Apr 23 2009

Հայաստանը հրաժարվեց հողային պահանջից

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Զաման», 15 ապրիլի, 2009թ.
Աղբյուրը՝ zaman.com.tr
Սերվեթ Յանաթմա, Երեւան

Հետզհետե պարզ է դառնում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման առնչությամբ ասված` «Կարգավորումը երբեք այսքան մոտ չի եղել» ¥Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջան¤ խոսքերի բովանդակությունը:

Երեւանյան աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն` հարաբերությունների նորմալացման համար Անկարայի առաջադրած երկու նախապայմանի շուրջ արձանագրվել է առաջընթաց: Երկու երկրների միջեւ շարունակվող գաղտնի բանակցություններում Հայաստանը երաշխիքներ է տվել, որ Թուրքիային հողային պահանջ չի ներկայացնի: Հենց այս տեսանկյունից է գնահատվում Հայաստանի դրական մոտեցումը 1915-ի իրադարձությունների առնչությամբ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը: Եթե նույնիսկ [Հայաստանը] չհրաժարվի այսպես կոչված` ցեղասպանության պնդումներից, պատմաբանների հանձնաժողովում հարցի քննարկումն ինքնին բավարար հիմք է տալու, որ դա այլեւս չդիտարկվի որպես քաղաքական եւ իրավաբանական խնդիր: Հարաբերությունների նորմալացման համար Անկարայի ու Երեւանի միջեւ ձեռք բերված համաձայնության մասին հայտարարությունն արվելու է երրորդ երկրում: Երեւանյան աղբյուրները այդ երկրի դերում հավանական են համարում Շվեյցարիայի թեկնածությունը, որքան էլ դեռ հարցը վերջնականապես որոշված չլինի:

Ըստ երեւանյան աղբյուրներից ստացած տեղեկությունների` բանակցային գործընթացին Թուրքիայի կառուցողական մասնակցությունն անհիմն չէ: Թուրքական կողմի համար հանգստացուցիչ ամենագլխավոր զարգացումը գաղտնի բանակցություններում հայ պատասխանատուների` Թուրքիային հողային պահանջ չներկայացնելու մասին հավաստիացումն է, որովհետեւ դա Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար Անկարայի առաջադրած երեք նախապայմաններից մեկն էր: Մյուս երկուսը՝ «ցեղասպանության ճանաչումը Թուրքիային պարտադրելու» քաղաքականությունից Հայաստանի հրաժարվելն է, Ղարաբաղի հողերն ազատելն ու Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտությանը մնայուն լուծում առաջադրելը: «Հայաստանը ճանաչո՞ւմ է Կարսի պայմանագիրը» հարցին վերոհիշյալ աղբյուրներն ուղղակի չեն պատասխանել: Սակայն «մենք խոսում ենք սահմանի բացման մասին, մի՞թե կարելի է բացել այն սահմանը, որը ճանաչված չէ» արտահայտություններով նրանք բացահայտեցին Երեւանի մոտեցումը: «Զամանին» իրազեկ աղբյուրների վկայությամբ` կողմերի միջեւ ստորագրվելիք համաձայնագրում նշվելու է, որ երկու երկրները հարգելու են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը:

Հայտարարությունն արվելու է երրորդ երկրում:

Սահմանների բացման եւ ցածր մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերում կողմերը համաձայնագրում հանգել են ընդհանուր եզրակացության: Միաժամանակ, 1915-ի իրադարձությունների առնչությամբ Երեւանին հանգստացնելու միջանկյալ տարբերակ է գտնվել: Հանձնաժողովը վերանվանվելու է միջկառավարական: Այս հանձնաժողովը կազմված է լինելու տարբեր կոմիտեներից: Դրանցից մեկն էլ լինելու է պատմության կոմիտեն: Կողմերի ընդհանուր կարծիքի համաձայն` այս կոմիտեն հազիվ թե մոտ ժամանակներում արդյունքի հանգի: Կոմիտեի ձեւավորումը, նիստերի գումարումն ու աշխատանքների ծավալումը տարիներ են տեւելու: Սակայն Երեւանը, հավանություն տալով այս կոմիտեին, ակամա ընդունելու է, որ 1915-ի իրադարձությունները ոչ թե քաղաքական եւ իրավաբանական, այլ` պատմական խնդիր է: Թեեւ շարունակվում են համաձայնագրի հրապարակման շուրջ բանավեճերը, հայտնի է սակայն, որ դա արվելու է երրորդ երկրում: Քանի որ գաղտնի շփումները ծավալվել են Շվեյցարիայում, ուստի ներկա պահին հայտարարության համար հավանական է համարվում այս երկիրը: Երեւանյան աղբյուրները նույնպես հաստատեցին, որ այդ համաձայնագիրը ուշադրություն է դարձնելու Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը: Սակայն կարգավորման համար համաձայնագրով որեւէ ժամկետ չի նշանակվելու, ոչ էլ առաջարկ է արվելու:

10 responses so far

10 մեկնաբանություն

  1. Аrmenianգրել է 23 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 14:23

    Zak
    ____________________________________________________________

    Այո,մեզ լուրջ դժվարություններ միշտ էլ սպասել են,ուղղակի մենք սկլերոզով հիվանդի կարգավիճակին համապատասխան պատմական ցանկացած կտրվացքում,մոռացել ենք այդ արդեն մեր կյանքի մասը դարձած դժվարությունների մասին: Միշտ էլ մեր դիվանագիտական քաղաքականության մակարդակը եղել է հավասար բակային հարևանների ուտոց-խմոցի ժամանակ,հանկարծ իրենց քաղաքագետ զգացած մարդկանց տրամաբանությանը, այսպես ասած ԲԱ ԳԻՏԵ՞Ս ԱԽՊԵՐ,ՈՐ ԱԼԻևԻ ՏԱՏԻՆ ՀԱՅ Ա…Մեր դիվանագիտությունը թե՝արաբական շեյխի հայացքով Հովհաննիսյանի,թե՝ ուզբեկի թախծոտ հայացքով Արզումանյանի,թե՝ պինգ-պոնգի գնդակ կուլ տված Օսկանյանի, և թե՝ ներկա գլամուր աստղի դիմագծերով նախարար Նալբանդյանի ժամանակ,ցուցադրվել են դիվանագիտության տգիտության բարձր մակարդակ: Այդ հիմար ու անպատրաստ կեցվացքից միշտ էլ կարողացել են շահել հակառակորդները:Մեր քայլերը հավասարակշռելու համար իմ կարծիքով պետքէ քանի ուշ չէ,Ղարաբաղի հարցում Հայաստանը 7 իր ծանր հրետանին առաջ քաշի,հրաժարվի բանակցային կողմ հանդիսանալուց և այդպիսով թողնելով դաշտը Ղարաբաղին:Իսկ այս պարագայում Ղարաբաղը հավատացած եմ կդրսևորի փայլուն դիվանագիտություն և կամք:Հայաստանը կարող է վերադառնալ իր առաջվա կարգավիճակին,հակառակ դեպքում ձեր ասած ծուղակների քանակը կավելանա: Մի բան է երբ ուրիշի թասիբին ես կանգնում,մի ուրիշ բան է երբ այդ ուրիշի պռոբլեմը վերցրած քո ուսերին,այսպես ասած քյալլա ես տալիս նրա տեղը,նրան հրամայում ես լռել ու չխառնվել: Ինչու՞ չխառնվի, վերջը-վերջով մի օր պիտի իրենից էլ հարցնեն,թե ինքն ի՞նչ է մտածում,նա էլ միամիտ ու անպատրաստ գնա ու քիչ չէ ինքն ընկնի կրակը,հլը մի բան էլ ամբողջ Հայությանը գցի այդ կրակը: Թող կամաց-կամաց պատրաստվեն խոսելու,բանակցելու,է՜ տեսնում ենք,որ Հայաստանին ուզում են ճանաչեն ագրեսսոր,դրանից էլ թափով ծուղա՞կ: Ի՞նչ է,անպայման պիտի ընկնենք մեջը ու թավալ գանք,որ ասենք այ տեսա՞ք,ընկանք ծուղա՞կը: Եթե մենք մեզ համար ծուղակներ չստեղծենք,մեր խելքը կհերիքի,որ թուրքերի ստեղծած ծուղակներից խուսափենք,ուղղակի հիմա երկու ֆրոնտով թույն զբաղված ենք ծուղակների հաղթահարմանը…

  2. Аrmenianգրել է 23 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 14:31

    Իշխանությունները չեն փոխվել, փոխվել են անունները, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է: մեր երկրի պաշտոնական ներկայացուցիչները հանգիստ մոռանում են Արցախում ընկած իրենց մարտընկերներին: Եթե ներկայիս իշխանության որդեգրած քաղաքականությունը պաշտպանվի, որը միայն պարտվողական, զիջողական և դավաճանական է, ապա մի օր մեր պետությունը կկոչվի ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ քաղաք- պետություն` Երևան:

  3. Аrmenianգրել է 23 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 14:55

    Այսօր մենք ունենք պարտված իշխանություն և ոչնչացած, իրեն սպառած արտաքին քաղաքականություն: «ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը հավատացած է, որ մեր իշխանությունները, հնարավոր է, ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից, բացի այդ նաև թուրքահպատակ են: Դրա ապացույցը ստորագրած փաստաթուղթն է, որը զրոյացնում է ՀՀ-ի նշանակությունը և գոյությունը:

    Միջազգային ճգնաժամային խումբը ներկայացուցչություն ունի Բաքվում, Թբիլիսիում, Ստամբուլում, սակայն ՀՀ-ում ներկայացուցչություն ունենալուց հրաժարվել է, քանի որ մեր իշխանություններն ամեն ինչ անում են այնպես, ինչպես վերջիններս ցանկանում են, այլ կերպ ասած` ամեն քայլափոխի նոր տեր են փնտրում, ում հնարավոր կլինի հպատակվել:

  4. Аrmenianգրել է 24 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 13:58

    Լեո. «Վանը չէր լքվում: Կռվելու ընդունակ ազգաբնակությունը պիտի պաշտպաներ քաղաքը. հայ կամավորական գնդի հրամանատարը համաձայնություն էր տալիս, որ գունդն էլ մնա քաղաքում եւ միանա քաղաքացիներին: Հարկավոր էին, ուրեմն, ժիր ու գործունյա մարդիկ, որ իսկույն գործի կպչեին: Գովված ու հերոսացած Արամն ու իր կուսակցական ընկերներն այդպիսի մարդիկ դուրս չեկան: Մյուս օրը նահանգապետը (Արամը) մունետիկ է պտտեցնում քաղաքում եւ հայտարարում, որ ամեն մարդ իր գլխի ճարը տեսնե: Եվ սկսվում էր աներեւակայելի խելագար տեսարանը` դաշնակցական խուճապը, ուրիշ խոսքով` քառասմբակ փախուստ` սեփական կաշին ազատելու համար: Եվ այսպիսի փախուստի մատնվում էր ոչ միայն Վանը, այլեւ ամբողջ Վասպուրականը» (Թ.Հ.Գ. էջ 175):
    _____________________________________________________________________________________________

    Հեռագիր թուրքական կառավարությանը.
    «Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային». Կոստանդնուպոլիս
    .
    Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
    .
    Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ`
    Հ. Քաջազնունի
    .
    Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր`
    Արամ փաշա Մանուկյան
    .
    Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ`
    Սահակյան
    .
    Հուլիսի 17-ին, 1918թ.»

  5. Аrmenianգրել է 24 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 15:25

    Ստացվում է, որ ձեռք բերելով ցեղասպան հարևանի հետ նոր հարաբերություններ, մենք կորցնում ենք հայրենակիցների հսկա բանակ և ինքնակամ հայտնվում թշնամու դաշտում` սկսելով խաղալ նրա կանոններով: Իսկ նոր պարտիա սկսելու համար արդեն ուշ է, բայց եթե անգամ սկսենք` պետք է սկսվի 1:0 հաշվից, որտեղ հաշիվը հավասարեցնելու խնդիրը մերը կլինի:

    http://www.natnews.info

  6. Аrmenianգրել է 24 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 16:30

    24.04.2009 г.

    Известен текст армяно-турецкой дорожной карты – под вопросом факт Геноцида армян
    Обнародован полный текст “дорожной карты”, подписанной между Турцией и Арменией 23 апреля. Как передает trend.az, со ссылкой на газету Sabah, подписанная между странами “дорожная карта” включает пять пунктов:

    1. Армения обязуется признать Карское соглашение, подписанное между Турцией и уже бывшим СССР в 1921 году;

    2. должна быть создана комиссия историков, которая будет расследовать утверждаемый армянами факт Геноцида, к комиссии могут присоединиться также третьи страны;

    3. откроются границы между двумя странами и будут подписаны соответствующие соглашения о начале торговли;

    4. после того, как послы Армении и Турции в Грузии будут аккредитованы в Анкаре и Ереване, начнется установление дипломатических связей;

    5. вопросы в “дорожной карте”, требующие утверждения законодательного органа, должны пройти обсуждение в парламенте.

    Согласно сообщению газеты Sabah, карабахский вопрос в документе не отражен, однако процесс сближения будет проходить параллельно урегулированию конфликта.

  7. Аrmenianգրել է 24 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 16:54

    Саргсян выставил торги официальное непризнание Арменией и Ариянством Карского договора взамен на то, чтобы Турция перестала надавить на него в Карабахской вопросе. Но как известно, турки всегда предлагают то, что легко под любым предлогом забирают назад. А Саргсян может после такого шага турецкой стороны, например официально заявить, что мы обратно НЕ признаем Карский договор (Турция-СССР) 1921 года?

  8. Haikas Bedrossianգրել է 24 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 19:48

    We sold our country one more time to our enemy. Bravo Serj Sarkissian and Nalbankian. We deserve to be destroyed and you did well.

  9. zakգրել է 25 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 10:23

    Time of whom you now will come sing, they will show the real face and in complicity to native land sale, sharply to be accused what so selflessly and blindly praise these ailing figures. And in general would advise knowledge of your English language to show somewhere in Wall Street Journal, here to communicate on the Armenian easier

  10. water heater maintenanceգրել է 31 Հունվար 2012թ.-ին, ժամը 13:54

    … [Trackback]…

    […] Read More: artmamul.ararat-center.org/?p=163 […]…