Jun 16 2009

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն ասում է. «Թուրքիայի նպատակը՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրումն է»

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Թդեյ.Ազ», 12 հունիսի 2009թ.
Աղբյուրը` Today.Az

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի բռնազավթված տարածքների 1 ազատագրումը:

«Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանները, քանի դեռ տարածքները չեն ազատագրվել»,- հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիջը Ռազամավարական հետազոտությունների կենտրոնում կազմակերպված «Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները տարածաշրջանային աշխարհաքաղաքական համատեքստում» կլոր սեղանի ժամանակ:

«Արդեն 18 տարի է` Ադրբեջանի տարածքների 20%-ը շարունակում է բռնազավթված մնալ Հայաստանի կողմից: Չարակամները փորձեցին գժտեցնել եղբայրական երկու պետություններին` տեղեկատվություն տարածելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին: Սակայն վարչապետի այցն Ադրբեջան հստակեցրեց իրավիճակը»:

«Աշխարհը համոզվեց, որ Թուրքիան երբեք չի լքի Ադրբեջանին և չի բացի Հայաստանի հետ սահմանները, քանի դեռ բռնազավթված տարածքները չեն ազատագրվել»,- նշել է դեսպանը:

———-

  1. Իմա` խոսքը Հայաստանի ազատագրված տարածքի մասին է («Արարատ» ՌԿ. խմբ.):

8 responses so far

8 մեկնաբանություն

  1. Arthurգրել է 17 Հունիս 2009թ.-ին, ժամը 03:05

    De sa prz er henc skzbic el wor turqer@ xax en xaxum minchew wor ancni Obamaji hasarakakan eluyt@ TV-ov Hayoc Exerni kapakcutjamb. Himar xax xaxac Sarqsyan@

  2. Levonգրել է 18 Հունիս 2009թ.-ին, ժամը 08:03

    Nax ays kargi haytararutyunnery irakanutyuny chen artacolum, ayl cankutyunner en artacolum, isk ete Turkian kam Adrbejany voroshen paterazm sksel Karabaxi dem, apa minchev verjin karabaxcin kzohvi baic hox chi talu,ete mer hayrenakicnery angam chogne mez, isk te ov inch xax e xaxacel chenk karox datel, chem karcum vor menk el chunenk mec cankutyunner vor voreve zijum chlini,ev Tsovic Tsov Hayastan unenank, uxxaki menk dra masin chenk xosum karavarakan makardakov, vor mi kich hayeri mej <> verana ishxanutyun el kimana inch xax xaxa.

  3. Аrmenianգրել է 18 Հունիս 2009թ.-ին, ժամը 15:43

    12.04.09.
    Միթե կարելի է այդքան անգրագետ լինել և քաղաքակնությունից և պատմությունից:Միթե չեն տեսնում որ Թուրքիայի քաղաքականությունը իր բոլոր հարեվանների նկատմամբ թշնամական է:Եթե Թուրքիան բարեկամական երկիր լիներ, վաղուց Կիպրոսի հարցը լուծված կլիներ,իսկ Հունաստանի հետ խնդիրներ չԷր առաջացնի (չնայած ղեկավարների մակարդակով քավոր սանիկ են իմիջիայլոց): Պարզ երեվ ում է որ ընդհանրապես մշակված ծրագիր գոյություն չունի և ազգային անվտանգությունը պաշտպանված չէ: Զգոն եղեք,մոռացեք Թուրքիայի հետ սահմանների բացման մասին,դա ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻ ՄԻՅԱՆ ՎՆԱՍ Է ԲԵՐԵԼՈՒ,ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԼԾԱԿՆԵՐ ՉՈՒՆԻ,ՀԱՏԿԱՊԵՍ ՏՆՏԵՍԱՊԵՍ,ՔԱՆԻ ՈՐ ՇԱՀԱՐԿՎՈՒՄ Է ՀԵՆՑ ԱՅԴ : ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐՈՒՄ ԿԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵ ԱՆՈՒՂՂԱԿԻ և ԹԵ ՈՒՂՂԱԿԻ ՁԵՎՈՎ:

  4. Аrmenianգրել է 18 Հունիս 2009թ.-ին, ժամը 15:44

    Ես իրավիճակը գնահատում եմ պատմական փորձի ու այսօրվա իրականության սառը վերլուծության հիման վրա։ Իսկ եթե Հայաստանի քաղաքական դաշտը չի ուզում իրականությունը տեսնել, ցավալի է։ Անցյալում էլ նման իրավիճակ եղել է՝ 1907-12 թվականներին Հայ հեղափոխական դաշնակցությունը համագործակցում էր երիտթուրքերի հետ, ուշքի չեկավ նույնիսկ 1909-ի ապրիլի Ադանայի ջարդից հետո։ Արդյունքը եղավ 1915-ը։ Մեր քաղաքական կուսակցությունների մի զգալի մասի ծրագրերում հայ-թուրքական խնդիրներն ընդհանրապես արծարծված չեն, իսկ մյուս մասի ծրագրերում արտահայտված են ԱԳՆ-ին բնորոշ «շտամպային» ձևակերպումներով։ Սա ցույց է տալիս, որ քաղաքական դաշտն ու կուսակցությունները կայացած չեն ու չեն կարող այսպիսի լրջագույն հարցի մասին տրամաբանված և հստակ դիրքորոշումներ ունենալ։ Չկա ո՛չ այդ ներուժը, ո՛չ էլ ցանկությունը. զբաղված են այլ, բոլորիս հայտնի ճղճիմ և իրենց ձեռնհասության ծիրում գտնվող խնդիրներով։ А. Айвазян

  5. Аrmenianգրել է 18 Հունիս 2009թ.-ին, ժամը 15:45

    Կասկածելի են թվում թե’ թուրք-ադրբեջանական ընդհարումը, թե’ ռուս-ադրբեջանական համագործակցությունը:Կկարողանա՟ արդյոք այս պարագայում Հայաստանը ճկունություն ցուցաբերել և պաշտպանել իր շահերը, դժվար է ասել: Տարածաշրջանում Հայաստանի երկրորդ խոշոր գործընկեր Իրանը մեզ հետ համագործակցության մակարդակի առումով Ռուսասանին շատ է զիջում:
    Այնպես որ, ինչպես երևում է, մնացել ենք «մենք ու մենք»: Այս պարագայում երկու հայկական պետությունները պետք է միասին մտածեն, թե ինչպես կարելի է շահող դուրս գալ ստեղծված իրավիճակից:

  6. Аrmenianգրել է 18 Հունիս 2009թ.-ին, ժամը 15:46

    Վերջին շրջանի Հայ-Թուրքական քաղաքական շիլա-շփոթը ունի թաքնված նպատակ: Թուրքերին իրականում հետաքրքրում է միայն մեկ պաշտոնական ստորագրություն Հայերի կողմից, որը կհաստատի այսօրվա Հայ-Թուրքական սահմանը:
    Առ այսօր գոյություն ունեն բազմարիվ միջազգային պայմանագրեր, որոնք առչվում են Հայ-Թուրքական հարաբերություններին ՝ ( Սևրի, Կարսի, Սան-Ստեֆանոյի, Ուիլսոնյան սահմաններ …) Բայց երբեք Հայաստանին հնարավորություն չի տրվել պաշտոնապես մասնակցել կամ ստորագրել նման պայմանագրեր, որոնցում արտացոլվել են Հայկական շահեր: Բացառությամբ այն պայմանագրերի, որոնք ստորացուցիչ և պարտվողական են եղել Հայաստանի համար: Ուստի պատահական չէ, որ միշտ Թուրքիան է ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵԼ Հայաստանի հանրապետությունը, իհարկե ներկայիս սահմաններով: Մնում է, որ Հայաստանն էլ ճանաչի ներկայիս սահմաններոը, և դրանով ՎԵՐՋ ԿԴՐՎԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ: Վահան

  7. Edmonգրել է 21 Հունիս 2009թ.-ին, ժամը 06:56

    Թուրք դիվանագետները որոնք 1970-80թթ-ին հայտնի պատճարներով պատի ծակից դուրս չեին գալիս սկսելեն բավականին ագրեսիվ պահել իրենց,և ասել այն ինչ մտածում են.
    Լավ կլիներ այս թարգմանությունը ուղարկվեր մեր վերին ատյաներին.

  8. zakգրել է 06 Հուլիս 2009թ.-ին, ժամը 19:07

    ՄԻ ԱՆԳԱՄ ևՍ ՄԵՆՔ ՀԱՄԱԼՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԻՍԿ ՁԵՌՔՈՎ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ԷՋԵՐԸ…ԱՍՏՎԱԾ ՎԿԱ ՃԻՇՏ ԵՆ ԱՅՆ ԽՈՍՔԵՐԸ,ՈՒ Ր ԱՍՎՈՒՄ Է ԹԵ,ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՐԺԱՆԻ Է ԱՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ,ՈՐԻՆ ԸՆՏՐԵԼ Է:ՈՄԱՆՔ ԿԱԵՆ ԹԵ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԸՆՏՐԵԼ,ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ՆՐԱՆՔ ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ: ԱՀԱ ԱՐԴՅՈՒՆՔԸ, ՀԱՂԹԱԾ ԱԶԳ ՈՒ ՊԱՐՏՎԱԾ ՈԳԻ