Jul 21 2009
Չինաստանի պատասխանը Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի
Տպել այս հոդվածը«Կալիֆորնիա Կուրիեր», 23 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` California Courier
Հարութ Սասունյան, հրատարակիչ (Harut Sassounian, Publisher)
«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը
“Ararat” Center’s Commentary
Комментарий Центра Стратегических исследований “Арарат”
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանն, կարծես, ցեղասպանություն գործելու մեջ զանազան երկրների պարբերաբար մեղադրելու վատ սովորություն է ձեռք բերել: Այդպես վարվելով` Թուրքիայի առաջնորդն անփութորեն նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային լրատվամիջոցների համար` բարձրացնելու Հայոց ցեղասպանության հարցը:
Այս տարվա հունվարին Թուրքիայի վարչապետը ցեղասպանության մեջ մեղադրեց Իսրայելին` Գազայի վրա կատարած հարձակման ընթացքում: Իսրայելի մի շարք ղեկավարներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ պատասխանեցին` մատնանշելով, որ թուրք պաշտոնյաները վերջինն են, որ կարող են խոսել ցեղասպանության մասին` հաշվի առնելով իրենց երկրի մեղավորությունը Հայոց ցեղասպանություն գործելու մեջ: Իսրայելի կառավարության որոշ անդամներ այնքան վիրավորված էին, որ սպառնացին հակահարված տալ` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
Այս ամսվա սկզբին վարչապետ Էրդողանը վերադարձավ իր սիրելի թեմային` այս անգամ ցեղասպանության մեջ մեղադրելով Չինաստանին: Նա խիստ բարկացած էր, որ մի քանի տասնյակ մահմեդական թյուրքախոս ույղուրներ էին զոհվել Սինցզյան նահանգում, չինացիների (ինքնանվանումը` հան) հետ ունեցած բախումների ժամանակ, որոնց արդյունքում շատ ավելի մեծ թվով չինացիներ էին տուժել:
«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ` հուլիսի 10-ին Էրդողանն ասել է. «Չինաստանում տեղի ունեցած դեպքերը պարզապես ցեղասպանություն են: Այլ կերպ դրանք մեկնաբանելն անհնար է»: Էրդողանի ոչ խելամիտ բառերն անմիջապես արձագանք ստացան միջազգային լրատվամիջոցներում, որոնք ընդգծեցին այլոց ցեղասպանության մեջ մեղադրելու հարցում Էրդողանի հիմարությունը` հաշվի առնելով նրա երկրի` փոքրամասնությունների իրավունքների մասով տխուր համբավը և Հայոց ցեղասպանության հարցում պատասխանատվությունը:
«Էկոնոմիստ» ամսագիրը հաղորդում է, որ «արդեն քանի օր է` չինական համացանցային ֆորումներում մարդիկ իրենց եռանդուն աջակցությունն են հայտնում քուրդ անջատողականներին»` թեմա, որի մասին Չինաստանում գործնականում խոսք անգամ չի եղել նախքան ցեղասպանության մասին Էրդողանի հնչեցրած մեղադրանքները: Ամսագրում նաև ասվում է, որ Թուրքիան «այժմ հայտնվել է կրակի տակ»:
Անդրադառնալով Չինաստանում տեղի ունեցած բախումները ցեղասպանություն որակելու Էրդողանի հայտարարությանը` «Ասոշիեյթիդ Պրես»-ը մի ամբողջ պարբերություն է նվիրել Հայոց ցեղասպանության խնդրին: «Թուրքիան ինքը խիստ զգայուն է «ցեղասպանություն» եզրի գործածման նկատմամբ: Հայաստանն ասում է` օսմանյան թուրքերը 1.5 միլիոն հայ են կոտորել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. հայերն ու մի շարք այլ երկրներ դա ճանաչում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
«Ռոյթերզ»-ը ևս լուսաբանել է Էրդողանի` ցեղասպանություն իրագործելու մեջ Չինաստանին ներկայացրած մեղադրանքն` ընդգծելով, որ «ցեղասպանություն պիտակի հանդեպ հատկապես զգայուն են Թուրքիայում, որը խստորեն հերքում է հայերի պնդումները, թե Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան թուրքերի իրականացրած կոտորածները ցեղասպանություն են»:
Հոնկոնգում լույս տեսնող «Էյշա Սենթինլ» (Asia Sentinel) թերթի սյունակագիր Սիլվիա Հույը ծաղրել է Էրդողանին` ցեղասպանություն եզրն անմտորեն գործածելու համար: Նա գրում է. «Այս մեղադրանքի առումով հետաքրքիր է ոչ միայն այն, թե ինչպիսի տհասությամբ, գրեթե` անփութությամբ է այն արտասանվել (հատկապես հաշվի առնելով, թե որքան զգայուն է Թուրքիան այդ բառի նկատմամբ` կապված հայերի մեղադրանքների հետ, որ օսմանյան թուրքերն իրականացրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը), այլև այն, թե ինչպես է դա հակասում նույն առիթով Էրդողանի մյուս ասածներին… Ամեն դեպքում, Թուրքիայի առաջնորդը հանդես է գալիս լիակատար երեսպաշտի դիրքերից, կամ էլ` այնքան շատ էր ցանկանում հաճոյանալ ույղուրներին, որ չի կշռադատել իր խոսքը` նախքան նման խիստ մեկնաբանություն անելը»:
Թուրքական «Ռադիկալ» ազատական թերթը միացավ վեճին` մեջբերելով Բոստոնում լույս տեսնող «Արմենիան Ուիքլի» պարբերականի խմբագրականից մի հատված Չինաստանի հասցեին Էրդողանի հնչեցրած անհեթեթ մեղադրանքի վերաբերյալ. «Ապակե տներում ապրող մարդիկ չպետք է քարեր նետեն»: Խմբագրականն Էրդողանին պախարակեց այն բանի համար, որ նա «խիզախություն է ունեցել մի քանի տասնյակ ույղուրների սպանությունը ցեղասպանության հետ համեմատել, մինչդեռ Թուրքիան շարունակում է միլիոններ ծախսել` մեկուկես միլիոն հայերի կոտորածը ժխտելու նպատակով»: «Ռադիկալ»-ն ամփոփում է` մեջբերելով «Արմենիան Ուիքլի»-ի խմբագրականի հեգնական վերջաբանը. «Վերջիվերջո, նույնիսկ թուրքական հաշվարկներով` 1915 թվականին 150-ից ավել մարդ է սպանվել»:
Բնականաբար, Էրդողանին առավել շատ քննադատել է Չինաստանի պետական մամուլը: Հուլիսի 14-ին «Փիփլզ Դեյլի»-ն (The People’s Daily) գրել է. «Չինաստանի շատ քաղաքացիներ վիրավորված են Թուրքիայի գործողություններից և առաջարկում են Չինաստանին փոխել իր վերաբերմունքը Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ և պաշտպանել անկախության համար վերջինիս հայտը, որպեսզի Թուրքիան ստիպված լինի ծանր քաղաքական գին վճարել… Մի ժամանակ Արևմուտքը մեղադրում էր Թուրքիային Հայաստանում իրագործած ցեղասպանության մեջ, իսկ Քրդական բանվորական կուսակցության ճնշումը նաև բազմաթիվ վիճաբանություններ է առաջ բերել»: «Փիփլզ Դեյլի»-ն հրապարակել է նաև Թուրքիային քննադատող մի շարք նամակներ. նրանցից մեկում ասված է. «Քրդերի կոտորածները Թուրքիայում ցեղասպանության և նացիզմի մի տեսակ էին: Չինաստանին ցեղասպանության մեջ մեղադրելը նույնն է, թե գողը բղավի` «բռնե՛ք գողին»»:
Չինական մեկ այլ թերթ` «Չայնա Դեյլի»-ն (China Daily) «Մի՛ շրջեք փաստերը» վերտառությամբ խմբագրականում հորդորում է Էրդողանին «ետ վերցնել իր խոսքերը…, որոնք միջամտություն են Չինաստանի ներքին գործերին»:
Չինաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լինել Էրդողանի հիստերիկ մեղադրանքներին ուղղված Չինաստանի ամենաարդյունավետ պատասխանը:
10 մեկնաբանություն
Համաձայն լինելով հարգելի Հարութ Սասունյանի եզրակացություններին, մասնավորապես, Չինաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ցանկալիությանը, այդուամենայնիվ նկատենք, որ դա ամենևին Թուրքիային չինական հակահարվածի ամենաարդյունավետ միջոցը չէ։ Չինական լավագույն պատասխանը Թուրքիային կարող է լինել Հայաստան-Չինաստան ռազմավարական կապերի ամրապնդումը, Չինաստանի կողմից Հայաստանին ռազմական մեծածավալ օգնության տրամադրումը և, իհարկե, Արցախյան հիմնախնդրում հայամետ դիրքորոշման որդեգրումը։ 1992-93թթ. Չինաստանի առաջին դեսպանը Հայաստանում հայ պաշտոնյաների հետ անձնական զրույցներում սիրում էր կրկնել, որ այս անգամ Չինաստանը կառուցելու է իր նոր Չինական պարիսպը Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով, ակնարկելով հենց այն պանթուրքական վտանգը, որն այսօր առավել ցցուն կերպով է ի հայտ եկել Չինաստանի Սինցզյան նահանգում։ Արդյոք այսօր այդ պարիսպը կառուցելու ճիշտ ժամանակը չէ՞։
While agreeing with respectable Harut Sassounian on his conclusions, particularly on the desirability of recognition by China of the Armenian Genocide, we should nevertheless note that this by no means is the most effective way for China to retaliate against Turkey. The best way China could strike back would be by strengthening the Armenian-Chinese strategic relations, providing substantial military aid to Armenia, and of course, taking a pro-Armenian stand on the Artsakh (Nagorno Karabakh) conflict. The first Chinese Ambassador to Armenia back in 1992-93 used to stress that this time China would build the new Great Wall of China along the Armenian-Turkish border, by that referring to the very Pan-Turkic threat that has become more tangible today in China’s Xinjiang province. Isn’t it the right time to build that wall today?
Соглашаясь с выводами уважаемого Арута Сасуняна о желательности признания Китаем Геноцида армян, тем не менее заметим, что это не будет самым эффективным средством китайского контрудара по Турции. Лучшим китайским ответом Турции могло бы стать усиление стратегических связей Армения-Китай, предоставление Армении со стороны Китая крупномасштабной военной помощи и, конечно, занятие проармянской позиции по проблеме Арцаха. Первый посол Китая в Армении в 1992-93 гг. во время личных бесед с должностными лицами Армении любил повторять, что на этот раз Китай построит новую Китайскую стену по длине армяно-турецкой границы, учитывая именно ту опасность пантюркизма, которая сегодня более наглядно проявилась в Синьцзян-Уйгурском автономном районе Китая. Не настало ли время для постройки этой стены ?
Hetakrkir e Chinastani het hamagortsaktselu herankary. Indz tvum e Chinastany aveli hayamet klini kan Rusastany. Hayastany piti 2-in el ogtagortsi.
Hayastany ayspisi aritnerits piti ogtvi-inchpes Erdogani asatsy. Hayastany karogh e arajiny inky arajarkner anel Chinastanin-hamagortsakselu kapaktutiamb. Petk che misht spasoghi derum linel.
Inch tvum en Chinastanin irok petk e mi amur “chinakan pat” Turkeri dem. Hayansany karogh e katarel ayd dery.
Համաձայն եմ և՜ Սասունյանի հետ, և՜ Արարատ կենտրոնի մեկնաբանության հետ:
Օրինակ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը կարող է մասնակցել Չինաստանը: Այդ գիծը հնարավորություն կտա Չինաստանին ունենալ երկաթգծային կապ մինչև Բաթումի, ռուսական գծին զուգահեռ, այլընտրանքային գիծ:
Չինաստանը, այդ հարցին պատասխանելով, պարզ Թուրքիային հասկացնել տվեց , որ նա չէ ,որ պետքե այդ հարցում նրան մեղադրի և իր տեսակետը հայտնի քանի որ ամեն մարդ նախ և առաջ իր ծառը պետքե ջրի հետո նոր ուրիշներինը:Այս ամենից հասկանալի է դառնու,թե Չինաստան ինչ դիրքորոշում ունի նման տեսակ հարցերի շուրջ և ինչ հետևանքներ կունենա նման հարցադրումը:
Չինաստանը, այդ հարցին պատասխանելով, պարզ Թուրքիային հասկացնել տվեց , որ նա չէ ,որ պետք է այդ հարցում նրան մեղադրի և իր տեսակետը հայտնի, քանի որ ամեն մարդ նախ և առաջ իր ծառը պետք է ջրի հետո նոր ուրիշներինը:Այս ամենից հասկանալի է դառնու,թե Չինաստան ինչ դիրքորոշում ունի նման տեսակ հարցերի շուրջ և ինչ հետևանքներ կունենա նման հարցադրումը:
Չեմ ուզում հոռետեսորեն վերաբերվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, սակայն, որքան ժամանակը անցնում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ խոշոր տերությունները այդ մասին հիշատակում են միայն այն ժամանակ, երբ նրանց պետք է: Ես կարծում եմ, որ այս անգամ ևս այս հարցը ուղղակի կշրջանցվի: Թուրքիային նորից կհաջողվի չոր դուրս պրծնել և փոխել իր հղած մեղադրանքները` փորձելով արդարանալ:
Չեմ պաշտպանում Թուրքիային, սակայն նրանք խարդախություն անելու և իրավիճակը խեղաթյուրելու մեծ վարպետներ են:
Set your own life time more easy take the home loans and everything you require.
Չեմ պաշտպանում Թուրքիային, սակայն նրանք խարդախություն անելու և իրավիճակը խեղաթյուրելու մեծ վարպետներ են:եմ ուզում հոռետեսորեն վերաբերվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, սակայն, որքան ժամանակը անցնում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ խոշոր տերությունները այդIndia Pharmacy