Հուն 12 2009

Հայ և թուրք ուսանողների հանդիպումը Նևշեհիրում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Նուվել դ’Արմենի», 11 մարտի 2009թ.
Աղբյուրը` Nouvelles d’Armènie
(Բնագիրը թուրքական «Հյուրիյեթ»-ում 2009թ. փետրվարի 17-ի «Ուսանողներն օրինակ են ծառայում» հրապարակումն է:)

ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի մեկնաբանությունը

Փորձելով կոտրել երկու երկրների միջև եղած կարծրատիպերը` ուսանողները կազմակերպել են հայ-թուրքական երկխոսության ճամբար Անատոլիայի Նևշեհիր քաղաքում:

Ըստ թուրքական «Հյուրիյեթ» օրաթերթի` ճամբարի նպատակը հայկական և թուրքական համալսարանների ուսանողների մերձեցումն է` երկու ազգերի միջև գոյություն ունեցող նախապաշարումները հաղթահարելու նպատակով: Ութսուն թուրք և քսան հայ ուսանող մեկ շաբաթ անցկացրեցին Ուրգյուպի մի հյուրանոցում. այն Կապադովկիա տարածաշրջանի զբոսաշրջության կարևոր կենտրոն է:

Ծրագիրը նախաձեռնել էր թուրքական Թուրքիայի համալսարանների ուսանողական միություններ (Turkiye Universiteleri Ogrenci Yaklasmalari) կոչվող ասոցիացիան, հովանավորել են Տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների թուրքական «TESEV» հիմադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և «Ակոս» օրաթերթը:

Ճամբարում անց են կացվել արվեստագործական հանդիպումներ, համերգներ, ժողով-քննարկումներ: Ճամբարի ավարտին ուսանողներն հրապարակեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է. «Մենք շփոթված ենք, որ թուրք և հայ համայնքները դարերով ապրել են միասին և իրարից հեռացել ու իրար դեմ են դուրս եկել 1915թ. դեպքերի առնչությամբ, երկու կողմերի վարած քաղաքականության պատճառով»:

«Մենք կարծում ենք, որ երկու քույր ազգերի միջև հարաբերությունները պետք է կառուցվեն խաղաղության և ընկերության, այլ ոչ թե` տեղահանություն թե ցեղասպանություն երկընտրանքի հիման վրա: Միակ հնարավոր ճանապարհը համատեղ ծրագրեր իրականացնել կարողանալն է. ծրագրեր, որոնք, կարծում ենք, արագորեն կզարգանան երիտասարդության ակտիվ մասնակցության շնորհիվ»:

«Թուրք և հայ ուսանողների միջև երկխոսությունը ճանապարհ կհարթի լուծումներ գտնելու համար: Այդ գործընթացում մեր առաջին քայլն այս երկխոսության ճամբարն է»,- եզրափակում է հայտարարությունը:

11 responses so far

11 մեկնաբանություն

  1. «ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 12 Հունիս 2009թ.-ին, ժամը 11:33

    Սույն հոդվածը վերցված է «Նուվել դ’Արմենի» ամսագրի 2009թ. մարտի 11-ի համարից: Բնագիրը թուրքական «Հյուրիյեթ» պարբերականում ս.թ. փետրվարի 17-ի «Ուսանողներն օրինակ են ծառայում» հրապարակումն է:

    Հայ-թուրքական հակամարտությունը տխրահռչակ ֆուտբոլային դիվանագիտությամբ «կարգավորելուն» և հայ ժողովրդից գաղտնի պահվող այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» ստորագրմանը զուգընթաց` եռանդուն աշխատանքներ են տարվում հայ հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում թշնամու հետ համագործակցողներ՝ կոլաբորացիոնիստներ դաստիարակելու ուղղությամբ։

    Ահա և Թուրքիայում 2009թ. փետրվարին տեղի ունեցած այս հավաքում, որը կազմակերպել էին Տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների թուրքական «TESEV» հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Կ.Պոլսում լույս տեսնող «Ակոս» օրաթերթը, ընդունվել է հայ և թուրք ուսանողների մի համատեղ հայտարարություն, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը՝ թուրքավարի անվանելով այն «1915թ. դեպքեր», ուրանում Արևմտյան Հայաստանի բռնազավթումը, լեգիտիմացնում ցեղասպանության արդյունքները և հրաժարվում հայկական կողմին հասանելիք որևէ հատուցումից։ Հայաստանից 20 հայ ուսանող է դրել իր ստորագրությունն այս խայտառակ փաստաթղթի տակ։

