May 27 2009

Վարչապետ Էրդողանը վերջապես ընդունում է, որ Թուրքիան էթնիկ զտումներ է իրականացրել

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Կալիֆոռնիա Կուրիեր», 28 մայիսի 2009թ.
Աղբյուրը` The California Courier
Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա Կուրիեր»-ի հրատարակիչ
(Harut Sassounian, Publisher, The California Courier)

Իր խիզախ հայտարարության մեջ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ ընդունեց, որ անցյալ դարում տասնյակ հազարավոր էթնիկ հույների արտաքսումը Թուրքիայից «ֆաշիստական գործողություն է», հաղորդել է Ռոյթերս գործակալությունը:

Որոշ մեկնաբաններ Էրդողանի արտահայտությունները դիտարկել են որպես 1923 թվականին Թուրքիայից Հունաստան 1,5 միլիոն էթնիկ հույների վտարման վկայակոչում: Բնակչության զանգվածային փոխանակումը երկու երկրների միջև ներառել է նաև ավելի քան 500 հազար էթնիկ թուրքերի տեղափոխումը Հունաստանից Թուրքիա:

Այլ մեկնաբանների կարծիքով, Էրդողանն անդրադարձել է 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում թուրք խուժանի կողմից հունական հազարավոր խանութների և տների թալանի ու կողոպուտի դեպքերին, որոնք հետևեցին Սալոնիկում գտնվող Աթաթուրքի տան հրկիզման մասին կեղծ հաղորդագրությանը:

Հույների արտաքսումից բացի, Էրդողանն անուղղակի անդրադարձել է նաև Թուրքիայում այլ էթնիկ խմբերի, ինչպես օրինակ հայերի ողբերգական ճակատագրին: «Տարիներ շարունակ, տարբեր ինքնություն ունեցողներին վռնդել են մեր երկրից… Դրանք ողջամիտ արարքներ չէին: Սա իրականացվել է ֆաշիստական մոտեցմամբ», հայտարարել է Էրդողանը մայիսի 23-ին արևմտյան Դյուշե նահանգում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության տարեկան համաժողովի ժամանակ:

«Բազում տարիներ այս երկրում զանազան փաստեր են արձանագրվել ի վնաս էթնիկ փոքրամասնությունների, որոնք բնակվում են այստեղ: Նրանք էթնիկ զտումների են ենթարկվել, որովհետև ունեցել են տարբեր էթնիկ մշակութային ինքնություն: Ժամանակն է ինքներս մեզ հարցնենք, թե ինչու՞ է դա տեղի ունեցել և ի՞նչ ենք մենք սովորել դրանից: Մինչ այժմ այս հարցով որևէ վերլուծություն չի կատարվել: Իրականում, նման պահվածքը ֆաշիստական գաղափարախոսության արդյունք է: Մենք նույնպես կատարել ենք այս լուրջ սխալը»:

Թուրքիայի վարչապետի անկեղծ դիտողություններն արժանացել են ընդդիմադիր կուսակցությունների սուր քննադատությանը: Գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական Ժողովրդական» կուսակցության (Republican People’s Party-CHP) փոխնախագահ Օնուր Օյմենը հայտնել է, որ ճիշտ չէ զուգորդումներ անցկացնել ասեկոսեների վրա հիմնված Թուրքիայի պատմության և այնպիսի եզրերի միջև` ինչպիսին «ֆաշիզմն» է: Նա նաև նշել է, որ Թուրքիայի ոչ մի քաղաքացի երբևէ չի արտաքսվել իր էթնիկ պատկանելիության պատճառով:

Ընդդիմադիր «Ազգայնական Շարժում» կուսակցությունից (Nationalist Movement Party- MHP) Օքթայ Վուրալն ավելացրել է. «Էրդողանի բառերն անարգում են թուրք ազգը»: Իսկ թուրք լիբերալ մեկնաբանները, ճիշտ հակառակը, գովաբանել են Էրդողանին իր հաշտարար խոսքերի համար. «Առաջին անգամ դուք ունեք վարչապետ, ով ցանկանում է ընդունել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կատարված սխալները: Սա պատմական երևույթ է», «Միլիյեթ» թերթում գրել է լրագրող Սամի Քոհենը: «Մնում է տեսնել՝ արդյո՞ք այս քարոզչությունը կուղեկցվի գործողություններով»: «Հյուրիեթ Դեյլի Նյուզը» գրում է. «Էրդողանի ելույթը պատմական էր. առաջին անգամն է, որ բարձրաստիճան պաշտոնյան ընդունում է, որ անցյալում փոքրամասնությունների նկամամբ տեղի են ունեցել անօրինական և հակաժողովրդավարական գործողություններ»:

