Nov 04 2008

Գյուլը Սարգսյանին այսօր «խաղացնելու» է Երևանում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ալ-Ախբար» օրթ., Բեյրութ
6 սեպտեմբերի, 2008թ.
Էռնեստ Խուրի

Գյուլը Սարգսյանին այսօր «խաղացնելու» է Երևանում. Երկկողմ մի պատմվածք, որը քննարկելու է ցեղասպանությունը, դիվանագիտական հարաբերությունները, Կովկասյան պլատֆորմը և Լեռնային Ղարաբաղը

Երբ դիվանագիտության ու քաղաքականության դռները փակվում են, հարկավոր է ինչ-որ տեղ մի ճեղք գտնել։ Պատմականորեն՝ համաշխարհային սպորտը թշնամությունների վերացման ու դաշինքների կազմավորման հիմնական ելքն է։ Այդպես պատահեց 1972 թվականին, երբ կայացավ սեղանի թենիսի մրցումը չինական ու ամերիկյան թիմերի միջև։

«Սպորտային դիվանագիտությունն» այսօր վերադառնում է, սակայն Թուրքիայի ու նրա «վերջին թշնամի» Հայաստանի միջև ֆուտբոլի միջոցով, երբ վերջ են գտել թշնամությունները Իրանի, Սիրիայի, Հունաստանի և Իրաքի քրդերի հետ։

Աբդուլլահ Գյուլն այսօր 4 ժամ անցկացնելու է Երևանում։ Հարցն այլևս միամիտ կատակ չէ։ Սակայն ի՞նչ բանը մղեց նրան ընդունելու իր գործակցի՝ Սերժ Սարգսյանի հրավերը ներկա լինելու իրենց թիմերի մրցումին Հայաստանի մայրաքաղաքում. արդյոք փափա՞քը շարունակելու այն ինչ սկսեց իր վարչապետը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբ 2005 թվականին առաջարկեց միացյալ հանձնախումբ կազմել քննարկելու »Հայկական ցեղասպանությանն» առնչվող պատմական իրադարձությունները (ինչը Երևանը ատենին մերժեց), թե՞ սա Թուրքիայի բոլոր թշնամությունները վերացնելու Գյուլի վաղեմի ցանկության դրսևորումն է, թե՞ իր կառավարության արձակած Կովկասի կայունության պլատֆորմը, թե՞ ժամանակն է հասել լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Շատ հավանական է, որ պատճառը այս բոլորի ամեն մեկից մի քիչն է։ Գյուլն այս տարողությամբ պատմական մի որոշում ընդունելու քաջությունն ունի։ Նրա կուսակցության վիճակը գերազանցից ավելին է։ Ամեն ինչ այս այցը դարձնում է «ավելի քան պատմական ու արտակարգ»՝ սկսած ժամանակից (թայմինգ), նաև այն, որ սա թուրք նախագահի առաջին այցն է Հայաստան, ինչպես նաև հրավերի ուղղման ձևը։

Ո՞վ է ասել, թե լրագրական մի հոդված չի կարող հսկայական հետք թողնել պետությունների հարաբերություններում։ Սարգսյանը սպորտային հրավերը Գյուլին առաքեց տարօրինակ ձևով՝ ամերիկյան «Ուոլ սթրիթ ջուռնըլ» թերթում անցյալ հուլիսին լույս տեսած հոդվածով։ Պատասխանն ստացվեց ավելի քան դասական ձևով՝ Չանկայայի պալատից լույս տեսած նախագահական հաղորդագրությամբ։

Գյուլն ու Սարգսյանն այսօր փորձելու են լուծել այն ինչ որ հնարավոր է լուծել երկու երկրների միջև որևէ հարաբերության հաստատմանը խոչընդոտող երկու թղթածրարներում՝ Հայկական ցեղասպանությունը և Լեռնային Ղարաբաղի մարզը։
Պատմական տեսակետից՝ աշխարհի հայկական լոբբին հաջողեց 12 պետությունների (առավել երևելիներն են Ֆրանսիան, Բրիտանիան 1 , Շվեյցարիան և Վատիկանը) խորհրդարաններին համոզել օրենք ընդունել, որով Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները որակվում են «թուրքական ցեղասպանություն»՝ իրագործված իրենց նկատմամբ։ Սակայն հարցն ունի քաղաքական հստակ ետնախորքեր, որոնք օտար պետությունները որպես Թուրքիայի վրա ճնշման խաղաթուղթ են գործածում։ Եվրոպական բոլոր պետությունները կարող էին ցեղասպանության վերաբերյալ իրենց օրենքներն ընդունել շատ ժամանակ առաջ՝ եթե չլիներ ՆԱՏՕ-ական Թուրքիային հատկացված այն կենտրոնական արժեքը «կոմունիստական վտանգի» դեմ Սառը պատերազմի ժամանակաշրջանին։

«Ցեղասպանության» հարցը լուծելու ձգտող թուրք-հայկական շարժման պատմության մեջ ամենաերևելի անունն եղող Հրանտ Դինքը, որին Էրգենեքոնի հրոսակախմբերն անցյալ տարի սպանեցին, խոստովանեց այս իրողությունը երբ հայտարարեց. «Եվրոպական պետությունները հիմնական դեր են խաղացել 1915ի իրադարձությունների մեջ, և այսօր հայերն իբրև քաղաքական շահարկման օբյեկտ են դիտարկում»։ Իսկ թուրքական պաշտոնական տեսակետը մնացել է նույնը, որն ամփոփովում է հետևյալ ոսկե նախադասության մեջ. «1915ի իրադարձությունները ցավալի են, այդպիսիք պատահում են ամեն պատերազմի ժամանակ։ Այս իրադարձությունները հրահրվեցին Ռուսաստանի միջամտությամբ և նրան Արևելյան Անատոլիայի ապստամբների ցուցաբերած օժանդակությամբ»։ Առ այսօր, «ցեղասպանության» իրողություն լինելու մասին որևէ թուրքի խոստովանությունը նրան ֆիզիկական, իրավական և բարոյական մեծագոյն սպառնալիքների է ենթարկում։

Ոմանք ասում են, թե պատմության սև էջը դարձնելու պատմական առիթ էր ընծայվել հայերին և թուրքերին, որը շատ շուտով վիժվեց։ Դա պատահեց Սովետական Միության քայքայման և 15 նոր պետության ծննդի ժամանակ, որոնցից մեկն էր Հայաստանը 1991թ. սեպտեմբերի 21ին 2 ։ Անկարան շտապեց նորածնունդ պետությունը ճանաչել (Հայաստանը ճանաչած առաջին 5 պետություններից մեկն էր) և «նոր էջ» բացելու ցանկություն հայտնեց։ Սակայն ճանաչումը չուղեկցվեց սահմանների բացումով, ոչ էլ դիվանագիտական ներկայացուցչությամբ, քանի որ Լեռնային Ղարաբաղի մարզի անկախության հարցը դրան խոչընդոտեց, մասնավորաբար այն բանից հետո, երբ Թուրքիան կանգնեց Բաքվի կողքին 1991թ. ադրբեջանա-հայկական պատերազմի ժամանակ։

Թուրքիայի նախագահության հաղորդագրությունը հստակեցրեց, թե այսօր Գյուլի Երևանի «Հրազդան» մարզադաշտ ուղղվելը «երկու ժողովուրդների է՛լ ավելի փոխըմբռնման և մեր պետությունների միջև առկա բոլոր մնացյալ խոչընդոտների վերացման համար գետին պատրաստելու ազդու միջոց» է լինելու։

4 հարցեր են լինելու երկու նախագահների՝ մրցումից առաջ երկու ժամից ոչ ավելի տևելիք հանդիպման օրակարգում՝ Կովկասյան պլատֆորմը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, «Անատոլիայում 1915 թվականին տեղի ունեցածները» վերաքննելու կոչված թուրք և հայ պատմաբանների ու ակադեմականների միացյալ խումբ կազմելը, և, վերջապես, երկու երկրների միջև բնականոն հարաբերությունների վերականգնման լայն ուրվագծերը։

Թուրք այցելուին պաշտպանելու համար Երևանն այսօր ապահովական բերդի է վերածվելու։ Գյուլին մարզադաշտում «բանտարկելու են» մի հակափամփշտային ապակյա մեծ վանդակում՝ որևէ վտանգից նրան զերծ պահելու համար։ Այս այցելության ընթացքում նրան ուղեկցելու են օտար լրագրողների մի «բանակ», ինչպես նաև նրա անձնական ապահովության խմբակներն ու մի խումբ դիվանագետներ։ Այցելությունից հույսերի շրջանակը բավականին լայն է՝ հակառակ հայ և թուրք «բազեների» գոռգոռոցին 3 ։

—————-

  1. Հոդվածագիրը սխալվում է։ Մեծ Բրիտանիան առ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը («Արարատ» ՌԿ)։
  2. Հոդվածում՝ 1991թ. օգոստոսի 23։ Հոդվածագիրը հայտնապես շփոթել է Հայաստանի անկախության սկիզբը հայտարարող 1990թ. օգոստոսի 23ի հռչակագիրն ու Հայաստանի անկախության հռչակումը 1991թ. սեպտեմբերի 21ին («Արարատ» ՌԿ)։
  3. Հոդվածագիրը նույն օրաթերթի 2008թ. սեպտեմբերի 8-ի համարում հանդես է եկել նաև «Թուրքիան, Հայաստանը և հրաշքների ժամանակը« վերլուծական հրապարակումով։

4 responses so far

4 մեկնաբանություն

  1. debt consolidation companyգրել է 16 Հունվար 2012թ.-ին, ժամը 20:54

    Great website…

    […]we like to honor many other internet sites on the web, even if they aren’t linked to us, by linking to them. Under are some webpages worth checking out[…]……

  2. debt consolidation companiesգրել է 17 Հունվար 2012թ.-ին, ժամը 00:47

    Check this out…

    […] that is the end of this article. Here you’ll find some sites that we think you’ll appreciate, just click the links over[…]……

  3. credit debtգրել է 17 Հունվար 2012թ.-ին, ժամը 02:09

    Links…

    […]Sites of interest we have a link to[…]……

  4. debt consolidation companyգրել է 17 Հունվար 2012թ.-ին, ժամը 15:01

    Links…

    […]Sites of interest we have a link to[…]……