    Եվ սա դեռ «ֆուտբոլային դիվանագիտության» ընդամենը առաջին տարին է։ Դժվար չէ կռահել, որ թշնամու հետ համագործակցության ներկա քաղաքականությունը շարունակվելու դեպքում՝ մի քանի տարի անց բուն Հայաստանում ունենալու ենք հազարավոր հայ «առաջադեմ» երիտասարդներ, որոնք ուրանալու են և՛ Հայոց ցեղասպանությունը, և՛ Արցախը, և՛ Հայաստանի անկախությունը, և՛ մայրենի լեզուն ու մշակույթը, և՛ ազգային արժանապատվությունը։ Իհարկե, կլինի նաև այլ երիտասարդություն, որը ստիպված կլինի հիշեցնել իրենց մոլորյալ եղբայրներին և քույրերին, թե ի՛նչ է Հայաստանը և ո՛վ է հայը։ Ամեն դեպքում՝ ներկա գործընթացները խոստանում են Հայաստանին դժվարին ժամանակներ…

  2. Ռուզաննա Ավագյանգրել է 12 Հունիս 2009թ.-ին, ժամը 14:29

    Ճիշտն ասած, բավականին ակտիվ հետևում եմ մամուլին, սակայն այս մասին ցավով տեղեկացա միայն այսօր` “Արարատ” կենտրոնի կայքից: Սա էլ, այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» նման պահվում է գաղտնիության քողի տակ: Ընդհանրապես, գաղտնիությունը դարձել է հայ-թուրքական ցանկացած շփման կամ հանդիպման ուղեկիցն ու բնորոշ գիծը:

    Հետաքրքիր է, թե այդ քսան “շփոթված” հայ ուսանողներին ինչ սկզբունքով էին ընտրել և ուղարկել հայ-թուրքական երկխոսության ճամբար, ովքեր առանց վարանելու իրենց ստորագրություններն են դրել վերոնշյալ հակահայկական և խայտառակ համատեղ հայտարարության տակ` ընդունելով, որ “… քույր ազգերը … իրարից հեռացել ու իրար դեմ են դուրս եկել 1915թ. դեպքերի առնչությամբ, երկու կողմերի վարած քաղաքականության պատճառով»: Ութսուն թուրք և քսան հայ… Թուրքական խորամանկությամբ մանրակրկիտ մշակված այս հայտարարությունն ամբողջովին ներառում է թուրքերի ողջ մերժողական քաղաքականությունն և հավասարության նշան է դնում զոհի ու դահիճի միջև … և դրա տակ ինքնակամ ստորագրում է քսան հայ երիտասարդ…. Ապշել կարելի է:

    Սիրելի Արմեն,
    հոգու խորքում ուզում եմ հուսալ, որ սա հերթական թուրքական կեղծիք է: Չեմ ուզում հավատալ, որ հայ երիտասարդն այնքան անտեղյակ է իր ժողովրդի պատմությունից, որ նրա համար 1915 թվականը լոկ “դեպքեր” են, և նա Հայոց Ցեղասպանությունն ուրացող ազգի երիտասարդների հետ միասին ստորագրում է նրանց կողմից հատուկ կազմված` Հայոց Ցեղասպանությունը ժխտող և մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող համատեղ հայտարարության տակ: /Պարզ է, թե թուրքերը “համատեղ” հայտարարության որ մասն են թույլատրել գրելու հայ ուսանողներին…/:

    Իսկ եթե սա իրողություն է, ապա կարծում եմ, որ այս հարցի շուրջ պետք է լայն քննարկում կազմակերպել` Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի ուսանողների և երիտասարդների մասնակցությամբ: Անհրաժեշտ է նրանց ներկայացնել և բացատրել թշնամու հետ նման հավաքների և այլ միջոցառումների հակահայկական ուղղվածությունն ու թուրքական խորամանկությունը` հետագայում նման սխալ քայլերից զերծ պահելու համար: Լիովին համամիտ եմ Ձեզ հետ` “…ներկա գործընթացները խոստանում են Հայաստանին դժվարին ժամանակներ…”

    Սակայն եկեք այսօր հիշեցնենք մեր “…մոլորյալ եղբայրներին և քույրերին, թե ի՛նչ է Հայաստանը և ո՛վ է հայը”։

    Շնորհակալություն:

  3. Anush Bezhanyanգրել է 13 Հունիս 2009թ.-ին, ժամը 01:01

    Հայ և թուրք ինչպես նաև հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև հանդիպումները բավականին տարածված և այսօր էլ մոդայիկ բնույթ են կրում: Ֆինանսավորումը ինչպես երևում է տրամադրում են թուրքական, միջազգային նաև ամերիկյան աղբյուրները: Հայ լրագրողները թերևս պետք է հետախուզեն և հայ հանրությանը ներկայացնեն, թե այդ ամենում ինչ շահ է հետապնդում Ակոս օրաթերթը:

