'Սփյուռք' բաժնի արխիվը

Jun 19 2009

Հայերն իրենց թուրք են զգում

«Թումգազեթելեր», 15 հունիսի 2009թ.
Աղբյուրը` tumgazeteler.com

Հայերն իրենց թուրք են զգում
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ չհաշված կրոնը, հայերն իրենց թուրք են համարում: Թուրքերի եւ հայերի միջեւ խառն ամուսնությունները, ըստ հետազոտության, 50 տոկոս են կազմում:
Շարունակությունը »

Մեկնաբանություններ 14

May 25 2009

ՖՀԿՀԽ-Ֆրանսիա. Հայաստան-Թուրքիա համատեղ հայտարարությունն անընդունելի է

ՖՀԿՀԽ-Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ, Փարիզ, 7 մայիսի 2009թ.
Աղբյուրը` CCAF- Conseil de Coordination des organisations Arméniennes de France

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՖՀԿՀԽ-CCAF) անդամ միություններն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության առթիվ, որ կազմվել է սոսկ որպես ձև, բավական ուշ ժամի` ապրիլի 22-ի երեկոյան:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 2,759

May 08 2009

Նալբանդյանը փակում է մամուլի բերանը

«Ասպարեզ», 6 մայիսի 2009թ.
Աղբյուրը` Asbarez.com
Արա Խաչատուրյան (Ara Khachatourian)

Իմ գործընկեր Խաչիկ Մուրադյանը, «Արմենիան Ուիքլի»-ի խմբագիրը, չորեքշաբթի օրը հաղորդեց, թե արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հարցազրույց անցկացնելու խնդրանքները, մինչ նա Վաշինգտոնում էր` մերժվել են:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 2

Mar 02 2009

Շարլ Ազնավուրը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան

«Լը Մոնդ», 13 փետրվարի, 2009թ.

Աղբյուրը` (LeMonde.fr)

Փետրվարի 12-ին, հինգշաբթի օրը, Շարլ Ազնավուրը համաձայնվել է ստանձնել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը: Ֆրանսիայում ծնված, հայկական արմատներով 84-ամյա երգիչը հայկական հեռուսատեսությամբ հայտնեց իր նշանակման մասին:

«Ես սկզբում վարանում էի, քանի որ կարծում էի, որ սա հեշտ գործ չէ: Այնուհետև մտածեցի, որ այն, ինչ կարևոր է Հայաստանի համար, կարևոր է նաև բոլորիս համար»,-մեկնաբանեց Ազնավուրը, որը 2008 թվականի դեկտեմբերին ընդունել է Հայաստանի քաղաքացիություն:

Մեկնաբանություններ 2

Nov 02 2008

Իրաքահայ պատանին ցույց է տալիս նոր կյանքի ճանապարհը

Աղբյուրը` www.unhcr.org 30 հոկտեմբերի, 2008թ.
Անահիտ Հայրապետյան (Anahit Hayrapetyan)

Երևան, Հայաստան, 30-ը հոկտեմբերի (ՄԱԿՓԳՀ) – Պատանի Մարիամ Սարգիսն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Իրաքում, սակայն այժմ նա անսպասելիորեն հնարավորություն է ստացել ճանաչել իր նախնիների երկիրն ու լեզուն: Տասնչորսամյա աղջնակը ծաղկում և բարգավաճում է, իր խանդավառությամբ օրինակ ծառայում իր ընտանիքի, համայնքի և մյուս փախստականների համար:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 1

Oct 31 2008

Օբամա-Բայդեն. ավելի լավ թիմ` հայերի, Ամերիկայի և աշխարհի համար

«Կալիֆոռնիա կուրիեր»
Աղբյուրը` (The California Courier)
Հարութ Սասունյան, հրատարակիչ (Harut Sassounian, Publisher)

Ընթերցեք բնագիրն անգլերեն

Միացյալ Նահանգների ամենահակահայ վարչակազմերից մեկի պաշտոնավարման երկարատև ու ցավալի շրջանը վերջապես մոտենում է ավարտին: Ամերիկահայերը, ամերիկացիների մեծամասնությունն ու ողջ աշխարհը կուշտ է այլևս Բուշ-Չեյնի թիմից և նրանց ռազմատենչ, նոր-պահպանողական (neo-conservative) օրակարգից:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 2

Sep 12 2008

Ցնցված ենք. Կանադան մերժում է Իրաքի փախստականներին

«Դը սթար», 23 հունիսի 2008թ.
Աղբյուրը՝ (Thestar.com)
Նիկոլաս Քյունգ (Nicholas Keung)
Ներգաղթի հարցերով թղթակից

Այստեղ իրենց ազգականներին միանալ թույլատրելու փոխարեն, դիմորդներին ուղարկում են իրենց նախնիների հայրենիքը

Ազատ Սարգսյանի հայ նախնիները մեկ դարից ավել է, ինչ բնակություն են հաստատել Իրաքում, և այդ ժամանակից ի վեր նրանց ժառանգներից և ոչ մեկը հայկական հողի վրա ոտք չի դրել:

Նրա քույրն ընտանիքով լքել է Իրաքը պատերազմի պատճառով և ապրում է Հորդանանում որպես ՄԱԿ-ի կողմից ճանաչված փախստական: Անցած վեց տարիների ընթացքում Սարգսյանը երեք անգամ ապարդյուն փորձել է նրանց Կանադա տեղափոխել` Տորոնտոյում Կանադայի Ասորական մեթոդական եկեղեցու կողմից հովանավորվող` Փախստականների վերաբնակեցման ծրագրի միջոցով:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 4

Aug 08 2008

Կոնգրեսականը ոստիկան է կանչել անցանկալի օպերատորին դուրս հանելու համար

«Ասոշիեյթիդ Պրես», 6 օգոստոսի 2008թ.
Աղբյուրը` «Associated Press»

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան անդամ Սթիվ Քոհենը, չորեքշաբթի օրը, իր նախըտրական մամուլի ասուլիսի ժամանակ դիմել է ոստիկանությանը` պահանջելով իր տանից հեռացնել տեսախցիկով մի մարդու:

Շարունակությունը »

Comments Off on Կոնգրեսականը ոստիկան է կանչել անցանկալի օպերատորին դուրս հանելու համար

Aug 05 2008

Նիարի Գորջյանը ստեղծել է հայրենադարձությանը նվիրված ինտերնետային կայք

«Ազատ Հայ», 17 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Azad Hye)

Նիարի Գորջյանը TransitionToArmenia.com ինտերնետային կայքի հիմնադիրն է: Սա ինտերակտիվ կայք է, որը քննարկումներ ունենալու հնարավորություն է տալիս Հայաստան տեղափոխվելու մտադրություն ունեցող հայերին ու նրանց, ովքեր արդեն տեղափոխվել են Հայաստան:

Շարունակությունը »

Comments Off on Նիարի Գորջյանը ստեղծել է հայրենադարձությանը նվիրված ինտերնետային կայք

Jul 14 2008

Լարիսա Սկորիկ. «Որքան գոյություն ունի Ուկրաինան, այնքան գոյություն ունի հայկական համայնքը»:

«Անալիտիկա» տեղեկատվական-վերլուծական կենտրոն, 7 հուլիսի 2008թ.
Աղբյուրը` (ANALITIKA.at.ua)

Լարիսա Պավելի Սկորիկ. ուկրաինացի ճարտարապետ և հասարակական – քաղաքական գործիչ, Կերպարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիայի պրոֆեսոր

Ուկրաինայի առաջին գումարման խորհրդարանի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի արվեստների ակադեմիայի թղթակից-անդամ, Կերպարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիայի պրոֆեսոր, Լ. Սկորիկի անհատական ստեղծագործական արվեստանոցի ղեկավար

Շարունակությունը »

Comments Off on Լարիսա Սկորիկ. «Որքան գոյություն ունի Ուկրաինան, այնքան գոյություն ունի հայկական համայնքը»:

Jun 19 2008

Հայոց «ցեղասպանությունը»` ոչ պարտադիր դասընթաց Տորոնտոյում

«Թդեյզ Զաման», 5 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Today’s Zaman)

Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհուրդը հավանություն է տվել Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի, այսպես կոչված, ցեղասպանությունը որպես ոչ պարտադիր դասընթաց ուսումնասիրելուն, հաղորդում է «Անատոլիա» լրատվական գործակալությունը:
Շարունակությունը »

Մեկնաբանություններ 1

Jun 13 2008

Երկար ժամանակ սփյուռքում ապրելուց հետո հայերը վերադառնում են տուն

«Ասոշիեյթիդ պրես», 8 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Associated Press)
Մարիա Դանիլովա (Maria Danilova)

Ի՞նչը կարող է ստիպել երիտասարդ ընտանիքին թողնել հարմարավետ կյանքը և գնալ մի աղքատ երկիր, ուր շուրջօրյա ջրամատակարարումը շատերի համար դեռ շքեղություն է, քաղաքական խառնաշփոթ է, իսկ պատերազմի սպառնալիքը՝ բավականին լուրջ:

41-ամյա Ալին Մասրլյանի, նրա ամուսնու` Գևորգ Սարյանի, և նրանց երկու երեխաների համար դա հայրենիքի կանչն էր: «Սեփական երկրում ապրելը մի այլ բան է», – ասում է Մասրլյանը, որն այստեղ է տեղափոխվել` չնայած նրան, որ իր ընտանիքը սերնդեսերունդ ապրել է Սիրիայում:

Շարունակությունը »

Comments Off on Երկար ժամանակ սփյուռքում ապրելուց հետո հայերը վերադառնում են տուն

Jun 12 2008

Ապաստանի հայցով գործը վերաբացվել է սղագրական սխալի պատճառով

«Սան Ֆրանցիսկո Քրոնիքլ», 15 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (San Francisco Cronicle)
Բոբ Էգելկո (Bob Egelko)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը (1)
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը (2) (անգլերեն / in English)


Երբ Սվետլանա Գրիգորյանը ներկայացնում էր իր հայցը Միացյալ Նահանգներում քաղաքական ապաստան ստանալու համար, նա թարգմանչի միջոցով վկայություն էր տվել, որ 1995թ. իր հայրենիքում՝ Հայաստանում մարդկանց մի խումբ հարձակվել է իր ընտանիքի վրա, ծանր վիրավորել իրեն և սպանել իր 13-ամյա որդուն` «որովհետև իմ մայրը խոհարար էր» (( Անգլերեն` cook («քուք») («Արարատ» ՌԿ-ի կողմից) )):

Համենայն դեպս, այսպես էր գրված 2003թ.-ի` գործի լսման սղագրությունում, որի հիման վրա ներգաղթի հարցերով դատարաններն ու դաշնային վճռաբեկ դատարանը վճռել են, որ Գիգորյանը չի կարողացել ապացուցել, որ հետապնդման զոհ է եղել:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 14

Jun 12 2008

Բուռն աջակցություն Բուլարդի շրջանավարտին

«Ֆրեզնո բի», 2 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Fresno Bee)
Վանեսա Կոլոն (Vanessa Colón)

Կոնգրեսականը, շահերի պաշտպանության հայկական կազմակերպությունը և դասընկերներն արձագանքում են լավագույն շրջանավարտի դժվարին կացությանը

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Բուլարդ ավագ դպրոցի լավագույն շրջանավարտ Արթուր Մկոյանը (Arthur Mkoyan), որը կարող է երկրից վտարվել մինչ քոլեջում սովորելու իր երազանքին հասնելը, երկուշաբթի օրը աջակցություն ստացավ այս երկրում մնալու իր ջանքերին:

Մկոյանը, որի պատմությանն անդրադարձել է «Ֆրեզնո բի»-ն իր երկուշաբթի օրվա համարում, անհապաղ աջակցություն է ստացել շահերի պաշտպանության մի հայկական կազմակերպությունից և Բուլարդ ավագ դպրոցի իր դասընկերներից, իսկ կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը խոստացել է վերանայել նրա խնդրանքը:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 1

Jun 12 2008

Միրոսլավ Պոպովիչ. «Ուկրաինան լավ է հասկանում 1915 թվականի հայ ժողովրդի ողբերգությունը, որի ցավն իր արձագանքն է թողել նաև այստեղ»

«Անալիտիկա», 28 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (ANALITIKA.at.ua)
Մարատ Հակոբյան (Марат Акопян)

Միրոսլավ Պոպովիչն ուկրաինացի ականավոր գիտնական է, Գ. Ս. Սկովորոդայի անվան փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Фiлософська думка» ամսագրի գլխավոր խմբագիր: Նա ուկրաինական մտավորականության այն սակավաթիվ ներկայացուցիչներից է, որն իր գրքերում գրել է ճշմարտությունը հայոց ցեղասպանության մասին: Ուստի զարմանալի չէ, որ մենք որոշեցինք նրա հետ զրուցել արդի հայ-ուկրաինական հարաբերությունների մասին:

Շարունակությունը »

Comments Off on Միրոսլավ Պոպովիչ. «Ուկրաինան լավ է հասկանում 1915 թվականի հայ ժողովրդի ողբերգությունը, որի ցավն իր արձագանքն է թողել նաև այստեղ»

May 21 2008

Հայերը ցանկանում են վերադառնալ

«Քըրդիշ Գլոբ», Էրբիլ, Իրաք, 14 մայիսի, 2008
Աղբյուրը` (Kurdish Globe)

Խիդր Դոմլ (Khidhr Domle)

Կրոնական ծայրահեղականության վախը ընկճում է հայերին:

Որպես էթնիկ փոքրամասնություն հայերը Իրաքում այլևս չեն ցանկանում իրենց դուստրերին դպրոց ուղարկել, քանի որ նրանց վերստին տիրել է կենաց վախը:

Նարսիկ Ղարիբը հիշում է Թուրքիայի իրականացրած հայերի կոտորածը. նա տագնապի մեջ է, որովհետև Իրաքում մոլոգնում է կրոնական ծայրահեղականությունը, իսկ Թուրքիան Քրդստանի մարզում ռազմական գործողություններ է սանձազերծում:

Շարունակությունը »

Comments Off on Հայերը ցանկանում են վերադառնալ