Jan 13 2009

Ուշադրությու´ն. այս կետերը կարող են պայթյունավտանգ լինել 2009թ.

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Թայմզ», 2 հունվարի 2009թ.
Աղբյուրը` (The Times)
Մայքլ Բինյոն (Michael Binyon)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Կարո՞ղ են արդյոք փորձագետները կանխատեսել, թե որտեղ կսկսվեն հակամարտություններն առաջիկա տարում: Որտե՞ղ կլինի հաջորդ Հարավային Օսիան:

Աշխարհում ի՞նչ խնդիրներ կառաջանան այս տարի: Ինչպիսի՞ նախազգուշական միջոցներ էլ ձեռք առնեն քաղաքական գործիչներն իրենց ապահովագրելու համար, նրանց միշտ անակնկալի են բերում անսպասելի իրադարձությունները: Այն, ինչ կառավարություններին ստիպում է շեղվել ծրագրված ուղուց և խառնում է նրանց խաղաթղթերը, ինչպես Մաքմիլլանն է ասում` «իրադարձություններն են, տղաս, իրադարձությունները»:

Մեկ տարի առաջ արդեն պարզ էր, որ 2008թ. Պակիստանը կշարունակի մնալ աշխարհի ամենավտանգավոր ու անկայուն երկրներից մեկը, թեև Փերվեզ Մուշարաֆի իշխանության տապալումը կամ Մումբայի պայթյունները ոչ ոք չէր կանխատեսում: Պայթյուններն ու սպանությունները երբեք էլ դադարելու միտում չեն ունեցել Իրաքում: Ինչ վերաբերում է Աֆղանստանում թալիբների հարձակումների, ճամփեզրերին տեղադրված ռումբերի պայթյունների և ՆԱՏՕ-ի խաղաղապահների շարքերում զոհերի անկասելի աճին, ապա դրանք, որքան էլ որ տխուր է, կանխատեսելի էին: Սակայն ո՞վ էր կանխատեսում ռուսական տանկերի ներխուժումը Վրաստան, բանկային համակարգի փլուզումը կամ Հունաստանում վերջին 30 տարիների ամենակատաղի խռովությունները:

Անսպասելի իրադարձություններն են, որ մշտապես խառնակռվի մեջ են պահում քաղաքական գործիչներին, լրագրողներին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: Նույնը կլինի նաև 2009թ.: Հանկարծ մենք նոր հակամարտության գոտում հայտնված փոքրիկ քաղաքների անուններ կլսենք, կհասկանանք, թե ինչպիսին է պատերազմող համայնքների միջև էթնիկ հավասարակշռությունը կամ կվերհիշենք մոռացված պատմությունը` ցույց տալու համար բռնությունների նոր ալիքի հավանականության մշտական առկայության պատճառները:

Հիմա արդեն կարելի է պատրաստվել Դոնալդ Ռամսֆելդի ասած «հայտնի անհայտներ»-ից մի քանիսին` ևս մեկ ահաբեկչական բռնություն Պակիստանում կամ Իրանի լաբորատորիաներում ուրանի հարստացման սադրիչ կրկնապատկում` ԱՄՆ նոր նախագահի ջղերի ամրությունը ստուգելու համար: Դիվանագետներն արդեն կարող են նախապատրաստվել Մերձավոր Արևելքում դիվանագիտական ջանքերի հերթական փուլին, որպեսզի կարողանան փրկել այն, ինչ դեռևս հնարավոր է փրկել Գազայի հակամարտությունից:

Կառավարություններին, սակայն, հնարավոր չէ նախապատրաստել անհայտ անհայտներին, կամ արտգործնախարարներին ստիպել ուշադրություն դարձնել հեռավոր երկրում գնտվող ցածրաստիճան դիվանագետի հորդորներին, որը մոտեցող ցունամի է կանխատեսում: Բայց, փոփոխության համար, արտգործնախարարներն անցած իրադարձությունների պատճառները վերլուծելու իրենց կարողությունը թերևս պետք է նախապես օգտագործեն:

Պեկինի Օլիմպիական խաղերի ընթացքում Հարավային Օսիայի վրա Վրաստանի հարձակումը շատերին անակնկալի բերեց, բայց ոչ` ռուսներին: Եվ ոչ էլ այն դիվանագետներին, որոնք մինչ այդ ահազանգում էին Եվրոպայի «սառեցված հակամարտությունների», նախկին Խորհրդային Միության տարածքում էթնիկ հակասությունների հետևանքով ծագած և դեռևս չլուծված վեճերի մասին: Դեռ երեք այդպիսի հակամարտություններ կան, որոք կարող են բռնությունների պատճառ դառնալ:

Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղն է: Այն գլխավորապես էթնիկ հայերով բնակեցված հողակտոր է, որը գտնվում է հարևան Ադրբեջանի սահմանների ներսում: 1988թ. տեղի օրենսդիր մարմինն ընդունեց բանաձև, որով Հայաստանի հետ միավորվելու կոչ էր անում: Տեղի ադրբեջանցիների դեմ բռնությունները Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի կոտորած հրահրեցին: Հակամարտությունը սրվեց, և 1991թ. ադրբեջանցիները գրավեցին տարածքի մեծ մասը: Հայերը հակահարձակման անցան և մինչև 1994թ. հետ գրավեցին անկլավն ու հարակից մի քանի շրջաններ: 600,000 ադրբեջանցի փախստական դարձավ: Ռուսաստանի միջնորդությամբ 1994թ. հրադադար հաստատվեց, իսկ մինչ այդ 25,000 մարդ զոհվեց:

Այդ ժամանակից ի վեր քիչ բան է փոխվել: Հակամարտության կարգավորման շուրջ պարբերաբար ընթացող բանակցությունները ձախողվել են: Հայաստանը դեռևս վերահսկում է գրաված տարածքները, իսկ փախստականները դեռ անօթևան են: Բայց հաշվի առնելով Ադրբեջանի նոր նավթային հարստությունը, աճող ինքնավստահությունն ու Ռուսաստանի հանդեպ թշնամանքը` միշտ առկա է տարածքները վերադարձնելու նպատակով հարձակվելու հավանականությունը, ինչին կհետևի Հայաստանի հակահարվածը, Ռուսաստանի միջամտությունը և նույն միջազգային լարվածությունը, որը գրանցվեց ամռանը Վրաստանի իրադարձությունների ընթացքում:

Մյուսը Մերձդնեստրն է` Մոլդովայի և Ուկրաինայի սահմանի երկայնքով ձգվող նեղ հողատարածք, որը հիմնականում բնակեցված է ռուսներով և մաքսանենգության, կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության օջախ է: Խորհրդային Միության փլուզումից հետո Մերձդնեստրը հայտարարեց Մոլդովայի կազմից դուրս գալու մասին, ինչը Դնեստր գետի ափամերձ տարածքում բախումներ սանձազերծեց: 1992թ. զինադադար կնքվեց, իսկ երբ ռուսական բանակը Մոլդովային թույլ չտվեց վերահսկողություն սահմանել մարզի նկատմամբ, իրավիճակը մտավ փակուղի, ինչը պահպանվում է մինչև այսօր: Այս շրջաններից յուրաքանչյուրում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է առավել լայնամասշտաբ վեճի առիթ դառնալ Ռուսաստանի և իր հարևանների միջև:

Ռազմական գործողությունների նոր փուլ կարող է սկսվել նաև Բալկաններում: Կոսովոյի սերբերը չեն համակերպվում մարզի անկախության հետ և կարող են բռնություններ հրահրել` Սերբիային ներքաշելու նպատակով: Հարևան Մակեդոնիայում ալբանական փոքրամասնությանը վրդովեցնում է այն, ինչը նրանք դիտում են որպես իրենց հանդեպ խտրականություն և ձգտում են միանալ Ալբանիային: Իսկ հանդարտությունը Բոսնիայում կարող է խաբուսիկ լինել, եթե նախկինում միմյանց դեմ պատերազմած կողմերից որևէ մեկը փորձի փոխել ստատուս քվոն:

Ինչևէ, Եվրոպան ավելի պատրաստ է խնդիրներին, քան Ասիան: Թայլանդի օրինակը ցույց է տալիս, որ ժողովրդավարություններն ապահովագրված չեն ամբոխի գործողությունների արդյունքում սահմանադրական ռեժիմի տապալումից: Օդակայանների շրջափակումը, ոստիկանությանը բացահայտ չենթարկվելը և հանրահավաքները հանգեցրին կառավարության տապալմանը, իսկ քաղաքային միջին խավի և աքսորի մեջ գտնվող նախկին վարչապետ Տակշին Շինավատրային աջակցող գյուղական բնակչության միջև թշամանքը խորը արմատներ գցեց: Եվս մեկ զինված հեղաշրջումն այստեղ լիովին հավանական է թվում:

Տնտեսական անկմանը զուգահեռ` արագ զարգացող հակամարտությունները կարող են գլուխ բարձրացնել: Երկարատև դիմակայությունները քայքայել են Հնդկաստանի մեկուսացված հյուսիս-արևելյան շրջանը, իսկ կենտրոնական շրջաններում մաոիստները, որոնք հայտնի են որպես նաքսալիտներ, ահաբեկչությունների արշավ են իրականացնում կառավարության դեմ: Ամենասպառնալին, սակայն, Հնդկաստանի 150 միլիոնանոց մահմեդական փոքրամասնության հնարավոր արմատականացումն է, ինչի մասին է վկայում ահաբեկչական վերջին պայթյունների համար պատասխանատվություն ստանձնած խմբավորումների ի հայտ գալը: Մայիսին կայանալիք համընդհանուր ընտրությունների նախաշեմին Հնդկաստանը կարող է աննախադեպ լայնամասշտաբ միջհամայնքային բռնությունների ականատես լինել, ինչը կաթվածահար կանի ներքաղաքական կյանքը և երկրից դուրս կմղի ներդրումները:

Չինաստանում նույնպես էթնիկ խռովություններ կան: Քիչ հավանական է, որ տիբեթցիները կրկին ի վիճակի լինեն հրաժարվել Պեկինին ենթարկվելուց: Սակայն երկրի հեռավոր հյուսիսարևմտյան շրջանում ոչ հան մահմեդական ույղուրները բուռն կերպով ընդդիմանում են Չինաստանի իշխանությանը, իսկ Շինջիենում շարունակվող ահաբեկչական հարձակումները Չինաստանի կառավարությանը կարող են բռնի ուժ կիրառելու դրդել:
Կրոնական հակամարտությունների պատճառով առաջացած բախումներ կարող են սպառնալ նաև Ինդոնեզիային, որի Սուլավեսի շրջանում ծայրահեղական մահմեդականների կողմից քրիստոնյաների ջարդերը ռեպրեսիայի և լարվածության աճի պատճառ են դարձել: Երկրի կենտրոնական կառավարությունը շատ թույլ վերահսկողություն ունի անջատական շրջանների նկատմամբ, իսկ տնտեսական իրավիճակի վատթարացումը կարող է համատարած զայրույթի տեղիք տալ, ինչը հեշտությամբ կարող է շահարկվել:

Նման երկարատև բախումները Ֆիլիպիններում, որի հարավում ալ Քաիդան սատարում է մահմեդականների ապստամբությունը, իրենց հերթին կարող են ահաբեկչության պատճառ դառնալ` փորձելով կառավարությանը դրդել ուժային միջոցներ կիրառել: Նիգերիայի մահմեդաբնակ հյուսիսի և հարավի միջև կրոնական բաժանարար գծում առկա լարվածության պատճառով արդեն բռնության առանձին դեպքեր են գրանցվել: Դա հեշտությամբ կարող է տարածվել: Քանի դեռ Թայլանդում քաղաքական խժդժությունները չեն հարթվել, հարավային շրջաններում առկա մահմեդական խռովությունների պատճառով սպառնալիքի տակ կարող է հայտնվել թերակղզու մեծ մասը:

Աֆրիկան նույնպես նոր սարսափներ կմատուցի. Զիմբաբվեում, Սոմալիում, Դարֆուրում և Կոնգոյում կարող են վերսկսվել պատերազմները, զանգվածային ջարդերը և սովամահությունը, որոնցից յուրաքանչյուրն օժտված է հարևան երկրներին տվյալ խնդրում ներքաշելու ներուժով: Ո´չ այս մայրցամաքի վրա, ո´չ էլ այս անհանգիստ աշխարհի որևէ այլ կետում չի կարող կայունություն հաստատվել, քանի դեռ շուկաները, տնտեսությունները և գլոբալ առևտուրը շարունակում են անհանգիստ վիճակում լինել: 2009թ. այն տարիներից կլինի, որից շատ քաղաքական առաջնորդներ կցանկանային խուսափել:

4 responses so far

4 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 13 Հունվար 2009թ.-ին, ժամը 13:00

    Թարգմանաբար ներկայացնելով բրիտանական հեղինակավոր պարբերականում հրապարակված այս հոդվածը` «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հրավիրում է hայկական հանրության, հատկապես ՀՀ և ԼՂՀ իշխանությունների և քաղաքական կուսակցությունների ուշադրությունը 2009թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր վերաբռնկման մասին խիստ մտահոգիչ կանխատեսման վրա:

    2009թ.-ին աշխարհում հնարավոր պատերազմների ու լարվածությունների համատեքստում հոդվածագիրն առաջին հերթին նշում է Արցախի հիմնախնդիրը՝ որպես Ադրբեջանի նախաձեռնությամբ, պատերազմական գործողությունների վերսկսման մեծ ներուժ պարունակող հակամարտություն:

    Հաշվի առնելով Ադրբեջանի` շարունակաբար հնչեցվող ռազմական սպառնալիքները, արագընթաց սպառազինումը, Հայաստանի դեմ բոլոր ոլորտներում վարվող տեղեկատվական պատերազմն ու միջազգային մեկուսացման, շրջափակման քաղաքականությունը` ընթացիկ տարում այդ երկրի կողմից Արցախյան պատերազմի վերսկսման հավանականության մատնանշումը պետք է հայ հասարակության բոլոր շերտերին ու կառույցներին սթափության կոչի։ Ադրբեջանին զիջումներով խաղաղեցնելու փորձերը դատապարտված են անհաջողության։ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիայի հավանականությունը թուլացնելու կամ հնարավոր պատերազմի դեպքում հայկական կողմի հերթական հաղթանակն ապահովելու միակ ուղին ամենօրյա հետևողական և քրտնաջան աշխատանքն է, ազգային շահերի գիտակցումն ու աննկուն պաշտպանությունը:

  2. Արամէգրել է 13 Հունվար 2009թ.-ին, ժամը 14:17

    1988թ. տեղի օրենսդիր մարմինն ընդունեց բանաձև, որով Հայաստանի հետ միավորվելու կոչ էր անում: Տեղի ադրբեջանցիների դեմ բռնությունները Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի կոտորած հրահրեցին:

    Կարճ նախադասություն, բայց որում ամփոփվում է բրիտանական շրջանակների տեսակետը Արցախյան հարցի սրման վերաբերյալ։ Առաջինը հայերը բռնություն արեցին, որին պատասխանեցին Սումգայիթով։
    Ոմն Թոմաս դը Վաալը նույնիսկ այնքան խորացավ այս թեզի զարգացման մեջ, որ փորձում է կոնֆլիկտի սկիզբը տեղափոխել 1987-ի աշուն, իբր թե այն սկսվել է Հայաստանում, Ղափանում։
    Երևանում իր գրքի ներկայացման ժամանակ նրան ապացուցեցին որ մեղմ ասած կեղծում է, բայց միևնույն է, ոչ մի հակափաստարկ չտալով հիմա էլ շարունակում է զարգացնել այդ ստերը։

