Feb 19 2009

Թուրքիայի վարչապետ Էրդողանի համաձայն` Ղարաբաղյան հարցում քաղաքականությունը չի փոխվել

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ջորնլ օֆ Թրքիշ Ուիքլի», 19 փետրվարի 2009թ.

Աղբյուրը` (The Journal of Turkish Weekly)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Անկարա. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե իբր Թուրքիան վերանայել է իր այն քաղաքականությունը, որը նախատեսում է հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում միայն այն ժամանակ, երբ վերջինս դադարեցնի Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի բռնազավթումը:

«Լեռնային Ղարաբաղի հարցում մեր և Ադրբեջանի դիրքորոշումների միջև որևէ տարբերություն չկա»,- հնչած հարցին ի պատասխան հայտնել է Էրդողանը: «Ադրբեջանի իրավացիությունը սահմանված է ՄԱԿ-ի բանաձևերով»:


Էրդողանը նաև նշել է, որ Ջի 20-ի (G-20) երկրների` ապրիլին կայանակիք գագաթաժողովի առիթով հնարավոր է իր հանդիպումն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Երկուշաբթի օրը Օբաման զանգահարել է Էրդողանին և, վերջինիս համաձայն, նրանք քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` հայկական Սփյուռքի ջանքերը հասնելու նրան, որ Միացյալ Նահանգները ճանաչեն, ըստ հայերի պնդումների, Օսմանյան կայսրության՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացրած ցեղասպանությունը:

7 responses so far

7 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 19 Փետրվար 2009թ.-ին, ժամը 12:16

    «Ֆուտբոլային դիվանագիտության» կրախը

    Թուրքիայի վարչապետ Թ. Էրդողանի սույն հայտարարությունը գալիս է վերջ դնելու հայ-թուրքական տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտությունից» սկիզբ առած անհիմն սպասելիքներին։ Թուրքիայի վարչապետը շատ պարզ ու հստակ ասել է այն, ինչ Հայաստանի ղեկավար շրջանակները չեն ուզում ո՜չ տեսնել, ո՜չ լսել. Թուրքիան և Ադրբեջանը միասին են քաղաքականություն մշակել Հայկական հարցում և շարունակում են համատեղ ու հետևողականարոեն իրականացնել այն. «Մենք միասին ենք սահմանել այս դիրքորոշումը և այսօր շարունակում ենք հետևել դրան» (տե՜ս “Премьер-министр Турции: “В нашей позиции по Нагорному Карабаху нет изменений”, http://www.regnum.ru/news/1127190.html)։ Ավելին, ըստ Էրդողանի՝ «Լեռնային Ղարաբաղի հարցում մեր և Ադրբեջանի դիրքորոշումների միջև որևէ տարբերություն չկա»։

    Ինչպես հայտնի է, Ադրբեջանի քաղաքականության հայտարարված նպատակը՝ Արցախի բռնազավթումն է, իսկ չհայտարարված նպատակներն են՝ Սյունիքի բռնազավթումը, Թուրքիայի հետ Նախիջևանի տարածքով ցամաքային կապ հաստատելը, Հայաստանը նաև հարավից շրջափակման ենթարկելը և, իբրև այս ամենի արդյունք, Հայաստանը աշխարհի քարտեզի վրայից ջնջելը։ Թուրքիայի պետության ներկա վարչակարգն՝ ի դեմս Թ. Էրդողանի, հաստատում է իր համահեղինակությունն այս ցեղասպան քաղաքականությանը։

    Հարց է առաջանում. Ինչպե՞ս է ՀՀ ղեկավարությունը պատկերացնում Թուրքիայի ուղղությամբ իր «բացվելը»՝ առանց որևէ նախապայմանի հարաբերություններ «կարգավորելը», եթե այդ պետության ղեկավարությունը բացահայտ խոստովանում է իր թշնամական նպատակները Հայաստանի նկատմամբ։ Նույնիսկ եթե մոռանանք Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը՝ իր բազմաթիվ դրսևորումներով հանդերձ, հենց թեկուզ միայն Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու Թուրքիայի քաղաքականությունը բավական է, որպեսզի պարզ լինեն հայ-թուրքական հաշտեցման պատրանքները և «ֆուտբոլային դիվանագիտության» մեռելածին բնույթը։

    Այս հարցերի մանրամասն վերլուծությունն ու քննադատությունը ներկայացված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կայքի՝ «Հայ-թուրքական հակամարտություն» բաժնում։

  2. Gerasգրել է 21 Փետրվար 2009թ.-ին, ժամը 15:12

    Нам нужны взвешенные шаги
    ________________________________________________________________________

    В отношениях с Турцией Армения должна усвоить политику малых и результативных шагов. Армения должна проявлять определенную осторожность в отношениях с Турцией. У Армении с Турцией были нулевые отношения, неразумно сразу раскрывать братские объятия. Никто не может прогнозировать, какие последствия будет иметь установление дипломатических отношений между двумя странами, необходимо застраховать интересы Армении.

    Неправильно спонтанно открыть армяно-турецкую границу, так как это может привести к турецкой экономической, демографической, и в конце военно-политической экспансии. После такого шага результаты для нас будут ПЛАЧЕВНЫМ И КАТАСТРОФИЧНЫМИ.

  3. HAROգրել է 21 Փետրվար 2009թ.-ին, ժամը 18:52

    Պարզ է, ուրեմն՝ այսօր մենք մի քանի հանակների վերացենք «ֆուտբոլային դիւանագիտութիւն»ը եւ անցնենք մեր յաջորդ քայլին, որը հանդիսանում է Ջաւաղքի հարցը։ Անհրաժեշտ է ներկայացնել Ջաւաղքը իբրեւ նոր դիւանագիտական համակարգ որպէս՝ առաջքը առնենք մեզ արդէն բացայայտ կղզիացման թակարդի։

  4. Birthrightգրել է 22 Փետրվար 2009թ.-ին, ժամը 03:50

    The next question is why Turkey chose this particular point in time to publicly spell out its real stand on the NK issue. Mostly, it must have to do with the outcome resulted from their Russia visit preceding the statement…

  5. Gerasգրել է 22 Փետրվար 2009թ.-ին, ժամը 14:00

    Վերջին բոլոր քաղաքական իրադարձությունները գալիս են հուշելու, որ մեզ համար կրկին սուր անհրաժեշտության է վերածվել հին և ցավալի ճակատագրից խուսափելը, որպեսզի Հայաստանը կրկին չդառնա գլոբալ խաղերում խաղարկության մանրադրամ։ Իսկ դա պահանջում է իրականացնել բացառապես սթափ և առավելագույնս էգոիստական արտաքին քաղաքականություն` առանց ուշադրություն դարձնելու «հին բարեկամների» վրա։

  6. Gerasգրել է 22 Փետրվար 2009թ.-ին, ժամը 14:19

    Настоятельно советуем прочитать очень интересную и актуальную статью:

    Թուրքերը փորձում են «գնել Կրեմլին»

    —————————————————————————————————————————————-

    http://www.natnews.info/index.php?news=1516

  7. Armenianգրել է 02 Մարտ 2009թ.-ին, ժամը 17:02

    Հայ

    Ստեղծված է մի կացություն, երբ ռազմական գործողություններ սկսելու գայթակղությունից Ադրբեջանին զերծ են պահում ընդամենը երկու գործոն. միջնորդ տերությունների բացասական դիրքորոշումը եւ, իհարկե, հակառակորդի ուժի ու հնարավորությունների գիտակցումը։ Այս գործոններից առաջինը, ինչպես ընդունված է ասել, «փոփոխական մեծություն» է, իսկ երկրորդը՝ մնայուն, քանզի ոչ ոք չի կարող երաշխավորել, որ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետագա խորացման պայմաններում չեն գտնվի միջազգային լուրջ ուժեր, որոնց կարող է ձեռնտու լինել Հարավային Կովկասի նոր ապակայունացումը։