Apr 23 2009
Իրազեկել է ռուսական հետախուզությունը
Տպել այս հոդվածը«Թրքիշ Նյու Յորք», 15 ապրիլի, 2009թ.
Աղբյուրը՝ turkishny.com
Թուրք-ադրբեջանական հարաբերությունները փչացրել է Ռուսաստանը:
Ադրբեջանական «Ենի Մուսաֆաթ» թերթի վկայությամբ` Թուրքիա-Հայաստան համաձայնագրի մասին Իլհամ Ալիեւին իրազեկել է ռուսական հետախուզությունը:
Թերթը պնդում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկու տարուց ի վեր ծավալվող հանդիպումների մանրամասներն ու մշակված համաձայնագրի տեքստն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է մատուցել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը:
Ադրբեջանի «Ենի Մուսաֆաթ» թերթի այսօրվա համարում հրապարակված տեղեկության համաձայն` Մոսկվայի վարչակարգն ուշադիր հետեւել է Շվեյցարիայում ծավալվող ¥հայ-թուրքական¤ հանդիպումների ընթացքին, ի մի է բերել հավաքած տեղեկությունները եւ դրանց շնորհիվ կարողացել է հավասարակշռությունից հանել Իլհամ Ալիեւին, որն ամեն կերպ ջանում էր վերին աստիճանի զգոն քաղաքականություն վարել Թուրքիայի նկատմամբ:
Մոսկովյան վարչակարգը, որը չի ցանկանում կորցնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, չվստահելով տարածաշրջանում իր միակ դաշնակցի՝ Հայաստանի տրամադրած տեղեկություններին, կարգադրեց արտաքին հետախուզության ծառայությանը «հետեւել հայ-թուրքական հանդիպումներին»:
Այսպիսով, ռուսական հետախուզության աշխատակիցները սկսեցին գաղտնալսել հայ եւ թուրք դիվանագետների հանդիպումները, եւ երբ կողմերը հասան երկխոսության եզրափակիչ փուլ, իսկույն գաղտնալսումների միջոցով ձեռք բերված տվյալները հաղորդեցին Կրեմլին:
Բաքվի վարչակարգը, որ երկխոսության գործընթացի սկզբնավորումից ի վեր վստահում էր Թուրքիայի համապատասխան կառույցներից ստացած տեղեկություններին, ուսումնասիրելով Մոսկվայի տրամադրած «Ժնեւյան թղթապանակը», սկսեց նախքան Ղարաբաղի հարցի կարգավորումը Հայաստանի հետ սահմանները բացելու պատրաստակամություն դրսեւորող Անկարայի ընդառաջ քայլերը «կանգնեցնել»:
Ադրբեջանի վարչակարգի այս կոշտ դիրքորոշումը նախ արտահայտեց Անկարա գործուղված փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, այնուհետեւ Իլհամ Ալիեւը հրաժարվեց մասնակցել ¥Ստամբուլում կազմակերպված¤ «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնության երկրորդ ֆորումի աշխատանքներին: Այսպիսով թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում ակնհայտ դարձավ սառնությունը:
Ըստ ադրբեջանական վերոհիշյալ թերթի` ապրիլի 16-ին երկօրյա այցով Մոսկվա ուղեւորվող Ադրբեջանի նախագահն այնտեղ փորձելու է աջակցություն գտնել ընդդեմ «Կովկասյան նոր ծրագրի», որն ԱՄՆ-ի միջնորդությամբ շրջանառության մեջ է դրել Թուրքիան:
2 մեկնաբանություն
Իշխանությունները չեն փոխվել, փոխվել են անունները, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է: մեր երկրի պաշտոնական ներկայացուցիչները հանգիստ մոռանում են Արցախում ընկած իրենց մարտընկերներին: Եթե ներկայիս իշխանության որդեգրած քաղաքականությունը պաշտպանվի, որը միայն պարտվողական, զիջողական և դավաճանական է, ապա մի օր մեր պետությունը կկոչվի ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ քաղաք- պետություն` Երևան:
Ինձ հետաքրքրում է մի հարց. Արդյոք մենք մի օր համատարած կհավատանք այն “փաստին” որ Ադրբեջանն ու Թուրքիան մեր պատճառով վիճում են: Նման անմիտ ինֆորմացիան շեղում է մարդկանց գիտակցությունը իրականությունից: Ինձ կարող են քննադատել ասելով որ քաղաքականության և միջազգային հարաբերությւնների մեջ չկան մշտական գործընկերներ և/կամ թշնամիներ. փոխարենը կամ մշտական շահեր: Սակայն այդ քննադատողը/ները լինելու է/են քրիստոնյա և հայ, որը չի հասկացել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վերջերս Ադրբեջանի կողմից հանկարծակի սողոսկած փաստաթղթի տակ ստորագրողների ինքնությունը և իրական դրդապատճառները: