Apr 17 2009

Հայերի 61 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ մերձեցմանը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Զաման», 15 ապրիլի, 2009թ.
Աղբյուրը` zaman.com.tr

Մինչ շարունակվում են Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման շուրջ ծավալվող բանավեճերը, հայերի զգալի մասը դեմ է դուրս գալիս երկու երկրների մերձեցմանը:

Հայաստանում և սփյուռքում անցկացված հարցախույզի մասնակիցների 61 տոկոսը չի աջակցում Հայաստանի իշխանությունների` Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի իրականացրած հարցախույզի մասնակիցների 61 տոկոսը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացմանն առնչվող հարցին պատասխանելիս նշել է, որ հավանություն չի տալիս Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերություններին: Կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի տեղեկություններով` Հայաստանի իշխանությունների ներկա քաղաքականությանն աջակցողները 11 տոկոս են կազմել: Այդ ընթացքում հարցախույզի մասնակիցների 20 տոկոսը կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է ձգտի Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման այն դեպքում, եթե դա չվնասի ազգային շահերին: Մասնակիցների 74 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, իսկ մնացածը` սփյուռքահայեր:

——
ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի ծանոթագրությունը (I) . այս տեղեկատվությունը նույն օրը հրապարակվել է նաև թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականում:

ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի ծանոթագրությունը (II). ԱՌԿ-ի անցկացրած հարցազրույցների ամփոփմանն ու վերլուծությանը կարող եք մանրամասնորեն ծանոթանալ այստեղ:

Comments Off on Հայերի 61 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ մերձեցմանը

Այս էջում չկա մեկնաբանություններ