Nov 28 2008

Մի՞թե մոտ է Ղարաբաղյան հարցի լուծումը (4 – շարունակություն )

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտ»
Աղբյուրը՝ «Ամենօրյա տեղեկագիր», 3 նոյեմբերի 2008թ. www.eraren.org
Օմեր Էնգին Լյութեմ, պաշտոնաթող դեսպան
Սկիզբը այստեղ՝ Մի՞թե մոտ է Ղարաբաղյան հարցի լուծումը (1)(2)(3)

Արարատ ՌԿ-ի մեկնաբանությունը

Երեկ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները, հանդիպելով Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի ներկայութամբ, հռչակագիր են ստորագրել:

Այս փաստաթղթում ուշագրավն այն է, որ կազմակերպիչները Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու հարցում եկել են ընդհանուր հայտարարի: Թեեւ Իլհամ Ալիեւը ժամանակ առ ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանը իր հողերի փրկության համար կձեռնարկի ամեն մի միջոց, սակայն դա չի հակասում ընդհանուր մոտեցման:

Փաստաթղթի մեկ այլ կարեւոր հանգամանքն էլ այն է, որ կարգավորումը պայմանավորվում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ միայն: 1994-ին այս գործառույթը Մինսկի խմբին էր հանձնել ԵԱՀԿ-ն 1, իսկ 1998-ից հիմնահարցը տնօրինում են այս խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը: Մինսկի խմբի միջնորդության ընդգծումը ցույց է տալիս, որ մոսկովյան բանակցությունները չեն կարող փոխարինել խմբի գործունեությանը եւ դա հազիվ թե իրատեսական լինի, որովհետեւ բանակցություններում ձեռք բերվող ամեն մի լուծում պետք է արժանանա նաեւ ԱՄՆ-ի ու Եվրամիության հավանությանը, ինչը ենթադրվում է Մինսկի խմբի գործառույթով:

Մյուսը, թերեւս, բանակցություններն աշխուժացնելու հանգամանքն է: Սա նշանակում է, որ այսուհետեւ բանակցությունները կազմակերպվելու են ավելի հաճախակի, իսկ դա խոսում է կարգավորման հասնելու կողմերի ձգտումների մասին:

Իր բովանդակությամբ մոսկովյան հռչակագիրը Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման առումով որեւէ նորություն չի պարունակում: Բայցեւայնպես, հռչակագիրը 1994-ից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից համատեղ ստորագրված միակ փաստաթուղթն է, հենց դրանով էլ այն կարեւորվում է կողմերի համար եւ դառնում կարգավորման հասնելու ձգտումների նոր վկայություն:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ծավալվող բազմամյա բանակցություններում կողմերը մի շարք հարցերում եկել են համաձայնության: Դրանք են` հայկական զորքերի դուրսբերումը Ղարաբաղին հարակից 7 շրջաններից, հայկական օկուպացիայի հետեւանքով այս շրջանները լքած եւ Ադրբեջանի տարբեր վայրերում ապաստանած ադրբեջանցիներից վերադարձը, այս շրջաններում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը, ձեռք բերված կարգավորման ամրապնդումը միջազգային երաշխիքներով, Ղարաբաղի հետ Հայաստանի հաղորդակցության համար միջանցքի հատկացումը Ադրբեջանի տարածքով:

Գլխավորը, թերեւս, Ղարաբաղի շրջանի 2 կարգավիճակի հարցն է, որի շուրջ կողմերին չի հաջողվում գալ համաձայնության: Ադրբեջանը պահանջում է, որ Ղարաբաղը լինի իր ենթակայության տակ, ինչպես Խորհրդային Միության օրոք էր, եւ [համաձայնվում է] մարզին տրամադրել ինքնավարության լայն իրավունքներ:

Հակառակ դրան, Հայաստանը պատճառաբանելով, թե խորհրդային համակարգն այլեւս չի գործում, իսկ Ղարաբաղն անկախություն է հռչակել, առաջ է քաշում անկախ կարգավիճակի ճանաչման անհրաժեշտություն: Միջազգային իրավունքի տեսանկյունից, Ադրբեջանը հիմք է ընդունում տարածքային ամբողջականության սկզբունքը: Մինչդեռ Հայաստանը հարցի լուծումը պայմանավորում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառմամբ եւ դրա համար անհրաժեշտ է համարում Ղարաբաղում հանրաքվե անցկացնելը: Քանի որ ադրբեջանական բնակչությունը պարտադրված հեռացել է այս շրջանից, ուստի հանրաքվեի արդյունքները նախապես կանխորոշված են: Չնայած դրան, Ադրբեջանը վերջնականապես չի մերժում հանրաքվեի գաղափարը, այլեւ պահանջում է հանրաքվեն անցկացնել Ադրբեջանի ողջ տարածքում՝ ելակետ ընդունելով այն, որ իրավաբանորեն Ղարաբաղը շարունակում է Ադրբեջանի մաս կազմել:

Այս մոտեցման դեպքում էլ հանրաքվեի արդյունքները կանխավ հայտնի են: Նկատի ունենալով կողմերի հակադիր մոտեցումները, Մինսկի խումբը առաջարկել է հետաձգել Ղարաբաղի կարգավիճակի ճշտումը և արագ լուծել մյուս խնդիրները (դադարեցնել Ադրբեջանի 7 շրջանների օկուպացիան, փախստականներին վերադարձնել բնակության նախկին վայրեր): Իրականում չի կարելի լուծման միջոց համարել նաեւ այս մոտեցումը, որովհետեւ կասկածից վեր է, որ հետաձգված հանրաքվեն երբ էլ անցկացվի, ի վերջո, հանգեցնելու է Ղարաբաղի միացմանը Հայաստանին:

Մոսկովյան հռչակագրի թերությունն այն է, որ չի պարզաբանում Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այլ կերպ ասած, շրջանցվել է կողմերի անհամաձայնության բուն խնդիրը: Քանի դեռ կարգավիճակի հարցի նկատմամբ հակադիր դիրքորոշում ունեցող կողմերից որեւէ մեկը չի փոխել որդեգրած դիրքորոշումը, կարճաժամկետ հեռանկարում հակամարտությունը դժվար թե լուծում ստանա:

————

  1. Իրականում՝ Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թ.՝ ԵԱՀԽ շրջանակներում («Արարատ» ՌԿ խմբ.)։
  2. Լյութեմը «Ղարաբաղի շրջան» է անվանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այդ արտահայտության գործածումը մատնում է ինչպես թուրք պաշտոնյայի, այնպես էլ թուրք պետության հայատյաց դիրքորոշումը՝ Թուրքիան չի պատրաստվում հաշտվել Արցախի ազատագրության փաստի հետ («Արարատ» ՌԿ խմբ.)։

6 responses so far

6 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 28 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 06:01

    Այս նյութով ավարտվում է Օմեր Էնգին Լյութեմի Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հոդվածաշարի թարգմանաբար հրապարակումը մեր կայքէջում: Լյութեմը որպես պաշտոնաթող դեսպան, միաժամանակ «Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի» տնօրենն է: Ինստիտուտը պետական միջոցներով գործում է Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնին առընթեր: Այս հանգամանքը եւ վերոհիշյալ կենտրոնի սերտ կապն Ազգային հետախուզական կազմակերպության՝ MIT-ի հետ, առավել եւս ղարաբաղյան հակամարտությունը որպես ազգային խնդիր դիտարկելու Թուրքիայի դիրքորոշումը, առանձնակի նշանակություն են հաղորդում Լյութեմի հոդվածներին: Դրանք միաժամանակ հիմք են տալիս պնդելու, որ հոդվածագրի տեսակետները համահունչ են պաշտոնական Անկարայի տեսակետներին եւ նա այս հոդվածաշարով դառնում է թուրքական պետական տեսակետների արտահայտիչը Լեռնային Ղարաբաղի հիմնհարցում:
    Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ կերպ անկախանալու դեմ Լյութեմի ներկայացրած մոտեցումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Թուրքիան Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում զբաղեցնում է Ադրբեջանի պես կամ, թերևս, նրանից էլ ավելի կարծր դիրքորոշում։

  2. Gerasգրել է 04 Դեկտեմբեր 2008թ.-ին, ժամը 18:27

    —- Армянству надо смириться и примириться с той реальностью, что при любых уступках с нашей стороны и при любых международных гарантиях аз-н только временно, из тактических соображений готов терпеть наличие в Арцахе Армянского населения. Стратегия аз-нского государства имеет целью уничтожение НКР и ——- аннексию ряда регионов республики Армения,——- и в этих планах Армянский мир объективно воспринимается в качестве врага, против которого аз-н действует на всех фронтах. Попытки положить в основу армянской политики столь искаженное видение, когда противник воспринимается армянством в качестве партнера, в то время как он является заклятим врагом, без сомнения, будет иметь печальные последствия.

  3. Gerasգրել է 04 Դեկտեմբեր 2008թ.-ին, ժամը 18:28

    __Мир вступает в очередной большой передел, сравнимый по масштабам с мировыми войнами, его последствием станет пересмотр существующей мировой политической системы. Армянский народ, который гордится своей историей и, тем не менее, не дает себе труда оглянуться хотя бы на начало 20 века, обязан вспомнить чем обернулись для нашего народа и нашей государственности международные гарантии великих держав того времени. И если у нас не хватает мудрости, чтобы учиться на чужом опыте, может обратимся хотя бы к своему и не столь отдаленному?

  4. Gerasգրել է 04 Դեկտեմբեր 2008թ.-ին, ժամը 18:28

    _______В складывающихся условиях экспертное и политическое сообщества Армянского мира должны четко понимать и осознавать свою ответственность за попытки исказить и подавить инстинкт самосохранения армянского народа, недвусмысленно говорящий ему о невозможности каких-либо изменений в сложившейся системе безопасности армянских государств – тем более сегодня, сейчас, в условиях разворачивающего мирового кризиса и полыхающего ненавистью ко всему армянскому азербайджанского общества.

  5. Gerasգրել է 04 Դեկտեմբեր 2008թ.-ին, ժամը 18:29

    Мало того, в случае сдачи освобожденных территорий на «линии огня» окажется не только Сюник, на который Азербайджан давно предъявляет претензии, но и другие армянские города и села, которые сегодня находятся далеко в тылу.

  6. Gerasգրել է 04 Դեկտեմբեր 2008թ.-ին, ժամը 18:31

    SOS

    Пусть каждый эксперт и политик мысленно переместит себя и свою семью, – нет, даже не в приграничные села Арцаха, а в Степанакерт, находящийся в 30 км от линии фронта и задастся вопросом. Каким образом возрастет безопасность конкретно его семьи, его детей, если армянская сторона вдруг согласится отойти пусть всего лишь на несколько километров вглубь НКР, при этом сдав эшелонированную систему обороны, на инженерное оборудование которой, – противотанковые рвы, минные поля, ряды проволочных заграждений, опорные пункты и пр. и пр., – вложено не одна и не две сотни миллионов долларов? Может ли народ или конкретный человек, проживающий в Арцахе чувствовать себя более защищенным, согласившись сдать противнику без боя свою