa da hnamardabanneri karciq’n e. Es da der miayn hnaravor ashkhatanqayin varkac em hamarum. Et’e ayn haststvi apa es voreve zarmanali ban chem tesni, qani vor mardkayin zohaberyt’yunner@ hayots antsyalum bazmits ardzanagrvel en. Mayisyani dambaranadashtum peghvel er mi dambanablur vortegh t’aghvac e eghel mi arajnord. Nra diak@ ughektsvac er nra erku zohabervac kanants mnatsordnerov. Ev ayln… Mardkayin zohaberut’yunner@ bnorosh en eghel naev Nakha-Hndevropatsinerin.

    Grigor Areshian
    University of California at Los Angeles

  6. Է. Դանիելյանի լրացուցիչ մեկնաբանությունը՝գրել է 12 Նոյեմբեր 2009թ.-ին, ժամը 02:59

    Է. Դանիելյանի լրացուցիչ մեկնաբանությունը՝ «Հայկական քարանձավում հայտնաբերվել է մարդկային հինավուրց ուղեղ» հրապարակման առթիվ

    2009թ. հունվար 29-ին ‹‹Արարատ›› Ռազմավարագիտական Կենտրոնի կայքի Արտասահմանյան մամուլի տեսություն բաժնում թարգմանաբար ներկայացվել էր «Սայենս Նյուզ» հանդեսում հունվարի 12-ին հրապարակված Բրուս Բաուերի «Հայկական քարանձավում հայտնաբերվել է մարդկային հինավուրց ուղեղ» հաղորդագրությունը, որտեղ խնդրո առարկա հարցի մասին բերված էին նաև Գ. Արեշյանի մեկնությունները:

    Արենի 1-ում կատարված հայտնագործություններից մեկի մասին Բրուս Բաուերը նշել էր. «Հետազոտողները նաև գտել են Պղնձե դարի մարդկային գանգերի մի եռյակ… Անատոմիական հետազոտության համաձայն, որ իրարից անկախ կատարել են երեք կենսաբան մարդաբանները, գանգերը պատկանել են 12-14 տարեկան աղջիկների: Երկու գանգերի վրա հայտնաբերված կոտրվածքները ցույց են տալիս, որ աղջիկները սպանվել են ինչ-որ տեսակի մահակի հարվածներից, հավանաբար` ծիսական արարողության ժամանակ, ենթադրում է Արեշյանը։
    Մի գանգը զարմանալիորեն պարունակել է չորացած, բայց լավ պահպանված ուղեղ»:

    ‹‹Արարատ›› ՌԿ-ի խնդրանքով մեկնաբանելով այս նյութը, իմ դիտողություններում նկատել էի. «Սակայն այսպիսի ենթադրության համար ոչ մի հիմք չկա: Հայաստանում երբեք նման վայրենի «զոհաբերության» ծիսակատարություն չի եղել: Այսպիսի փաստ չկա ո՛չ հնագիտական նյութերի մեջ, և ո՛չ էլ հետագա գրավոր սկզբնաղբյուրներում»:

    Կարելի է զարմանալ այն համառությանը, որով հնագիտական այդպիսի յուրահատուկ հայտնագործությունը շարունակում են խեղաթյուրել անհիմն ենթադրություններով: “Գոլոս Արմենիի” թերթում 2009թ. հոկտեմբերի 24-ի համարում զետեղված է “Հայտնաբերվել է մարդու հնագույն ուղեղ” (6000 տարվա հնություն) հաղորդումը, որում կրկին ասվում է, որ “գանգերից մեկը մի քանի ճաք ունի, ինչը վկայում է այն մասին, որ աղջկան սպանել են բութ առարկայով գլխին հարվածելով և այդ գանգի մեջ բավականին լավ վիճակում պահպանվել է երեխայի ուղեղը”: Եվ կրկին ենթադրություն է արվում, որ բացառված չէ, որ դեռահասներին, սպանելով, զոհաբերել են: Այնուհետև մատուցվում է մի սյուժե, որը կարող է դասվել սարսափազդու ֆիլմերի շարքը. “Կամ գլուխներն սկզբնապես կտրել են և տեղավորել կուժերի մեջ, կամ խոսքը վերաբերում է, այսպես կոչված, երկրորդական թաղման մասին: Կրիմինալիստները, որոնց օգնությանը դիմել էին հնագետները, հակված են առաջին տարբերակին”:

    Այս հաղորդումների հեղինակները ջանքեր չեն խնայում իրենց ենթադրությունը “փաստ” դարձնելու համար: Այդ նպատակով նրանք դիմում են “կրիմինալիստներին” և “պատոլոգոանատոմներին”: Այնինչ, Աստվածաշնչում պարզ ասված է, թե ինչ բնույթի զոհաբերություն է արվել Արարատի լեռներում (Հայաստանում) հնագույն ժամանակներում: “Եւ նստաւ տապանն… ի լերինս Արարատայ… Եւ ել Նոյ եւ կին նորա եւ որդիք նորա… Եւ շինեաց Նոյ սեղան Աստուծոյ, եւ առ յամենայն անասնոց սրբոց եւ յամենայն թռչնոց սրբոց, եւ եհան ողջակէզ ի վերայ սեղանոյն: Եւ հոտոտեցաւ Տէր Աստուած ի հոտ անուշից… Եւ օրհնեաց Աստուած զՆոյ եւ զորդիս նորա…” (Ծնունդք, Ը-Թ):

    Արարատ լեռից իջնելով` Նախիջևանում Նոյը զոհ մատուցեց: Զոհասեղանին նա զոհաբերեց “առ յամենայն անասնոց սրբոց եւ յամենայն թռչնոց սրբոց”, այլ ոչ թե դեռահաս աղջիկներ:

    Է. Լ. Դանիելյան, պատմ. գիտ. դոկտոր

  7. Дополнительный комментарий Э.Даниеляна по поводу публикации 'В армянской пещере был найден древнейший человеческий мозг'գրել է 18 Նոյեմբեր 2009թ.-ին, ժամը 05:19

    На сайте Центра Стратегических Исследований “Арарат” в разделе обзора иностранной прессы 29 января 2009г. в переводе на армянский язык было помещено сообщение Брус Бауэра “В армянской пещере был найден древнейший человеческий мозг”, опубликованное 12 января в “Сайнс Нюс”, в котором были преставлены комментарии Г.Арешяна по данному вопросу.

    В связи с одним из находок в пещере Арени-1 Брус Бауэр отмечал: “Исследователи также нашли три человеческих черепа Медного века… Согласно анатомическому исследованию, которое сделали три биолога антрополога, черепа принадлежали девочкам 12-14 лет. Трещины на двух черепах показывают, что девочки были убиты ударами какой-то дубины, вероятно во время ритуальной церемонии, как предполагает Аршян. Один череп удивительным образом содержал высохший, однако хорошо сохранившийся мозг…”.

    По просьбе ЦСИ “Арарат” комментируя этот материал, в моих замечаниях я отметил: “Однако для такого предположения нет никаких оснований. В Армении никогда не было такого дикого ритуала “”жертвоприношения”. Нет такого факта ни в археологических материалах, ни в последующих письменных источниках”.

    Можно удивляться тому упорству, с которым, продолжают искажать такое уникальное археологическое открытие безосновательными предположениями. В “Голосе Армении” (2009г. 24 октября) помещена публикация корр. ”ГА” Тиграна Мирзояна: “Обнаружен древнейший мозг человека” (6000 лет) (на основе сообщения начальника Аренийской археологической экспедиции, научного сотрудника Института археологии и этнографии НАН РА Борис Гаспаряна), в которой, в частности, вновь говорится, что “один из черепов имеет несколько трещин, что свидетельствует о том, что девочку убили, ударив по голове тупым предметом, и в этом черепе сохранился в довольно хорошем состоянии мозг ребенка”. И вновь делается предположение, что не исключено, что подростков, убив, принесли в жертву. Затем преподносится сюжет, который может быть поставлен в ряд фильмов-триллеров: “Либо головы были отсечены изначально и помещены в кувшины, либо речь идет о так называемом вторичном захоронении. Криминалисты, к помощи которых обратились археологи, склоняются к первой версии”.

    Авторы этих сообщений всеми силами пытаются свое предположение превратить в “факт”. С этой целью они обращаются к ‘криминалистам и патологоанатомам. Между тем, в Библии четко сказано, о том, какого характера жертвоприношение делалось в горах Араратских (в Армении) в древности: “И остановился ковчег… на горах Араратских… И вышел Ной и, и жена его, и сыновья его… И устроил Ной жертвенник Господу, и взял из всякого скота чистого и из всех птиц чистых и принес на всесожжение на жертвеннике. И обонял Господь приятное благоухание… И благословил Бог Ноя и сынов его…” (Бытие, 8-9):

    Спустившись с горы Арарат, в Нахиджеване Ной принес жертву. На жертвеннике были принесены в жертву “из всякого скота чистого и из всех птиц чистых”, а не девочек.

    Э.Л.Даниелян, доктор ист. наук

  8. Диана З.գրել է 11 Մարտ 2010թ.-ին, ժամը 19:28

    Уважаемый г-н Даниелян,

    стыдно в XXI веке ученому, доктору ист. наук (!) ссылаться исключительно на Библию. Помимо нее, как человеку науки, следовало бы полистать и научные публикации о результатах археологических работ в Анатолии, Иране, Ираке, Сирии и др. Да будет Вам известно, что погребение человеческих черепов или костяков младенцев под полами домов было весьма распространенным обычаем в период неолита-халколита на территории Месопотамии.

    “…В Армении никогда не было такого дикого ритуала “”жертвоприношения”” – Вам, как историку, видимо, нет необходимости напоминать с каких времен данная территория именуется Арменией. Так какую же Армению Вы имеете в виду? античную? средневековую? Советскую?

    Как именовалась эта территория в эпоху медно-каменного века же – не дано знать никому. Если помните, письменность появилась гораздо позже.

    Что касается версии о насильственном убиении девушек, то она сделана на основании заключения судмедэкспертизы, а предположение о существовании некого ритуала вызвано изучением контекста, в котором были найдены данные черепа.

    Теперь о керамическом материале из пещеры Арени. Сегодня, благодаря современным методам изучения стратиграфии, датировки памятников никого не удивляет одновременное нахождение майкопской, куро-аракской и груболепной энеолитической посуды, зафиксированное на многих энеолитических поселениях Южного Кавказа. Об этом “феномене” есть множество публикаций.

    Если же единственной целью Ваших критических статей является поиск истины, то внесите и свой вклад в науку, предложив наиболее точное и правдоподобное толкование подобных находок, предварительно ознакомившись с ситуацией.
    А высмеивать и подвергать критике ту область, знаниями которой не обладают – легче всего.

  9. My Homepageգրել է 20 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 06:51

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  10. Cake Poker Rakebackգրել է 22 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 20:46

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  11. Garden Landscaper in Crouch Endգրել է 24 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 15:11

    … [Trackback]…

    […] There you will find 74129 more Infos: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  12. Landscape Gardeners Londonգրել է 24 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 16:15

    … [Trackback]…

    […] Find More Informations here: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  13. homeopathic remediesգրել է 25 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 12:58

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  14. EBook Protectionգրել է 06 Հունվար 2012թ.-ին, ժամը 05:42

    … [Trackback]…

    […] Read More: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  15. Jobbörseգրել է 12 Հունվար 2012թ.-ին, ժամը 14:27

    … [Trackback]…

    […] Read More here: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  16. Bankkontoգրել է 12 Հունվար 2012թ.-ին, ժամը 17:02

    … [Trackback]…

    […] Find More Informations here: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  17. Jobbörseգրել է 13 Հունվար 2012թ.-ին, ժամը 07:12

    … [Trackback]…

    […] Read More: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  18. C++ Programming Tutorialsգրել է 13 Հունվար 2012թ.-ին, ժամը 08:10

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  19. makeover gamesգրել է 13 Հունվար 2012թ.-ին, ժամը 13:12

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  20. link buildingգրել է 13 Հունվար 2012թ.-ին, ժամը 23:17

    … [Trackback]…

    […] There you will find 79625 more Infos: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  21. led grow lightsգրել է 15 Հունվար 2012թ.-ին, ժամը 09:36

    … [Trackback]…

    […] Read More here: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  22. x ray technician salaryգրել է 15 Հունվար 2012թ.-ին, ժամը 20:29

    … [Trackback]…

    […] Read More: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  23. staff scheduling softwareգրել է 15 Հունվար 2012թ.-ին, ժամը 21:01

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  24. internet marketingգրել է 16 Հունվար 2012թ.-ին, ժամը 11:24

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  25. facebook timeline coverգրել է 16 Հունվար 2012թ.-ին, ժամը 12:10

    … [Trackback]…

    […] There you will find 70438 more Infos: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  26. debt consolidationգրել է 16 Հունվար 2012թ.-ին, ժամը 18:18

    … [Trackback]…

    […] There you will find 61330 more Infos: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  27. cheap phentermineգրել է 16 Հունվար 2012թ.-ին, ժամը 18:49

    … [Trackback]…

    […] Find More Informations here: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  28. gerd symptomsգրել է 16 Հունվար 2012թ.-ին, ժամը 23:28

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  29. pozyczka chwilowkaգրել է 17 Հունվար 2012թ.-ին, ժամը 11:07

    … [Trackback]…

    […] Read More Infos here: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  30. american expressգրել է 17 Հունվար 2012թ.-ին, ժամը 16:05

    … [Trackback]…

    […] Read More here: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  31. vertical faux wood blindsգրել է 17 Հունվար 2012թ.-ին, ժամը 19:48

    … [Trackback]…

    […] Read More Infos here: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  32. vimax brasilգրել է 18 Հունվար 2012թ.-ին, ժամը 04:29

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  33. youporn movieգրել է 18 Հունվար 2012թ.-ին, ժամը 05:40

    … [Trackback]…

    […] There you will find 69297 more Infos: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  34. buy youtube viewsգրել է 18 Հունվար 2012թ.-ին, ժամը 13:14

    … [Trackback]…

    […] Read More here: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  35. 6SE7031-7HF84-1HH1գրել է 18 Հունվար 2012թ.-ին, ժամը 17:21

    … [Trackback]…

    […] There you will find 77862 more Infos: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  36. david deangelo verdopple deine datesգրել է 18 Հունվար 2012թ.-ին, ժամը 20:47

    … [Trackback]…

    […] There you will find 70075 more Infos: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  37. ICDC on Yelpգրել է 18 Հունվար 2012թ.-ին, ժամը 21:25

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  38. icdc collegeգրել է 18 Հունվար 2012թ.-ին, ժամը 21:38

    … [Trackback]…

    […] There you will find 77629 more Infos: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  39. where to buy kindleգրել է 19 Հունվար 2012թ.-ին, ժամը 00:58

    … [Trackback]…

    […] There you will find 76017 more Infos: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  40. tinnitus miracle reviewsգրել է 19 Հունվար 2012թ.-ին, ժամը 12:06

    … [Trackback]…

    […] Read More: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  41. advance cashգրել է 19 Հունվար 2012թ.-ին, ժամը 12:59

    … [Trackback]…

    […] Find More Informations here: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  42. free credit report and scoreգրել է 20 Հունվար 2012թ.-ին, ժամը 05:08

    … [Trackback]…

    […] Read More: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  43. your free credit reportգրել է 20 Հունվար 2012թ.-ին, ժամը 05:30

    … [Trackback]…

    […] Read More here: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  44. Stellenbörseգրել է 20 Հունվար 2012թ.-ին, ժամը 16:15

    … [Trackback]…

    […] Read More: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  45. annual free credit reportգրել է 21 Հունվար 2012թ.-ին, ժամը 05:55

    … [Trackback]…

    […] Find More Informations here: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  46. linkbuildingempresa linkbuildingգրել է 21 Հունվար 2012թ.-ին, ժամը 09:53

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  47. caffeine withdrawal symptomsգրել է 21 Հունվար 2012թ.-ին, ժամը 18:44

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=138 […]…

  48. ICDC Collegeգրել է 22 Հունվար 2012թ.-ին, ժամը 14:54

    … [Trackback]…

    […] There you will find 65040 more Infos: artmamul.ararat-center.org/?p=138 […]…