Aug 08 2008

Կոնգրեսականը ոստիկան է կանչել անցանկալի օպերատորին դուրս հանելու համար

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ասոշիեյթիդ Պրես», 6 օգոստոսի 2008թ.
Աղբյուրը` «Associated Press»

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան անդամ Սթիվ Քոհենը, չորեքշաբթի օրը, իր նախըտրական մամուլի ասուլիսի ժամանակ դիմել է ոստիկանությանը` պահանջելով իր տանից հեռացնել տեսախցիկով մի մարդու:

Օպերատորը ներկայացել էր որպես Փիթեր Մուսուրլյան, Գլենդելից (Կալիֆոռնիա): Նա ասել է, թե աշխատում է Ամերիկայում հայկական մի կազմակերպության համար, որը զայրացած է Ներկայացուցիչների տան` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի կոտորածը որպես ցեղասպանություն որակող բանաձեւի նկատմամբ կոնգրեսական Քոհենի ընդդիմադիր դիրքորոշումից:

Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը անցյալ տարի ընդունել է հայոց ցեղասպանության մասին չպարտավորեցնող բանաձեւ` չանսալով փաստարկներին, թե այդ քայլով կզայրացնի Թուրքիային, որը թույլ է տալիս օգտագործել իր տարածքն Իրաք ուղևորվող ԱՄՆ ռազմական բեռնափոխադրումների համար:

Քոհենը կարճատև մամուլի ասուլիս է տվել իր առանձնատանը, Դեմոկրակատական կուսակցության` հինգշաբթի օրը կայանալիք փրայմերիզից առաջ:

Երբ հայտնվել է Մուսուրլյանը, Քոհենը դռնից դուրս է հրավիրել նրան եւ ոստիկանություն կանչել: Ըստ նրա` օպերատորը, վերջին մի քանի օրերին շարունակ հետեւում է իրեն` խոչընդոտելով ընտրողների հետ իր հանդիպումներն ու կուրացուցիչ լույս գցելով իր դեմքին:

Ոստիկանությունը զրուցել է Մուսուրլյանի հետ Քոհենի տան մոտ, փողոցից այն կողմ, եւ բաց թողել նրան:

Մուսուրլյանն ասում է, որ իր խումբն աջակցում է Քոհենի հիմնական մրցակից` իրավաբան Նիկի Թինկերի (Մեմֆիսից) վերընտրվելուն:

Comments Off on Կոնգրեսականը ոստիկան է կանչել անցանկալի օպերատորին դուրս հանելու համար

Այս էջում չկա մեկնաբանություններ