Jul 24 2009
Կիպրոսը շարունակելու է խոչընդոտել Թուրքիա-ԵՄ էներգետիկ համագործակցությունը
Տպել այս հոդվածը«Սայփրս Ուիքլի», 21 հուլիսի 2009թ.
Աղբյուրը՝ cyprusweekly.com
Նիկոսիա. Երկուշաբթի օրը Կիպրոսը հայտարարել է, որ շարունակելու է խոչընդոտել Թուրքիային` Եվրամիության հետ էներգետիկ համագործակցություն սկսելու հարցում. Կիպրոսը մեղադրում է իր հարևանին` նավթի շահագործման շուրջ կղզու հետ ունեցած վեճում նրա «անհաշտ» կեցվածքի համար:
Կիպրոսը, որը Եվրամիությանն անդամակցել է 2004թ-ին, Թուրքիայի հետ անհաշտ վեճերի մեջ է` տարիներ շարունակ կղզու բաժանված լինելու, ինչպես նաև` Միջերկրական ծովի արևելյան մասում ածխաջրածնային պաշարների շահագործման նպատակով Կիպրոսի ունեցած պլանների պատճառով: Թուրքիան և Կիպրոսի հյուսիսում գտնվող` Կիպրոսի թուրքական անջատողական պետությունն ասում են` կիպրացի հույներն իրավունք չունեն շահագործելու գազը կամ նավթը:
«Եվրամիության հետ Թուրքիայի էներգետիկ համագործակցության էջը չի կարող բացվել, քանի դեռ Թուրքիան շարունակում է խոչընդոտել ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետությանը` թույլ չտալով վերջինիս շահագործել իր սեփական էներգետիկ պաշարները՝ համաձայն միջազգային իրավունքի»,- ասել է արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն:
«Քանի դեռ այն [Թուրքիան – ԱՌԿ խմբ.] իրեն կռվարար դպրոցականի պես է պահում, Կիպրոսը չի կարող իր համաձայնությունը տալ»,- ասել է նա լրագրողներին:
3 մեկնաբանություն
Քանի դեռ այն [Թուրքիան – ԱՌԿ խմբ.] իրեն կռվարար դպրոցականի պես է պահում, Կիպրոսը չի կարող իր համաձայնությունը տալ»,- ասել է նա լրագրողներին
xlpharmacy reviews
Կիպրոսը, որը Եվրամիությանն անդամակցել է 2004թ-ին, Թուրքիայի հետ անհաշտ վեճերի մեջ է` տարիներ շարունակ կղզու բաժանված լինելու, ինչպես նաև` Միջերկրական
… [Trackback]…
[…] There you will find 62706 more Infos: artmamul.ararat-center.org/?p=359 […]…
… [Trackback]…
[…] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=359 […]…