Feb 26 2009
«Օբամետրը» հետևում է նախագահի նախընտրական խոստումներին
Տպել այս հոդվածը«Հաֆինգթոն Փոսթ», 12 փետրվարի, 2009թ.
Աղբյուրը` (The Huffington Post)
Հարութ Սասունյան (Harut Sassounian)
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պարզել` արդյոք նախագահ Բարաք Օբաման պահում է նախընտրական քարոզարշավի ընթացքում տված հարյուրավոր խոստումները, կարող են հետևել դրանց մի պարզ գործիքի միջոցով:
«Սեյնթ Փիթերսբուրգ Թայմզ»-ի վաշինգտոնյան բյուրոյի ղեկավար Բիլ Ադերի գլխավորությամբ` մի խումբ լրագրողներ հիմնել են www.politifact.com կայքէջը, որը հետևում է նախընտրական քարոզարշվաներում տարբեր քաղաքական գործիչների տված խոստումների կատարման ընթացքին:
Politifact.com–ը մեծ ուշադրության է արժանացել բազմաթիվ թերթերի և տարբեր հեռուստատեսային ցանցերի կողմից, այդ թվում` «Սի-Էն-Էն»-ի: Հանրության այսպիսի ակնդետ ուշադրության պայմաններում` քաղաքական գործիչների համար ավելի դժվար է դառնում ընտրողներին տված իրենց խոստումներից խուսափելը:
Կայքը խոստանում է «տրամադրել ամենաթարմ հաշվետվությունն» այն մասին, թե նախագահ Օբաման ինչպես է իրականացնում իր խոստացած փոփոխությունների օրակարգը: Կայքի այցելուները կարող են տեղեկանալ նրա նախընտրական խոստումների կարգավիճակի մասին` այցելելով «Օբամետր» էջը, որը բաժանված է երեք կատեգորիաների. «Ոչինչ չի արվել», «Ընթացքի մեջ է» և «Դադարեցված է»: Կոնկրետ հարցի ուղղությամբ նախագահի ձեռնարկած գործողությունից հետո, այն գնահատվում է համապատասխանաբար որպես` «Խոստումը կատարված է», կամ «Մասամբ է կատարված» կամ «Կատարված չէ»: Գործողությունների գնահատման ամփոփաթերթիկը կայքում ցույց է տալիս, որ պաշտոնավարման առաջին երեք շաբաթների ընթացքում նախագահ Օբաման արդեն կատարել է 7, մասամբ կատարել է` 1, չի կատարել` 1, և դադարեցրել է 1 խոստում: 18 խոստում ընթացքի մեջ են, իսկ մնացած 482 խոստումների ուղղությամբ դեռ ոչինչ չի ձեռնարկել:
Երկու շաբաթ առաջ, երբ առաջին անգամ այցելեցի «Օբամետր» էջը, այնտեղ 510 խոստումների ցանկ էր զետեղված, որն ընդգրկում էր ամեն ինչ` սկսած «խոշոր գործատուներին ազգային առողջապահական ծրագրին նվիրատվություններ անելու պահանջ ներկայացնելուց» մինչև «զինվորական ղեկավարներին` իրաքյան պատերազմն ավարտելու մասին հրահանգավորելը»: Սակայն նախագահ Օբամայի` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու խոստման հետքն անգամ չկար:
Ես անմիջապես էլեկտրոնային նամակ ուղարկեցի Politifact.com-ի համակարգողին` ահազանգելով, որ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի խոստումը կայքում զետեղված չէ: Կայքի աշխատակից Անջի Հոլանն արագ արձագանքեց` ընդունելով, որ կոնկրետ այդ խոստումը չկա իրենց տվյալների բազայում: Նա ինձ շնորհակալություն հայտնեց` իր ուշադրությունն այս հարցին հրավիրելու համար և խոստացավ հնարավորինս արագ ավելացնել այն կայքում: Գործն արագացնելու համար ես Հոլանին տրամադրեցի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ սենատոր Օբամայի արած տարբեր հայտարարությունների տեքստերը:
Մի քանի օր անց Անջի Հոլանից ստացա էլեկտրոնային նամակ, որում նա տեղեկացնում էր, որ նախագահ Օբամայի այդ խոստումն ավելացրել է Politifact.com կայքում` հետևյալ հղումով:
Սեղմելով վերոնշյալ հղումը` կարելի է գտնել նախագահ Օբամայի 511-րդ խոստումը` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ. այն կայքում ներկայացված է այսպես.
«Բարաք Օբամայի 511-րդ նախընտրական խոստումը».
Ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
«Երկու տարի առաջ ես քննադատեցի պետքարտուղարին այն պատճառով, որ նա պաշտոնից ազատեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, այն բանից հետո, երբ 1915թ. հազարավոր հայերի դեմ թուրքերի սկսած սպանդը նկարագրելու համար վերջինս արդարացիորեն օգտագործել էր «ցեղասպանություն» եզրը… Որպես նախագահ` ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը»:
Աղբյուրը` «Բարաք Օբաման հայ-ամերիկյան հարաբերությունների կարևորության մասին»
Ավելացնում ենք Հայոց Ցեղասպանության մասին խոստումը:
Թարմացված է` չորեքշաբթի, 28-ը հունվարի, 2009թ.| Անջի Դրոբնիկ Հոլանի կողմից. Երբ սկսեցինք փնտրել նախագահ Օբամայի նախընտրական խոստումները, գիտեինք, որ հնարավոր է` մեզ չհաջողվի գտնել բոլորը, և հույս ունեինք, որ մեր ընթերցողները կտեղեկացնեն մեզ մեր կողմից բաց թողնված խոստումերի մասին: Այսօր ավելացնում ենք առաջին խոստումը` մեր ընթերցողից ստացված արձագանքի հիման վրա. Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին Օբամայի խոստումը:
Սա համաշխարհային հարթակում եղած թեժ հարցերից է, քանի որ Թուրքիայի կառավարությունը դեմ է «ցեղասպանություն» եզրի օգտագործմանը` անվանելով այն ոչ ճիշտ և սադրիչ: 2007թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևում ասվում էր, որ Հայոց Ցեղասպանությունն իրականացրել է Օսմանյան Կայսրությունը, 1915-1923թթ, և դրա հետևանքով 1.5 միլիոն զոհեր են եղել: Բանաձևը տապալվեց Բուշի վարչակազմի այն մտահոգությունների պատճառով, թե այն կարող է օտարել Թուրքիային, որը սահմանակից է Իրաքին:
Այսպիսով, մեր տվյալների բազայում ավելացնում ենք այս խոստումը` որպես խոստում № 511:
Աղբյուրներ.
«Լոս Անջելես Թայմզ». Ներկայացուցիչների պալատը հետաձգում է Հայոց Ցեղասպանության բանաձևի քվեարկությունը, 26 հոկտեմբերի, 2007թ.
Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի բանաձևը, 2007թ.
«Բի-Բի-Սի Նյուզ». Հարցուպատասխան. Հայոց Ցեղասպանության շուրջ վիճաբանությունը, 10 հուլիսի, 2008թ.
Այս կայքը ևս մեկ հիշեցում է նախագահ Օբամային և Սպիտակ Տան նրա խորհրդականներին այն մասին, որ նախագահը պետք է կատարի իր խոստումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, և որ լրատվամիջոցներն ու հանրությունը նրա վստահելիության մասին դատելու են` ելնելով ոչ թե իր բառերից, այլ` իր գործողություններից:
2 մեկնաբանություն
Близок судный день для турков. Они это чувствуют. Почуяли неладное и делают лихорадочные телодвижения..
И США и Израел должны признавать геноцид армян со стороны османской и нынешней Турции.А то им очень трудно будеть вести и ближневосточную и кавказскую политику.Не бывать двойных стандартов оценки первого геноцида xx века и холокоста.Есть одна существенная разница.ХОЛОКОСТ произвел фашистская Германия у себя в Германиии и оккупированных териториях.ГЕНОЦИД армянского народа турецкие власти произвели в исторической родине армян,где они составляли болшинство населения.Новая Германия извинился,Турция БОИТСЯ,придется вернуть ЗАПАДНУЮ АРМЕНИЮ.По иронии новейшей истории ,туркам не удалось заселять, в большинство своем,армянские територии.Зато там очень комфортно переселились из юга мусулманские кровождные курдские племена,которые под заказ участвовли в убиение армянского народа и сейчас объявляют от горы Арарат до иракского Курдистана своей родиной.Турция в крововой противостоянии курдам не давая некаких шансов,неохотно смотрит Израелью,который успешно строит свое государство в потерянной родине аж две тысячи! лет назад.Древный Рим громил Израиль,эти земли достались арабам.Турция опусташав 80% АРМЯНСКИХ земель от армян де факто отдал эти земли курдам ,которые так и не ассимировались в турки на религиозной основе.Продолжение следует…