Feb 20 2009

Մեկնաբանություններ հայությանը հետաքրքրող մի շարք կարևոր հոդվածների վերաբերյալ

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Կալիֆոռնիա Կուրիեր», 19 փետրվարի, 2009թ.
Աղբյուրը` (The California Courier)
Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա Կուրիեր»-ի հրատարակիչ
(Harut Sassounian, Publisher, The California Courier)

Վերջին օրերին միջազգային մամուլն հայության համար հետաքրքրություն ներկայացնող այնքան շատ հոդվածներ է հրատարակել, որ անհնար է կարդալ բոլորը, էլ չասենք` դրանք մեկնաբանելը:

Ամփոփ ներկայացնում ենք առավել հետաքրքիր հոդվածներից մի քանիսը` յուրաքանչյուրի համար հակիրճ մեկնաբանությամբ.

Անցյալ շաբաթ Իսրայելի բարձրաստիճան զորավարներից մեկը պատասխանել է Թուրքիայի վարչապետի` Իսրայելին ուղղված քննադատությանը: Գեներալ-մայոր Ավի Միզրահին հորդորել է Էրդողանին «առաջին հերթին հայելու մեջ նայել» և հիշեցրել նրան Հայոց Ցեղասպանության, քրդերի նկատմամբ բռնաճնշումների և Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման մասին: Ի պատասխան` Թուրքիայի արտգործնախարարը զայրացած իր մոտ է կանչել Իսրայելի դեսպանին և նրան հանձնել դիվանագիտական բողոքի նոտա: Բացի այդ` թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, թե ինքը վիրավորված է իսրայելցի զորավարի հայտարարությունից: Հեգնական է, որ 1.5 միլիոն հայերի կոտորածը չի անհանգստացրել այս պաշտոնյային, սակայն այդ մասին սոսկ հիշատակումը վիրավորել է նրան:

Ըստ թուրքական «Դոգան Հաբեր գործակալության»` Կայսերիի ուսուցիչների ասոցիացիայի նախագահ Ալի Իհսան Օզթուրքն ու իր գործընկերները քաղաքի գլխավոր հրապարակում հալվա (քաղցրավենիք) են բաժանել անցորդներին` «Հիտլերի հոգու համար»: Օզթուրքը նշել է, որ իր գործողությամբ արձագանքում է իսրայելցի զորավարի` Թուրքիային ուղղված քննադատությանը: Տեսնենք` Իսրայելի ղեկավարները կուլ կտա՞ն արդյոք այդ դառը հալվան, թե՞ կարձագանքեն դրան իրենց բողոքի նոտայով:

Վարչապետ Էրդողանի` Իսրայելին և Ամերիկայի հրեաներին պատճառած զայրույթը կարծես բավական չէր, հիմա էլ մի թուրք քննիչ հետաքննություն է սկսել` պարզելու համար արդյոք Իսրայելի ղեկավարները «ցեղասպանություն և մարդկության դեմ հանցանք» են գործել Գազայում: Եթե մեղադրանք ներկայացվի, Իսրայելի այդ պաշտոնյաները կձերբակալվեն Թուրքիա այցելելու դեպքում: Անկախ այս գործի իրավական արժեքից` Թուրքիան երկրագնդի ամենավերջի՛ն երկիրն է, որն իրավունք ունի ցեղասպանության մեջ մեղադրել մեկ ուրիշին: Ինչպիսի՛ համարձակություն, ինչպիսի՛ երեսպաշտություն: Ինչպես թուրքերեն ասում են` «Հա՛մ մեղավոր, հա՛մ ամբարտավան» (“Hem Suclu; Hem Guclu.”):

Իսրայելի խորհրդարանի անդամ Զեև Էլկինը վերջերս հայտարարեց, որ Կնեսետը շուտով կքննարկի Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Իսրայելը, որ տարիներ շարունակ մերժել է Հայոց Ցեղասպանության ճանաչումը` Թուրքիայից քաղաքական-ռազմավարական շահերի ակնկալիքով, կարող է վերջապես հարցի ճիշտ կողմը պահել:

Իսրայելական «Հաարեթս» թերթը հաղորդել է, որ Իսրայելը կասեցրել է թռիչքները դեպի Թուրքիայի Անթալիա հանգստավայր` իր քաղաքացիների դեմ ահաբեկչական հարձակումների մտավախությունից ելնելով: «Ջերուսալեմ Փոստ»-ը տեղեկացնում է, որ հազարավոր իսրայելցիներ բոյկոտել են Թուրքիան, քանզի նրանց «զայրույթը և՛ խորն է, և՛ զգալի»: Հնարավո՞ր է, որ հաջորդ քայլով արգելվի իսրայելական զենքի վաճառքը Թուրքիային:

Ամերիկայում հրեական որոշ կազմակերպություններ արթնանում են իրենց խորը բարոյական կոմայից. վերջապե՛ս: Ամերիկայի հրեական կոմիտեն (ԱՀԿ) (American Jewish Committee – AJC) հունվարի 29-ին հրապարակել է մամլո հաղորդագրություն, որտեղ դատապարտում է «Դավոսում Թուրքիայի վարչապետի ամոթալի պոռթկումը»: Փետրվարի 1-ին, ԱՀԿ-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Հարիսը բաց նամակ է հղել Էրդողանին` մեղադրանքով, որ նա, Իսրայելին քննադատելիս, «թունոտ» և «սադրիչ» բառեր է գործածել: Հարիսը համարձակվել է նույնիսկ Էրդողանին հիշեցնել, որ Թուրքիան «1993թ-ից ի վեր փակել է իր սահմանը միայն ցամաքով շրջապատված Հայաստանի հետ»: Արդյ՞ոք հիմա ԱՀԿ-ն կդադարի Հայոց Ցեղասպանության հարցում հանձնարարված ստախոսի դեր խաղալ Թուրքիայի համար:

Ջեյմս Հոլմսը` Անկարայում ԱՄՆ նախկին դեսպանն ու Թուրք-ամերիկյան խորհրդի (American-Turkish Council – ATC) նախագահը, «Հյուրիեթ» թերթին հայտնել է. «Հայոց Ցեղասպանության բանաձևի հարցում Ամերիկայի հրեական համայնքի աջակցությունը Թուրքիայի դիրքորոշմանն ավարտված է: Նրանք այլևս քաղաքական ջանքեր չեն գործադրի` այդ հարցով որևէ բանաձև կամ ԱՄՆ նախագահի հայտարարությունը խափանելու համար»: Հոլմսն ավելի լավ է հրաժարվի՛ Թուրք-ամերիկյան խորհրդի նախագահի պաշտոնից, քան բյուրավոր դոլարների դիմաց զբաղվի ցեղասպանության հերքման լոբբինգով:

«Ջերուսալեմ Փոստ»-ն անանուն մեջբերում է արել «Ամերիկայի հրեական առաջատար կազմակերպություն» ներկայացնող մի պաշտոնյայի խոսքերից. «Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը կարող է դրդել իրեն և այլ խմբերի վերանայելու» Հայոց Ցեղասպանության հարցում Անկարայի ժխտողական քաղաքականությանը ցուցաբերվող իրենց աջակցությունը: Իմ կարծիքով` հրեական որոշ խմբեր, տեսնելով, որ Օբամայի վարչակազմը կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, խելացիորեն լքում են թուրքական ժխտողականության խորտակվող նավը և ցատկում դեպի հաղթող կողմը` նախքան ապրիլի 24-ը:

Նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական վարչակարգը Բարաք Օբամայի նախագահական ընտրարշավի նախկին ղեկավար Դեյվիդ Փլոուֆեին 50 հազար դոլար է առաջարկել` մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմայով Բաքվում դասախոսություն կարդալու և Ադրբեջանի ղեկավարներին հանդիպելու համար: Միջազգային լրատվամիջոցներում իր հասցեին հնչած ամոթանքից հետո, Փլոուֆեն` ըստ «Ուոլ Սթրիթ Ջորնալի», որոշեց իր ելույթի դիմաց ստացված գումարը նվիրաբերել «այն խմբերին, որոնք աջակցում են Կասպիական ավազանի և Կովկասյան լեռների տարածաշրջանի հետ-խորհրդային անհանգիստ երկրներում ժողովրդավարության կայացմանը»: Կարելի է պատկերացնե՛լ Ալիևի դեմքի աղավաղումը, երբ պարզի, որ իր գումարներն անցել են Ադրբեջանի ընդդիմադիրներին կամ արցախահայերին:

Ադրբեջանական լրատվական գործակալությունն (APA) անցյալ շաբաթ հաղորդել է, թե Եվրամիությունն իբր միլիոնավոր դոլարներ է վճարել մի շարք հայտնի թուրքերի` Հայոց Ցեղասպանության համար ներողություն հայցելու խնդրագիր նախաձեռնելու նպատակով: ԱՊԱ-ն պնդել է, թե պրոֆեսորներ Ահմետ Ինսալը, Հալիլ Բերքթայը, Մուրադ Բելգեն, լրագրող Մեհմետ Ալի Բիրանդը և գրող Ադալեթ Աղաօղլուն յուրաքանչյուրը ստացել են 137 հազարական դոլար, իսկ պրոֆեսոր Իբրահիմ Կաբօղլուն` 250 հազար դոլար, լրագրող Մինե Քիրիխանաթը` 90 հազար, պրոֆեսոր Ատիլա Յայլան` 575 հազար, Էրթուգրուլ Քուրքչուն` 1 միլիոն, «Մազլումդեր» խումբը` 100 հազար և Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Էթիեն Մաչուփյանը` 1 միլիոն 300 հազար դոլար: Լուրերն աղավաղելու հարցում ադրբեջանական մամուլն էլ ավելի տխրահռչակ է, քան թուրքականը: Այդ թուրքերը իսկապես կարող են միլիոնավոր դոլարներ ստանալ, եթե զրպարտության մեղադրանքով դատի տան ԱՊԱ-ին:


The California Courier
Sassounian’s column of Feb. 19, 2009

Comments on Several Important
Articles of Interest to Armenians

By Harut Sassounian
Publisher, The California Courier

In recent days, the international media published so many articles of interest to Armenians that it has become impossible to read them all, let alone comment on them!

Here is a summary of some of the more interesting articles with a brief comment on each:

— A senior Israeli general retaliated last week against the Turkish Prime Minister’s criticism of Israel. Major General Avi Mizrahi urged Erdogan to “first look in the mirror,” and reminded him of the Armenian Genocide, repression of the Kurds, and Turkey’s occupation of Northern Cyprus. In response, the Turkish Foreign Ministry angrily summoned Israel’s Ambassador and handed him a diplomatic note of protest. In addition, a top Turkish official said he was offended by the Israeli General’s statement. Ironically, the murder of 1.5 million Armenians did not bother this official, but its mere mention did offend him!

— According to the Turkish “Dogan Haber Agency,” Ali Ihsan Ozturk, President of the Teachers’ Association of Kayseri, and his colleagues, distributed halva (sweets) to passers-by in the main square of the town, “for the soul of Hitler.” Ozturk said he was doing this in reaction to the Israeli General’s criticism of Turkey. It is to be seen whether Israel’s leaders will swallow this bitter halva or retaliate with a protest note of their own!

— As if Prime Minister Erdogan had not angered Israel and American Jews enough, a Turkish prosecutor now has launched an investigation into whether Israel’s leaders committed “genocide and crimes against humanity” in Gaza. If charged, these Israeli officials would be arrested if they visit Turkey. Regardless of the legal merits of this case, Turkey should be the last country on earth with the right to accuse anyone else of genocide! What audacity! What hypocrisy! As they say in Turkish: “Hem Suclu; Hem Guclu.” (Guilty and Macho)!

— Zeev Elkin, a member of Israel’s Parliament, recently announced that the Knesset would shortly consider recognizing the Armenian Genocide. Israel, after years of officially refusing to recognize the Armenian Genocide in expectation of political-strategic gains from Turkey, could be finally getting on the right side of this issue.

— Israeli newspaper Haaretz reported that Israel has suspended its flights to the Turkish resort town of Antalya, fearing terrorist attacks against its citizens. The Jerusalem Post reported that thousands of Israelis are boycotting Turkey because their “anger is both deep and palpable.” Could a ban on selling Israeli arms to Turkey be next?

— Some American Jewish organizations are waking up from their deep moral coma, at long last! The American Jewish Committee (AJC) issued a press release on January 29, denouncing “Turkish Prime Minister’s shameful outburst at Davos.” On February 1, David Harris, Executive Director of AJC, issued an Open Letter to Erdogan, accusing him of using “vicious” and “inflammatory” words to criticize Israel. Harris even dared to remind Erdogan that Turkey “chose to close the border with landlocked Armenia from 1993 to today.” Will the AJC now desist from playing the role of designated liar for Turkey on the Armenian Genocide?

— James Holmes, a former U.S. Ambassador to Ankara and President of the American-Turkish Council (ATC), told Hurriyet newspaper: “The American-Jewish community’s support for Turkey’s position on the Armenian genocide resolution is gone. They will not expend any political energy in blocking a resolution or a presidential proclamation.” Holmes should resign from the ATC rather than lobby for genocide denial for a fistful of dollars!

— The Jerusalem Post quoted an unnamed official with “a leading American Jewish organization” as saying: “A deterioration in Israel-Turkey relations might prompt his group and others to reconsider” support for Ankara’s denial of the Armenian Genocide. In my opinion, some Jewish groups, seeing that the Armenian Genocide might be acknowledged by the Obama administration, are wisely abandoning the sinking ship of Turkish denial and jumping on the winning side before April 24!

— David Plouffe, former campaign manager for Barack Obama’s presidential race, was offered $50,000 by Pres. Ilham Aliyev’s despotic regime to lecture in Baku on human rights and democracy and meet with Azerbaijan’s leaders. Plouffe was so embarrassed by criticism in the international media that he decided to donate his speaking fee to “groups that advocate democratization in the turbulent post-Soviet states of the region around the Caspian and Caucasus mountain range,” according to the Wall Street Journal. One can imagine the contortions on Aliyev’s face when he finds out that his money ended up with Azeri opposition groups or Armenians in Artsakh!

— The Azeri Press Agency (APA) reported last month that the European Union supposedly paid millions of dollars to several prominent Turks to initiate a petition apologizing for the Armenian Genocide. APA alleged that professors Ahmet Insal, Halil Berktay, Murad Belge; journalist Mehmet Ali Birand, and writer Adalet Agaoglu had received $137,000 each; Prof. Ibrahim Kaboglu, $250,000; journalist Mine Kirikhanat, $90,000; Prof. Atilla Yayla, $575,000; Ertugrul Kurkchu, $1 million; “Mazlumder” group, $100,000; and Etien Mahchupian, Editor of Agos Armenian newspaper in Istanbul, $1.3 million. The Azeri press is even more notorious than Turkey’s for distorting the news! These Turks could truly make millions of dollars should they sue the APA for libel!

One response so far

1 մեկնաբանություն

  1. Gerasգրել է 22 Փետրվար 2009թ.-ին, ժամը 13:58

    Վերջին բոլոր քաղաքական իրադարձությունները գալիս են հուշելու, որ մեզ համար կրկին սուր անհրաժեշտության է վերածվել հին և ցավալի ճակատագրից խուսափելը, որպեսզի Հայաստանը կրկին չդառնա գլոբալ խաղերում խաղարկության մանրադրամ։ Իսկ դա պահանջում է իրականացնել բացառապես սթափ և առավելագույնս էգոիստական արտաքին քաղաքականություն` առանց ուշադրություն դարձնելու «հին բարեկամների» վրա։