Mar 24 2009

Հարցում. Անկարայի բնակիչները դեմ են Հայաստանի հետ սահմանի բացմանը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Թրենդ Նյուս», Թուրքիա, Անկարա, 23 մարտի 2009թ.
Աղբյուրը` Trend News
Է. Հուսեյնլի (E. Huseynli)

Անկարայի հարյուր բնակիչների շրջանում անցկացված հարցման համաձայն` Թուրքիայի մայրաքաղաքի բնակիչները դեմ են իրենց երկրի` Հայաստանի հետ սահմանի բացմանը:

Թեև թուրք պաշտոնյաները չեն հաստատում Հայաստանի հետ սահմանի բացման մասին տեղեկությունը, հայաստանյան կողմը հայտնել է, որ այդ հարցը քննարկվել է:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիչն անցյալ շաբաթ լրատվամիջոցներին հայտնել է, որ պաշտոնական Անկարայի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ չի փոխվել: «Ադրբեջանը տեղեկացվում է Հայաստանի հետ կայացած բոլոր բանակցությունների մասին: Թուրքիան երբեք Ադրբեջանի շահերին հակասող գործողություններ չի ձեռնարկի»,- նշել է Քիլիչը:

Հարցման մասնակիցների մոտ 70 տոկոսը դեմ է արտահայտվել Հայաստանի հետ սահմանի բացմանը: Որպես փաստարկ նրանք ընդգծել են այն իրողությունը, որ Հայաստանը Թուրքիայից պահանջում է ճանաչել, այսպես կոչված, հայերի ցեղասպանությունը («Արարատ» ՌԿ խմբ. ծնթ.՝ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում ամբողջովին համընկնում է թուրքական ժխտողականությանը), ինչպես նաև, Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը:

Բացի այդ, հարցվողների 20 տոկոսը նշել է, որ իրենք չեն հավատում, որ Թուրքիայի կառավարությունը Հայաստանի հետ սահմաները բացելու որոշում կկայացնի:

Հարցվողների մոտ 10-ը տոկոսը դժվարացել է պատասխանել արծարծվող թեմային: Հարցման մասնակիցների ընդհանուր թվի մոտ 50 տոկոսը կազմել են երիտասարդները:

Թուրքիան փորձում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որոնք խզվել էին 1993թ.-ից («Արարատ» ՌԿ խմբ. ծնթ.՝ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ երբեք չեն ունեցել, ուստի 1993թ-ին էլ խզվել չէին կարող):

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև սեպտեմբերի 6-ին կայացած ֆուտբոլի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի խաղին:

Գյուլի այցից հետո, երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու դիվանագիտական ջանքերը շարունակվում են:

2 responses so far

2 մեկնաբանություն

  1. Armenianգրել է 02 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 15:06

    Государственная телерадиокампания Турции начинает радиопередачи на армянском языке
    С сегодняшнего дня государственная телерадиокампания TRT начинает радиопередачи на армянском языке.

    Как передает агентство Today’s Zaman радиостанция «Голос Турции» будет каждый день с 7:00 до 7:30 и с 18:00 до 18:30 выпускать в эфир радиопередачи на армянском языке.

    ____________________________________________________________

    Мы же бездействуем, а “кочевой” турок действует. Для того чтобы со стороны Канакерских высот транслировать и направить в сторону Турции радиопередачи на турецком или на курдском языках не нужны большие капиталовложения, для этого нужно только желание, которого нет у нинешних “властей”. Вот так у нас защищают национальные интересы.

  2. Armenianգրել է 04 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 15:11

    Հարյուր տարի առաջ, կամ ինչ դասեր քաղել պատմությունից.
    _________________________________________________

    http://www.natnews.info/index.php?news=1906
    _________________________________________________

    Հարյուր տարի առաջ, կամ ինչ դասեր քաղել պատմությունից.