Nov 26 2008

Թուրքը և հնդիկը. ձեռքսեղմում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Սաբահ», 22 նոյեմբերի 2008թ.

Աղբյուրը` (Sabah)

Թուրքիայի հանրապետությունն իր զարգացման հեռանկարը մեծապես կապում է Արեւմուտքի հետ: Տասնամյակներ շարունակ պաշտոնական Անկարան պայքարում է եվրաինտեգրման համար: Անդամակցության դիմում առաջին անգամ Թուրքիան ներկայացրել է 1959թ., երբ դեռ գործում էր Եվրամիությանը նախորդած Եվրոպական Տնտեսական Համայնքը:
Երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքը արեվմտյան ժողովրդավարության պահանջներին ներդաշնակ դարձնելու Թուրքիայի ձգտումը փաստորեն ամենեւին չի նշանակում` թիկունք դարձնել մոլորակի արեւլյան հատվածին: Թուրքական պետությունն իր համար կայուն զարգացման հեռանկար է փորձում ապահովել համագործակցության եզրեր փնտրելով նաեւ Ասիական երկրների հետ:

Այսպես. բարձրաստիճան այրերից կազմված թուրքական պատվիրակությունը` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան: Ինչպես տեղեկանում ենք «SABAH» օրաթերթից, նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի եւ վարչապետ Էրդողանի միջեւ: Հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի պետնախարար Մեհմեթ Այդընը, էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Հիլմի Գյուլերը, «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ Էգեմեն Բաղըշը, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Զաֆեր Չաղլայանը, ինչպես նաեւ` նրանց հնդիկ գործընկերները: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են այն նախագծերը, որոնք նպատակաուղղված են լինելու երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանը: Որոշում է ընդունվել ստեղծել թուրք-հնդկական միջկառավարական խորհուրդ, որը նախապատրաստելու է ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը: Հիշեցնենք, որ անցյալ տարի Հնդկաստանում գումարվել էր հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ որոշվել էր կանոնակարգել երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման ընթացքը:

«SABAH»-ի վկայմամբ` վարչապետ Էրդողանն իր ելույթում ասել է. «Թուրքիայի եւ Հնդկաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը ներկայումս 3 մլրդ դոլար է, որի շրջանակներում Թուրքիայի ներմուծման ծավալը կազմում է 2,5 մլրդ դոլար, հետեւաբար անհրաժեշտ է ապահովել հավասարկշռություն ցուցանիշների միջեւ: Մտադիր ենք առեւտրաշրջանառության ներկայիս ծավալը 2010թ. հասցնել մինչեւ 6 մլրդ դոլարի»:

Կողմերը քննարկել են նաեւ ատոմային էներգիայի մատակարարման հետ կապված հարցեր, մասնավորապես` Թուրքիայի մատակարարների հետաքրքրությունների շրջանակում Հնդկաստանն ընդգրկելը: Ի դեպ` Հնդկաստանն աշխարհում վեցերորդ երկիրն է էներգիայի սպառման մակարդակով: Այդ երկիրն արտադրում է իրեն անհրաժեշտ բնական գազի միայն կեսը ու ներմուծում նավթի 70%-ը: Իսկ ահա «թուրքական տնտեսությունը, որ 17-րդ ամենամեծ տնտեսությունն է աշխարհում, պետք է օգտագործի ատոմային էներգիան, որպեսզի տեղ զբաղեցնի աշխարհի տնտեսությունների առաջին տասնյակում»,- ամիսներ առաջ հայտարարել էր Թուրքիայի էներգետիկայի նախարարը:

Հնդկական եւ թուրքական կողմերը պայմանավորվել են համագործակցել ահաբեկչության դեմ ավելի արդյունավետ պայքարելու գործում: «Ինչն էլ լինի ահաբեչության պատճառը, միեւնույն է, մենք դեմ ենք դրան»,- ասել է Թուրքիայի կառավարության ղեկավարը: «Ջեյհան-Կարմիր ծով խողովակաշարի շուրջ բանակցություններն էլ առայժմ շարունակվում են»,- եզրափակում է տեղեկատվությունը թուրքական օրաթերթը:


Մեկնաբանություն.
Ինչ խոսք, Հայաստանի հանրապետության եւ Հնդկաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը միլիարդներով չի հաշվվում, սակայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15 տարիներն ըստ էության անպտուղ չեն անցել: Ըստ պաշտոնական վիճակագրության` վերջին չորս տարիների ընթացքում քառապատկվել է ապրանքնաշրջանառության ծավալը երկու երկրների միջեւ` հասնելով 15մլն դոլարի: Օրինակ` 2006-ին գյուղատնտեսական պարագաներով զինված 300 տրակտորներ հանձնվեցին ՀՀ կառավարությանը, որպես աջակցություն գյուղատնտեսության զարգացմանը: Իսկ ահա այս տարվա դեկտեմբերին Դելիում հրավիրվելու է հայ-հնդկական բիզնես ֆորում: 2009-ի փետրվարին էլ նախատեսվում է կազմակերպել հայկական մշակույթի շաբաթ Դելիում:

Դատելով այս ամենից` կարելի է կարծել, որ մեզ համար խիստ կարեւոր է դիվանագիտական, մշակութային, առեւտրա-տնտեսական եւ հնարավոր այլ խողովակներով ամրապնդել համագործակցությունն ու բարեկամությունը բնակչության թվով աշխարհում 2-րդ եւ տարածքով 7-րդ տեղը զբաղեցնող հարավասիական այդ պետության հետ, քանի որ Թուրքիան իր քաղաքականությունն աստիճանաբար ավելի լայնաժպիտ է դարձնում պաշտոնական Դելիի նկատմամբ: Ով գիտե, գուցե հենց վաղը Հնդկաստանում անհրաժեշտ լինի բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կամ հայանպաստ որեւէ այլ խնդիր, ու այդ դեպքում որքան քիչ լինեն հնդկաթուրքական հակազդեցության լծակները, այնքան ավելի ապահովված կլինի մեր հաղթանակը: Շահել հնդկական պետության բարեհաճությունը կնշանակի մեր կողքին ունենալ աշխարհի բնակչության յուրաքանչյուր վեցերորդին:

Թարգմանությունն ու մեկնաբանությունը` Մխիթար Նազարյանի

3 responses so far

3 մեկնաբանություն

  1. Aramգրել է 26 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 16:55

    Польностю согласен комментарием Уважаемого Мхитара Назаряна. Нам надо по всем фронтам углюблять сотрудничество с Индией. Ведь наконец то мы должны понять, что чем болше сильных и влиятелных государств будет рядом с нами, тем легче можно продвигать свои интереси на международной арене. Ставку всегда надо делать на сильного…..

  2. Gerasգրել է 27 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 05:22

    27-11-2008

    ” Президент Азербайджана: Московская декларация не гарантирует от новой войны за Нагорный Карабах Президент Азербайджана Ильхам Алиев не исключает военного пути решения нагорно-карабахского конфликта, несмотря даже на факт подписания Московской декларации. 26 ноября Ильхам Алиев заявил телеканалу “RAI International”, что документ, подписанный им совместно с президентами Армении и России Сержем Саргсяном и Дмитрием Медведевым, не лишает Баку права решить этот конфликт военным путем. “В декларации никто не может найти обязательство, запрещающего Азербайджану решить конфликт военным путем”, – сказал Алиев. Следует отметить, что в Московской декларации действительно нет прямого запрета на возобновление военных действий. В первой части документа лишь отмечается, что 2 ноября стороны обсудили перспективы урегулирования нагорно-карабахского конфликта “политическими средствами, путём продолжения прямого диалога между Азербайджаном и Арменией при посредничестве России, США и Франции в качестве Сопредседателей Минской группы ОБСЕ “.

    —————————————————————————————-—————-

    (Ассимилированный курд опять петушился. Из этого нужно делать вывод, что никакой договор, никакие договоренности не могут быть для нас гарантиями безопасности. Наши реальные гарантии, это освобожденные территории и Сильная Армия. Так что непрерывно надо усиливать Армию, Вооруженные Силы Армении, и вооружатся вооружаться и еще раз вооружаться.)

  3. Акопգրել է 01 Դեկտեմբեր 2008թ.-ին, ժամը 02:58

    Мхитар всё правильно подметил по поводу сотрудничества с Индией. Но думаю, что для достижения этих целей в первую очередь необходимо наладить контакты с армянской диаспорой в Индии и выяснить перспективы углубления сотрудничества в разных областях.
    По моему есть хорошие возможности для наших отечественных производителей для экспорта нашей продукций в Индию.