    Իմաստը իհարկե այն է որ լղոզվի կոնֆլիկտի առաջացման էությունը ու նախապատմությունը, և հեշտացվի մեծ տերությունների համար կամայական «լուծումներ» հրամցնելը:

  3. Gerasգրել է 17 Հունվար 2009թ.-ին, ժամը 11:27

    Ниже напечатано часть интервью российкого “политолога” и по совместимостю председателя некоего “исламского комитета” России Гейдара Джемаля. Из этого интервю можно четко сделать вывод, что этот человек не имеет ничего общего с исламом и праповедует пантюкизм.
    при том проживая в самой России не боясь показывает свои антироссийский настрой. !!! А наши правители проживая в самой Армении боятся на деле защищать Государственно-Национальные интересы Армении.
    ________________________________________________________________________________________________________________________

    -В конце 2008 года Россия безвозмездно передала Армении вооружения на сумму 800 млн. долларов. Как можно расценить подобный шаг Кремля, учитывая посредническую миссию РФ в нагорно-карабахском конфликте и недавнее подписание Московской декларации, одну из подписей под которой поставил президент России Дмитрий Медведев?
    ———-В российской власти существуют различные группировки, преследующие разные цели. Россия сегодня является главным препятствием на пути урегулировании ситуации на Южном Кавказе.
    Если бы не Москва, нагорно-карабахский конфликт давно был бы разрешен. Россия выступает антигарантом, благодаря которой тлеют конфликты вокруг Грузии, Армении и Азербайджана.
    ———-Баку не может предложить альтернативу Москве. Кремль осознает, что если урегулирование карабахского конфликта будет разрешено в пользу Азербайджана, то присутствие России на Южном Кавказе окажется под большим вопросом, ибо Баку не станет нуждаться в продолжении отношений с Москвой. Потому, Россия делает ставку на сохранении предвоенного положения и продолжения политики оккупации азербайджанских земель. Это единственный способ для Москвы сохранить ?ногу в закрывающейся двери?.
    ———-Как Вы думаете, может ли Россия выступить на стороне Армении, в случае если события в Нагорном Карабахе пойдут по сценарию, схожему со сценарием Южной Осетии и не говорит ли безвозмездная передача вооружений Россией Армении о том, что определенная подготовка в этом направлении уже ведется?
    ———-Думаю, что был прекрасный момент у Азербайджана решить карабахский вопрос силовым путем в тот момент, когда российские войска находились в Южной Осетии. У России не было возможности отвлекаться на армяно-азербайджанский конфликт одномоментно. Это было окно, которое можно было использовать.
    ———-К сожалению, азербайджанское руководство проигнорировало такую возможность. Но думаю, что возможность российского военного вмешательства в конфликт сохраняется. Но она сокращается с каждым днем. Полагаю, что к марту Россия потеряет серьезные способности ведения войны на том уровне, которую она вела в августе. В то время как Грузия сегодня интенсивно готовится ко второму туру военных действий в Южной Осетии. Не знаю, состоялось ли подписание хартии между Грузией и США, но Тбилиси получит достаточно мощную восстановительную поддержку от Вашингтона, в результате чего грузинский военный потенциал будет увеличен. Также будут учтены ошибки, допущенные в прошлой военной кампании.
    В этом смысле Грузия будет готова вернуться в мае к теме Южной Осетии и Абхазии, тогда как у России резко снизится эффективная возможность присутствия в теме и вести противодействие.

    ———–Этим моментом надо будет воспользоваться и Азербайджану.

  4. Gerasգրել է 21 Հունվար 2009թ.-ին, ժամը 18:02

    Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիայի հավանականությունը թուլացնելու կամ հնարավոր պատերազմի դեպքում հայկական կողմի հերթական հաղթանակն ապահովելու միակ ուղին ամենօրյա հետևողական և քրտնաջան աշխատանքն է, ազգային շահերի գիտակցումն ու աննկուն պաշտպանությունը: