Jul 02 2008

Առաջիկա զորահանդեսն Ադրբեջանի ռազմական ուժի ցուցադրում է ոչ միայն Հայաստանին, այլև ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր ուժերին

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Թդեյ.Ազ», 23 հունիսի 2008
Աղբյուրը` (Today.Az)

Հարցազրույց Ադրբեջանի «Պահեստազորի սպաներ» հասարակական կազմակերպության նախագահ Յաշար Ջաֆարլիի հետ:

Այս շաբաթ Ադրբեջանում տեղի է ունենալու ազգային զինված ուժերի 90-ամյակին նվիրված զորահանդես: Արդեն հայտարարվել է, որ երկրի պատմության մեջ այս աննախադեպ զորահանդեսի ժամանակ ցուցադրվելու է զինված ուժերի բոլոր տեսակների նորագույն տեխնիկան: Ի՞նչ է դա լինելու` հոբելյանին նվիրված տոնակատարությո՞ ւն, թե՞ հզորության ցուցադրում թշնամուն:

– Դա մի քանի նպատակ հետապնդող իրադարձություն է: Բնական է, որ այդ միջոցառման խնդիրներից մեկը ուժի ցուցադրումն է ոչ միայն թշնամուն, այլ նաև ամբողջ տարածաշրջանին և աշխարհին: Հակամարտությունն առնչվում է ոչ միայն երկու կողմերին ու տարածաշրջանի երկրներին, այլ նաև միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ից մինչև ԵԱՀԿ: Հետևաբար, երբ երկրի ղեկավարը հայտարարում է Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման մասին` խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման հնարավորությունների սպառման դեպքում, ցանկանում է սրանով ապացուցել, որ այդ խոսքերն անհիմն չեն:

– Զորահանդեսն ունի նաև այլ նպատակներ: Ժողովուրդը պահանջում է զինված ուժերի նկատմամբ հանրային վերահսկողություն, կառավարությունից պահանջում է հաշվետու լինել պաշտպանությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման համար: Բնականաբար, կառավարությունը պետք է ներկայացնի այս հարցերի պատասխանները:
Բացի այդ, զորահանդեսի անհրաժեշտ պայմաններից է զինված ուժերի անձնակազմի և ռազմական տեխնիկայի պատրաստվածության ապահովումը: Շարքերով և զորասյուներով քայլելը պահանջում է հատուկ պատրաստվածություն: Հետևաբար, սա նշանակում է նաև անձնակազմի վերապատրաստում:

Բանակն այդքան լա՞վ է սպառազինված, որ մեծ տպավորություն թողնի աշխարհի և հատկապես Հայաստանի վրա:

– Անշուշտ, մենք ունենք ավելի շատ և ավելի լավ ռազմական տեխնիկա և միջոցներ, քան Հայաստանը: Մեր երկրի տնտեսական ներուժը որոշիչ դեր է խաղում, տնտեսապես մենք անհամեմատ ուժեղ ենք մեր թշնամուց և բոլոր ցուցանիշներով ամենահզոր պետությունն ենք մեր տարածաշրջանում: Դա գիտակցում են նաև բոլոր միջազգային կազմակերպությունները և անգամ մեր թշնամիները:

Զորահանդեսի նախօրյակին «Դեյ.Ազ»-ը հարցում է անցկացնում ` «Կարո՞ղ է Ադրբեջանում տեղի ունենալ զորահանդես, քանի դեռ բռնազավթված հողերն ազատագրված չեն»: Ընթերցողներին առաջարկվել է 3 տարբերակ.
1.Այո՛, քանի որ այն բարձրացնում է բնակչության ռազմական ոգին: 2.Ո՛չ, մեր ռազմական ուժը պետք է ի ցույց դրվի ռազմի դաշտում: 3. Ինձ համար միևնույնն է:

Առաջին երկու պատասխանները ընթերցողների` գրեթե հավասարապես նախընտրելի պատասխաններն են: Իսկ Դուք ինչպե՞ս կպատասխանեք այս հարցին:

– Անշուշտ, ես հակված եմ առաջին տարբերակին: Զորահանդեսն անհրաժեշտ է` թշնամուն մեր ուժը ցուցադրելու համար:

Դուք կարծում եք` ուժի ցուցադրումը կարող է ներգործե՞լ ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ադրբեջանա-հայկական բանակցությունների գործընթացի վրա:

– Այո՛, վստահ եմ, որ կարող է: Ուստի, ես իմ աջակցությունն եմ հայտնում նմանատիպ գործողություններին: Մեր պայմաններում դրանք անհրաժեշտ են:

Ձեր կարծիքով` պե՞տք է այս մասշտաբի զորահանդեսներ պարբերաբար անցկացվեն կամ առնվազն ավելի հաճախ, քան դա արվել է վերջին մի քանի տարիների ընթացքում` հոբելյանից հոբելյան:

– Անշուշտ, դրանք պետք է տեղի ունենան ավելի հաճախ: Ադրբեջանը, բացի այն, որ զարգացման անցումային շրջանում է, նաև Հայաստանի հետ պատերազմական դրության մեջ է: Մեր հողերը դեռևս բռնազավթված են, և քանի դեռ այս իրավիճակը պահպանվում է, նման մեծամասշտաբ միջոցառումներ պետք է անցկացնել առնվազն տարին մեկ անգամ, նաև` տոների հետ կապված, պետք է զինավարժություններ անցկացնել տարբեր շրջաններում` ներառյալ սահմանային շրջանները:

3 responses so far

3 մեկնաբանություն

  1. Վահագնգրել է 04 Հուլիս 2008թ.-ին, ժամը 02:16

    Այդ զորահանդեսը ընդհամենը եկավ ապացուցելու այն փաստը, որ Ադրբեջանն ամենևին մտադիր չէ խաղաղ լուծման գնալու և առաջին իսկ հնարավորության դեպքում սանձազերծելու է նոր պատերազմ: Եվ որևէ նշանակություն չունի, թե ինչ զիջումների կգնա Հայաստանը: Ակնհայտ է, որ նման քանակության հարձակման միջոցներ կուտակած երկիրը դրանք կուտակել է ոչ զորահանդեսի համար: Միայն ռեակտիվ հրթիռային կայանքների բազմազանությունը և հրթիռային կոմպլեքսները բավարար են այս փաստը հասկանալու համար: Այդ լույսի ներքո ակնհայտ է, որ տարածքային որևէ զիջում ըստ էության կլինի թշնամու գութը շարժելու ստորաքարշ և ստրկամիտ փորձ և ոչ ավելին: Դրա փոխարեն, պետք է պատրաստվել առաջիկա պատերազմին:

  2. Grigor Yeritsyanգրել է 07 Հուլիս 2008թ.-ին, ժամը 09:20

    Փաստորեն, մենք անհանգստանալու բազմաթիվ պատճառներ ունենք: Այս հարցազրույցից երևում է, որ ադրբեջանցիները շատ լուրջ են տրամադրված և այս անգամ պայքարելու են մինչև վերջ:
    Իսկ ի՞նչ ենք մենք հակադրում մեր <> հարևանների քաղաքականությանը: Ակնհայտ է`, որ
    1.մշտական հանրահավաքներ ու խռովություններ` կապված իշխանական լծակներին տիրելու հետ: Ոմանց համար այսօր իշխանության նվաճումը ավելի կարևոր է, քան պետականության պահպանումը:
    2.թույլ և սխալ քարոզչություն: Մենք հակաադրբեջանական քարոզչություն ասելով հասկանում ենք` թշնամանք սերմանել մարդկանց մեջ: Թշնամանքը հաջողության ամենափոքր գրավականն է: Տեսանք, թե հայերին հայերի դեմ տրամադրելը ինչի հանգեցրեց:
    3.հզոր ու մարտունակ բանակ, որի ուժի և հզորության մասին թերևս միայն մենք գիտենք և ոչինչ չենք անում, որ այդ մասին գոնե մեր թշնամիները իմանան:
    Այս ցուցակը կարելի է շարունակել և իզուր չէ, որ Յաշար Ջաֆարլին ասում է, որ իրենց երկրի տնտեսական ներուժը որոշիչ դեր է խաղում և տնտեսապես նրանք անհամեմատ ուժեղ ենք մեզնից և բոլոր ցուցանիշներով ամենահզոր պետությունն են մեր տարածաշրջանում: Կարծում եմ, նա դա հենց այնպես չի ասում և սեփական երկիրը գովելու լուրջ հիմքեր ունի: Մենք իրոք այսօր խորհելու շատ բան ունենք…

  3. Purchase a cabo timeshare for a week long vacation in Baja California.գրել է 31 Հունվար 2012թ.-ին, ժամը 14:01

    … [Trackback]…

    […] Read More: artmamul.ararat-center.org/?p=49 […]…