Արխիվ`Ապրիլ 17th, 2009

Apr 17 2009

Թուրք-հայկական բանակցությունները տապալման եզրին են

«Յուրեյժա դեյլի մոնիթոր», 14 ապրիլի, 2009թ.
Աղբյուրը` Eurasia Daily Monitor, Volume 6, Issue 71
Էմիլ Դանիելյան (Emil Danielyan)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Մոտ մեկ տարի շարունակվող Հայաստան-Թուրքիա բանակցությունները կարող են ապարդյուն դառնալ հիմա, երբ Անկարան կրկին բարձրացրել է երկկողմ կապերի կարգավորման և Ղարաբաղի հակամարտության լուծման փոխկապվածության հին խնդիրը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամիս բազմիցս հստակ ասել է, որ առանց Ադրբեջանի համաձայնության, իր կառավարությունը դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Երևանի հետ և չի բացի թուրք-հայկական սահմանը: Միաժամանակ, Հայաստանում և հատկապես ամբողջ աշխարհի հայկական սփյուռքում, աճում են Արևմուտքի աջակցությամբ անցկացվող բանակցութուններից հրաժարվելու` նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հորդորները:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 2

Apr 17 2009

Հայերի 61 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ մերձեցմանը

«Զաման», 15 ապրիլի, 2009թ.
Աղբյուրը` zaman.com.tr

Մինչ շարունակվում են Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման շուրջ ծավալվող բանավեճերը, հայերի զգալի մասը դեմ է դուրս գալիս երկու երկրների մերձեցմանը:

Հայաստանում և սփյուռքում անցկացված հարցախույզի մասնակիցների 61 տոկոսը չի աջակցում Հայաստանի իշխանությունների` Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը:

Շարունակությունը »

Comments Off on Հայերի 61 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ մերձեցմանը