Mar 23 2009

Ինչի՞ մասին էին մտածում Հայաստանի պաշտոնյաները, եթե նրանք ընդհանրապես մտածում էին

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Կալիֆոռնիա Կուրիեր», 12 մարտի, 2009թ.
Աղբյուրը` (The California Courier)
Հարութ Սասունյան (Harut Sassounian)

Երևանյան պաշտոնյաների կողմից հնչած երկու ցնցող հայտարարություններ խորապես մտահոգել են ողջ աշխարհի հայությանը:

Առաջին հայտարարությունն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 21-ին, Ծաղկաձորում կայացած «Միջազգային տնտեսական համագործակցության հեռանկարները` խնդիրներ և լուծումներ» խորագրով միջազգային տնտեսական համաժողովում: Համաժողովին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ Ռուսաստանից, Բուլղարիայից, Իրանից և շատ այլ երկրներից:

«Միջազգային տնտեսական համագործակցություն. նոր քաղաքականություն» վերնագրված իր ելույթում վարչապետը Ռուսաստանին և Թուրքիային հրավիրեց մասնակցելու Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմանը: Նա նշեց, որ միլիարդավոր դոլարներ արժեցող նախագիծը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն ունի: Գործող ատոմակայանը, որը գտնվում է Երևանի մոտ, շահագործման է հանձնվել 1976թ.: Որոշ միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև հարևան Թուրքիան, մի քանի տարի է, ինչ պնդում են, որ անվտանգության նկատառումով պետք է փակել Մեծամորի ատոմակայանը: Ակնկալվում է, որ նոր ատոմակայանը շահագործման համար պատրաստ կլինի 2016թ.:

Թուրք ղեկավարները դեռ չեն արձագանքել պրն Սարգսյանի հրավերին: Այնուամենայնիվ, ըստ ռուսական աղբյուրների, Անկարան, ասում են` հետաքրքրված է դրանով: Թուրքիայի կառավարության մի ներկայացուցիչ, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, «Նեզավիսիմայա Գազետային» ասել է. «Թուրքիայի կառավարությունն ակնկալում է Հայաստանի պաշտոնական շրջանակների` իրենց ատոմակայանի կառուցմանը մասնակցելու պաշտոնական հրավերը: Դրանից հետո միայն թուրքական կողմը կարող է քննարկել նախագծին մասնակցելու հնարավորությունը և հրապարակել իր որոշումը: Եթե խնդրին առնչվող բոլոր հարցերը բավարարվեն, հնարավոր է, որ Երևանի առաջարկն ընդունվի»:

Մի շարք հայ վերլուծաբաններ լուրջ մտահոգություններ հայտնեցին այդքան զգայուն նախագծին Թուրքիային ներգրավելու առնչությամբ: Ոմանք մատնանշեցին Հայաստանի ազգային անվտագությանը սպառնացող վտանգը` հաշվի առնելով Թուրքիայի պատմական թշնամանքը: Այլ մեկնաբաններ բարձրացրեցին թուրքական ընկերությունների շրջանում ատոմակայանների կառուցման փորձի լիակատար բացակայության խնդիրը: Իշխող կոալիցիայի կրտսեր անդամ ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Արա Նռանյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը դեմ է Թուրքիայի մասնակցությանը նոր ատոմակայանին, և որ դա, ըստ իրենց, «վնասում է Հայաստանի շահերին»:

Ինչպե՞ս կարող են Հայաստանի պաշտոնյաները ատոմակայանի կառուցման գործում մասնակցություն առաջարկել մի երկրի, որը ժխտում է Ցեղապանությունը, հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, շրջափակում է իրականացնում` Հայաստանի տնտեսությունը ոչնչացնելու նպատակով, և Արցախի (Ղարաբաղի) հակամարտությունում քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին:

Երկրորդ մտահոգող զարգացումը հայ պաշտոնյաների հրավերն է Թուրքիայի արտգործնախարարին` մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցության» (ՍԾՏՀ) (BSEC) համաժողովին, ապրիլի 16-17-ին` Հայոց Ցեղասպանության 94-րդ տարելիցից ընդամենը մի քանի օր առաջ: ՍԾՏՀ-ում Հայաստանի 6-ամսյա հերթափոխային (rotation) նախագահությունն ավարտվում է ապրիլի 30-ին:

Հայերին այնուհետև նյարդայնացրել է թուրքական «Թդեյս Զաման» թերթի հրապարակումը, թե «Հայաստանը փոփոխություն է կատարել Սևծովյան երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակացույցում` որպես բարի կամքի բացահայտ դրսևորում` հավաստիանալու, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը կլինի մասնակիցների թվում»: «Զամանը» հաղորդել է, որ Հայաստանի իշխանությունները ՍԾՏՀ հանդիպման օրը «նախապես հայտարարված ապրիլի 29-ից տեղափոխել են ապրիլի 16-ին»: Սա կարևոր փոփոխություն է, քանի որ ապրիլի 29-ը ապրիլի 24-ից ընդամենը մի քանի օր հետո է»:

Վիրավորանքն ավելի խորացնելով` «Զամանը» վկայակոչեց թուրք պաշտոնյաների (չհրապարակելով նրանց անունները)` թե Բաբաջանը չի հաստատել իր այցելությունը, և նրա մասակցությունը կախված է «մերձեցման շարունակվող գործընթացին Հայաստանի նվիրվածությունից, ինչպես նաև` Հայաստանի հետ դռնփակ բանակցությունների ընթացքից»:

Թուրք պաշտոնյաները Հայաստանի հետ «մերձեցման» մասին հաճախ են հայտարարություններ անում, որպեսզի կեղծ տպավորություն ստեղծեն, թե երկու երկրները հաշտվում են միմյանց հետ` հույս ունենալով, որ Օբամայի վարչակազմը և ԱՄՆ Կոնգրեսը Հայոց Ցեղասպանության հարցում որևէ գործողություն չեն ձեռնարկի:

Մինչ պաշտոնական Անկարան անդադար ռմբակոծում է Վաշինգտոնն այսպիսի կեղծ հայտարարություններով, հայկական կողմն ապշեցուցիչ լռություն է պահպանում` հավաստիություն հաղորդելով թուրքական աղճատումներին, որոնք նպատակ ունեն խափանել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի որևէ հայտարարության հնարավորությունը:

Արձագանքելու սակավաթիվ դրսևորումներից էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանի հայտարարությունը, որը հերքում էր թուրքական կողմի մտահոգություններին հարմարվելու նպատակով ՍԾՏՀ համաժողովի ժամանակացույցում փոփոխություններ կատարելու մասին տեղեկությունը: Այդուհանդերձ, պրն Բալայանը որևէ բացատրություն չտվեց, թե ինչու համաժողովը տեղի չի ունենալու նախքան ապրիլ ամիսը:

Դժվար է հավատալ, որ Հայաստանի կառավարությունը Թուրքիայի արտգործանախարին Հայաստան է հրավիրում ապրիլի 24-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Պրն Բաբաջանին` Հայաստանը շրջափակման մեջ պահող թշնամական երկրի` Ցեղասպանությունը հերքող բարձրաստիճան պաշտոնյային, երբեք չպետք է ողջունեն Հայաստանում, մինչև որ նա մտադրություն չունենա ծաղկեպսակ դնել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին և ներողություն խնդրել հայ ժողովրդից:

5 responses so far

5 մեկնաբանություն

  1. Armenianգրել է 26 Մարտ 2009թ.-ին, ժամը 02:48

    Ну а чем может еще подумать наш взяточник-чиновник, отмывател денег- пример министр, и вся эта команда, конечно о денгах, а не о национально – государственном интересе Армении. Их давно пора сметать метлой из воздушного пространсва нашей Родины.
    Им надо брать пример от генштаба турции, который лелеет и бережет национальную идеалогию своей страны.

  2. Haikas Bedrossianգրել է 03 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 12:00

    Ցեղասպանութիւնը ժխտող, դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը մերժող, Հայաստանի տնտեսականին հարւածող, Արցախի խաղաղ կարգաւորման դէմ Ադրբէյջանին աջակցող մի պետութեանը համագործակցութեան ձեռք երկարելը մէկ իմաստ կարելի է ունենալ: Հայաստանի Հանրապետութիւնը մտադիր է գնալ զիջումների, յանուն սահմանի բացման ու ինչ որ մի քանի դոլար բիզնէսմէնների գրպանը փող խնայելու սիրոյն: Իսկ այդ զիջումները մեզ տանելու է դէպի աւելի մեծ ու վտանգաւոր զիջումների, թերեւս էլ Հայաստանի անկախ պետականութեանը վնասող քաղաքականութեան:
    Հայաստանի լռութիւնը այս է հաստատում: Նպատակադրւած է կենսական զիջումների գնալու, սակայն զգուշանում է բացայատելու, որպէսզի հայկական կողմից որեւէ ընդիմութիւն չը ցուցաբերւի մինչեւ գործի արդիւնքին հասնելը՝ Թուրքիայի հետ համաձայնութիւն կնքելը:
    Կը յուսամ սխալւած լինեմ:

  3. Artavazdգրել է 04 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 02:12

    Haikas Bedrossian գրել է 03 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 12:00
    Ցեղասպանութիւնը ժխտող, դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը մերժող, Հայաստանի տնտեսականին հարւածող, Արցախի խաղաղ կարգաւորման դէմ Ադրբէյջանին աջակցող մի պետութեանը համագործակցութեան ձեռք երկարելը մէկ իմաստ կարելի է ունենալ`Հայաստանի Հանրապետութիւնը մտադիր է գնալ զիջումների, յանուն սահմանի բացման ու ինչ որ մի քանի դոլար բիզնէսմէնների գրպանը փող խնայելու սիրոյն: Իսկ այդ զիջումները մեզ տանելու է դէպի աւելի մեծ ու վտանգաւոր զիջումների, թերեւս էլ Հայաստանի անկախ պետականութեանը վնասող քաղաքականութեան:
    Հայաստանի լռութիւնը այս է հաստատում: Նպատակադրւած է կենսական զիջումների գնալու, սակայն զգուշանում է բացայատելու, որպէսզի հայկական կողմից որեւէ ընդիմութիւն չը ցուցաբերւի մինչեւ գործի արդիւնքին հասնելը`Թուրքիայի հետ համաձայնութիւն կնքելը:
    Կը յուսամ սխալւած լինեմ:

  4. zakգրել է 04 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 19:11

    Այս ամենը նման է մեր պատմության մի խումբ անհեթեթ էջերի շարանին,որի արդյունքում մենք հայտնվեցինք այս տխմար իրավիճակում և ցուցադրելով կարճատեսության զարմանալի բարձր մակարդակ,նորից մեզ տանում ենք դեպի հին օրերի երգը: Հիմա ո՞վ կասի թուրքն այսպես կամ այնպես, ո՞վ: Ո՞վ է մեղավոր մեր սեփական ղեկավարների տխմար դատողության, ամեն ինչին համաձայնողական քաղաքականություն դրսևորելու համար:Մենք մի անգամ ևս ցուցադրում ենք մեր ողորմելիության աստիճանը: Առաջներում կարդալով մեր պատմությունը,ակամայից ոգևորվում էի,հիմա դրա նշույլն անգամ չկա: Ես արդեն թուրքին չեմ մեղադրում,ու հանկարծ մեկն ու մեկը կփորձի ինձ ապացուցել հակառակը,ես նրա դեմ այնքան փաստեր կդնեմ որ ամոթից կշշկռի: Ու՞ր եք մեր հզոր դեմքեր, դուք չեք նկատու՞մ որ ТОРГ ա գնում ու մենք խաբար չենք:Թուրքերն ասում են, որ հայերի հետ գաղտնի բանակցում են,հետաքրքիր ա ինչի՞ շուրջ:Ինչի՞, մեզ չի հասնու՞մ իմանալ մեր ճակատագիրն ի՞նչ է լինելու: Սահմանի բացում… Ի՞նչ բացում, ու՞մ հետ,մի հարցնող ըլնի էտ ու՞մ դժբախտության վրա են ուզում մի երկու կոպեկ կպցնե՞ն:Լավ ասենք Լևոնին սարքեցին այսպես ասած «ԱՆԱՊԱՏԻ ՎԱՏ ՄԱՐԴ»,դավաճան,մասոն,չգիտես էլ ինչ… Բա իրե’նք:Ու՞ր են Մեր պատմագետները, ու՞ր են մեր փաստաթղթերը,հանձինս Սևրի դաշնագիրը,Վիլսոնի հարտեզը,ՍՍՀՄ-ի կողմից կարած կարկատած ու խեղաթյուրված փաստաթղթերը,ի վնաս մեզ: Խփեք թևներիտ տակ,դիմեք Հայ ազգի բոլոր գրագետ աշխարհի փաստաբաններին,կտրուկ շրջադարձ կատարեք քանի ուշ չէ, Հայկական Հարցը բերեք իրավական դաշտ, թողեք էտ դատարկաբանական ուղղվածությունը, ճանաչել չճանաչելու շուրջ,ու արեք գործ գործոց,որ ձեզ հիշեն ոչ որպես Հայ Ազգի Մեծագույն Չ…Չարչարված Սրիկա, այլ Հերոս ու կուռք, ամեն տան սրբություն,Հայ ազգի վերամիավորող Հայկական Աթա Հայ գոնե:Իմ ժողովուրդ,սա կամ մեծ պատուհաս է լինելու մեր գլխին,կամ էլ Քոչարյանի անհապաղ վերադարձի Պիար քայլ է սա, որն ստեղծել են ժողովրդի համար, նրան այլընտրանք չփնտրելու գործում,ժամանակի սուղ պայմանների հետևանքով: Կապրենք կտեսնենք: Բայց ,որ հանկարծ գլխներիտ քյալակ գա թուրքերին չմեղադրեք,չեք տեսնու՞մ մարդիք սահմանը բացում են,որ դուք լավ ուտեք լավ հագնեք,գնաք գաք,բիզնեսով զբաղվեք,ու թքած ունենաք թե ինչ է եղել,ու վերջում էլ մի քանի Ավստրալացի,ծագումով Հայ մտավորականների շարքերը լրացնեք,ու մի պայծառ օր ԹՈՒՐՔԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՔ իրենց բնաջնջելու համար,որ ձեզ գործ-մործ տան աշխատեք … Մտածեք

  5. Armenianգրել է 06 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 15:37

    Полностью и безоговорочно согласен с Вашим мнением. поэтому предлагаю их смести веником из воздушного пространства Армении

    http://www.natnews.info/index.php?news=1955