May 02 2008
Մենք զուրկ ենք ռազմավարական գիտակցությունից
Տպել այս հոդվածըՀարցազրույց Արմեն Այվազյանի հետ`«Մենք զուրկ ենք ռազմավարական գիտակցությունից»
22 ապրիլի, 2008
Երևանում գործող «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, Մատենադարանի աշխատակից, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս դր. Արմեն Այվազյանն աշխարհաքաղաքականության և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրների ճանաչված մասնագետ է: Հայ ռազմավարական գիտակցության նկատմամբ նրա մոտեցումն անխնա է, սակայն այն բացում է մի պատուհան դեպի ապագան, որը խորհելու տեղիք է տալիս:
Ֆրանս-Արմենի. Արդյոք հնարավո՞ր է դեռ ակնկալել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին կհաջորդի ժողովրդավարության հաստատումը։
Արմեն Այվազյան. Ոչ, ժողովրդավարության հաստատման համար պետք է պայմաններ ստեղծել: Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել իսկական կառուցողական ընդդիմություն առաջ բերելու համար: Հայաստանը փոքր երկիր է և ներքին քաղաքական կյանքը կարգավորելու սակավ հնարավորություններ ունի: Գուցե ժամանակի ընթացքում կունենանք իսկական ընդդիմություն: Բայց հիմա այդպիսի ընդդիմության ի հայտ գալը դեռևս չի նշմարվում:
Ֆ.-Ա. Ձեր հոդվածներից մեկում գրել եք <<Ազգային ռազմավարական գիտակցությունը թերզարգացած է>>: Կարո՞ղ եք մեզ համար փոքր-ինչ մանրամասնել:
Ա.Ա. 1991-ին մենք դարձանք անկախ, սակայն զուրկ` ռազմավարական և անվտանգության գիտակցությունից: Խորհրդային Միության ժամանակաշրջանում մենք ունեինք մասնագետներ գիտության, բժշկության և այլ բանագավառներում, բայց ոչ ազգային շահերը և երկրի անվտանգության էությունը վերլուծելու ունակ փորձագետներ, քանի որ գոյություն չունեին այդ բնագավառում կադրեր պատրաստող կրթական հաստատություններ: Ուստի և մենք շատ բացթողումներ ենք կուտակել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային քաղաքականության բնագավառում: Ներկայումս մենք ունենք փորձագետներ, որոնք սկսել են աշխատել այդ ուղղությամբ: Սակայն այս հիմնախնդիրը լուծելու համար ժամանակ է հարկավոր: Եվ դա վերաբերում է Սփյուռքին նույնպես: Սփյուռքի կազմակերպություններն ու կառույցները միշտ կենտրոնացել են մշակութային և Ցեղասպանության ճանաչման միջոցառումների վրա: Մինչդեռ Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հիմանահարցի մի մասն է, իսկ մյուս մասերն են Արցախը, Ջավախքը, ժողովրդագրական ճգնաժամը, տնտեսական անվտանգությունը և այլն: Պետք է Սփյուռքին` հատկապես երիտասարդությանը կապել հողի հետ:
Ֆ.-Ա. Դուք նաև գրել եք հետևյալը` <<Ցեղասպանության համահայկական ցավը, որ նշվում է ամեն տարվա ապրիլի 24-ին, դեռ պետք է վերաճի ռազմավարական հիշողության>>: Ի՞նչ նկատի ունեք:
Ա.Ա. Ցեղասպանության նպատակը պետք է բացատրել` օգտագործելով ռազմավարական և քաղաքական չափորոշիչներ: Ցեղասպանությունը լուծել է թուրքերի տարածքային խնդիրը: Նրանք հողերը <<մաքրել>> են հայերից և այսօր մեր հողերի 90%-ը գրավված է: Թուրքիան մեղադրում է Հայաստանին զավթիչ ուժ (Ղարաբաղի հարցով) լինելու համար, բայց իսկական զավթիչը հենց Թուրքիան է : Սակայն, երբ մենք խոսում ենք ցեղասպանության ճանաչման մասին, մենք չենք կապում այդ հարցը տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության ներկա խնդիրներին։ Այսօր ցեղասպանության ճանաչման հարցը պետք է ունենա տարածքային պահանջի բնույթ: Ցեղասպանության ճանաչումը բարոյական հարց չէ: Արդի Հայաստանի ռազմավարական ողբալի իրավիճակը Ցեղասպանության արդյունք է: Պետք է անպայմանորեն այս երկու հարցերն իրար կապել:
Ֆ.-Ա. Ի՞նչ կարծիքի եք նոր նախագահի նորերս ստեղծած Սփյուռքի նախարարության մասին:
Ա.Ա. Սփյուռքը ռեսուրս է, պահուստային ուժ ու ներուժ Հայաստանի համար, ավելի կարևոր, քան Ադրբեջանի նավթը: Ուստի և պետք է կառավարել այդ ռեսուրսը: Դժբախտաբար, վերջին տասնյոթ տարիների ընթացքում մենք այդ ուղղությամբ ոչինչ չենք արել: Կառավարել ասելով, ես նկատի չունեմ հրամայել, այլ համակարգել ու համադրել` առավել արդյունավետ դարձնելու համար գործակցությունը: Բազմաթիվ երկրներ, ինչպես օրինակ Չինաստանը և Իսրայելը, արդեն իսկ այդպես են աշխատում: Բայց մի խնդիր կա. սփյուռքը ինչպես նաև Հայ Դատը շատ բարդ երևույթներ են: Սփյուռքի հետ աշխատելու համար պետք է միաժամանակ լավ ճանաչել Հայկական Հարցը և Սփյուռքը: Մեր առաջնորդներից շատ քչերն են, որ այդ իմացությունն ունեն: Այս իսկ պատճառով խոսքը գնում է մի շատ բարդ պաշտոնի մասին:
Ֆ.-Ա. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում հայրենասիրական դաստիարակության վիճակը: Արդյո՞ք գոյություն ունի հստակ նպատակային քաղաքականություն: Անցյալ տարի Երևանի խոշոր դպրոցներից մեկում տնօրենը կազմակերպել էր <<Հայաստանում Ադրբեջանի օրեր>>: Ինչպե՞ս հնարավոր դարձավ նման անհեթեթությունը:
Ա.Ա. Ցավոք մենք չունենք ազգային և հայրենասիրական կոչումով դպրոց: Մեր ժառանգած խորհրդային դպրոցները ազգայնացնելու փոխարեն, մենք դրանք արևմտականացրել ենք: Արդյունքը` Հայաստանի դպրոցների շրջանավարտներն ունեն սահմանափակ մոտեցում Հայաստանի շահերի, մշակույթի, անվտանգության, Արցախի հիմնահարցի կամ հայ-թուրքական հարբերությունների խորքայնության մասին: Աշոտ Բլեյանը [2], որը ղեկավարում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը՝ Երևանի ամենամեծ դպրոցներից մեկը, որտեղ ուսանում են 2 300 աշակերտներ, վտանգավոր մարդ է ազգային բոլոր արժեքների առումով: Նա քաջալերում է երիտասարդներին չկատարել զինվորական ծառայությունը: Նա բացահայտ հայտարարում է, որ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին: Ինչպե՞ս կարելի է այդպիսի շահավետ քաղաքականություն վարել հակառակորդի համար: Ամենացավալին այն է, որ կրթության նախարար Լևոն Մկրտչյանը, որը ՀՅԴ դաշնակցության ներկայացուցիչն է, մինչև հիմա չի արձագանքել: Ավելին, ՀՅԴ-ն նույնպես չի պահանջել այդ դպրոցի տնօրենի հրաժարականը:
Հարցազրույցը վարեց Արմինե Աճեմյանը [3]
Աղբյուր` www.france-armenie.net
——————–
[1] Նա նաև հեղինակ է աշխարհաքաղաքականության և Հայաստանի անվտանգության, հայ ինքնության և Ղարաբաղի հակամարտության մասին բազմաթիվ ուշագրավ գրքերի և հոդվածների: Տես նրա կայքը:
[2] Կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյան: Տես Արմենիա հեռուստաալիքի հեռարձակած հեռուստաբանավեճը:
[3] Հատվածներ ապրիլի 12-ին Ռադիո-Հայաստանի (ք. Դեսին) հեռարձակած հարցազրույցից: Ամբողջը լսելու համար, սեղմեք այստեղ:
9 մեկնաբանություն
Նորմալ բան է:
Hratap harts e. Goyatevelu hamar midjazgayin hamakargum, harkavor e haskanal Anglo-Saxonian orenki (rule of law) uje ev razmavarakan mitke. Ararat kentrone annakhadep ev kensakan hartser e knnarkum. Aprek! Harkavor e nayev dzernarkner kazmakerpel arevmtyan academic kentronneri ev hastatutyunneri het. Keep up the good work!
Visitor recommendations…
[…]one of our visitors recently recommended the following website[…]……
Recommeneded websites…
[…]Here are some of the sites we recommend for our visitors[…]……
Check this out…
[…] that is the end of this article. Here you’ll find some sites that we think you’ll appreciate, just click the links over[…]……
Links…
[…]Sites of interest we have a link to[…]……
Links…
[…]Sites of interest we have a link to[…]……
Cool sites…
[…]we came across a cool site that you might enjoy. Take a look if you want[…]……
Websites worth visiting…
[…]here are some links to sites that we link to because we think they are worth visiting[…]……