    Այս դեպքը թերևս առանձնանում է իր հանդգնությամբ, քանի որ հայ ուսանողները ստորագրել են մի փաստաթուղթ, որով շքեղ ծառայություն են մատուցել իրենց երկրի թշնամուն: Կարելի է ենթադրել, որ նրանց վրա ճնշում է գործադրվել` հաշվի առնելով որ ծրագրի նախաձեռնողը թուրքական կողմն է եղել և հայ և թուրք ուսանողների քանակական անհամամասնությունը 1-4: Փաստը մնում է փաստ, որ քսան հայ երիտասարդներից ոչ մեկը չի ընդվզել, իսկ սա լուրջ կասկածների տեղիք է տալիս: Կարո՞ղ էին արդյոք նրանք:

    Հասկանալի է, որ հայ երիտասարդները կարող են տարբեր շարժառիթներ ունենալ մասնակցելու հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական միջոցառումներին. շփվել թշնամիների հետ (Հայաստանում թերևս հնարավոր չէ գտնել մի ընտանիք, որը տուժած չլինի ցեղասպանությունից կամ Ղարաբաղյան պատերազմի հետևանքներից), այցելել արտասահման (այսօր մեր երիտասարդներից շատերը Հայաստանի սահմաններից դուրս չեն եղել), ուղղակի լավ ժամանակ անցկացնել (որպես կանոն նման երիտասարդական միջոցառումներում մեծ տեղ են զբաղեցնում ինտերակտիվ խաղերը) , փնտրել մասնագիտական զարգացման հնարավորություններ (որպես դասական օրինակ նման հանդիպումներում մեծ է կոնֆլիկտոլոգների քանակը) և այլն: Այս վերջինները հատուկ վարժված են տարբերի թրեյնինգների ժամանակ և անընդհատ ասում են այն ինչ լսել են իրենց արտասահմանցի գործընկերներից, շատ անգամ կարող են ադրբեջանական և թուրքական ապատեղեկատվությունը ներկայացնել որպես ճշմարտություն, և հակված են հարցականի տակ դնել այլ այդ թվում նաև հայկական աղբյուրների հրապարակած վերլուծությունները: Այս հանդիպումների առաջնային արդյունքը հայ հասարակությունում թուրքերի և ադրբեջանցիների մասին լավատեսական առասպելներ տարածելն է:

    Ցավալիորեն պետք է նկատել սակայն, որ այդ հանդիպումներին մասնկակցող երիտասարդների` հայոց պատմության գիտելիքները ուղղակի աղքատիկ են: Նրանք նույնիսկ պատկերացում չունեն Ղարաբաղի շրջանների և նրանցում առկա ամբողջ հայկական պատմամշակութային ժառանգության մասին, չեն կարող քարտեզի վրա ցույց տալ պատմական Հայաստանը և բացարձակապես անտեղյակ են հայոց պատմությունից ինչպես նաև առկա աշխարհաքաղաքական իրավիճակից: Մյուս կողմից, չի խրախուսվում պատմության լավ իմացությունը, իսկ եթե որևէ մեկը բանիմաց է նրան ուղղակի դաշնակցական են պիտակավորում: Լավագույն դեպքում պատմական գիտելիքների պաշարը պետք է կիրառել այնպես, որ հանկարծ ‘թուրք քույրերին’ և ‘ադրբեջանցի եղբայրներին’ չվիրավորել: Իսկ այն, որ ադրբեջանցիները Երևանը և Զանգեզուրն իրենց կորցրած հողերն են համարում կարելի է և պետք է հանդուրժել:

    Մեր կրթության նախարարությունը պետք է պատասխան թե ինչու է այսչափ ցածր հայոց պատմության դասավանդման մակարդակը դպրոցներում և բուհերում: Պետք է ծրագրեր մշակվեն և թե’ հեռուստատեսությամբ թե’ ռադիոյով թե’ տարբեր դասընթացների միջոցով կրթել հայ երիտասարդներին և վերացնել այդ բացը:

    Հետաքրքրական է, որ այդ միջոցառումներում շրջանառվում է նաև այն հարցը, որ բանակը անհրաժեշտ չէ, և որ Անդրկովկասում պետք է ստեղծել ապառազմականացված գոտի: Այս թեզը համապատասխանում է միջազգային հարաբերություններում տիրող և քարոզվող թեզերին, օրինակ Թոմաս Ֆրիդմանի “Լեքսուս թե ձիթապտղի ծառ” գրքում հեղինակը մանրամասնորեն փորձում է ընթերցողի ուղեղը բթացնել նման գաղափարներով` նշելով, որ երբ հրեաները և պաղեստինցիները սկսեն մտածել Լեքսուսի (խորհրդանշում է ազատ առևտուրը և շքեղ կյանքը) մասին կդադարեն իրար դեմ պատերազմելուց: Բարեբախտաբար Ֆրիդմանի այս շինծու թեզին շատերն են հակահարված տվել և ապացուցել դրա սին լինելը: Օսմանյան կայսրությունում հայ-թուրքական և խորհրդային տարիների հայ-ադրբեջանական առևտրային հարաբերությունները ամենափայլուն ապացույցն են, թե որքան մոլորված են փողապաշտ և առևտրասեր անհատները:

    Սակայն խնդիրն այն է, որ մեր երիտասարդների մեջ սկսվում է քարոզ հայոց բանակի դեմ, իսկ հայրենասիրությունը դառնում է ոչ թե արժեք այլ մի տեսակ հին ավանդություն, որը պետք է մոռանալ` ժամանակակից ձևանալու համար: Ցավոք, նրանք, ովքեր առաջ են տանում այդ գաղափարները չեն ուզում տեսնել թե ինչ է կատարվում աշխարհում: Շատերը մատնանշում են Եվրոպան` մոռանալով կամ ուղղակի չիմանալով, որ այսօր շատերը Եվրոպայի հավանական մեծ ազդեցությունը աշխարհում կապում են միայն եվրոպական բանակ ստեղծելու մեջ և այն համարում եվրոպական ինքնության անբաժանելի մասը: Քանի՞ տարիներ են պետք մեզ` հայերիս հասկանալու համար, որ հայոց բանակն էլ հայ ինքնության անբաժանելի մասն է:

  4. Svetlana Margarianգրել է 15 Հունիս 2009թ.-ին, ժամը 16:25

    Հայ և թուրք երիտասարդների միջև կայացող և կայանալիք հանդիպումները,որոնք միտված են բարելավվելու հայ-թուրքական հարաբերությունները,կարծում եմ միանգամայն նորմալ,օրինաչափ երևույթ են,եթե…
    Ահա այս «եթե»-ից է բխում մնացած ամեն ընդունելին և անընդունելին:Երիտասարդական հանդիպումները,որքան էլ որ դրանք երկու ժողովուրդների մեջ փոխընբռնման հիմք հաստատելու համար կազմկերպվեծ լինեն,պետք է զերծ լինեն այնպիսի պատասխանատու քաղաքական քայլերի ձեռնարկումներից,ինչպիսին կատարվել է այս դեպքում:Հայոց Ցեղասպանության հարցի շոշափման իրավունքը,դրանից բխող հետևանքներով հանդերձ միայն ու միայն ամբողջ Հայ Ժողովրդի որոշելիք հարցն է և ոչ մի անհատ,ոչ մի քաղաքական կուսակցություն,ոչ մի խմբակցություն,ինչ մակարդակում էլ որ լինեն նրանք,իրավունք չունեն իրենց վրա վերցնելու այս հարցի լուծման ամբողջ պատասխանատվությունը և ստորագրելու ցանկացած փոքր ու մեծ այնպիսի փաստաթուղթ,որտեղ քիչ թե շատ շոշափված կլինի Հայոց Ցեղասպանության հարցը:Այս հարցը Համազգային Հարց է,տուժել ենք ազգովին և պահանջատեր ենք ազգովին,սա պետք է գիտեկցի ամեն ոք՝ սկսած երկրի նախագահից,մինչև վերջին գյուղացի հողագործը:Եվ ըստ այդմ էլ,ոչ ոք իրավունք չունի ինքնագլուխ որոշումներ կայացնելու՝ ներելու,կամ՝ պատժելու թուրքին այս հարցում,բացի՝ ԱԶԳԻՑ:Ազգովին պետք է տալ պատասխան և առաջադրել որոշումներ:
    Այդ քսան հայ երիտասարդները անհնար է,որ տեղեկացված չլինեյին,թե ինչ փստաթղթի տակ են ստորագրում:Նրանք նաև շատ լավ իմացել են Հայոց Ցեղասպանության մասին,իմացել կատարված դեպքերն ավելի մանտամասնորեն,քան շատ ուրիշ հայեր:ԵՎ հենց այն,որ նրանք քսանն էլ միակամ ստորագրել են այդ թուրքական խարդավանքի տակ,խոսում է այն մասին,որ նրանք նախօրոք ընտրված են եղել հենց այդ նպատակով:Ահա թե որտեղից է գալիս նրանց միակամությունը:Իրենց «նոր սերունդ» ,«նոր գաղափարներով տոգորված» կարծող այդ անդեմ արարածները,որոնք իրականում չունեն ազգային դեմք ու ազգային արժանապատվություն,թեև համոզված եմ՝ որոշակի քանակ չեն կազմում,բայց շատ վտանգավոր են մեր երկրի,նրա ապագայի համար:Սրանք լևոնտերպետրոսյանական այն նույն տխրահռչակ գաղափարի կրողներն են,ըստ որի՝ «երբ թուրքական ապրանքները մուտք գործեն Հայաստան,հայերը կմոռանան ցեղասպանության մասին»,խոսքեր,որ իր կառավարման առաջին տարում հայտարարեց Հայաստան երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը,Ռուսաստանում հավատարմագրված թուրքական դեսպանի առաջ,երբ վերջինս ժամանել էր Հայաստան:Այս նույն գաղափարներով էր տոգորված նաև Աշոտ Բլեյանը:Ի՞նչ անենք,որ այսօր Հայաստանում իշխանության գլուխ կանգնած չէ Լևոնը:Այսպիսի փաստերն ավելի խոսուն են և ուշադիր աչքի համար ավելի լավ են ցուցադրում ներկա իշխանությունների իրական որպիսությունը և Հայ ազգի ու նրա խնդիրների նկատմամբ ունեցած նրանց սրտացավությունն ու դրանք ազգօգուտ ձևով լուծելու կարողությունը:

  5. Hasmikգրել է 17 Հունիս 2009թ.-ին, ժամը 01:26

    Սա այն նույն` «Տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների թուրքական «TESEV» հիմադրամ»-ն է, որը Նևշեհիրում հայ-թուրք ուսանողների հանդիպման համակազմակերպիչներից է…
    այժմ էլ` Հայաստանի Կովկասյան ինստիտուտի հետ…
    TESEV Foreign Policy Program
    Press Conference and Panel: “Turkish Armenian Relations: Breaking the Vicious Circle ”
    29 May 2009, İstanbul

    Sabancı University, Communication Center, Bankalar Caddesi, No.2, Karaköy, İstanbul

    http://www.tesev.org.tr/default.asp?PAG00_CODE=ANAEN&MMH00_CODE=%&MMG00_CODE=101&ORDER_COLUMN=UD_30&ORDER_TYPE=DESC

    On 29 May 2009, Friday, the Turkish Economic and Social Studies Foundation
    (TESEV) organized a press conference and a panel on the TESEV Foreign Policy Programme Publication entitled “Turkish Armenian Relations: Breaking the Vicious Circle”.

    The report that was prepared jointly by TESEV and the Caucasus Institute has been published from TESEV publications and analyzes the recent rapprochement process between Turkey and Armenia by touching upon the latest regional developments and offers some policy recommendations to both sides. The report aims to contribute to the latest debates on Turkish-Armenian relations which is one of the most important foreign policy issues facing Turkey and Armenia.

  6. Արամէգրել է 18 Հունիս 2009թ.-ին, ժամը 05:03

    Այսօր Panarmenian.net-ով տարածվեց հաղորդագրություն այն մասին,որ ԱՄՆ-ը աջակցում է թուրքական գաղափարը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, և ավելին այն ներառված է այսպես կոչված «Ճանապարհային քարտեզ»-ի մեջ:
    http://www.panarmenian.net/news/rus/?nid=33129⊂=2

    Այսպիսով կամաց կամաց ուրվագիծ է ստանում այն զարհուրելի պատկերը, որին շատերը չէին ուզում հավատալ բայց, որը մեր աչքերի առաջ ստանում է միս ու արյուն:

    Ընդ որում պետք չէ նզովել չար բախտը թե գերտերությունները որոշեցին մեր փոխարեն բախտը: Մինչ այժմ ԱՄՆ-ը միշտ է ծրագրավորել էր նման ընթացքը բայց դեռ հստակ որոշում չկար, որ պետք է փակել Հայոց Ցեղասպանության հարցը այսպիսի մեթոդներով: Վստահ եմ որ Հայաստանը թեկուզ մի թեթև դիմադրեր ապա ԱՄՆ-ը կփորձեր այլ լուծումներ գտնել: Բայց ոչինչ չարվեց:

    Սպասեցին սպասեցին մինչև որ տեսան, որ հայ հասարակության մեջ արդեն ձևավորվել է մի տգետ, անպատասխանատու, նյութապաշտ խավ, որը ընդունակ է սեփական ժողովրդին հրամցնել այս մահացու թույնը , որն է Հայոց Ցեղասպանության հարցի վերջնական փակումը, սկզբից վիճարկման թեմա դարձնելով իսկ հետագայում կստանա էլ ավելի անճոռնի տեսք ինչպես Սարի Գելին ֆիլմում է, ցավալի դեպքեր որից երկու կողմն էլ տուժվել են: Այս տեմպերով այդ օրվան էլ կհասնենք:

    Իհարկե վստահ եմ, որ ամեն ինչ այդպես հեշտ չի լինի ինչպես ոմանք պատկերացնում են, ուղղակի ցավալի է որ մենք անվերջ ժամանակ ենք կորցնում միմիանց ապացուցելու որ ասենք կա գրավիտացիայի օրենք ու օդում մարդը քայլել չի կարող որովհետև նա ընկնում է ներքև….

  7. Brusselicգրել է 19 Հունիս 2009թ.-ին, ժամը 10:41

    ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԻՐԱԽԱՂԻ ՈՐՈԳԱՅԹՈՒՄ
    ********************************************

    Շա՜տ ուշացումուով ծանոթացա կատարվածին. 2009թ. փետրվարի 17-ի թուրքական «Հյուրիյեթ» թերթում տպագրված «Ուսանողներն օրինակ են ծառայում»հրապարակմանը. ուշացումով, քանի որ լայն արձագանք չէր գտել Հայաստանյան ԶԼՄ-ներում ու չէր դարձել քաննարկման առարկա. ես այն որակում եմ վերջին ժամանակներս իշխանությունների կողմից մեր ազգային հույժ կարևոր թեմաները յոթ կողպեքի տակ պահվող գաղտնիքների շարքին:
    Որպես կատարվածի նախաբան ասեմ.
    “Ֆուտբոլային հրավերքից” սկսած մեր նախագահն ու
    արտգործնախարարը որոշեցին, որ հաշվետու չեն ժողովրդի առաջ, թե աջ ձեռքով ի՞նչ են տալիս` ու՞մ, իսկ ձախով ի՞նչ են վերցնում` ումի՞ց, սակայն փաստերն ապացուցեցին, որ Թուրքիան մեզ տալու ոչի´նչ չունի, եթե մենք մեր պահանջատիրությունից վերջնականապես չհրաժարվենք, իսկ մեր նախագահի ու արտգործնախարարի Ֆուտբոլային հնարամտության սենսիացիոն աղմուկն անհաջող փորձ էր, զուտ իմիտացիա ստեղծող Հայ-թուրքական մերձեցման ու հաշտության: Իրականում մանկամտորեն սիրախաղով տարված, հերթական անգամ ջուր լցրեցին Թուրքիայի ջրաղացին ապակողմնորոշելով աշխարհին ու առանձնապես Ամերիկայի նախագահին՝ Օբամային . այս սիրախաղը պատճառ դարձավ նրան երկմտելու. արդյունքում նա զրկվեց հնարավորությունից կատարելու ամերիկահայությանը տված իր խոստումը և ապրիլի 24-ը ոչ թե “Հայոց եղեռն” որակեր, այլ միջազգայնորեն ընդունված տերմինը’ “Ցեղասպանություն”: Այստեղ են ասել’ ինչ ցանեցին, այն էլ հնձեցին ու մեղավորներ փնտրելու կարիք չկա, քանզի սիրախաղ ասվածը շա՜տ հեռու է դիվանագիտություն կոչվելուց, կարելի է ասել սոսկ այլընտրանք է, պատրանք, հաջողության հասնելու утопия, որը փուչիկի նման պայթեց Ապրիլի 24-ին՝ Օբամայի ելույթի հետ մեկտեղ:
    Սեփական նախաձեռնությամբ Թուրքական սիրախաղի որոգայթում հայտնված մեր նախագահին ու արտգործնախարարին
    ուզում եմ ուղղել մի հռետորական հարց,-
    -Արդյո՞ք գիտակցում են “ֆուտբոլային դիվանագիտության” պարտությունը, թե՞ ողջ ազգը ստիպված է պատանդ դառնալ իրենց ձախողված սիրախաղին, որը քայլ առ քայլ թուլացնում է Հայկական դիրքերը, փոխարենը է´լ ավելի գոտեպնդում և ինքնավստահ դարձնում Թուրքիային ուրանալու և ժխտելու Հայոց ցեղասպանությունը:

    ԱՀԱՎԱՍԻԿ ԵՎՍ ՄԻ ՈՐՈԳԱՅԹ.
    Այս անգամ Թուրքական կառավարությունը կարողացավ հաջողել
    իր ստոր քայլն իրագործել օգտագործելով 20 հայ ուսանողներին հյուրնկալելով Թուրքիա. Անատոլիայի Նևշեհիր քաղաքում հայ- թուրք ուսանողների երկխոսության, մերձենալու պատրվակով հյուրնկալված հայ ուսանողներից սիրախաղի քողի տակ թաքնված
    ստորագրություն կորզել:
    Զավեշտական է. թուրքական ցինիկությունը սահմաններ չի ճանաչում: Ահա հերթական հնարքը ցեղասպանությունը խեղաթյուրելու, մերժելու. ցավոք արդեն ուրիշ հնարքներով’ բարեկամության քողի տակ: Արդյոք երկա՞ր է ձգվելու հայ-թուրքական սիրախաղը. ե՞րբ ենք ուշքի գալու, ե՞րբ …
    Կիսում եմ Արարատ ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի մտահոգությունները Թուրքիայում հյուրնկալված 20 հայ ուսանողների խայտառակ , ապազգային համատեղ հայտարարություն տակ ստորագրելու հետ կապված. առանձնապես հայ ուսանողների հայտարարությունը, որտեղ հայոց ցեղասպանությունը ներկայացված է (1915թ դեպքեր) որի արդյունքում անարգվում է 1,5միլ հայ նահատակների սուրբ հիշատակը և մեր բռնազավթված տարածքների նկատմամբ պահանջատեր լինելու իրավունքը:
    Խոստովանեմ. հոգուս խորքում խո՜ր ցավ ապրեցի: Փորձում եմ փնտրել, գտնել կատարվածի պատասխանները. հայ ընտանիքում երեխայի սխալ դաստիարակությու՞ն, դպրոցական ծրագրերից հայրենասիրական թեմաների դուրս մղու՞մ… որտե՞ղ, որտե՞ղ փնտրենք արմատները. ինչու՞ ենք թերացել հայ երիտասարդին կրթելու հայրենասիրական ոգով…,
    Միթե՞ մեր ֆիդայինները, Անդրանիկը, Չաուշը, Նժդեհը, Գուրգեն Յանիկյանը, Մովսես Գորգիսյանը, Մոնթեն… հետևորդներ չունեն. Սիրտս կտոր-կտոր է լինում:
    Միթե՞ Բլեյանական գաղափարներով առաջնորդվող սերունդ է ձևավորվում Հայաստանում. և առանձնապես ԲՈՒՀ-երում:
    Արթնացի´ր Շիրազ ու տես, որ հայ երիտասարդը ուրանում է մեր կարոտի երկիրը’ Մասիսն ու Սիփանը, Անին, Ղարսն ու էրզրումը, Վանն ու Բիթլիսը, Մուշն ու Սասունը…
    Երբ Թուրքիայում, Ադրբեջանում ազգայնամոլությունը հիվանդագին չափերի է հասնում, Հայաստանում փորձ է արվում աճող սերնդին կրթել Եվրոպայի խաղի կանոնների չափանիշներով’ գլոբալիզացիոն գաղափարախոսության կրողներ.
    Աներևակաելի է, որ հայ ուսանողին կարողանում է թուրք երիտասարդը այնպես համոզել, որ անգամ արյունակցական կապերով քույր ազգեր ներկայանան, մեր երկու թշնամի, իրարամերժ ազգերի միջև, պատրանք ստեղծել հոգևոր միասնականության, հավաստիացնելով, որ բոլոր տարաձայնություններն ու թշնամանքն այսուհետ հարթված են. արդյունքում գայթակղված հայ ուսանողը կարևորելով իր “առաքելության պատմական պահը”, նման պատասխանատու փաստաթղթի’ համատեղ հայտարարության տակ իր ստորագրությունն է դնում: Թուրքական կողմի այս հրավերքի կազմակերպիչների հետին մտքերն ինձ չի զարմացնում , քանի որ քաջ ծանոթ եմ թուրքական ձեռագրին, ու չեմ զարմանում, որ “ԱԿՈՍ” օրաթերթի մասնակցությունը կար այդ հրավերքի կազմակերպիչների մեջ, կրկնում եմ. չեմ զարմանում, քանզի թուրքը հաճախ է մեզ մորթել մեր իսկ դանակով:
    Թուրքական յուրաքանչյուր բարի ժեստի տակ ինչ-որ մութ հնարք է թաքնված՝ աշխարհին մոլորեցնող, ուղղակի պետք է ձեռնպահ մնալ գայթակղության գիրկն ընկնելու որոգայթից:
    Կատարվածի հիմնական մեղավորները իրականում Հայաստանի համալսարանի ղեկավար մարմիններն են, դասախոսական կազմը, ովքեր անպատասխանատվությամբ են վերաբերվել Թուրքիա մեկնող ուսանողների ինչպես ընտրությանը , այնպես էլ հոգեբանորեն նրանց պատրաստելու, նրանց իրավունքների սահմանները բացատրելու և ամենակարևորը՝ չեն ուսումնասիրվել Թուրքիա մեկնող ուսանողի հայրենասիրության չափը, տեղեկացվածությունը Հայոց ցեղասպանության ու առանձնապես նրանց հայացքների’ նվիրվածությանը “Հայ-դատին” ու հայրենասիրական ոգուն, այլապես այս խայտառակ հակահայ իրողության ականատեսը չէինք լինի:
    Այս պահին ինձ հետաքրքրում մի հարց.

    20 հայ ուսանողները վերադառնալով Հայաստան, արդյո՞ք համալսարանում քննարկման թեմա դարձավ այս երիտասարդների դավաճանական արարքը, արդյոք բացատրություն պահանջվե՞ց: Նման ազգադավ երիտասարդները չպետք է տեղ ունենան համալսանում՝ նրանք արժանի չեն մեր մայր ԲՈՒՀ-ից ոտքերը ներս դնելու պատվին:

    * * *
    Թուրքական դիվանագիտական հաջողությունները վերելք ապրեցին, երբ Հայաստանի նախագահը որոշեց ազգային խնդիրներն ու վեճերը հարթել քաղաքակիրթ եղանակով’ “Ֆուտբոլային դիվանագիտությամբ”:
    Թե´ Գյուլի Հայաստան այցը, թե´ Դավոսում Պերեսին անպատվելն ու անմիջապես Սերժ Սարգսյանի հետ ձեռքսեղմումը, թե´ 20 հայ ուսանողներից ստորագրություն կորզելը, թե´ Շվեցարիայում ապրիլի 22-ին “ճանապարհային քարտեզի” ստորագրումը… միտված էին Հայոց ցեղասպանությանը հարցականի տակ դնելուն, չեզոքացնելու Թուրքիայի վրա ճնշումները, և ապակողմնորոշելու աշխարհին…
    Այս չարաբաստիկ , անպտուղ դիվանագիտությունը թանկ նստեց մեր ազգի վրա. Ֆուրբոլային հրավերքից սկսած թուրքիան այնքա՜ն մուկ ու կատու խաղաց մեր նախագահի ու արտգործնախարարի հետ, մինչև Ապրիլի 24-ին քաղեց իրեն հնարամիտ սիրախաղի պտուղները. Օբաման չարտասանեց “ցեղասպանություն” բառը: Սիրախաղն ավարտվեց, բայց մեր նախագահն ու արտգործնախարարն հանդգնություն չունեն խոստովանելու, որ խաղը տանուլ են տվել։

  8. David Metsahogiգրել է 29 Հունիս 2009թ.-ին, ժամը 03:25

    Ես պնդում եմ, որ այդ հանդիպմանը հայաստանյան կողմից մասնակցող ուսանողները ամենևին էլ պատահական երիտասարդներ չեն, ոչ էլ հարուստների զավակներ ու այնտեղ են ուղարկվել հհշ-ական ճանապարհներով` համապատասխան հրահանգավորումն անցնելուց հետո, ինչպես ժամանակին նույն ճանապարհով Նաիրի Հունանյանին էին ուղարկել` վերապատրաստվելու ահաբեկչական գործողությունների համար: Նույն ձևով Թուրքիայում գաղտնի աշխատում էր հհշակալների “հաշտեցման” հանձնաժողովը: Մի խոսքով, այս ամենի պոչը պետք է լտպ-ի շրջապատում փնտրել:
    Ասածս մերկապարանոց չհնչելու համար բոլորին հիշեցնում եմ` ամեն տարի ապրիլի 24-ի սգո երթերի հիմնական նախաձեռնողներն ու մասնակիցները երիտասարդներն են: Ինքնակամ և ինքնաբուխ կերպով Ծիծեռնակաբերդ գնացող նրանցից և ոչ մեկը Թուրքիա գնալ չեր կարող, որովհետև կխառներ հայաստանյան ազգադավ ուժերի պլանները:

    Այս ամենի մեղավորներին պետք է Հայաստանում փնտրել:

  9. Դավիթ Ղազարյանգրել է 21 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 06:24

    Շատ եմ ցավում, բայց միայն այսօր իմացա այս ուսանողների հետ կապված ու կատարված պատմության հետ: Եթե հայտնի են նրանց անունները, առաջարկում եմ կազմակերպել նրանց հետ հանդիպում, լսել նրանց բացատրությունները, եվ եղելության նրանց վարկածը ու անհրաժեշտության դեպքում իրականացնել դաստիարակչական աշխատանք մոլորյալների հետ, այնուհետեվ մասսայականացնել փաստերը, կանխելու համար դրանց կրկնությունը:
    Առաջարկում եմ, համաձայնության դեպքում, նախաձեռնող կազմակերպության դերում լինի «Արարատ» ՌԿ-ն:

  10. Ditarkumգրել է 08 Սեպտեմբեր 2009թ.-ին, ժամը 03:53

    Հետաքրքրիր դիտարկում Լայֆջորնալում

    http://vaykuneci.livejournal.com/45808.html

    —-
    nicerollofham wrote:
    Jun. 13th, 2009 03:54 pm (UTC)
    Ես այստեղ շարունակ կրկնում եմ որ Ակոսը դավաճանների բույն է. լսող չկա. հեքյաթի նման են ընթունում մարդիկ:
    Դա ապազգային հաստատություն է, հոդվածագրերի անունները թող չշփոթեցնեն ձեզ:
    Սակայն իսկական պատասխանատուները այսոր ՀՀ-ը կառավարող ապուշներն են: Ոչինչ. պատմությունը անողոք է. նրանց էլ կհիշի որպես դավաճաններ. իրենք կարող են իրենց մասին շատ բարձր կարծիքի լինել սակայն էականը պատմության գնահատականն է՝ ոչ թե իրենցինը:

  11. ARSENIJ22Bobyljovգրել է 25 Ապրիլ 2011թ.-ին, ժամը 22:58

    Профессиональный сантехник киев – usluga.kiev.ua