Նման տեսակետ է հայտնել նաև պրոֆեսոր Հալիլ Բերքթայը «Վաթան» պարբերականում. «Սա Էրդողանի կողմից երբևէ արված ամենախիզախ հայտարարությունն էր»: Իր լիբերալ հայացքներով քաջ հայտնի մեկ այլ գիտնական Բասքին Օրանը «Սթար» թերթին հայտնել է, «որ հպարտ է այն վարչապետով, ով դատապարտում է էթնիկ և կրոնական զտումները»:

«Սի Էն Էն Թուրք Նյուզ»-ի տնօրեն Ռիդվան Ակարն ավելի թերահավատ է Էրդողանի իրական մտադրությունների վերաբերյալ: Նա «Վաթան»-ում գրել է. «Փոքրամասնությունների, ինչպես նաև կրոնական հաստատություններին պատկանողների իրավունքները կառուցվածքային խնդիր են Թուրքիայում: Իհարկե, այս հայտարարությամբ Էրդողանը քայլ է անում ճիշտ ուղղությամբ: Սակայն նրա խոսքերի անկեղծությունը կախված կլինի այդ խոսքերը հաստատող փաստերից, ինչպես օրինակ` տարագիրների իրավունքների վերականգնելուց, բռնազավթած սեփականությունը վերադարձնելուց կամ փոխհատուցելուց»:

Վարչապետ Էրդողանի հայտարարությունը խոստումնալից է, եթե այն ենթադրում է, որ Թուրքիայի ղեկավարները վերջապես որոշել են ընդունել իրենց երկրի պատմության այլանդակ էջերը:

Ինչևէ, սխալ կլինի չափազանց լավատեսական եզրակացություններ անել այս միակ հայտարարությունից. Էրդողանը նմանատիպ արտահայտություններ արել է Թուրքիայում բնակվող քրդերի վերաբերյալ, սակայն այնուհետև խորտակել է նրանց հույսերը` անսպասելի պատժիչ գործողություններ կիրառելով նրանց դեմ:

Փաստն այն է, որ Էրդողանն իր երկրի քաղաքական դաշտի տերը չէ: «Ֆաշիստները», որոնց վրա նա հարձակվում է, թաղված չեն Օսմանյան պատմական գերեզմանում, այլ կենդանի են և ընդունված թուրք հասարակության կողմից ու գրավում են ռազմական և իրավական բարձրագույն պաշտոններ:

Էրդողանը քաղաքականապես բավական ուշիմ է` գիտակցելու համար, որ ֆաշիզմի դատապարտումն արձագանք կունենա ինչպես Թուրքիայում, այնպես էլ արևմուտքում` արժանանալով դրվատանքի և շահելով աջակցություն` երկրի ներսում իր ազդեցիկ հակառակորդների դեմ պայքարելու գործում:

Էրդողանի պայքարը Թուրքիայի անցյալի ուրվականների դեմ, փաստորեն, պայքար է իր քաղաքական գոյատևման համար ու նրանց դեմ, ովքեր այսօրվա Թուրքիայում խորը կասկածանքով են վերաբերում իրեն և իր Իսլամական կուսակցությանը, ու վճռական են հակադրվելու նրա յուրաքանչյուր քայլին` վերջնանպատակ ունենալով իշխանությունից նրա հեռացումը:

3 responses so far

3 մեկնաբանություն

  1. Bagradգրել է 27 Մայիս 2009թ.-ին, ժամը 14:25

    Although of course welcome the Armenians, and the Armenian Government in particular, must be careful not to confuse this Erdoghan announcement addressed mainly to his domestic and European audiences with anything remotely close to a genuine apology and atonement for the crime of Genocide committed by the Ottoman and its successor Turkish states against the Armenians and other Christian/minority peoples of the Ottoman Empire.
    As Harout Sassounian correctly points out, Erdoghan is involved in a political life and death struggle with the Deep State who are the real masters of Turkey today. However as far as the Armenian Genocide and the overall Pan-Turkist anti Armenian policy of the Republic of Turkey is concerned the various factions are as united and are speaking with one voice as the Abdul Hamid and Young Turk regimes were. Make no mistake as we have been there before, in 1908-15.
    Turkey has no incentive to change this racist Turkish nationalist anti Armenian policy, as Nazi Germany could not be persuaded to do away with its brand of racism. Likewise it is highly naive for anyone to believe that Armenia will be able to deal with Turkey in its current form – in the same way that it would be inconceivable to believe that a (God forbid!) surviving Nazi German state could deal fairly with a crushed polish state to its east or that such imaginary states could or would have any relations based on fairness and equality; quite the contrary the “relation” would have been one of complete dominance and aggression on the one side and submission and meekness on the other – exactly as they are between Turkey and Armenia today.
    It follows therefore that “the international community” has a duty to dismantle and destroy the xenophobically racist nationalist Republic of Turkey and completely de-Nazify it before its immediate neighbours – Armenia in particular, Cyprus, Greece and the Kurds, etc. – and even Europe in the long term could feel safe. The real terrorist time-bomb is slowly ticking in Ankara and unless the great powers defuse and destroy it no one should feel safe or satisfied.
    Armenia must be doubly careful and vigilant not only because she has already experienced the fall-outs from Ottoman-Turkish in-fighting between its various faction repeatedly (Turkish “democratisation” from above and under foreign/European pressure) but because it is facing the pan-Turkist plague from both Turkey as well as Azerbaijan who pursue a unified policy of wiping out the Republic of Armenia and a hardly viable Armenian statehood on a minor strip of land that, despite all the odds, has survived centuries of Turco-Tatarist organised massacres, repression, deportations and eventual genocide and permanent extermination campaigns in the last one hundred years.

  2. Edmonգրել է 28 Մայիս 2009թ.-ին, ժամը 07:21

    «Էրգենենքոնի» հայտնի սկանդալից հետո նմանատիպ հայտարարությունը այդքան էլ անսպասելի չե և չպիտի հորթային հրճվանք առաջացնի հակաթուրքական շրջանակներում.
    Ա.Նախ թուրքերն ևս լավ հասկանում են, որ առողջ ինքնքնադատությունը այդքան էլ վնասակար չե և ոգնում է ամրապնդելուն սեփական պետության հանդեպ հասրակական վստահոության դաշտի ստեղծմանը թե դրսում թե ներսում.
    Բ.Այս ավելի շատ «ներքին սպառման» համար արված հայտարարություն է թվում.Թուրքական իշխող շրջանակների մեծ մասը իրապես ուզում է ազատագրվել բանակի և ազգայնական ուժերի ճնշող ազդեցությունից.
    Սակայն մենք հայերս որևե լավատեսությամբ չպիտի լցվենք.
    Թուրք-թուրանական քաղաքակրթության պատմության դիալետիկական օրինաչափությունը
    ցույց է տալիս,որ բազմաթիվ վարչաձևեր են Թուրքիայում փոխվել և դեռ փոխվելու են բայց դրանից թուրքական ինքնագիտակցությունը չի փոխվել և չի էլ փոխվելու .
    Թուրքական ամենավերջին գլուխգործոցներից մեկում «Չինգիզ Խանի ժառանգությունը» գրքում փաստացիորեն գրված է «թուրքերը ավերելով արարեցին Եվրասիան».
    Գ.Պարոն Էրդողանը խոսելով Եղերնի մասին ուղակիորեն կրկնում է թուրքական այն թեզը թե եղածը «աղետ» , «ողբերգություն» է, բայց ոչմի դեպքում «ցեղասպանություն».
    Էրդողանը իր խոսքը ձևակրեպում է նաև այնպես, որ տեղի ունեցածը Թուրքիայի ներսում կատարված փաստ ներկայացվի և ոչթե Հայոց Հայրենիքում հայի բնաջնջում.
    Ե.Թուրքիան բավկանին դավադիր նպատակներով է ընդունում հույների դեմ կատարաված վայրագություները 1920թթ-ին .Այս ընդունման հիմնական «ուղվածությունը» հայության է վերաբերվում.
    Նախ Էրդողանը աշխարհին հասկացնում է ,որ ինչպես հույների հետ տեղի ունեցածը այնպես նաև հայերի հետ պատահածը երկու կողմերի հակամարտություն է որի ընթացքում այո տեղի են ունեցել էթնիկական զտումներ նաև …….բայց երկուստեք.
    Էրդողանը չի վախենում և վախենալու բան էլ չունի «Էթնիկական զտումներ» եզրույթից և հայանապաստ դիրքով հանդես եկող գերտերություներին նա կարող է հիշեցնել ասենք հնդկացիների,ալժիրցիների,Ցարական Ռուսաստանի հրեաների և այլ զտումների մասին.
    Բացի այդ էրդողանի հայտարարարության «տրամաբանաությամբ» հայերի հողային պահանջները հոդս են ցնդում չե ,որ հույները նմանատիպ դեպքերի պատճառով հողային պահանջներ առաջ չեն քաշում.
    Դ.Խոսելով 1955թ-ի Սեպտեմբերի դրամատիկ դեպքերի մասին Էրդողանը ոչ միամիտորեն մոռանում է զոհված տասնյակ հայերին և հրեաներին.
    Ե.Էրդողանի «ապաշխարհական» խոստովանության մեջ տեղ չգտական քրդերի,կիպրացիների և Ալեքսանդրակի սանջակի սիրիացիների մասին հիշատակումներ ինչից ևս ավելորդ անգամ կարող ենք եզրակացնել ,որ թուրքական դիվանագիտական քաղաքականությունը այո միտված է անցյալի որոշ պարզաբանումների, բայց այն կողմերի հետ որոնք այլևս տարացքային խնդիրներ չեն առաչադրում և ի ամոթ մեզ Թուրքիայում արդեն վստահ են,որ մենք հենց այդ խմբում ենք «ֆուտբոլ խաղում».

  3. Edmonգրել է 29 Մայիս 2009թ.-ին, ժամը 09:58

    Պատահական չեմ համարուն նաև «ֆաշիստական» տերմինի օգտագործումը.
    Ֆաշիզմը իր բոլոր դրսևորումներով և ծնող պատճառներով բոլորովին այլ քաղաքակրթության ու պատմական,ազգային,եթնոհոգեբանական,քաղաքական,տնտեսական գործոների ծնունդ է և թուրքական որևիցե վայրագություն ֆաշիստական որակելը միայն պատիվ է բերում թուրքերին.
    Անշուշտ այդ շփոթի մեջ մեծ մեղք ունի նաև հայ քաղաքական միտքը որի սովետահայ հատվածը Երկրորդ Աշխարհամարտից հետո ֆաշիստական որակեց 1915 Եղերնը,ինչպես նաև սփյուռքահայ որոշ իրապես ազնիվ և հայրենանվեր քաղաքական հոսանքներ(ձախ ուղվածությամբ) որոնք ևս Եղերնը իրագործողներին ֆաշիստ էին որակում.
    Այս տերմինաբանությունից ելնելով մենք ուրանում ենք ,«որ մեր բացարձակ թշնամին թուրք ցեղն է»(Նժդեհ),որի հետ թշանմությունը այլևս ոչ միայն պատմական է ,այլ նաև կենսաբանական.
    Թուրք ողջ ժողովուրդն է Եղերնը իրագործել և ոչթ է ֆաշիստների մի խումբ.
    Էրդողանի կողմից ,հենց այս դիտավորությամբ է շրջանառվում ֆաշիստական տերմինը.Ի վերջո ոչմեկի մտքով չի անցնում Հոլոքոստի պատճառով բոլոր գերմանացիներին ֆաշիստ անվանել…
    Մի այլ կտրվածքով ասենք, որ գերմանացիները և Ֆաշիստական Պակտի այլ երկների ազգերը մարդկությանը անհաշվելի հոգևոր և մշակութային գանձեր են տվել ինչը չեինք ասի թուրքերի մասին.
    Ողջ մոլորակին բարի բուն իմաստով 10 տարի արյունալի պատերազմ պետք եղավ ընդամենը մի հատ Գերմանիան ծնկի բերելու համար ,կարող են թուրքերը իրենց ցեղագրությունում նման մի բան ցույց տալ………..