Nov 30 2008
Սառեցված հակամարտություններ. Եվրոպայի անավարտ գործը
Տպել այս հոդվածը«Էկոնոմիստ», 19 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը` (The Economist)
Ջոն Փիթքա (John Peetqa)
Սառը պատերազմի ավարտն այս մայրցամաքում հալոցք չառաջացրեց: Այսօրվա Եվրոպայի առանձնահատկությունն այնտեղ առկա «սառեցված հակամարտությունների» բազմազանությունն է: Կիպրոսից սկսած, Բալկաններից մինչեւ նախկին Խորհրդային Միություն, սոսկալի, փոքր պատերազմները կարգավորվել են ոչ թե խաղաղ դաշինքներով, այլ պարզապես կողմերի դիրքորոշումների սառեցմամբ:
Սառեցված հակամարտությունների հետ կապված խնդիրն այն է, որ դրանք թեժանալու վատ սովորություն ունեն: Դրա վկայությունն է` 2008 թվականին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ Հարավային Օսիա ու Աբխազիա անկլավների համար պատերազմը, որոնց նկատմամբ վերահսկողությունը Վրաստանը կորցրել էր վաղ 1990-ականների պատերազմներից հետո: Վրաստանում հանկարծակի ծագած պատերազմի փորձը, 2009 թվականին ուշադրությունն առավել կսևեռի Եվրոպայում առկա բոլոր սառեցված հակամարտությունների վրա եւ նոր լիցքեր կհաղորդի դրանք լուծելու ջանքերին:
Կիպրոսի` հյուսիսում թուրքական-Կիպրոսի եւ հարավում (օրինականորեն ճանաչված) հունական-Կիպրոսի բաժանումից 35 տարի անց, թերևս, տեղի կունենա կարգավորում` հիմնված երկ-համայնական, երկ-գոտի դաշնային (federal) համակարգի գաղափարի վրա: Տարիներ շարունակ, խաղաղության մեծագույն խոչընդոտ են եղել Կիպրոսի թուրքական հատվածի նախագահ, անզիջում Ռաուֆ Դենքթաշը, եւ Կիպրոսի հունական հատվածի անզիջում նախագահ Թասոս Պապադոպուլոսը: Իրենց ընտրողների աջակցությունը կորցրած այս երկու անձանց հեռանալուց հետո, նրանց իրավահաջորդներ Մեհմետ Ալի Թալաթն ու Դենետրիս Քրիստոֆիասը պայմանավորվածության կգան:
Կարգավորման բանալին Եվրամիությունն է, որը (մասնատված) Կիպրոսն անդամագրել է 2004 թվականին: Հիմնական խոչընդոտը կլինի Թուրքիան, եթե եզրակացնի 2009 թվականի ընթացքում, որ Եվրամիությանն անդամակցելու իր սեփական հնարավորություններն ի չիք են դարձել:
Եվրամիությունն է նաեւ պատճառը, որ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ երկարատեւ հակամարտությունը մոտենում է հանգուցալուծման: Երբ արեւմտյան երկրների մեծամասնությունը փետրվարին ճանաչեց Կոսովոյի անկախությունը, էթնիկ զտումների, եւ Սերբիայի` Եվրոպայից երես թեքելու մասին խիստ նախազգուշացումներ հնչեցին: Սակայն եվրոպամետ չափավորները Սերբիայում վերադառնում են իշխանության: 2009 թվականին Սերբիան կընդունի, փաստացի, եթե ոչ` իրավականորեն, իր նախկին վարչատարածքի անկախությունը` Եվրամիության անդամակցության համար բանակցություններ սկսելու խոստման դիմաց:
Դեռևս չլուծված, խնդրահարույց հակամարտությունները բոլորն էլ առնչվում են նախկին Խորհրդային Միությանը, այդ պատճառով էլ Եվրամիության անդամակցության գայթակղությունը չի գործում: Վրացիներին պարտության մատնելուց հետո, ռուսները կփորձեն իրենց ազդեցության տակ առնել տարածաշրջանը: Կփորձեն ստիպել Մոլդովային խաղաղության դաշինք կնքել, որի արդյունքում Մերձդնեստրը կղեկավարեն ռուսական զորքերն ու անջատական վարչակարգը: Կարգավորման ավելի լավ հեռանկար կա Լեռնային Ղարաբաղի հարցում` 1994 թվականի սարսափելի պատերազմից հետո Հայաստանի կողմից վերահսկվող ադրբեջանական անկլավի, առնվազն այն պատճառով, որ Թուրքիան եւ Հայաստանը շարժվում են բնականոն հարաբերություններ վերականգնելու ուղղությամբ: Սակայն այստեղ եւս, Ռուսաստանը բավական կմիջամտի` 2009թ.-ին կարգավորման շուրջ կոնկրետ համաձայնություն կանխելու համար:
Ամենաբացասականը 2009 թվականին ռուսների կողմից նոր հակամարտություններ ստեղծելու ջանքերը կլինեն: Նրանք խժդժություններ կհրահրեն Բալթյան բոլոր երեք երկրներում, որտեղ առկա է ռուսալեզու փոքրամասնությունների լայն զագնված: Եվ ռուսները խառնաշփոթություններ կհրահրեն Ուկրաինայում, որտեղ 8 միլիոն մարդ, կամ բնակչության գրեթե մեկ վեցերորդը էթնիկ ռուսներ են:
Այս իրադարձությունների առանցքում կլինի Ղրիմը, Ուկրաինայի հարավային նահանգը: Ղրիմում ռուսները մեծամասնություն են կազմում. այն Ռուսաստանից Ուկրաինային է փոխանցվել խրուշչյովյան գրչի մի հարվածով, 1954 թվականին, եւ Սևաստոպոլ քաղաքում տեղակայված է ռուսական սևծովյան նավատորմը` վարձակալության պայմանագրով, որի ժամկետը լրանում է 2017 թվականին: Ուկրաինացիներն ասում են` իրենք չեն ցանկանում երկարաձգել այն: 2009 թվականին Ղրիմը կդառնա ամենթեժ կետը, որտեղ կարտացոլվի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների լարվածության աստիճանը:
1 մեկնաբանություն
Международные миротворцы не в состоянии обеспечить безопасность Нагорного Карабаха: мнение
“Вопрос о том, что выгоднее для Армении – статус-кво в карабахском конфликте или текущие процессы, во многом риторический, поскольку неизвестно, что именно несут в себе эти процессы”, – заявил в беседе с корреспондентом ИА REGNUM руководитель фракции единственной оппозиционной парламентской партии “Наследие” Армен Мартиросян.
“Если решение проблемы не несет независимость и безопасность Нагорному Карабаху, то, конечно же, сохранение прежнего статус-кво было бы предпочтительнее. Вопрос в том, что мы не в курсе решений, которые, возможно, будут приниматься. К тому же, вопрос может быть решен таким образом, что это станет причиной для новой конфронтации в будущем”, – отметил он.
При этом депутат подчеркнул, что обеспечение безопасности Нагорного Карабаха силами международных миротворцев невозможно. “Миротворцы не будут стоять там вечно, рано или поздно они могут уйти, и безопасность Карабаха вновь окажется под угрозой. Подобное решение неприемлемо”, – подчеркнул он.
____________________________________________________________
Наконец то я в первые услышал умные слова от АРМЯНСКОГО депутата.
Это на самом деле очень даже похвально. Я думаю что, всем патриотично настроенным силам надо ПОСТОЯННО, НЕУСТАННО И БЕСПЕРЕРИВНО работать, чтобы в парламенте появилось больше депутатов с ГОСУДАРСТВЕННЫМ мышлением и защищали только НАЦИОНАЛЬНЫЕ интересы Армянского народа!