Jan 12 2009
Գերմանացի քաղաքական գործիչները խորհուրդ են տվել Ադրբեջանին հաշվի առնել իրականությունը
Տպել այս հոդվածը«Դիֆենս ընդ սիքյուրիթի», Ռուսաստան, 31 դեկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (Defense and Security, Russia)
(Սկզբնաղբյուրը` «Ռեգնում» լրատվական գործակալություն, 29 դեկտեմբերի 2008թ.)
Քոնրադ Ադենհաուերի հիմնադրամի Բեռլինի գրասենյակը համաժողով էր կազմակերպել` «Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. հնարավոր տարբերակներ» թեմայով քննարկումներ անցկացնելու նպատակով:
Ադրբեջանի ներկայացուցիչը ներկաների ուշադրությունը հրավիրել է տարածքային ամբողջականության խնդրին և սպառնացել, որ Ադրբեջանը կդիմի ռազմական ուժի:
Ուվե Հալբախը` Գերմանիայի Միջազգային անվտանգության ինստիտուտից, և Ռայներ Դորնսոյվերը` Եվրախորհրդից, պատասխանել են նրան` նշելով, որ տարածքային ամբողջականության սկզբունքը հարգելով հանդերձ, հակամարտության կարգավորման գործընթացում պետք է հաշվի առնել առկա իրականությունը: Հալբախը հայտարարել է, որ տարածքային ամբողջականության պահանջը բացարձակ պահանջ չէ, և երբեմն նույնիսկ անհնար է դրան հասնել (այստեղ մեջբերվել է Վրաստանի օրինակը):
Դորնսովերն, իր հերթին, Ադրբեջանին խորհուրդ է տվել դասեր քաղել Գերմանիայի նախկին փորձից, որն ընդունեց Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծված իրականությունը և այդպիսով աջակցեց Եվրոպայում խաղաղության և անվտանգության հաստատմանը: Նա հայտնել է, որ այդ պահանջից հրաժարումը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը, և որ Ադրբեջանն ու Հայաստանը հակամարտության հետևանքների վերացման հարցում կարող են ապավինել Եվրախորհրդի աջակցությանը:
1 մեկնաբանություն
Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիայի հավանականությունը թուլացնելու կամ հնարավոր պատերազմի դեպքում հայկական կողմի հերթական հաղթանակն ապահովելու միակ ուղին ամենօրյա հետևողական և քրտնաջան աշխատանքն է, ազգային շահերի գիտակցումն ու աննկուն պաշտպանությունը: