Jun 19 2009
Պետքարտուղարության պաշտոնյաները պաշտպանում են պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը
Տպել այս հոդվածը«Ամերիկայի հայկական ազգային կոմիտե», 18 հունիսի 2009թ.
Աղբյուրը` Armenian National Committee of America
Ֆիլ Գորդոնը հաստատել է, որ այդ հանձնաժողովը Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված «Ճանապարհային քարտեզ»-ի մաս է կազմում
Վաշինգտոն. ԱՄՆ Պետքարտուղարի օգնական (Assistant Secretary of State) Ֆիլ Գորդոնն այսօր ասել է, որ Օբամայի վարչակազմը պաշտպանում է Հայաստանի և Թուրքիայի պատմաբաններից բաղկացած հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը։ Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեն (ANCA), այս վիճահարույց առաջարկը վաղուց ի վեր առաջ է քաշում Թուրքիայի կառավարությունը` Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու և մարդկության դեմ գործած հանցագործության համաշխարհային ճանաչման միջազգային գործընթացի առաջխաղացումը կասեցնելու նպատակով:
ԱՄՆ Ներկայացուցիչների Տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում ավելի վաղ կայացած լսումների ժամանակ Գորդոնը պատասխանել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Վեքսլերի (Դեմոկրատ կոնգրեսական Ֆլորիդա նահանգից) հարցին` թե ինչպե՞ս է պետքարտուղարությունը մտադիր «ուղղորդել Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների գործընթացը, որպեսզի Ադրբեջանը նույնպես հաղթող դուրս գա»: Ի պատասխան Ներկայացուցիչների Տան անդամներից Թուրքիայի բարեկամների խմբակի համանախագահի (Turkish Caucus Co-Chairman) այս հարցին՝ Գորդոնն իր աջակցությունն է հայտնել «ճանապարհային քարտեզ» անվամբ փաստաթղթին, որն ապրիլի 22-ին արժանացել էր Պետքարտուղարության հրապարակային հավանությանը և որտեղ հատկապես նշվում է այս համաձայնագրի շատ վիճահարույց, բազմիցս քննարկված, սակայն նախկինում երբեք պաշտոնապես չբացահայտված այն բաղադրիչը, որը նախատեսում է երկու ազգերի միջև պատմական դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծում:
Ահա Ֆիլ Գորդոնի մեկնաբանություններից մի հատված.
«Դուք ունեք երկու զուգահեռ, սակայն առանձին զարգացող գործընթացներ [Հայաստան-Թուրքիա երկխոսություն և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ]. Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բնականոնացում-հաշտեցումը, որ մեր կարծիքով` պատմական նշանակություն ունի, երբ այդ երկու երկրները համաձայնվել են հարաբերությունների կարգավորման սկզբունքների շուրջ, որոնք ներառում են սահմանի բացում, որը փակված է չափից դուրս երկար ժամանակ, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ինչպես նաև առանցքային հարցերի, այդ թվում` պատմության շուրջ հանձնաժողովների ստեղծում։ Եվ մենք պաշտպանում ու աջակցում ենք այդ գործընթացը»:
Հայաստանի և Թուրքիայի պատմաբաններից բաղկացած հանձնաժողովի ստեղծումը` միջոց, որով Թուրքիան երկար ժամանակ փորձում է կասկածի ենթարկել Հայոց Ցեղասպանության անհերքելի պատմական փաստը, ակնհայտ հակադրության մեջ է նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահ Օբամայի արած հայտարարությունների հետ: 2008 թվականի ընթացքում տարբեր առիթներով, ներառյալ նոյեմբերյան ընտրությանն անմիջապես նախորդող օրերը, նա ընդգծել է իր «հաստատուն համոզմունքն առ այն, որ Հայոց Ցեղասպանությունն անհիմն պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ` պատմական ծավալուն վկայություններով հաստատված փաստ: Փաստերն անհերքելի են»: Պատմաբանների հանձնաժողովի գաղափարը` որպես ժխտողական մարտավարություն, մերժել են գրեթե բոլորը, ներառյալ Ցեղասպանագետների Միջազգային Ընկերակցությունը:
4 մեկնաբանություն
Ինչպիսի ցինիզմի և դեբիլիզմի են մեզ ուզում հասցնել.
Ինչ պատմաբաներ մեր և ոտար հազարավոր ազնիվ պատմաբաների արածը ոչինչ է հիմա նորից պատմաբաներ…
Միթէ Կամբոջաում պատմաբաներ պահանջվեցին՞.
Թե հայանուն և օտար ծախու արարածները մտածում են մեր նախնիների հոգիները իրենց հանգիստ են տալու.Նրանք ձեզ վրեժ են պատգամել իսկ դուք ինչ, որ ցնդաբանությամբ ծաղրում եք նրանց.
Հլը ցնդաբանությունը մեղմ ա ասվաձ,դա ուղղակի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՁԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ է: Մեր էս վիճակի համար մենք ենք պատասխանատու ու ոչ մեկը: Այ այսպես են մեր հերն անիծել ու զցել ծուղակը,հետո էլ թուրք,պարսիկ,արաբ ու մոնղոլ…Նրանք կարգին էլ ազգ են,չէ մեզ նման… Ինչնե՞րս ա ըտենց ունիկալ, որ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՌԱՋԻ ԱՆԳԱՄ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՈՒ ՉԵՆՔ ՎԱՅԵԼՈՒ՞Մ,ԹԵ՞ ՈՎ ՏԵՂԻՑ ԵԼՆՈՒՄ Ա ՎՐԵՔՆԵՐՍ ՄԱՏ Ա ԹԱՓ ՏԱԼԻՍ ՈՒ ՄԵՆՔ ՌԵԱԿՑԻԱ ՉԵՆՔ ՏԱԼԻ՞Ս…Դե հիմա հլը թող կռիվն սկսի ու Հայաստանը չոգնի,տեսնենք հլը էս «ԲԱԶԵՆԵՐԸ» ի՞նչ պիտի անեն,չէ՞ որ իրանք հերոս Հայեր են,մնացածն էլ հեչ…
Vorovhetev menk der petananutian zgatsum chunenk. Menk der MERI zgatsumy chenk gnahatum.Tery-ishkhoghy mez mish piiti asi te “struky” inch piti ani kam zga.
Amen tegh karutsel enk, batsi Hayastanum. U heto kshel en mez-mnatsel enk arans vochnchi u datark dzerkerov ekel enk Hayastan.
Bolor Evropayi erkrnery nationalist mernum en.Menk, Hayers, piti tkats unenank bolori kartsiki ev asatsneri vra.
Menk mez hamar, mer mijotsov u MER achkum MEZ lav tesnelu hamar-sa e mer MIAK CHANAPARHY.
lav kayk/news over Armenia: http://www.groong.com/Armenian News Network-Groong.
cwteh…
svotzalid crqip xkonwua qxod wrbukiyqymfgvfd…